Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1.   Անհրաժեշտությունը

        

            ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածը լրացվում է «հենակետային մարզաձևեր», «օլիմպիական մարզաձև» և «մարզական զանգվածային միջոցառումներ» հասկացություններով: Անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ օրենքում այդ ձևակերպումները առկա են, սակայն դրանց  բացատրությունները բացակայում են:

Օրենքի 7-րդ հոդվածի «դ.1» կետը նոր խմբագրությամբ շարադրելը պայմանավորված է  մարզիկների կամ մասնակիցների գիշերավարձի և սննդի օրական վճարի, մարզիչների, մրցանակակիրների ու մրցավարների  դրամական պարգևատրման չափերը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող բոլոր մարզական միջոցառումների համար սահմանելու անհրաժեշտությամբ:

Օրենքի նախագծով ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի սահմանման մեջ «ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի այլ գործունեություն» հասկացությունում «բոդիֆլեքս» գործունեությունն է ավելացել:

Միաժամանակ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի  պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններում կատարվում է  ճշգրտում, «սահմանում է ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչների հավաստագրման կարգը և պայմանները, ինչպես նաև մարզական գործունեության այլ տեսակները» դրույթում «մարզիչների» բառից առաջ ավելացվում է «ֆիթնեսի» բառը:

Օրենքի 9.1 հոդվածի 2-րդ մասը լրամշակվում է, ըստ Նախագծի՝ «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողություն ֆիթնես կենտրոնների և մարզասրահների գործունեության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանության նկատմամբ, այդ թվում՝ ֆիթնես կենտրոններում և մարզասրահներում աշխատող մարզիչների հավաստագրման առկայության նկատմամբ» դրույթում «մարզիչների» բառից առաջ լրացվում է «ֆիթնեսի» բառը:

         Օրենքի 7-րդ հոդվածի «դ.6» կետը «ուշու» բառից հետո լրացվում է «կարատե (WKF վարկածով)» բառերով:

 

  Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում չկան «հենակետային մարզաձև», «օլիմպիական մարզաձև» և «մարզական զանգվածային միջոցառում»  հասկացությունների բացատրությունները, սակայն օրենքում այդ ձևակերպումները առկա են:

Հայաստանի Հանրապետությունում անցկացվող բոլոր մարզական միջոցառումների մարզիկների կամ մասնակիցների գիշերավարձի և սննդի օրական վճարը, մարզիչների, մրցանակակիրների ու մրցավարների  դրամական պարգևատրման չափերը սահմանված են կոնկրետ մարզական միջոցառումների համար: Նախագծով  ավելի հստակ են ձևակերպումները:

Ներկայումս օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մարզաձևերից միայն սամբո, շախմատ, ուշու և մջազգային շաշկի մարզաձևերում են բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին, նրանց անձնական, հավաքականի մարզիչներին և բժշկին շնորհում է դրամական մրցանակ: Հաշվի առնելով, որ  կարատեն (WKF վարկածով) Միջազգային օլիմպիակամ կոմիտեի կողմից ճանաչված մարզաձև է, անհրաժեշտություն է առաջացել նշված մարզաձևը ևս ներառել դրամական մրցանակ ստացող մարզաձևերի շարքում:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

- տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը.

- բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը.

- նպաստում և աջակցում է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը:

4.   Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի մշակումը նպատակ ունի կարգավորելու Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում առկա բացերը և լուծելու խնդիրները:

5.   Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

6.   Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կնպաստի կարգավորելու զանգվածային սպորտին, մեծ նվաճումների սպորտին և մանկապատանեկան սպորտին վերաբերող առկա բացերը և խնդիրները, հստակեցնելու ձևակերպումները:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Օրնքի նախագիծը բխում է  ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» N 2145 որոշման հավելված 1-ի 67-րդ կետի 6-րդ ենթակետի դրույթներից, այն է՝ բնագավառի օրենսդրական դաշտը պարզեցնելու, ավելի մատչելի դարձնելու, ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու նպատակով հրամայական է առաջացել ունենալ լիարժեք, միջազգային պահանջներին բավարարող մեխանիզմներ ապահովող գործող օրենսդրություն:

8.   Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում

ծախսերի  և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին 

9.   Օրենքի ընդունմամբ պետական բյուջեում առաջանում է ծախսերի   ավելացում:

         Համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2206-Ն որոշման հավելված 1-ի օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մարզաձևերից աշխարհի առաջնության 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկին, նրա անձնական մարզչին, հավաքականի գլխավոր, երկրորդ մարզիչներին և բժշկին շնորհվում է դրամական մրցանակ՝ համապատասխանաբար 1.000.000, 500.000, 500.000, 200.000, 200.000 դրամ: Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր դարձած մարզիկին, նրա անձնական մարզչին, հավաքականի գլխավոր, երկրորդ մարզիչներին և բժշկին շնորհվում է դրամական մրցանակ՝ համապատասխանաբար 600.000, 300.000, 300.000, 120.000, 120.000 դրամ:

Ընդհանուր գումարի չափը կկազմի 5.280.000 դրամ:

Հաշվարկն արվել է հիմք ընդունելով կարատեի (WKF վարկածով) հավաքականի մարզիկների 2025 թվականին ցուցաբերած մարզական արդյունքները (աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր՝ 1 հոգի, Եվրոպայի առաջնության  երրորդ մրցանակակիր՝ 2 հոգի):

 

  • Продолжительность

    03.03.2026 18.03.2026
  • Тип

    Закон

  • Область

    Спорт и молодежь

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 218

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: