Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի՝ 17-րդ և 18-րդ կետերում «կողմից» բառից հետո լրացնել «կամ օրենքով չարգելված այլ աղբյուրներով» բառերը, 121-ին կետից հետո լրացնել նոր 122-րդ կետ՝ հետևայլ բովանդակությամբ

«122) անկախ կյանքի կենտրոն՝ անկախ կյանքի ապահովմանն ուղղված ծառայություններ իրականացնող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող  կազմակերպություններ կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ կամ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հավաստագրված կազմակերպություններ, որոնք ծառայությունն իրականացնում են պետական բյուջեի կամ պատվիրակման կամ օրենքով չարգելված այլ միջոցներով։»

Հոդված 2 Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «ծառայությունները» բառից հետո լրացնել «, հանրային ծառայությունները» բառերը, իսկ 51-ին կետում «» կետադրական նշանը փոխարինել «։» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունը.  «Եթե փոխհատուցման գումարը տրվում է օրենքով չարգելված այլ աղբյուրներով, ապա սույն կետում նշված պայմանագիրը կնքվում է եռակողմ՝ ներառելով նաև ֆինանսական փոխհատուցում տրամադրող կազմակերպություններին»։

      

  • Обсуждалось

    26.12.2025 - 12.01.2026

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 646

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: