Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ  Ե Մ

1.             Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի «Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջները սահմանելու մասին» թիվ 15-Ն հրամանի առաջին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1)             25-րդ կետում «հատակագծեր» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ հայցվող տարածքների տեղագրական հատակագծերը՝ նախագծի կազմման օրվա դրությամբ,»,

2)            26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «26 Սույն հավելվածով սահմանված գծագրական հավելվածների և գրաֆիկական նյութերի էլեկտրոնային տարբերակները պետք է ներկայացվեն վեկտորային թվային ֆորմատի ֆայլերով, իրական մասշտաբներով, ՎԻ ՋԻ ԷՍ-84 (WGS-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով։ Յուրաքանչյուր գծագրական նյութ պետք է ներկայացված լինի առանձին ֆայլով: Վեկտորային ֆորմատի ֆայլերը, տրամադրվում են Էս Էյչ Փի (shp) և Դի Վի Ջի (dwg) ֆորմատներով՝ էլեկտրոնային կրիչներով (խտասկավառակի (CD-ի) վրա կամ USB կրիչով)։ Երկրաբանական քարտեզը բացահանքի ուրվագծային պլանով և հաստատված պաշարների բլոկավորման քարտեզները բացահանքի ուրվագծով՝ հաշվարկային կտրվածքներով, կամ երկրաբանական քարտեզը հանքավայրի ուրվագծային պլանով և հաստատված պաշարների բլոկավորման քարտեզները՝ հաշվարկային կտրվածքներով, կամ տեղամասի հիդրոերկրաբանական և երկրաբանական քարտեզը հանքավայրի հաստատված ուրվագծային պլանով և հաստատված պաշարների քարտեզները, սկանավորված՝ TIFF (Թի Այ Էֆ Էֆ) կամ  JPEG (Ջեյ Փի Ի Ջի) թվային ձևաչափերով, ինչպես նաև վեկտորային թվային ձևաչափի ֆայլերով՝ տեղակապված (գեոկապակցված) WGS-84 (ARMREF 02) կոորդինատային համակարգում՝ ապահովելով բնօրինակ քարտեզի մասշտաբները և ընթեռնելիությունը:»։

3)            Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 301-ին կետով

 «301 Արդյունահանման նախագծի լեռնային և լեռնամեխանիկական բաժնում՝ փոշենստեցման (այդ թվում՝ փոշեճնշիչ կամ մշուշացնող սարքավորումների կիրառմամբ) միջոցառումների ապահովման նպատակով, նախագծում պարտադիր կերպով ներկայացվում են
       ա) փոշեառաջացման հիմնական աղբյուրների (ներառյալ հորատում, պայթեցում, բեռնավորում, մանրացում, փոխադրում, բեռնաթափում և այլ գործընթացներ) վերլուծությունն ու ինտենսիվության հաշվարկը,

բ) փոշենստեցման միջոցների, այդ թվում՝ կիրառվող փոշեճնշիչ կամ մշուշացնող սարքավորումների անհրաժեշտ քանակի, տեսակի և տեխնիկական բնութագրերի հիմնավորումը՝ հաշվի առնելով հանքավայրի (բաց կամ ստորգետնյա) և արտադրական տարածքի կառուցվածքային առանձնահատկությունները,

գ) սարքավորումների կամ փոշենստեցման համակարգերի տեղադրման սխեման՝ հանքավայրի շահագործվող տեղամասերի կամ արտադրական տարածքի հատակագծի հիման վրա,

դ) սարքավորումների աշխատանքային ռեժիմի նկարագրությունը՝ համապատասխանեցված տեխնոլոգիական գործընթացների հերթականությանը, արտադրական ցիկլին և օդափոխության համակարգի գործարկման ռեժիմին։»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի դեկտեմբերի 10-ից, բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 15-Ն հրամանի հավելվածում լրացվող 301 կետով սահմանված պահանջի, որը Երևան քաղաքի տարածքում ուժի մեջ է մտնում 2025 թվականի դեկտեմբերի 10-ից, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքում՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ից։

3Մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելն ընդերքօգտագործման իրավունք ստացած ընդերքօգտագործողները պարտավոր են փոշենստեցման աշխատանքների իրականացումն ապահովել փոշեճնշիչ կամ մշուշացնող սարքավորումների կիրառմամբ՝ սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 12 ամսվա ընթացքում: Սույն պահանջը տարածվում է նաև այն ընդերքօգտագործողների վրա, որոնց կողմից ընդերքօգտագործման իրավունք ստանալու դիմումը ներկայացվել է լիազոր մարմին մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը։

 

 

ՆԱԽԱՐԱՐ`

                                        Դ. ԽուդաթՅԱՆ

     

 ք. Երևան

                   

 

 

 

  • Продолжительность

    21.11.2025 07.12.2025
  • Тип

    Приказ решение

  • Область

    Охрана природы, Энергетика и природные ресурсы, Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 593

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: