Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի  N1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Կարգավորման ենթակա խնդիրը.

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ կենտրոնական բանկին իր լիազորությունների իրականացման նպատակով, մասնավորապես՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի համաձայն ՊՈՍ տերմինալների սակագների կարգավորման համար անհրաժեշտ հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությամբ:  

2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ հարկային օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն հարկային մարմինը (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը) պարտավոր է պահպանել հարկային գաղտնիքը, հարկային գաղտնիք համարվող տեղեկատվությունը օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տրամադրել այդ տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին:

«Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի գ) կետի համաձայն՝ Կառավարության լիազորած մարմինները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն Կենտրոնական բանկի հետ համաձայնեցված կարգով Կենտրոնական բանկին է տրամադրում տեղեկություններ`

վճարային հաշվեկշռի, ֆինանսական և տնտեսական այլ հարցերի վերաբերյալ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կենտրոնական բանկին տեղեկությունների տրամադրման հիմքը նախատեսված է օրենքով, իսկ տրամադրման ընթացակարգը պետք է սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել Նախագիծը։

3 Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություն կամ լրացում կատարում է միայն այդ նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը, մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի  N 1584-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

         Նախագծի ընդունումը բխում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1833-Լ հրամանի թիվ 2 հավելվածով հաստատված հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարական ծրագրի 3․2․1 կետի «գ» ենթակետով սահմանված  միջոցառումից, այն է` պետական մարմինների և այլ կազմակերպությունների հետ տեղեկատվության փոխանակման գործընթացի բարելավում:

     6 Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման կստեղծվեն համապատասխան իրավական հիմքեր ՀՀ կենտրոնական բանկին հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման համար։

7. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

  • Duration

    21.02.2026 08.03.2026
  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 150

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: