Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1523-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1523-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.    Անհրաժեշտությունը - «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1523-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասինԿառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է 2023 թվականի խաղողի ավելցուկային բերքի մթերման գործընթացը կազմակերպելու նպատակով ձեռքբերված առնվազն 5 տարի հնացված հայկական կոնյակի սպիրտի (այսուհետ՝ Ապրանք) հիմնական գնորդի կողմից Ապրանքի դիմաց վճարման հարցում առաջացած խնդիրը մեղմելու անհրաժեշտությամբ։

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1523-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) 2023 թվականի խաղողի ավելցուկային բերքի մթերման գործընթացը կազմակերպելու նպատակով «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ին տրամադրվել է 20 մլրդ դրամ բյուջետային վարկ տարեկան 001 տոկոս տոկոսադրույքով, 2 տարի մարման ժամկետով՝ Ապրանքի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունից (կազմակերպություններից) առնվազն 5 տարի հնացված մինչև 10 մլն լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) հայկական կոնյակի սպիրտ ձեռք բերելու համար, ինչպես նաև սահմանվել են հայկական կոնյակի սպիրտի գնման ու օտարման գործընթացների առանձնահատկությունները։

Որոշման 6.1-ին կետի 7-րդ ենթակետով Ապրանքի ամբողջական ծավալի օտարման և ամբողջական ծավալի համար փաստացի վճարման կատարման վերջնաժամկետ սահմանել 2025 թվականի օգոստոսի 1-ը։

Բյուջետային վարկի միջոցներով «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ի և «ՄԱՊ»ի ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի հիման վրա «ՄԱՊ»ի ՓԲԸ-ից ձեռք է բերվել 1,442,8070538 հազար դրամ արժողությամբ 6929909 հազար լիտր (100%-անոց սպիրտի հաշվարկով) Ապրանք, որն ի պահ էր տրվել «ՄԱՊ» ՓԲԸ-ին՝ 1 լիտր Ապրանքի պահպանման տարեկան 50 դրամ (առանց ԱԱՀ) միավոր գնով։

Այնուհետև «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ի և «ՄԱՊ» ՓԲԸ-ի միջև 2024 թվականի մայիսի 31-ին  կնքված լրացուցիչ համաձայնագրով 2023 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված «Հայկական կոնյակի ձեռքբերման» պայմանագրում կատարվել է փոփոխություն, ըստ որի համաձայնագրի կնքման պահից սկսած «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ն պարտավորվում է Ապրանքի ողջ խմբաքանակի պահպանման համար «ՄԱՊ» ՓԲԸ-ին վճարել ամսական 1000 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն)։

Որոշմամբ սահմանված ընթացակարգով Ապրանքի 492,990.9 հազար լիտրն (100%-անոց սպիրտի հաշվարկով) օտարվել է «ՄԱՊ» ՓԲԸ-ին, իսկ 200,000.0 հազար լիտրը (100%-անոց սպիրտի հաշվարկով)՝ «Բագրատ Գրուպ» ՍՊԸ-ին։

«Բագրատ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից գնված 200,000.0 հազար լիտր (100%-անոց սպիրտի հաշվարկով) Ապրանքի արժեքը վճարվել է ամբողջությամբ։

«ՄԱՊ» ՓԲԸ-ի կողմից 492,990.9 հազար լիտր (100%-անոց սպիրտի հաշվարկով) Ապրանքի մատակարարման համար 2024 թվականի սեպտեմբերի 23-ին և 2024 թվականի նոյեմբերի 5-ին կնքվել են համապատասխանաբար N 001 և N 004 պայմանագրերը, որոնցով նախատեսվել է Ապրանքի դիմաց վճարումները կատարել 7 փուլով։ Պայմանագրերով նախատեսված գրաֆիկով վճարումները պետք է կատարվեին 2024 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հուլիսի 24-ը։

«ՄԱՊ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)  կողմից պայմանագրով նախատեսված 1-ին և 2-րդ փուլերով վճարումը կատարվել է ամբողջ ծավալով, իսկ հաջորդ փուլերի վճարումներն Ընկերությունն ամբողջությամբ չի կարողացել կատարել՝ ֆինանսական դժվար իրավիճակում հայտնվելու պատճառով։

Էկոնոմիկայի նախարարին ուղղված 2025 թվականի մարտի 6-ի գրությամբ «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ի տնօրենը ներկայացրել է իրեն ուղղված Ընկերության տնօրենի 2025 թվականի մարտի 5-ի N 041 գրությունը, որով  Ընկերության տնօրենը տեղեկացնում է, որ՝

1)     ֆինանսական դժվարությունները պայմանավորված են հետևյալ հանգամանքներով՝

- 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Վերին Լարսի սահմանային անցակետում ՌԴ-ի մաքսային ծառայության կողմից ստեղծված անհիմն խոչնդոտների պատճառով Ընկերությունը չի կարողացել արտահանել զգալի քանակությամբ կոնյակ,

2024 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ընկերության ՌԴ ռուբլով մուտքերը արժեզրկվել են մինչև 20 տոկոսով,

- 2025 թվականի հունվարից սկսած Ընկերությունը կոնյակի արտահանումն իրականացրել է նախատեսվածից 30 տոկոս քիչ ծավալով, որը պայմանվորված է ռուսական շուկա  ցածրորակ կոնյակի մատակարարումներով և իրենց արտադրանքի գնային առումով ոչ մրցունակ լինելու հանգամանքով,

2)      «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերով նախատեսված 7 փուլերով վճարումները կատարելու և Ապրանքը տնօրինելու դեպքում անհնարին է դառնում Ընկերության կողմից 2025 թվականին խաղողի մթերումների իրականացումը, նկատի ունենալով նաև, որ Ընկերության կոնյակի սպիրտների պաշարները կբավարարեն մինչև 2027 թվականի իրացման պահանջարկը։

Ընկերության տնօրենը Գրությամբ խնդրում է Ընկերության ֆինանսական վիճակն էլ ավելի չվատթարացնելու և 2025 թվականի խաղողի մթերումների գործընթացը պատշաճ կազմակերպելու հնարավորություն տրամադրելու նպատակով պայմանագրերով սահմանված գրաֆիկով նախատեսված վճարումների ժամկետները երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

Հարկ է նշել, որ Ընկերության ֆինանսական վիճակն էլ ավելի է վատթարացել 2025 թվականի ապրիլի 17-ից սկսած Վրաստանի մաքսային ծառայության կողմից դեպի Ռուսաստան և Բելառուս հայկական ընկերությունների կողմից արտահանվող շշալցված կոնյակ տեղափոխող բեռնատարներից կոնյակի նմուշների լաբորատոր փորձաքննություն իրականացնելու պատրվակով անհիմն Գեզի մաքսային տերմինալում երկար ժամանակով կանգնեցնելու պատճառով։ 

Հարկ է նշել, որ Ընկերությունը կարևոր դեր է կատարում հանրապետությունում, մասնավորապես՝ Արմավիրի մարզում խաղողի մթերումների գործընթացն առանց խոչընդոտների կազմակերպելու հարցում, համարվում է խաղողի մթերումներ իրականացնող համեմատաբար խոշոր կազմակերպություն և Էկոնոմիկայի նախարարության հորդորներով տարբեր տարիներին իրականացրել է մթերման նախատեսված ծավալներից բացի լրացուցիչ ծավալներով խաղողի մթերումներ։ Ընկերությունը 2020 թվականին մթերել է շուրջ 26.1 հազար տոննա, 2021 թվականին՝ շուրջ 14.7 հազար տոննա, 2022 թվականին՝ շուրջ 17.8 հազար տոննա, 2023 թվականին շուրջ 11.3 հազար տոննա, 2024 թվականին՝ շուրջ 18.7 հազար տոննա, իսկ 2025 թվականին՝ շուրջ 153 հազար տոննա խաղող։

3. Կարգավորման նպատակը և բնույթըՆախագծով առաջարկվում է՝

 - Որոշման 1-ին կետի շրջանակներում տրամադրված բյուջետային  վարկի  գծով  առկա  1,547,880,076 դրամ  մնացորդային պարտավորությունների չափով բյուջետային վարկը երկարաձգել 1 տարի ժամկետով՝ տարեկան  4.0% տոկոսադրույքով և հանձնարարել Ֆինանսների նախարարին՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը համապատասխան փոփոխություններ կատարել Ֆինանսների նախարարության և «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ի միջև 2023 թվականի նոյեմբերի 9-ին կնքված N 2/2023 վարկային պայմանագրում՝ սահմանելով  Որոշմամբ նախատեսված վարկի մայր գումարի և տոկոսների  մարման գրաֆիկ,

- կոնյակի սպիրտի ամբողջական ծավալի օտարման և ամբողջական ծավալի համար փաստացի վճարման կատարման համար սահմանված՝ 2025 թվականի օգոստոսի 1 վերջնաժամկետը  երկարաձգել մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը։

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինքՆախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ 22.10.2025թ.-ին կայացած քննարկման արդյունքներով  Ֆինանսների նախարարի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա: Նախագծի մշակմանն այլ  ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել: 

5. Ակնկալվող արդյունքը Նախագծի ընդունման արդյունքում «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ին հնարավորություն կտրվի տրամադրված բյուջետային վարկի  գծով  մնացորդային պարտավորությունները մարել առանց ուշացումների, իսկ Ընկերությանը հնարավորություն կտրվի խուսափելու ֆինանսական ավելի դժվար վիճակում հայտնվելուց և ապահովելու բնականոն գործունեությունը։ 

6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում:  

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ - Սույն որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Էկոնոմիկայի նախարարության բաժնի «9.4 Ագրոպարենային արտադրանքի իրացման և արտահանման խթանում» միջոցառման «Հումքի մթերման գործընթացին, կոնյակի ու կոնյակի սպիրտի արտահանմանն աջակցություն, ինչպես նաև գինեգործության ու կոնյակագործության արտադրության խթանման արդյունքում առաջիկա 5 տարիներին հումքի մթերման և թողարկվող արտադրանքի ծավալների ավելացում մինչև 50 %-ով» ակնկալվող արդյունքից (հղում՝  https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf,  226-րդ էջ)։

 

 

  • Продолжительность

    28.11.2025 15.12.2025
  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 465

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: