ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԻՐԱՌԵԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԻՐԱՌԵԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական և թվային ենթակառուցվածքների օգտագործման ծավալների աճին զուգահեռ էականորեն աճել են կիբեռսպառնալիքները։
Կիբեռսպառնալիքների նվազեցման և կանխարգելման նպատակով «Կիբեռանվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվել է միջազգային ստանդարտների ցանկի սահմանում, որը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետությունում ներդնել կիբեռանվտանգության ոլորտում միջազգային լավագույն փորձը, ապահովել միասնական մոտեցում և բարձրացնել տեղեկատվական համակարգերի պաշտպանվածության մակարդակը։
2. Կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը
Նախագծի հիմնական նպատակն է կենսական նշանակության ոլորտում շահագործվող կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների, կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողների և կիբեռանվտանգության աուդիտորների համար սահմանել հստակ միջազգային ստանդարտներ, որոնց վերջիններս պարտավոր են բավարարել։
Նախագիծը ներառում է կիրառելի միջազգային ստանդարտների ցանկ, դրանց կիրառման ժամկետը և ըստ անհրաժեշտության, նաև կիրառման ոլորտը։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կիբեռանվտանգության ոլորտում միջազգային ստանդարտների իմպլեմենտացիան Հայաստանի Հանրապետության իրավական միջավայրում, ինչպես նաև կենսական նշանակության ոլորտում շահագործվող կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների, կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողների և կիբեռանվտանգության աուդիտորների գործունեության համար հստակ, միասնական և կանխատեսելի կարգավորումների սահմանումը։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
· Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն,
· «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամ։
4. Պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է «Կիբեռանվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից։
-
Продолжительность
18.02.2026 05.03.2026 -
Тип
Pешение
-
Область
Индустрия высоких технологий, Информационные технологии
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
-
Test
Просмотры 136
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .