ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1523-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2025 թվականի N -Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1523-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի «2023 թվականի խաղողի ավելցուկային բերքի մթերման գործընթացը կազմակերպելու նպատակով «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու և գնման ու օտարման գործընթացների առանձնահատկությունները սահմանելու մասին» N 1523-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1․1-ին և 1․2-րդ կետերով՝
«1․1 Սույն որոշման 1-ին կետով տրամադրված բյուջետային վարկի գծով առկա 1,547,880,076 դրամ մնացորդային պարտավորությունների չափով բյուջետային վարկը երկարաձգել 1 տարի ժամկետով՝ տարեկան 4.0% տոկոսադրույքով։
1․2 Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2023 թվականի նոյեմբերի 9-ին կնքված N 2/2023 վարկային պայմանագրում, սահմանելով վարկի մայր գումարի և տոկոսների հետևյալ մարման գրաֆիկը՝
|
Ժամկետ
|
Վերադարձման ենթակա մայր գումար /դրամ/ |
Վերադարձման ենթակա տոկոսագումար /դրամ/ |
Մարման ենթակա ընդհանուր գումար /դրամ/ |
Վարկի մայր գումարի մնացորդ /դրամ/ |
|
|
13.08.2026թ․ |
700,000,000 |
46,987,702 |
746,987,702 |
847,880,076 |
|
|
11.09.2026թ․ |
100,000,000 |
2,694,632 |
102,694,632 |
747,880,076 |
|
|
09.11.2026թ․ |
747,880,076 |
4,835,608 |
752,715,684 |
0 |
:». |
2) 6.1-ին կետի 7-րդ ենթակետում «2025 թվականի օգոստոսի 1-ը» բառերը՝ «2026 թվականի նոյեմբերի 1-ը» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Продолжительность
28.11.2025 15.12.2025 -
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство
-
Министерство
Министерство экономики
-
Test
Просмотры 466
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .