«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի ԹԻՎ 393-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ճԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի ԹԻՎ 393-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ճԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 1150-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված հավելված N 5-ի 3-րդ կետի պահանջի կատարման անհրաժեշտությամբ։
Այսպես, «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 76-րդ հոդվածի 18-րդ մասի համաձայն՝ ծառայողական քննության անցկացման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:
2025 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է (ուժի մեջ է մտնելու 26․12․2025թ․) «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-320-Ն օրենքը (այսուհետ՝ ՀՕ-320-Ն օրենք), որի 7-րդ հոդվածով ուժը կորցրած են ճանաչվում օրենքի 75-78-րդ հոդվածները։
Վերոնշյալ օրենսդրական ակտերից բխող իրավական պահանջներն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2017 թվականի ապրիլի 6-ի «Ծառայողական քննության անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 393-Ն հրամանը։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը․
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2017 թվականի ապրիլի 6-ի «Ծառայողական քննության անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 393-Ն հրամանը` ապահովելով Որոշմամբ հաստատված հավելված N 5-ի 3-րդ կետով սահմանված պահանջի կատարումը։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական ծրագրերից։
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև՝ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի։
6. Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկ հաստատելու մասին» թիվ 1150-Ա որոշմամբ հաստատված հավելված N 5-ի 3-րդ կետի պահանջի կատարումը։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Duration
18.12.2025 02.01.2026 -
Type
Order
-
Area
Public service
-
Ministry
Ministry of Internal Affairs
-
Status
Views 152
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.