Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 914-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը

Գործող որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելը պայմանավորված է պետական սեփականություն հանդիսացող գույքի բարելավմանն ուղղված ներդրումային պարտավորություններ չստանձնած, սակայն ներդրումներ կատարած վարձակալների հետ վարձակալության պայմանագրերի վերակնքման ժամանակ գույքի բարելավման արդյունքում ձևավորված վարձավճարի նկատմամբ որոշակի զեղչի տրամադրման, ինչպես նաև վարձակալության տրամադրման վերաբերյալ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական և «www.azdarar.am» կայքերում տեղադրված հայտարարության հիմքով մեկ հայտ ներկայացնելու դեպքում գույքն ուղղակի ձևով վարձակալության տրամադրելու և միակ հայտատուի հետ վարձակալության պայմանագիր կնքելու կարգավորումը բացառելու ու պետական գույքի անհատույց օգտագործման կարգի հիմքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի անհատույց օգտագործողներին անհատույց օգտագործման ժամկետի ավարտից հետո գույքը ուղղակի ձևով վարձակալության տրամադրման անհրաժեշտությամբ։

1.1.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործող որոշմամբ վարձակալական վճարի մեծության նկատմամբ զեղչ կիրառվում է միայն պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքից կրթական, մշակութային, սպորտային խմբակների և սովորողների սննդի կազմակերպման համար տարածքների վարձակալության դեպքում։ Հաշվի առնելով, որ գույքի բարելավման նպատակով ներդրումների կատարման արդյունքում բարձրանում է տարածքի վարձավճարը, ներկայացված նախագծով առաջարկվում է զեղչ կիրառել նաև գույքի բարելավմանն ուղղված ներդրումային պարտավորություններ չստանձնած, սակայն ներդրումներ կատարած վարձակալների հետ վարձակալության պայմանագրերի վերակնքման ժամանակ՝ գույքի բարելավման արդյունքում ձևավորված վարձավճարի նկատմամբ։

Միաժամանակ, գործող որոշմամբ նախատեսված է, որ պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության տրամադրման նպատակով հայտարարություն է տեղադրվում ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական և «www.azdarar.am» կայքերում, որում հայտերի ներկայացման համար սահմանված ժամկետում ներկայացված հայտերի ամփոփման արդյունքում միակ հայտ ներկայացնողի հետ ուղղակի ձևով կնքվում է վարձակալության պայմանագիր։ Ներկայացված նախագծով առաջարկվում է բացառել նշված կարգավորումը և պետական սեփականություն հանդիսացող գույքն աճուրդային եղանակով վարձակալության տրամադրելու նպատակով համապատասխան մարմիններից հայտեր ստանալու դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով  կազմակերպել աճուրդ։

Ներկայացված նախագծով առաջարկվում է նաև պետական սեփականություն հանդիսացող գույքի աճուրդով վարձակալության տրամադրումն իրականացնել բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով՝ ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշման համաձայն։

Գործող որոշմամբ պետական գույքն ուղղակի ձևով վարձակալության կարող է տրամադրվել նախկին վարձակալին, որը պատշաճ, բարեխիղճ կատարել է վարձակալության պայմանագրով նախատեսված պարտավորությունները, միակ հայտ ներկայացրած իրավաբանական կամ ֆիզիկական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը (այսուհետ՝ անձ), վարձակալության տրամադրվող գույքի բարելավման նպատակով գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացրած անձանց, ինչպես նաև ուսումնական հաստատություններում կրթական, մարզական, մշակութային գործունեություն իրականացնելու և սովորողների սննդի կազմակերպման նպատակով տարածքներ վարձակալելու  համար դիմած անձանց։

Ներկայացված նախագծով առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող գույքն ուղղակի ձևով վարձակալության տրամադրել նաև ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման հիմքով անհատույց օգտագործման իրավունքով  տարածքներ զբաղեցրած սուբյեկտներին, որոնք իրենց կողմից ներկայացված ծրագրով (նախատեսված լինելու դեպքում) և անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված պայմանները կատարել են, հանդիսացել են բարեխիղճ օգտագործող և անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված ժամկետը լրանալուց ոչ ուշ քան 1 ամիս առաջ դիմել են իրենց կողմից զբաղեցված գույքը վարձակալության տրամադրելու համար։

2. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Գործող իրավական ակտում նախատեսվող փոփոխությունների և լրացումների նպատակն է խթանել վարձակալների կողմից պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ օգտագործումն ու դրա արժեքի բարձրացումը։ Փոփոխություններով սահմանվում է, որ վարձակալները, ովքեր սեփական միջոցներով իրականացնում են գույքի բարելավմանն ուղղված ներդրումներ, կունենան հնարավորություն վարձակալության պայմանագրերի վերակնքման ժամանակ օգտվել գույքի բարելավման արդյունքում ձևավորված վարձավճարի նկատմամբ որոշակի զեղչից։ Նման մոտեցումը միաժամանակ լուծում է երկու կարևոր խնդիր

           1 Կյանքի որակի և գույքի տեխնիկական վիճակի բարձրացում։ Բարելավմանն ուղղված ներդրումների խրախուսումը կնպաստի պետական գույքի ֆիզիկական ու ֆունկցիոնալ վիճակի առավել արագ և որակյալ բարելավմանը՝ առանց լրացուցիչ բեռի պետբյուջեի վրա։

           2 Վարձակալների մոտիվացիայի մեծացում ներդրումներ կատարելու ուղղությամբ։ Վարձավճարի նկատմամբ զեղչի կիրառումը ստեղծում է կանխատեսելի և փոխշահավետ պայմաններ, որոնց դեպքում վարձակալները չեն խուսափի ներդրումներ կատարելուց, քանի որ դրանց դիմաց կստանան իրավականորեն ամրագրված նյութական խթան։

           Այս փոփոխությունների ընդունումը կբարձրացնի պետական գույքի գրավչությունը տնտեսվարողների համար, կխթանի ներդրումային ակտիվությունը, ինչպես նաև կնպաստի պետական գույքի արդյունավետ կառավարմանը։ Ընդհանուր առմամբ, առաջարկվող կարգավորումը կներգրավի ավելի պատասխանատու և երկարաժամկետ շահագրգռվածություն ունեցող վարձակալների, ինչը դրական ազդեցություն կունենա ինչպես պետական գույքի պահպանման ու արժեքի բարձրացման, այնպես էլ տնտեսության զարգացման վրա։

           Միաժամանակ պետական սեփականություն հանդիսացող գույքն աճուրդային եղանակով վարձակալության տրամադրելու նպատակով համապատասխան մարմիններից հայտեր ստանալու դեպքում գույքի վարձակալության տրամադրման նպատակով ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական և «www.azdarar.am» կայքերում հայտարարություն տեղադրելու կարգավորումը հանելու արդյունքում կնվազի լրացուցիչ վարչարարությունը և կկրճատվի գործընթացի իրականացման ժամկետը, ինչպես նաև կնպաստի ավելի շատ մասնակիցներ ներգրավելուն և մրցունակությունն ապահովելուն։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

4. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած և «Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1063-Լ որոշման հանձնառություններից։

 

  • Продолжительность

    12.01.2026 27.01.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Управление государственным имуществом, Аренда государственного имущества

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 450

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: