Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի 1496-Ն ՈՐՈՇՈՒՄՆ

 ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1.   Անհրաժեշտությունը

Իրականացված կրթական բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կրթական համակարգի տարբեր օղակներում ներդրվել և գործարկվում են կրթական ծրագրերի մշակման, երաշխավորման, հաստատման և իրականացման հստակ սահմանված և փոխկապակցված ընթացակարգեր։ Ներկայումս հանրակրթական և արտադպրոցական ուսումնական հաստատություններում կիրառվում են ոլորտային առանձնահատկություններին համապատասխան նորմատիվ իրավական ակտեր, որոնք կարգավորում են կրթական ծրագրերի բովանդակությանը, ձևաչափին, վերջնարդյունքներին և իրականացման մեխանիզմներին վերաբերող հարաբերությունները։

Մասնավորապես՝

· արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների, այդ թվում՝ արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների, ինչպես նաև երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների արտադպրոցական ծրագրերի երաշխավորման և ծրագրային ձևաչափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 144-Ն հրամանով,

· հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի փետրվարի 24-ի թիվ 09-Ն հրամանով։

Վերոգրյալի համատեքստում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի № 1496-Ն որոշմամբ սահմանված կարգավորումները կորցրել են իրենց գործնական նշանակությունը և չեն համապատասխանում կրթության ոլորտում գործող արդի քաղաքականությանը և կարգավորման տրամաբանությանը։ Չնայած գործող կարգերի վերաբերյալ իրականացվող շարունակական իրազեկմանը, փաստացի արձանագրվում են դեպքեր, երբ կրթական ծրագրերի ներկայացման ընթացքում շարունակվում է հղում կատարվել ուժը կորցրած կամ գործառույթը կորցրած նորմատիվ իրավական ակտերին, ինչը ստեղծում է իրավական անորոշություն և բարդացնում վարչարարական գործընթացները։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի № 1496-Ն որոշումը՝ ապահովելով նորմատիվ դաշտի ամբողջականությունը, հստակությունը և համահունչ լինելը գործող իրավական կարգավորումներին։

 

 

 

2. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը:

Գործող իրավական դաշտում առկա են փոխկրկնվող և միմյանց համընկնող կարգավորումներ, որոնք միևնույն ոլորտում սահմանում են տարբեր մոտեցումներ և պահանջներ։ Սա հանգեցնում է կրթական քաղաքականության իրականացման ընթացքում գործառույթների ոչ արդյունավետ բաշխման, ծրագրերի իրականացման գործընթացի բարդացման և վերահսկողության մեխանիզմների թուլացման։

Նախագծի նպատակն է՝

·  բացառել իրավական կարգավորումների կրկնությունը և անհամապատասխանությունը,

·  ապահովել կրթական քաղաքականության պլանավորման և իրականացման միասնական և հստակ շրջանակ,

·  կանոնակարգել արտադպրոցական կրթական ծառայությունների իրականացման գործընթացը՝ համապատասխանեցնելով այն գործող նորմատիվ պահանջներին,

·  հստակ սահմանել պետության կողմից մատուցվող և վերահսկվող կրթական ծառայությունների շրջանակը։

   3.Ակնկալվող արդյունք

Նախագծի ընդունման արդյունքում կձևավորվի կրթության ոլորտում միասնական և համակարգված մոտեցում, որը կբխի երեխաների դաստիարակության և կրթության շահերից։ Մասնավորապես՝

·   կստեղծվեն կրթական ծառայությունների վերահսկման և գնահատման հստակ մեխանիզմներ,

·   մշտադիտարկումների միջոցով կապահովվի մատուցվող ծառայությունների որակի բարձրացում,

·   կբարելավվի կրթության գործընթացի կազմակերպման արդյունավետությունը,

·   կհստակեցվեն կրթական գործընթացում ներգրավված խորհրդակցական մարմինների և շահառուների գործառույթները,

·   կնվազեցվի վարչարարական խոչընդոտների առաջացման հավանականությունը և կապահովվի գործընթացների կանխատեսելիությունը։

 

 4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

 

 

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի 1496-Ն ՈՐՈՇՈՒՄՆ

 ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

     ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի      4-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում վճարովի հիմունքներով հանրակրթական և (կամ) մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրերի, ինչպես նաև այլ ծառայությունների իրականացման կարգը հաստատելու մասին» 1496-Ն որոշումն  ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

                          

 

 

 

 

  • Duration

    04.02.2026 21.02.2026
  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 120

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: