«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
« » ———————2026 թվականի N – Ն
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ՄԱՐՏԻ 10-Ի N 228-Ն որոշման մեջ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ կատարելու մասին
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եվ որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմիններ սահմանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 228-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները․
1) Որոշման 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1․1 կետով և ա), բ) և գ) ենթակետերով․
«1․1․ ԵԱՏՄ որոշումներից բխող ՀՀ կառավարության որոշումներով և իրավական այլ ակտերով սահմանված քանակական սահմանափակումների (քվոտա) դեպքում․
ա) նպատակային նշանակության եզրակացություն տրամադրվում է ներմուծվող կոնկրետ խմբաքանակի համար և տվյալ տարվա համար տվյալ ապրանքի մասով սահմանված քվոտայի շրջանակներում,
բ) քվոտայի բաշխումն իրականացվում է ըստ հայտերի ներկայացման ժամանակագրական սկզբունքի հերթականությամբ՝ մինչև քվոտայի սահմանված ծավալի սպառումը,
գ) միաժամանակյա ներկայացված հայտերի պարագայում՝ համապատասխան ժամանակահատվածում առկա քվոտայի մնացորդը հայտատուների միջև բաշխվում է համամասնորեն՝ ներկայացված հայտերով պահանջվող ծավալներին համապատասխան։»։
2) Որոշման N 2 հավելվածի 3-րդ կետի 2)-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2․1) ենթակետով․
«2․1) Որոշման 1․1 կետով սահմանված դեպքերում՝ ներմուծման մաքսային հայտարարագրի պատճենը, ներմուծվող ապրանքի հաշիվ-ապրանքագրի պատճենը և առկայության պարագայում՝ օտարերկրյա գործընկերոջ հետ կնքված ներմուծման պայմանագրի պատճենը․»։
3) Որոշման N 2 հավելվածի 5-րդ կետի «, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքում» բառերը փոխարինել «և անհաղթահարելի ուժի առկայության դեպքում, ինչպես նաև՝ մինչ որոշման N 2 հավելվածի 4-րդ կետով սահմանված էլեկտրոնային համակարգի գործարկումը՝» բառերով։
4) Որոշման N 2 հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ և նոր՝ ա), բ) ենթակետերով.
«8. Եզրակացություն ստանալու մասին հայտը մերժվում է 2 աշխատանքային օրվա ժամկետում, եթե․
ա) հայտը և կից ներկայացվող փաստաթղթերի կազմն ամբողջական չեն կամ թերի են լրացված, և 1 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը,
բ) որոշման 1․1 կետով սահմանված դեպքերում նաև՝ սպառվել է տվյալ տարվա համար նախատեսված քվոտան:»։
5) Որոշման N 2 հավելվածի Ձև 1-ում «Խնդրում եմ տալ եզրակացություն Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող մի շարք ապրանքների նպատակային նշանակությունը հաստատելու վերաբերյալ։» բառերից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով․
«Վերամշակող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը
»։
6) Որոշման N 2 հավելվածի Ձև 1-ում «Դիմումին կից ներկայացնում եմ օտարերկրյա գործընկերոջ հետ կնքված պայմանագիրը կամ ապրանքի ներմուծման հաշիվ-ապրանքագիր» բառերը փոխարինել «Դիմումին կից ներկայացնում եմ որոշման N 2 հավելվածի 3-րդ կետի
· 2)-րդ ենթակետով պահանջվող փաստաթղթերը,
· 2․1)-ին ենթակետով պահանջվող փաստաթղթերը։»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Продолжительность
26.02.2026 13.03.2026 -
Тип
Pешение
-
Область
Экономика, Экономическая
-
Министерство
Министерство экономики
-
Test
Просмотры 439
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .