Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածը և համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը  որոշում է՝

1.               Փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ որոշումներում.

1)               Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» № 1636-Ն որոշման՝

ա.  5-րդ կետից, հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ կետերից հանել «մանկապատանեկան» բառը:

բ. 5-րդ կետից հանել «բացառությամբ Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի» բառերը և նույն կետում «մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:

2)       Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի ««Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» № 1725-Ն որոշման՝

ա. 5-րդ կետում «մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:

բ. Հավելվածի ողջ տեքստից  հանել «մանկապատանեկան» բառը:

3)     Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի ««Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» № 1331-Ա որոշման վերնագրում, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերից հանել «մանկապատանեկան» բառը:

4)     Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» № 1651-Ն որոշման՝

ա. 1-ին և 3-րդ կետերում «մարմնամարզության» բառից հետո գրված «մանկապատանեկան» բառը հանել,

բ. 2-րդ և 4-րդ  կետերից հանել «մանկապատանեկան» բառը:

գ. 4-րդ կետում «մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:

5)     Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» № 1998-Ն որոշման՝

ա. 3-րդ և  4-րդ կետերից հանել «մանկապատանեկան» բառը:

բ. 4-րդ կետում «մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:

6)              Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» № 1878-Ն որոշման 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերից հանել «մանկապատանեկան» բառը:

7)               Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» № 1877-Ն որոշման 4-րդ, 5-րդ,  6-րդ և 7-րդ կետերից հանել «մանկապատանեկան» բառը:

8)              Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի ««Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» № 266-Ա որոշման վերնագրում, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, և 6-րդ կետերից հանել «մանկապատանեկան» բառը:

2.               Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

  • Обсуждалось

    23.12.2025 - 07.01.2026

  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 722

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: