Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

-------- 2025 թվականի                                   N -Ն

 

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով, «Հիմնադրամների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ:

2. Սահմանել, որ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն է:

3. Հաստատել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

4. Մինչև սույն որոշմամբ հաստատված կանոնադրությամբ սահմանված կարգով Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրությունը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Սամվել Ջանիբեկի Խարազյանին (անձնագիր՝ AL0356349, վավերական է մինչև 25.07.2033):

5. Սահմանել, որ սույն որոշման համաձայն Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նկատմամբ տարածվում են գլխավոր տնօրենին ներկայացվող՝ սույն որոշմամբ հաստատված կանոնադրությամբ նախատեսված պահանջները:

6. Առողջության Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին` 

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը.

2) հիմնադրամի կառուցվածքի և հաստիքացուցակի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատումից հետո հիմնադրամի մրցութային ընթացակարգերով համալրման ենթակա հաստիքներով սահմանված պաշտոններում նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներ՝ մինչև այդ հաստիքների մրցութային ընթացակարգերով համալրումը։

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել հիմնադրամին անհատույց և անժամկետ oգտագործման իրավունքով տրամադրվող գույքի ցանկը:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝

1) Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի համաձայն վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի ժամանակավոր խորհրդի կազմը.

2) սույն որոշման 7-րդ կետում նշված ցանկը ներկայացնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել հիմնադրամին անհատույց և անժամկետ oգտագործման իրավունքով գույք տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.

 3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության գործունեության դադարեցման նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1301-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ
որոշման մեջ փոփոխություններ
կատարելու մասին վարչապետի որոշումների նախագծեր՝ դրանցում նախատեսելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության գործունեության դադարեցման աշխատանքները կազմակերպող հանձնաժողով ստեղծելու և Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հետ հանձնման-ընդունման աշխատանքներ իրականացնելու մասին դրույթներ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                                     Ն.Փաշինյան

  • Продолжительность

    05.12.2025 20.12.2025
  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 45

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: