Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն, ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն, ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2026 թվականի N        Ն

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն, ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն, ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման.

1)   1-ին կետի 3-րդ ենթակետը և 2-րդ կետի 7-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.

2)  3-րդ կետից հանել «և վճարահաշվարկային կազմակերպությունների» բառերը.

3)  N 1 հավելվածի՝  

ա. 2-րդ կետի 5-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության,» բառերը փոխարինել «Ներքին գործերի նախարարության,» բառերով.

բ 2-րդ կետի 7-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած

գ 3-րդ կետից հանել «(բացառությամբ այն դեպքի, երբ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային)» բառերը

դ 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ

 «4. Կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու և կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու համար դիմելու դեպքում կենսաթոշակ վճարող բանկի անվանումը ներառվում է համապատասխան դիմումում։ Կենսաթոշակառուն կարող է ցանկացած ժամանակ դիմել (առցանց եղանակով կամ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում) կենսաթոշակ վճարող բանկը փոխելու համար։»

 ե 5-րդ կետում «եղանակով (բանկի կամ կազմակերպության միջոցով)» բառերը փոխարինել «կենսաթոշակ վճարող բանկի միջոցով» բառերով

 զ 6-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ

«3) բանկի անվանումը, որտեղից կենսաթոշակառուն ցանկանում է ստանալ կենսաթոշակը.».

է 6-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «(կենսաթոշակի գումարն անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում)» բառերը.

ը 6.3-րդ կետում «Կենսաթոշակն ստանալու եղանակը (եթե «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կենսաթոշակառուին կենսաթոշակը կարող է վճարվել անկանխիկ կամ կանխիկ եղանակով) կամ» բառերը փոխարինել «Կենսաթոշակ վճարող» բառերով

թ 6.5-րդ կետում «կենսաթոշակն ստանալու եղանակը կամ» բառերը փոխարինել «կենսաթոշակ վճարող» բառերով, և հանել «և e-citizen համակարգում կենսաթոշակառուին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին» բառերը

ժ 6.6-րդ կետում «Կենսաթոշակն ստանալու եղանակը կամ» բառերը փոխարինել «Կենսաթոշակ վճարող» բառերով.

ժա 6.8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ

«6.8.  Կենսաթոշակ վճարող բանկը փոխելու դիմումը մերժվում է, եթե դիմելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված է կամ դիմումում նշված բանկը կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագիր չի կնքել։ Առցանց դիմումի հիման վրա կենսաթոշակ վճարող բանկը փոխելու կամ փոխելը մերժելու դեպքում դրա մասին հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին՝ մերժելու դեպքում նշելով նաև մերժման հիմքերը։»

 ժբ 7-րդ կետում «Կենսաթոշակն ստանալու եղանակին (եթե «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կենսաթոշակառուին կենսաթոշակը կարող է վճարվել անկանխիկ կամ կանխիկ եղանակով) կամ կենսաթոշակառուի» բառերը փոխարինել «Կենսաթոշակառուի» բառով, իսկ «կենսաթոշակն ստանալու եղանակը կամ» բառերը փոխարինել «կենսաթոշակ վճարող» բառերով.

ժգ 8-րդ կետում «կանխիկ կամ անկանխիկ եղանակով (բանկի միջոցով)» բառերը փոխարինել «՝ կենսաթոշակ վճարող բանկի միջոցով» բառերով, իսկ «վրա՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով» բառերը փոխարինել «վրա՝ դրանում նշված կենսաթոշակ վճարող բանկի միջոցով» բառերով

ժդ 8.4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերից հանել «վճարման եղանակի,»

ժե 16.8-րդ կետում «կարգով» բառից հետո լրացնել «, որի 4-րդ ենթակետը սույն կարգի 16.12-րդ կետում նշված դեպքում կիրառվում է, եթե 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա տվյալներով կենսաթոշակառուն չի աշխատում» բառերով․

ժզ 16.8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.9-16.14-րդ կետերով՝

«16.9 Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը նշանակված կենսաթոշակը կանխիկ եղանակով կարող է վճարվել (այդ թվում՝ լիազորագրով) մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը։ Այս դեպքում, եթե մինչև 2026 թվականի մարտի 31-ը՝ ներառյալ ներկայացվում է  կենսաթոշակին առնչվող ցանկացած գրավոր  դիմում, ապա այդ դիմումով ընտրվում է նաև կենսաթոշակ վճարող բանկը, և դիմումը ներկայացնելու հաջորդ ամսվա 1-ից կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով՝ դիմումում նշված բանկի միջոցով:

16.10.   Եթե սույն կարգի 16.9-րդ կետում նշված դիմումը չի ներկայացվում մինչև 2026 թվականի մարտի 31-ը՝ ներառյալ, ապա օրենքով սահմանված կարգով վճարման ենթակա կենսաթոշակը  2026 թվականի ապրիլի 1-ից վճարվում է անկանխիկ եղանակով։

16.11.    2026 թվականի մարտի 1-ից հետո անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովից ստացված` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա, առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի կենսաթոշակ վճարելը վերսկսելու դեպքում, եթե մինչև կենսաթոշակի վճարումը դադարեցնելը՝

1) կենսաթոշակը վճարվել է անկանխիկ եղանակով, ապա կենսաթոշակ վճարող բանկը չի փոխվում, եթե մինչև վճարման ցուցակ ձևավորելը կենսաթոշակառուն չի ներկայացրել կենսաթոշակ վճարող բանկի ընտրության դիմում.

2) կենսաթոշակը վճարվել է կանխիկ եղանակով, ապա կենսաթոշակի վճարվում է անկանխիկ եղանակով՝ սույն կարգի 16.12-րդ կետով սահմանված կարգով։

16.12.    2026 թվականի ապրիլ ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակը ձևավորելիս համապատասխան բնակավայրում հաշվառված՝ կենսաթոշակը կանխիկ եղանակով (այդ թվում՝ լիազորագրով) ստացող անձանց համար բանկի ընտրությունն իրականացնում է ծառայությունը՝ ծրագրային մոդուլի կիրառմամբ պատահականության սկզբունքով՝ հաշվի առնելով տվյալ բնակության վայրում այդ ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակում ներառման ենթակա՝ կենսաթոշակ ստացող անձանց թվի համամասնություններն՝ ըստ կենսաթոշակ վճարող բանկերի։

16.13.   Սույն կարգի 16.12-րդ կետում սահմանված կարգով ձևավորված վճարման ցուցակը բանկ ուղարկելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունն ընտրված բանկի մասին տեղեկացնում է կենսաթոշակ ստացող անձին՝ հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին (առկայության դեպքում) հաղորդագրություն ուղարկելու միջոցով։

16.14.   Եթե 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող անձի կենսաթոշակի վճարումը դադարեցված է, ապա 2026 թվականի ապրիլի 1-ից հետո կենսաթոշակի վճարումը վերսկսելու համար ներկայացվող դիմումով ընտրվում է նաև կենսաթոշակ վճարող բանկը:»

ժէ 3-րդ բաժինը ճանաչել ուժը կորցրած

ժը 4-րդ բաժնի վերնագրից հանել «ԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ՝» բառերը

ժթ 27-րդ կետից հանել «Կենսաթոշակը կանխիկ եղանակով կարող է վճարվել» բառերը, իսկ «լիազորագրով» բառից հետո լրացնել «կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով» բառերով.

ի 28-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ

«Դիմումում նշվում է այն բանկի անվանումը, որի միջոցով լիազորված անձը ցանկանում է ստանալ կենսաթոշակը։»

4) N 3 հավելվածը ճանաչել ուժը կորցրած:

 

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման՝

1) N 1 հավելվածի՝

ա․56-61-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած.

բ62-րդ կետում «Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը կենսաթոշակը լիազորագրով վճարելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ տեսաներածում է (սկանավորում է) փաստաթղթերի բնօրինակները և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում է շտեմարան` մուտքագրելով նաև լիազորված անձի տվյալները, որոնք կենսաթոշակառուի տվյալների հետ արտացոլվում են վճարման ցուցակում: Ընդ որում, եթե» բառերը փոխարինել «Եթե» բառով

 գ 65.1-ին և 66.1-ին կետերից հանել «, իսկ 14 տարին լրացած անչափահասին՝ կանխիկ եղանակով,» բառերը

2) N 9 հավելվածի 14-րդ կետը ճանաչել ուժը կորցրած

3) N 10 հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետը  ճանաչել ուժը կորցրած

4) N 18 հավելվածի՝  

ա 67-րդ կետից հանել «, այդ թվում՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով (հաշվի առնելով օրենքի 35-րդ հոդվածըի 1-ին մասը)» բառերը

բ․68-րդ կետից հանել «կանխիկ կամ անկանխիկ եղանակով (հաշվի առնելով օրենքի 35-րդ հոդվածըի 1-ին մասը)» բառերը

բ 69-րդ կետի 2-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած։

 

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 635-Ն որոշման N 1 հավելվածի 39-րդ կետից հանել «կամ կանխիկ» բառերը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ժզ» պարբերության, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  • Продолжительность

    19.01.2026 03.02.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 233

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: