Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Արխիվային գործի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի`

1) վերնագրում դադարեցնելը բառը փոխարինել դադարելը բառով

2) 8-րդ մասի առաջին նախադասությունում ` նոտարական պալատ բառերից հետո լրացնել նոտարական արխիվում պահպանելու համար բառերը, երկրորդ նախադասությունում՝ նոտարական գործերը» բառերից առաջ լրացնել «չավարտված» բառը,  «և այլ փաստաթղթերը բառերը հանել, իսկ երրորդ նախադասությունում՝ դադարեցրած բառը փոխարինել դադարած բառով։

Հոդված 2Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին գլխով.

«Գ Լ ՈՒ Խ  4.1

ՆՈՏԱՐԱԿԱՆ ԱՐԽԻՎԸ

Հոդված 35.2 Նոտարական արխիվը

1. Նոտարական արխիվը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող, պաշտոնից ազատված, լիազորությունները դադարած նոտարների կամ օրենքով սահմանված նոտարական գործողություն իրականացնող այլ պաշտոնատար անձանց ժամանակավոր պահպանության ենթակա փաստաթղթերից (այդ թվում՝ էլեկտրոնային):

2. Նոտարական արխիվը համալրվում, հաշվառվում, պահպանվում և օգտագործվում է նոտարական պալատի կողմից՝ օրենքով և նախարարի հրամանով սահմանված կարգով։

3. Նոտարական արխիվը համալրվում և պահպանվում է նոտարական պալատի միջոցների հաշվին, իսկ ծախսերի չափը որոշում է նոտարական պալատի անդամների ընդհանուր ժողովը:

Հոդված 35.3 Նոտարի կողմից արխիվային փաստաթղթերի պահպանումը, նոտարական արխիվի համալրումը, նոտարական արխիվում փաստաթղթերի պահպանումը և նոտարական արխիվից փաստաթղթերի տրամադրումը

1. Նոտարն իր գործունեության ընթացքում ձևավորված արխիվային փաստաթղթերը պահպանում է իր գրասենյակում, ապահովելով դրանց պահպանության համար անհրաժեշտ պայմանները: Նշված փաստաթղթերի պահպանման ժամկետը լրանալուց հետո նոտարը ոչնչացնում է ոչնչացման ենթակա փաստաթղթերը՝ օրենսդրության և նոտարական գործավարության կարգի պահանջներին համապատասխան։ Նոտարը մշտական պահպանության ենթակա արխիվային փաստաթղթերը, նոտարական գործողության կատարման տարվան հաջորդող հինգ տարին լրանալուց հետո, հանձնում է նոտարական պալատում ձևավորված նոտարական արխիվ, իսկ նշված փաստաթղթերի նոտարական գրասենյակում պահպանության պայմանների բացակայության դեպքում նոտարը դրանք կարող է նոտարական պալատում ձևավորված նոտարական արխիվ հանձնել նշված ժամկետից ավելի վաղ: Ընդ որում, մշտական պահպանության ենթակա արխիվային փաստաթղթերը «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետը լրանալուց հետո նոտարական պալատի կողմից ենթակա են հանձնման պետական արխիվ մշտական պահպանության:

2. Սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 7-8-րդ կետերով նախատեսված հիմքերով ազատված նոտարի կամ 17-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում լիազորությունները դադարած նոտարի մոտ պահպանված փաստաթղթերը արդարադատության նախարարի՝ սույն օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան ստեղծած հանձնաժողովը հանձնում է նոտարական արխիվ:

3. Թղթային տարբերակով վավերացված փաստաթղթերը նոտարի կողմից պահպանվում են օրենքով սահմանված կարգով և հանձնվում նոտարական արխիվ:

4. Էլեկտրոնային եղանակով վավերացված փաստաթղթերը արխիվացվում և պահպանվում են էլեկտրոնային եղանակով:

5. Եթե նախկինում կատարված նոտարական գործողության արդյունքում կազմված և նոտարական արխիվում պահվող՝ թղթային տարբերակով վավերացված փաստաթուղթը թվայնացված չէ, ապա նոտարական արխիվից փաստաթուղթ տրամադրելու վերաբերյալ շահագրգիռ անձի համապատասխան դիմումի հիման վրա մինչև նոտարական արխիվից փաստաթղթի տրամադրումը փաստաթուղթը թվայնացվում է և մուտքագրվում նոտարական արխիվի տեղեկատվական համակարգ՝ ապահովելով էլեկտրոնային փաստաթղթի համապատասխանությունը արխիվում պահվող բնօրինակին։ Նոտարական արխիվից տրված փաստաթղթի թվայնացված տարբերակը, ինչպես նաև պատճենը հավասարեցվում է թղթային տարբերակով վավերացված փաստաթղթի կրկնօրինակին:

6. Նոտարական արխիվ փաստաթղթերի հանձնման, նոտարական արխիվում դրանց պահպանման, ինչպես նաև նոտարական արխիվից փաստաթղթերի տրամադրման կարգը, ժամկետները, վճարի չափը սահմանում է Արդարադատության նախարարը՝ նոտարական պալատի առաջարկությամբ:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգամսյա ժամկետում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արխիվային գործի մասին» 2004 թվականի հունիսի 8-ի թիվ ՀՕ-88-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում միավոր, բառից հետո լրացնել նոտարական պալատ, բառերը։

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում անձինք, բառից հետո լրացնել նոտարական պալատը, բառերը։

Հոդված 3Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում միությունների, բառից հետո լրացնել նոտարական պալատը, բառերը։

Հոդված 4Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում գրանցումների համար` բառերից հետո լրացնել նոտարական արխիվ հանձնելու տարվան հաջորդող տարվանից հաշվարկվող բառերը, իսկ 10 թիվը փոխարինել 5 թվով։

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Duration

    23.02.2026 17.03.2026
  • Type

    Law

  • Area

    Justice, Notarial

  • Ministry

    Ministry of Justice

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 167

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: