«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ
ՆԱԽԱԳԻԾ
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի «Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջները սահմանելու մասին» թիվ 15-Ն հրամանի առաջին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 25-րդ կետում «հատակագծեր» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ հայցվող տարածքների տեղագրական հատակագծերը՝ նախագծի կազմման օրվա դրությամբ,»,
2) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26․ Սույն հավելվածով սահմանված գծագրական հավելվածների և գրաֆիկական նյութերի էլեկտրոնային տարբերակները պետք է ներկայացվեն վեկտորային թվային ֆորմատի ֆայլերով, իրական մասշտաբներով, ՎԻ ՋԻ ԷՍ-84 (WGS-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով։ Յուրաքանչյուր գծագրական նյութ պետք է ներկայացված լինի առանձին ֆայլով: Վեկտորային ֆորմատի ֆայլերը, տրամադրվում են Էս Էյչ Փի (shp) և Դի Վի Ջի (dwg) ֆորմատներով՝ էլեկտրոնային կրիչներով (խտասկավառակի (CD-ի) վրա կամ USB կրիչով)։ Երկրաբանական քարտեզը բացահանքի ուրվագծային պլանով և հաստատված պաշարների բլոկավորման քարտեզները բացահանքի ուրվագծով՝ հաշվարկային կտրվածքներով, կամ երկրաբանական քարտեզը հանքավայրի ուրվագծային պլանով և հաստատված պաշարների բլոկավորման քարտեզները՝ հաշվարկային կտրվածքներով, կամ տեղամասի հիդրոերկրաբանական և երկրաբանական քարտեզը հանքավայրի հաստատված ուրվագծային պլանով և հաստատված պաշարների քարտեզները, սկանավորված՝ TIFF (Թի Այ Էֆ Էֆ) կամ JPEG (Ջեյ Փի Ի Ջի) թվային ձևաչափերով, ինչպես նաև վեկտորային թվային ձևաչափի ֆայլերով՝ տեղակապված (գեոկապակցված) WGS-84 (ARMREF 02) կոորդինատային համակարգում՝ ապահովելով բնօրինակ քարտեզի մասշտաբները և ընթեռնելիությունը:»։
3) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30․1-ին կետով․
«30․1․ Արդյունահանման նախագծի լեռնային և լեռնամեխանիկական բաժնում՝ փոշենստեցման (այդ թվում՝ փոշեճնշիչ կամ մշուշացնող սարքավորումների կիրառմամբ) միջոցառումների ապահովման նպատակով, նախագծում պարտադիր կերպով ներկայացվում են․
ա) փոշեառաջացման հիմնական աղբյուրների (ներառյալ հորատում, պայթեցում, բեռնավորում, մանրացում, փոխադրում, բեռնաթափում և այլ գործընթացներ) վերլուծությունն ու ինտենսիվության հաշվարկը,
բ) փոշենստեցման միջոցների, այդ թվում՝ կիրառվող փոշեճնշիչ կամ մշուշացնող սարքավորումների անհրաժեշտ քանակի, տեսակի և տեխնիկական բնութագրերի հիմնավորումը՝ հաշվի առնելով հանքավայրի (բաց կամ ստորգետնյա) և արտադրական տարածքի կառուցվածքային առանձնահատկությունները,
գ) սարքավորումների կամ փոշենստեցման համակարգերի տեղադրման սխեման՝ հանքավայրի շահագործվող տեղամասերի կամ արտադրական տարածքի հատակագծի հիման վրա,
դ) սարքավորումների աշխատանքային ռեժիմի նկարագրությունը՝ համապատասխանեցված տեխնոլոգիական գործընթացների հերթականությանը, արտադրական ցիկլին և օդափոխության համակարգի գործարկման ռեժիմին։»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի դեկտեմբերի 10-ից, բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 15-Ն հրամանի հավելվածում լրացվող 30․1 կետով սահմանված պահանջի, որը Երևան քաղաքի տարածքում ուժի մեջ է մտնում 2025 թվականի դեկտեմբերի 10-ից, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքում՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ից։
3․ Մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելն ընդերքօգտագործման իրավունք ստացած ընդերքօգտագործողները պարտավոր են փոշենստեցման աշխատանքների իրականացումն ապահովել փոշեճնշիչ կամ մշուշացնող սարքավորումների կիրառմամբ՝ սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 12 ամսվա ընթացքում: Սույն պահանջը տարածվում է նաև այն ընդերքօգտագործողների վրա, որոնց կողմից ընդերքօգտագործման իրավունք ստանալու դիմումը ներկայացվել է լիազոր մարմին մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը։
|
ՆԱԽԱՐԱՐ` |
Դ. ԽուդաթՅԱՆ |
ք. Երևան
-
Duration
21.11.2025 07.12.2025 -
Type
Order Decision
-
Area
Nature protection, Energy and natural resources, Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
-
Status
Views 586
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.