«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետև՝ Նախագիծ) մշակվել է, քանի որ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել՝
1. Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» № 1636-Ն,
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի ««Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» № 1725-Ն,
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի ««Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» № 1331-Ա,
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» № 1651-Ն,
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» № 1998-Ն,
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» № 1878-Ն,
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» № 1877-Ն
և
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի ««Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» № 266-Ա
որոշումների մեջ:
Վերը նշված որոշումները վերաբերում են մանկապատանեկան մարզադպրոցներ ստեղծելուն: Վերը նշված որոշումների որոշ կետերից և վերնագրերից «մանկապատանեկան մարզադպրոց» արտահայտություններում հանվել է «մանկապատանեկան» բառը:
Վերը նշված որոշումների որոշ կետերից և վերնագրերից «մանկապատանեկան մարզադպրոց» արտահայտություններում «մանկապատանեկան» բառը հանելը պայմանավորված է նրանով, որ ներկա դրությամբ մանկապատանեկան մարզադպրոցներում սաները մարզվում են մինչև իրենց տասնութ տարին լրանալը և տասնութ տարին լրանալուց հետո պետք է լքեն մարզադպրոցը: Իրենց առջև մարզական բարձր արդյունքների հասնելու նպատակ դրած մարզիկների համար առաջանում է խնդիր՝ մարզվելը շարունակելու վայրի հարցում:
Տարբեր մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքականներում մարզվում են միայն Հայաստանի Հանրապետության հավաքականների անդամները: Նպատակ ունենալով՝ ապահովել մարզադպրոցի սաների մարզումների շարունակականությունը և հնարավորություն ընձեռել շարունակել մարզվելը նույն մարզադպրոցում նաև տասնութ տարին լրանալուց հետո այն սաներին, ովքեր ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության հավաքականներում, առաջացել է սույն կարգավորման անհրաժեշտությունը: Սույն փոփոխությունները նպաստում են մարզական արդյունքների աճին, պայմաններ են ապահովում բարձր նվաճումների հասնելու համար, հնարավորություն են ստեղծում մարզիկների համար հասնելու իրենց ունակությունների լավագույնս դրսևորմանը:
«Մանկապատանեկան մարզադպրոց» արտահայտությունից «մանկապատանեկան» բառը հանելու կարգավորումը վերաբերելու է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետև՝ Նախարարություն) ենթակայության քսանհինգ մանկապատանեկան մարզադպրոցներին:
Նախագծում վերը նշված որոշումներում կիրառված «մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի» բառերը որոշ կետերում փոխարինվում են «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով՝ քանի որ փոխվել է ֆիզիկական կուլտուրրայի և սպորտի լիազոր նախարարության անվանումը:
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում, 4.8 կետ, մեջբերում. «Կառավարությունը միջազգային մրցասպարեզներում մարզական նվաճումներ գրանցելու համար խրախուսելու է մարզական բարձր արդյունքները», ինչպես նաև «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ից՝ մեջբերում. «ՏԵՍԼԱԿԱՆ – ՆՎԱՃԵՆՔ 25 ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ»:
Նախագիծը մշակել է Նախարարության սպորտի քաղաքականության վարչությունը:
Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարել Նախարարության ենթակայության մանկապատանեկան մարզադպրոցների կանոնադրություններում:
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
23.12.2025 - 07.01.2026
-
Тип
Pешение
-
Область
Спорт и молодежь
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
-
Test
Просмотры 722
Принт