Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի ԹԻՎ 393-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ճԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի ԹԻՎ 393-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ճԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 1150-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված հավելված N 5-ի 3-րդ կետի պահանջի կատարման անհրաժեշտությամբ։

Այսպես, «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 76-րդ հոդվածի 18-րդ մասի համաձայն՝ ծառայողական քննության անցկացման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

2025 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է (ուժի մեջ է մտնելու 26122025թ) «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-320-Ն օրենքը (այսուհետ՝ ՀՕ-320-Ն օրենք), որի 7-րդ հոդվածով ուժը կորցրած են ճանաչվում օրենքի 75-78-րդ հոդվածները։

Վերոնշյալ օրենսդրական ակտերից բխող իրավական պահանջներն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի  Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2017 թվականի ապրիլի 6-ի «Ծառայողական քննության անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 393-Ն հրամանը։

 

2 Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2017 թվականի ապրիլի 6-ի «Ծառայողական քննության անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 393-Ն հրամանը` ապահովելով Որոշմամբ հաստատված հավելված N 5-ի 3-րդ կետով սահմանված պահանջի կատարումը։

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական ծրագրերից։

 

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև՝ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի։

 

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկ հաստատելու մասին» թիվ 1150-Ա որոշմամբ հաստատված հավելված N 5-ի 3-րդ կետի պահանջի կատարումը։

 

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Продолжительность

    18.12.2025 02.01.2026
  • Тип

    Приказ

  • Область

    Публичная служба

  • Министерство

    Министерство внутренних дел

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 155

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: