Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «........................» 2026 թվականի N ...... -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 914-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ կետի և 29-րդ հոդվածի 1-ին մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի «Պետական գույքի վարձակալության տրամադրման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731, 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 914-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) ուժը կորցրած ճանաչել Որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետը և N 4 հավելվածը,
2) Որոշման 2-րդ կետում «աճուրդ (նաև էլեկտրոնային» բառերը փոխարինել «էլեկտրոնային աճուրդ» բառերով, իսկ Որոշման 3-րդ կետում, N 1 հավելվածի 2-րդ կետում, 13-րդ կետում, N 2 հավելվածի 2-րդ կետում, 4-րդ կետում, 12-րդ կետի 2-րդ ենթակետում և 13-րդ կետում «աճուրդով» բառից առաջ լրացնել «էլեկտրոնային» բառը,
3) Որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ․
«1) պետական գույքի ուղղակի ձևով, մրցույթով և աճուրդով վարձակալության տրամադրումը, ինչպես նաև վարձակալության տրամադրման նպատակով էլեկտրոնային աճուրդների և մրցույթների կազմակերպումն ու անցկացումը։ Ընդ որոմ, աճուրդն իրականացվում է բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշման համաձայն․»,
4) ուժը կորցրած ճանաչել Որոշման 6-րդ կետը,
5) Որոշման 8-րդ կետում «50 տոկոսի չափով» բառերից հետո լրացնել «, իսկ պետական գույքի վարձակալների կողմից ներդրումային պարտավորություն ստանձնած չլինելու, սակայն ներդրումներ կատարված լինելու դեպքում՝ վարձակալության պայմանագրի վերակնքման ժամանակ վերակնքման ամբողջ ժամանակահատվածի վարձավճարի գումարային մեծության նկատմամբ (զեղչվում է վերակնքված պայմանագրի ամսական վարձավճարից համամասնորեն նվազեցվելու եղանակով) կիրառվում է զեղչ՝ կատարված ներդրումների չափով, բայց ոչ ավել, քան տվյալ պահի դրությամբ գնահատված ամսական վարձակալական վճարի 30 տոկոսը, որի կիրառման արդյունքում ամսական վարձավճարի մեծությունը չի կարող պակաս լինել գործող պայմանագրով սահմանված ամսական վարձավճարի մեծությունից» բառերը,
6) ուժը կորցրած ճանաչել Որոշման 9-րդ կետը,
7) Որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1․1) ենթակետով․
«1․1) Հայաստանի Հանարապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման համաձայն կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրով տվյալ գույքը զբաղեցրած այն սուբյեկտներին, որոնք իրենց կողմից ներկայացված ծրագրով (նախատեսված լինելու դեպքում) և անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված պայմանները կատարել են, հանդիսացել են բարեխիղճ օգտագործող և գույքի անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված ժամկետը լրանալուց ոչ ուշ քան 1 ամիս առաջ ներկայացրել են իրենց կողմից զբաղեցված գույքը վարձակալության տրամադրելու հայտ․»,
8) ուժը կորցրած ճանաչել Որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը և 4-րդ կետի 3-րդ ենթակետը,
9) Որոշման N 1 հավելվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7-րդ և 8-րդ ենթակետերով․
«7) վարձակալության տրամադրվող գույքի ամսական վարձավճարի շուկայական գնահատված արժեքը՝ ըստ գնահատման մասին հաշվետվության, ընդ որում հաշվետվությունը կազմելիս վարձակալի կողմից ներդրումային պարտավորություն ստանձնած չլինելու, սակայն ներդրումներ կատարված լինելու դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել կատարված ներդրումները՝ դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնելով նաև առանձնացված․
8) սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված վարձակալի կողմից ներդրումային պարտավորություն ստանձնած չլինելու, սակայն ներդրումներ կատարված լինելու դեպքում կատարված ներդրումների վերաբերյալ տեղեկատվությունը՝ դրանց կատարումը հավաստող փաստաթղթերով։»,
10) Որոշման N 1 հավելվածի 9-րդ կետում «միակ հայտ ներկայացրած անձի» բառերը փոխարինել «անհատույց օգտագործողի» բառերով,
11) Որոշման N 1 հավելվածի 10-րդ և 11-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ․
«10․ Եթե պետական մարմինների կողմից ներկայացված հայտը պարունակում է ներդրումներ կատարելու պահանջ (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքերի), ապա գույքը վարձակալության է տրամադրվում մրցույթով՝ որպես մրցույթի պարտադիր պայմաններ սահմանելով գույքի բարելավման համար անբաժանելի ներդրումների ծավալի մեծությունը, տվյալ ներդրումների կատարման ժամկետը և վարձակալական վճարի չափը: Պետական մարմիններին ամրացված գույքը մրցույթով վարձակալության տրամադրման առավելագույն ժամկետը սահմանվում է մինչև 10 տարի:
11․ Եթե պետական մարմինների կողմից ներկայացված հայտով գույքի վարձակալության համար որևէ պարտավորություն չի նախատեսվում բացի վարձավճարի չափից (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքերի), ապա գույքը վարձակալության է տրամադրվում էլեկտրոնային աճուրդով: Պետական մարմիններին ամրացված գույքն էլեկտրոնային աճուրդով վարձակալության տրամադրման առավելագույն ժամկետը կարող է սահմանվել մինչև 5 տարի:»,
12) Որոշման N 1 հավելվածի 12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․
«12. Կոմիտեն, սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված հայտերը ստանալուց հետո, որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն, սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված կարգին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշման համապատասխան, կազմակերպում ու անցկացնում է պետական գույքի վարձակալության տրամադրման մրցույթները և էլեկտրոնային աճուրդները։»,
13) Որոշման N 1 հավելվածի 13-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․
«13․ Սահմանել, որ․
1) եթե էլեկտրոնային աճուրդը համարվում է չկայացած, ապա այդ դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարվում է հաջորդ աճուրդը.
2) Էլեկտրոնային աճուրդով (մրցույթով) վարձակալության չտրամադրված պետական մարմիններին ամրացված գույքի մեկնարկային (վարձավճարի նվազագույն) գինը երկրորդ էլեկտրոնային աճուրդի (կամ մրցույթի) ժամանակ սահմանվում է առաջին աճուրդի մեկնարկային գնի 85 տոկոսի չափով, վարձակալության չտրամադրվելու դեպքում՝ երրորդ և հերթական էլեկտրոնային աճուրդի (աճուրդների) կամ մրցույթի (մրցույթների) ժամանակ մեկնարկային գինը սահմանվում է առաջին աճուրդի մեկնարկային գնի 70 տոկոսի չափով։»,
14) Որոշման N 1 հավելվածի 14-րդ կետում «աճուրդից», «աճուրդը», «աճուրդի», իսկ 16-րդ կետում «աճուրդը» բառերից առաջ լրացնել «էլեկտրոնային» բառը,
15) Որոշման N 2 հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ ենթակետով․
«5) Հայաստանի Հանարապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման համաձայն կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրով տվյալ գույքը զբաղեցրած այն սուբյեկտներին, որոնք իրենց կողմից ներկայացված ծրագրով (նախատեսված լինելու դեպքում) և անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված պայմանները կատարել են, հանդիսացել են բարեխիղճ օգտագործող և իրենց կողմից զբաղեցված գույքը վարձակալության տրամադրելու նպատակով գույքի անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված ժամկետը լրանալուց ոչ ուշ քան 1 ամիս առաջ դիմել են կազմակերպությանը, ընկերությանը և հիմնադրամին։»,
16) Որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետում «հաշվետվության» բառից հետո լրացնել «, ընդ որում հաշվետվությունը կազմելիս վարձակալի կողմից ներդրումային պարտավորություն ստանձնած չլինելու, սակայն ներդրումներ կատարված լինելու դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել կատարված ներդրումները՝ դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնելով նաև առանձնացված․» բառերը,
17) Որոշման N 2 հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7-րդ և 8-րդ ենթակետերով․
«7) վարձակալի կողմից ներդրումային պարտավորություն ստանձնած չլինելու, սակայն ներդրումներ կատարված լինելու դեպքում կատարված ներդրումների վերաբերյալ տեղեկատվությունը՝ դրանց կատարումը հավաստող փաստաթղթերով․
8) սույն կարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետում նշված դեպքերում՝ անհատույց օգտագործման պայմանագրի, պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները։»,
18) ուժը կորցրած ճանաչել Որոշման N 2 հավելվածի 7-րդ և 8-րդ կետերը,
19) Որոշման N 2 հավելվածի 9-րդ և 10-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ․
«9․ Եթե սույն կարգի 4-րդ կետում նշված հայտում առկա է գույքի բարելավման համար գործարար ներդրումային ծրագիր (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքերի), ապա տվյալ գույքը վարձակալության է տրամադրվում մրցույթով՝ որպես մրցույթի պարտադիր պայմաններ սահմանելով գույքի բարելավման համար գործարար ներդրումների մեծությունը և վարձակալական վճարի չափը: Գույքի՝ մրցույթով վարձակալության տրամադրման առավելագույն ժամկետը կարող է սահմանվել 10 տարի:
10․ Եթե սույն կարգի 4-րդ կետում նշված հայտում առկա չէ վարձակալի կողմից որևէ պարտավորություն ստանձնելու պահանջ բացի վարձավճարի չափից (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքերի), ապա գույքը վարձակալության է տրամադրվում աճուրդով: Գույքն աճուրդով վարձակալության տրամադրման առավելագույն ժամկետը կարող է սահմանվել 5 տարի:»,
20) Որոշման N 2 հավելվածի 12-րդ կետի 2-րդ ենթակետի գ․ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ․
«գ․ էլեկտրոնային աճուրդը չկայանալու դեպքում վարձավճարի մեկնարկային գինը նվազեցնելու վերաբերյալ․»,
21) Որոշման N 2 հավելվածի 12-րդ կետի 3-րդ ենթակետի դ․ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ․
«դ․ մրցույթը չկայանալու դեպքում վարձավճարի մեկնարկային գինը նվազեցնելու վերաբերյալ․»,
22) Որոշման N 2 հավելվածի 13-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․
«13․ Սահմանել, որ․
1) եթե էլեկտրոնային աճուրդը համարվում է չկայացած, վարձակալության տրամադրման մասին իրավական ակտով նախատեսված լինելու դեպքում, 5 աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարվում է հաջորդ աճուրդը.
2) Էլեկտրոնային աճուրդով (մրցույթով) վարձակալության չտրամադրված գույքի մեկնարկային (վարձավճարի նվազագույն) գինը երկրորդ էլեկտրոնային աճուրդի (կամ մրցույթի) ժամանակ սահմանվում է առաջին աճուրդի մեկնարկային գնի 85 տոկոսի չափով, վարձակալության չտրամադրվելու դեպքում՝ երրորդ և հերթական էլեկտրոնային աճուրդի (աճուրդների) կամ մրցույթի (մրցույթների) ժամանակ մեկնարկային գինը սահմանվում է առաջին աճուրդի մեկնարկային գնի 70 տոկոսի չափով։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Продолжительность
12.01.2026 27.01.2026 -
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом, Аренда государственного имущества
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
-
Test
Просмотры 450
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .