Հիշել նախագիծը

Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման կարգը սահմանելու մասին

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Հրաչյա Պետրոսյանց 26.06.2018 18:58:32 Վարժանքների ժամանակ մարտական հերթապահության մեկնելուց առաջ 3 օրյա պարապմունքները քիչ են, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ պայեստազորայինները հնարավոր է ընդհանրապես ծանոթ չլինեն մարտական հերթապահությանը։ Վարժական հավաքների ընթացքում հավաքներին ներգրավված անձնակազմի ուսուցումն իրականացվում է հավաքների առաջին իսկ օրվանից, այնուամենայնիվ առաջարկությունն ընդունվել է: Կատարվել է փոփոխություն, որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետի 7-րդ ենթակետում <<երեք օր>> բառերը փոխարինվել են <<յոթ օր>> բառերով:
2 Հրաչյա Պետրոսյանց 26.06.2018 18:58:32 Պատերազմի ժամանակ պահեստազորի անձնակազմի հետ երեք ամսով պայմանագիր կնքելը մտցնում է ժամկետների սահմանափակում, իսկ եթե պատերազմը շարունակվի ավելի շատ, նշանակում է արդեն պատրաստված, մարտական փորձ ունեցող անձնակազմը պետք է արձակվի պահեստազոր, իսկ նրանց փոխարեն պահեստազոից կանչվի նոր անձնակազմ, որին նախ անհրաժեշտ է ուսուցանել և որը չի ունենալու մարտական գործողությունների փորձ։ Պայմանագրի կնքումը և ակտիվ պահեստազորային ծառայությունն իրականացվելու է խաղաղ ժամանակ, իսկ պատերազմի ժամանակ ԶՈՒ համալրումն իրականացվում է զորահավաքային զորակոչի միջոցով: Փոփոխություն կատարված չէ:
3 Հրաչյա Պետրոսյանց 26.06.2018 18:58:32 Ակտիվ պահեստազորայինի զորամաս մեկնելը և զորամասից վերադարձը իր միջոցների հաշվին կատարելը անտրամաբանական է, քանի որ մարդը հնարավոր է ուղղակի չունենա այդ միջոցները. Պայմանագրով սահմանված կարգով և չափով պահեստազորայինը վարձատրվելու է, որի հաշվին կատարելու է նաև տրանսպորտային ծախսերը: Փոփոխություն կատարված չէ: