««Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Արխիվային գործի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի`
1) վերնագրում դադարեցնելը բառը փոխարինել դադարելը բառով․
2) 8-րդ մասի առաջին նախադասությունում ` նոտարական պալատ բառերից հետո լրացնել նոտարական արխիվում պահպանելու համար բառերը, երկրորդ նախադասությունում՝ նոտարական գործերը» բառերից առաջ լրացնել «չավարտված» բառը, «և այլ փաստաթղթերը բառերը հանել, իսկ երրորդ նախադասությունում՝ դադարեցրած բառը փոխարինել դադարած բառով։
Հոդված 2․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին գլխով.
«Գ Լ ՈՒ Խ 4.1
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԱՐԽԻՎԸ
Հոդված 35.2 Նոտարական արխիվը
1. Նոտարական արխիվը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող, պաշտոնից ազատված, լիազորությունները դադարած նոտարների կամ օրենքով սահմանված նոտարական գործողություն իրականացնող այլ պաշտոնատար անձանց ժամանակավոր պահպանության ենթակա փաստաթղթերից (այդ թվում՝ էլեկտրոնային):
2. Նոտարական արխիվը համալրվում, հաշվառվում, պահպանվում և օգտագործվում է նոտարական պալատի կողմից՝ օրենքով և նախարարի հրամանով սահմանված կարգով։
3. Նոտարական արխիվը համալրվում և պահպանվում է նոտարական պալատի միջոցների հաշվին, իսկ ծախսերի չափը որոշում է նոտարական պալատի անդամների ընդհանուր ժողովը:
Հոդված 35.3 Նոտարի կողմից արխիվային փաստաթղթերի պահպանումը, նոտարական արխիվի համալրումը, նոտարական արխիվում փաստաթղթերի պահպանումը և նոտարական արխիվից փաստաթղթերի տրամադրումը
1. Նոտարն իր գործունեության ընթացքում ձևավորված արխիվային փաստաթղթերը պահպանում է իր գրասենյակում, ապահովելով դրանց պահպանության համար անհրաժեշտ պայմանները: Նշված փաստաթղթերի պահպանման ժամկետը լրանալուց հետո նոտարը ոչնչացնում է ոչնչացման ենթակա փաստաթղթերը՝ օրենսդրության և նոտարական գործավարության կարգի պահանջներին համապատասխան։ Նոտարը մշտական պահպանության ենթակա արխիվային փաստաթղթերը, նոտարական գործողության կատարման տարվան հաջորդող հինգ տարին լրանալուց հետո, հանձնում է նոտարական պալատում ձևավորված նոտարական արխիվ, իսկ նշված փաստաթղթերի նոտարական գրասենյակում պահպանության պայմանների բացակայության դեպքում նոտարը դրանք կարող է նոտարական պալատում ձևավորված նոտարական արխիվ հանձնել նշված ժամկետից ավելի վաղ: Ընդ որում, մշտական պահպանության ենթակա արխիվային փաստաթղթերը «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետը լրանալուց հետո նոտարական պալատի կողմից ենթակա են հանձնման պետական արխիվ մշտական պահպանության:
2. Սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 7-8-րդ կետերով նախատեսված հիմքերով ազատված նոտարի կամ 17-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում լիազորությունները դադարած նոտարի մոտ պահպանված փաստաթղթերը արդարադատության նախարարի՝ սույն օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան ստեղծած հանձնաժողովը հանձնում է նոտարական արխիվ:
3. Թղթային տարբերակով վավերացված փաստաթղթերը նոտարի կողմից պահպանվում են օրենքով սահմանված կարգով և հանձնվում նոտարական արխիվ:
4. Էլեկտրոնային եղանակով վավերացված փաստաթղթերը արխիվացվում և պահպանվում են էլեկտրոնային եղանակով:
5. Եթե նախկինում կատարված նոտարական գործողության արդյունքում կազմված և նոտարական արխիվում պահվող՝ թղթային տարբերակով վավերացված փաստաթուղթը թվայնացված չէ, ապա նոտարական արխիվից փաստաթուղթ տրամադրելու վերաբերյալ շահագրգիռ անձի համապատասխան դիմումի հիման վրա մինչև նոտարական արխիվից փաստաթղթի տրամադրումը փաստաթուղթը թվայնացվում է և մուտքագրվում նոտարական արխիվի տեղեկատվական համակարգ՝ ապահովելով էլեկտրոնային փաստաթղթի համապատասխանությունը արխիվում պահվող բնօրինակին։ Նոտարական արխիվից տրված փաստաթղթի թվայնացված տարբերակը, ինչպես նաև պատճենը հավասարեցվում է թղթային տարբերակով վավերացված փաստաթղթի կրկնօրինակին:
6. Նոտարական արխիվ փաստաթղթերի հանձնման, նոտարական արխիվում դրանց պահպանման, ինչպես նաև նոտարական արխիվից փաստաթղթերի տրամադրման կարգը, ժամկետները, վճարի չափը սահմանում է Արդարադատության նախարարը՝ նոտարական պալատի առաջարկությամբ:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգամսյա ժամկետում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արխիվային գործի մասին» 2004 թվականի հունիսի 8-ի թիվ ՀՕ-88-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում միավոր, բառից հետո լրացնել նոտարական պալատ, բառերը։
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում անձինք, բառից հետո լրացնել նոտարական պալատը, բառերը։
Հոդված 3․ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում միությունների, բառից հետո լրացնել նոտարական պալատը, բառերը։
Հոդված 4․ Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում գրանցումների համար` բառերից հետո լրացնել նոտարական արխիվ հանձնելու տարվան հաջորդող տարվանից հաշվարկվող բառերը, իսկ 10 թիվը փոխարինել 5 թվով։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Продолжительность
23.02.2026 17.03.2026 -
Тип
Закон
-
Область
Юстиция, Нотариальный
-
Министерство
Министерство юстиции
-
Test
Просмотры 166
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .