ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի № 1496-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի № 1496-Ն ՈՐՈՇՈՒՄՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Իրականացված կրթական բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կրթական համակարգի տարբեր օղակներում ներդրվել և գործարկվում են կրթական ծրագրերի մշակման, երաշխավորման, հաստատման և իրականացման հստակ սահմանված և փոխկապակցված ընթացակարգեր։ Ներկայումս հանրակրթական և արտադպրոցական ուսումնական հաստատություններում կիրառվում են ոլորտային առանձնահատկություններին համապատասխան նորմատիվ իրավական ակտեր, որոնք կարգավորում են կրթական ծրագրերի բովանդակությանը, ձևաչափին, վերջնարդյունքներին և իրականացման մեխանիզմներին վերաբերող հարաբերությունները։
Մասնավորապես՝
· արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների, այդ թվում՝ արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների, ինչպես նաև երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների արտադպրոցական ծրագրերի երաշխավորման և ծրագրային ձևաչափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 144-Ն հրամանով,
· հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի փետրվարի 24-ի թիվ 09-Ն հրամանով։
Վերոգրյալի համատեքստում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի № 1496-Ն որոշմամբ սահմանված կարգավորումները կորցրել են իրենց գործնական նշանակությունը և չեն համապատասխանում կրթության ոլորտում գործող արդի քաղաքականությանը և կարգավորման տրամաբանությանը։ Չնայած գործող կարգերի վերաբերյալ իրականացվող շարունակական իրազեկմանը, փաստացի արձանագրվում են դեպքեր, երբ կրթական ծրագրերի ներկայացման ընթացքում շարունակվում է հղում կատարվել ուժը կորցրած կամ գործառույթը կորցրած նորմատիվ իրավական ակտերին, ինչը ստեղծում է իրավական անորոշություն և բարդացնում վարչարարական գործընթացները։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի № 1496-Ն որոշումը՝ ապահովելով նորմատիվ դաշտի ամբողջականությունը, հստակությունը և համահունչ լինելը գործող իրավական կարգավորումներին։
2. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը:
Գործող իրավական դաշտում առկա են փոխկրկնվող և միմյանց համընկնող կարգավորումներ, որոնք միևնույն ոլորտում սահմանում են տարբեր մոտեցումներ և պահանջներ։ Սա հանգեցնում է կրթական քաղաքականության իրականացման ընթացքում գործառույթների ոչ արդյունավետ բաշխման, ծրագրերի իրականացման գործընթացի բարդացման և վերահսկողության մեխանիզմների թուլացման։
Նախագծի նպատակն է՝
· բացառել իրավական կարգավորումների կրկնությունը և անհամապատասխանությունը,
· ապահովել կրթական քաղաքականության պլանավորման և իրականացման միասնական և հստակ շրջանակ,
· կանոնակարգել արտադպրոցական կրթական ծառայությունների իրականացման գործընթացը՝ համապատասխանեցնելով այն գործող նորմատիվ պահանջներին,
· հստակ սահմանել պետության կողմից մատուցվող և վերահսկվող կրթական ծառայությունների շրջանակը։
3.Ակնկալվող արդյունք
Նախագծի ընդունման արդյունքում կձևավորվի կրթության ոլորտում միասնական և համակարգված մոտեցում, որը կբխի երեխաների դաստիարակության և կրթության շահերից։ Մասնավորապես՝
· կստեղծվեն կրթական ծառայությունների վերահսկման և գնահատման հստակ մեխանիզմներ,
· մշտադիտարկումների միջոցով կապահովվի մատուցվող ծառայությունների որակի բարձրացում,
· կբարելավվի կրթության գործընթացի կազմակերպման արդյունավետությունը,
· կհստակեցվեն կրթական գործընթացում ներգրավված խորհրդակցական մարմինների և շահառուների գործառույթները,
· կնվազեցվի վարչարարական խոչընդոտների առաջացման հավանականությունը և կապահովվի գործընթացների կանխատեսելիությունը։
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի № 1496-Ն ՈՐՈՇՈՒՄՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
««Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում վճարովի հիմունքներով հանրակրթական և (կամ) մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրերի, ինչպես նաև այլ ծառայությունների իրականացման կարգը հաստատելու մասին» № 1496-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Продолжительность
04.02.2026 21.02.2026 -
Тип
Приказ решение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
-
Test
Просмотры 121
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .