«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-N որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
|
|
Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ապահովել տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնության սկզբունքի իրացումը պայմանագրերի կառավարման գործընթացում։ |
|
|
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
|
|
Կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57.1 կետի համաձայն՝ այն դեպքերում, երբ պայմանագրերում նախատեսվող փոփոխությունները շեղվում են նույն կարգի 56-րդ կետում սահմանված պայմաններից, համայնքները պարտավոր են ստանալ Կառավարության թույլտվությունը։ Նման կարգավորումը բերում է պայմանագրերի կառավարման գործընթացի չափազանց կենտրոնացման և համայնքային մարմինների որոշումների ընդունման իրավասությունների սահմանափակման։ Հաշվի առնելով, որ համայնքներն ըստ գործող կարգավորումների հանդիսանում են ինքնուրույն կառավարման միավորներ և իրականացնում են տեղական նշանակության հարցերի կառավարում՝ համայնքային բյուջեի միջոցների շրջանակում, Կառավարության կողմից նման թույլտվության պահանջը փաստացի նվազեցնում է պայմանագրերի կառավարման շրջանակում որոշումներ կայացնելու տեղական ինքնակառավարման մարմինների անկախությունը։ Պայմանագրերի կառավարման գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնության սկզբունքի իրացումն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է սահմանել, որ նախատեսված պայմաններից շեղումներ պարունակող որոշումները համայնքի ղեկավարները կարող են կայացնել ավագանու թույլտվությամբ: |
|
|
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում: |
|
|
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
|
|
Ապահովել տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնության սկզբունքի իրացումը պայմանագրերի կառավարման գործընթացում։ |
|
|
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
|
|
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: |
|
|
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
|
|
Ապահովել տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնության սկզբունքի իրացումը պայմանագրերի կառավարման գործընթացում։ |
|
|
7. |
Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին |
|
|
|
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: |
|
|
8. |
Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին |
|
|
|
Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: |
|
|
9. |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
|
|
|
|
ՀՀ վարչապետի 25.08.2022թ. թիվ 977-Լ որոշմամբ հաստատված գնումների համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի 3.3. կետով նախատեսված՝ «Համակարգային վերլուծությունների աջակցություն և իրականացում» միջոցառում /ակնկալվող արդյունքը՝ մրցութային, պլանավորման և պայմանագրերի կառավարման գործընթացների շարունակական ուսումնասիրությունների իրականացման արդյունքում՝ ռիսկերի բացահայտում և կառավարում, արդյունավետության բարձրացում, ժամկետը՝ շարունակական/: |
|
-
Обсуждалось
04.11.2025 - 19.11.2025
-
Тип
Pешение
-
Область
Финансовая
-
Test
Просмотры 932
Принт