«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Կարգավորման ենթակա խնդիրը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ կենտրոնական բանկին իր լիազորությունների իրականացման նպատակով, մասնավորապես՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի համաձայն ՊՈՍ տերմինալների սակագների կարգավորման համար անհրաժեշտ հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ հարկային օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն հարկային մարմինը (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը) պարտավոր է պահպանել հարկային գաղտնիքը, հարկային գաղտնիք համարվող տեղեկատվությունը օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տրամադրել այդ տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին:
«Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի գ) կետի համաձայն՝ Կառավարության լիազորած մարմինները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն Կենտրոնական բանկի հետ համաձայնեցված կարգով Կենտրոնական բանկին է տրամադրում տեղեկություններ`
վճարային հաշվեկշռի, ֆինանսական և տնտեսական այլ հարցերի վերաբերյալ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կենտրոնական բանկին տեղեկությունների տրամադրման հիմքը նախատեսված է օրենքով, իսկ տրամադրման ընթացակարգը պետք է սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել Նախագիծը։
3․ Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություն կամ լրացում կատարում է միայն այդ նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը, մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1833-Լ հրամանի թիվ 2 հավելվածով հաստատված հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարական ծրագրի 3․2․1 կետի «գ» ենթակետով սահմանված միջոցառումից, այն է` պետական մարմինների և այլ կազմակերպությունների հետ տեղեկատվության փոխանակման գործընթացի բարելավում:
6․ Նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման կստեղծվեն համապատասխան իրավական հիմքեր ՀՀ կենտրոնական բանկին հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման համար։
7. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Продолжительность
21.02.2026 08.03.2026 -
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
-
Test
Просмотры 149
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .