Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип
25.04.2024 10.05.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1217-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ՀՀ վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 17-ի «Ազգային անվտանգության մարմինների զինծառայողների միասնական համազգեստը և տարբերանշանները հաստատելու մասին» N 1217-Լ որոշման հավելվածից հանել բարձրագույն խմբի պաշտոններին վերաբերող դրույթը
0 46
18.04.2024 03.05.2024
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍ­ՏԱ­ՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 647-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է հստակեցնել և ավելի դյուրին դարձնել ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման գործընթացի կազմակերպ­ման հետ կապված որոշ իրավակարգավորումներ։
0 277
10.04.2024 26.04.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1228-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է կանոնոկարգել սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքից առանձնացված պահեստային նմուշի այլ ռեֆերենս լաբորատորիա ուղարկելու հետ կապված իրավահարաբերությունները, մասնավորապես՝ պահեստային նմուշը պետական բյուջեի միջոցների հաշվին այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա ուղարկելու դեպքերը և կարգը սահմանող իրավակարգավորումները: Բացի այդ նախատեսվում է նաև փոփոխություններ և լրացումներ կատարել նաև ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության ցուցանիշներում, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա ուղարկելու հիմքերից մեկը  հանդիսանում է նաև ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության աստիճանը։
0 379

Обсуждалось 04.03.2024 - 19.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 350 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Կառավարության 1997 թվականի օգոստոսի 19-ի «Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հատատելու մասին» N 350 որոշումը:
0 489

Обсуждалось 31.01.2024 - 15.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից վարվող՝ Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում տեղեկություններ մտցնելու և դրանից օգտվելու կարգով նախատեսված հիմքերը համապատասխանեցնել «Օտարերկրացիների մասին» օրենքին, ինչպես նաև վերանայել տվյալների մուտքագրման ընթացակարգի հետ կապված որոշ կարգավորումներ։
0 924

Обсуждалось 16.01.2024 - 31.01.2024

««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Առաջարկվող փոփոխությունները և լրացումները հնարավորություն կտան և նախադրյալներ կստեղծեն քրեակատարողական հիմնարկներում  համապատասխան օրենսդրական փոփոխությունների և կադրերի պատրաստման և ներգրավման միջոցով ներդնել նոր՝ անվտագային կառավարման ստորաբաժանում՝ դրանք նոր առավել պատրաստված, ազնիվ, բանիմաց, նոր համազգեստվ և հատուկ տեխնիկական հագեցված կադրերով համալրելու համար:
0 872

В стадии разработки

Обсуждалось 12.12.2023 - 27.12.2023

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը կնպաստի արտադրական վտանգավոր օբյեկտների գործունեության ոլորտում տեխնիկական անվտանգության ապահովմանը:
0 1463

Обсуждалось 17.11.2023 - 03.12.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի № 737-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշում ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի միջուկային և ճառագայթային վարչությունների, տեխնիկական բաժնի համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին ներառել քաղաքացիական աշխատանք կատարողներ անձնակազմում
0 1011

В стадии разработки

Обсуждалось 16.11.2023 - 01.12.2023

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ԼՑԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱՀՎԼԿ) ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների (ԱՀՎԼԿ) կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի բենզալցակայանների և ավտոցիստեռների գործունեության ոլորտում տեխնիկական անվտանգության ապահովմանը:
0 1102