Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն, ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն, ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆՆԱԽԱԳԻԾ

Նախագծի նպատակն է կենսաթոշակների և պարբերական բնույթի այլ վճարների (այդ թվում նաև պարգևավճարների, ծերության նպաստների, հաշմանդամության նպաստների, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների) անկանխիկ եղանակով վճարման մասով Կառավարությանը վերապահված լիազորությունների իրացումն է՝ ի կատարումն 2025 թվականի նոյեմբերի 6-ին կայացած Կառավարության N 44 նիստին վարչապետի կողմից տրված հանձնարարականի և ուժի մեջ մտած՝  «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-483-Ն և «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-482-Ն օրենքների։

Նախագծով նախատեսվում է նաև՝

· 01.04.2026 թվականից  կենսաթոշակը վճարել բացառապես անկանխիկ եղանակով։

· սահմանել 01.01.2026-31.03.2026 ժամանակահատվածում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակի վճարման եղանակի փոփոխությունն ապահովող կարգավորումներ։

  • Обсуждалось

    19.01.2026 - 03.02.2026

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 684

Принт

Предложения

Կարեն Աբրահամյան

19.01.2026

Ի՞նչ կարգավորումներ են գործելու անապահովության նպաստի վճարման դեպքում, ապրիլի մեկից բացառապես անկանխիկ եղանակով է վճարվելու՞ նաև անապահովության(ընտանեկան, սոցիալական) նպաստը։

Կարեն Աբրահամյան

19.01.2026

Եթե անձը միևնույն ժամանակ հանդիսանում է և' նպաստառու (անապահովության), և' կենսաթոշակառու, հնարավո՞ր է դիմում լրացնել և նույն բանկը ընտրելու դեպքում նպաստը փոխանցվի արդեն գործող կենսաթոշակի քարտին։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: