Добавить в избранное
Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման կարգը սահմանելու մասին
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Հրաչյա Պետրոսյանց 26.06.2018 18:58:32 | Վարժանքների ժամանակ մարտական հերթապահության մեկնելուց առաջ 3 օրյա պարապմունքները քիչ են, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ պայեստազորայինները հնարավոր է ընդհանրապես ծանոթ չլինեն մարտական հերթապահությանը։ | Վարժական հավաքների ընթացքում հավաքներին ներգրավված անձնակազմի ուսուցումն իրականացվում է հավաքների առաջին իսկ օրվանից, այնուամենայնիվ առաջարկությունն ընդունվել է: | |||
| 2 | Հրաչյա Պետրոսյանց 26.06.2018 18:58:32 | Պատերազմի ժամանակ պահեստազորի անձնակազմի հետ երեք ամսով պայմանագիր կնքելը մտցնում է ժամկետների սահմանափակում, իսկ եթե պատերազմը շարունակվի ավելի շատ, նշանակում է արդեն պատրաստված, մարտական փորձ ունեցող անձնակազմը պետք է արձակվի պահեստազոր, իսկ նրանց փոխարեն պահեստազոից կանչվի նոր անձնակազմ, որին նախ անհրաժեշտ է ուսուցանել և որը չի ունենալու մարտական գործողությունների փորձ։ | Պայմանագրի կնքումը և ակտիվ պահեստազորային ծառայությունն իրականացվելու է խաղաղ ժամանակ, իսկ պատերազմի ժամանակ ԶՈՒ համալրումն իրականացվում է զորահավաքային զորակոչի միջոցով: | |||
| 3 | Հրաչյա Պետրոսյանց 26.06.2018 18:58:32 | Ակտիվ պահեստազորայինի զորամաս մեկնելը և զորամասից վերադարձը իր միջոցների հաշվին կատարելը անտրամաբանական է, քանի որ մարդը հնարավոր է ուղղակի չունենա այդ միջոցները. | Պայմանագրով սահմանված կարգով և չափով պահեստազորայինը վարձատրվելու է, որի հաշվին կատարելու է նաև տրանսպորտային ծախսերը: |