ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՇՆՈՐՀՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԴԻՊԼՈՄՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«------» ------------ 2025 թվական N ------Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՇՆՈՐՀՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԴԻՊԼՈՄՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով և 13-րդ հոդվածի 5-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ընդունելության ընդհանրական պայմանները և ուսումնառության կազմակերպման ընդհանուր պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանի շնորհման չափանիշներն ու ընթացակարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության երրորդ մակարդակի կրթական ծրագրերով շնորհվող որակավորումները հավաստող դիպլոմներին (այդ թվում՝ համատեղ կամ կրկնակի որակավորման) և հավելվածին ներկայացվող պահանջները` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի N 662 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 238-Ն որոշումը,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 26-ի «Ասպիրանտուրայի դիմորդների հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը և բարձրագույն ու հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական կամ գիտական կազմակերպություններում ասպիրանտուրան պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և ավարտած մասնագետների աշխատանքի տեղավորման կարգը հաստատելու մասին» N 581-Ն որոշումը:
3. 2030 թվականի դեկտեմբերի 25-ից ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանների շնորհման կարգը և չափանիշները հաստատելու մասին» N 327 որոշումը,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգը հաստատելու մասին» N 662 որոշումը:
4. Սույն որոշման 3-րդ կետով նախատեսված որոշումների կարգավորումները գործում են մինչև 2025/2026 ուսումնական տարին՝ որպես ասպիրանտ կամ հայցորդ ձևակերպված անձանց համար:
5. Սույն որոշման հավելվածներով հաստատված կարգավորումները գործում են 2026/2027 ուսումնական տարվանից ընդունված դոկտորանտների համար:
6. 2026/2027 ուսումնական տարում սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի կարգավորումներով ձևակերպած ասպիրանտների կամ հայցորդների պայմանագրերը վերակնքնվում են սույն որոշմամբ հաստատված պահանջների համապատասխան:
7. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին`
1) մինչև 2026 թվականի մայիսի 30-ը՝ հաստատել գիտական աստիճանի դիպլոմի, այդ թվում՝ համատեղ դիպլոմի և դիպլոմի հավելվածի ձևանմուշի, դրանց լրացման, պատվիրման, բաշխման, հաշվառման, գրանցման և պահպանման կարգը թվային տեխնոլոգիաների կիրառմամբ,
2) մինչև 2026 թվականի հունիսի 30-ը՝ հաստատել դրա կազմակերպման ընթացակարգը և ժամանակացույցը,
3) թվային դիպլոմների տրամադրումն իրականացնել սույն որոշման 7-րդ կետում նշված կարգի շրջանակներում ընդունված և պաշտպանած դոկտորանտների համար:
8. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` հաստատել թղթային տարբերակներով տրամադրված թեկնածուական և դոկտորական դիպլոմների թվայնացման ժամանակացույցը և թվայնացման նախահաշիվը` անհրաժեշտ միջոցները հատկացնելով պետական բյուջեի «1162․ Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների» ծրագրի «11019․ Գիտական աստիճանաշնորհման և գիտամանկավարժական կոչումների շնորհում» միջոցառման ֆինանսական միջոցներից, աշխատանքները ավարտել մինչև 2027 թվականի նոյեմբերի 20-ը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Երևան
-
Продолжительность
24.11.2025 09.12.2025 -
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
-
Test
Просмотры 1052
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .