Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-N որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ապահովել տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնության սկզբունքի իրացումը պայմանագրերի կառավարման գործընթացում։

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57.1 կետի համաձայն՝ այն դեպքերում, երբ պայմանագրերում նախատեսվող փոփոխությունները շեղվում են նույն կարգի 56-րդ կետում սահմանված պայմաններից, համայնքները պարտավոր են ստանալ Կառավարության թույլտվությունը։ Նման կարգավորումը բերում է պայմանագրերի կառավարման գործընթացի չափազանց կենտրոնացման և համայնքային մարմինների որոշումների ընդունման իրավասությունների սահմանափակման։

Հաշվի առնելով, որ համայնքներն ըստ գործող կարգավորումների հանդիսանում են ինքնուրույն կառավարման միավորներ և իրականացնում են տեղական նշանակության հարցերի կառավարում՝ համայնքային բյուջեի միջոցների շրջանակում, Կառավարության կողմից նման թույլտվության պահանջը փաստացի նվազեցնում է պայմանագրերի կառավարման շրջանակում որոշումներ կայացնելու տեղական ինքնակառավարման մարմինների անկախությունը։

Պայմանագրերի կառավարման գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնության սկզբունքի իրացումն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է սահմանել, որ նախատեսված պայմաններից շեղումներ պարունակող որոշումները համայնքի ղեկավարները կարող են կայացնել ավագանու թույլտվությամբ:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Ապահովել տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնության սկզբունքի իրացումը պայմանագրերի կառավարման գործընթացում։

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Ապահովել տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնության սկզբունքի իրացումը պայմանագրերի կառավարման գործընթացում։

7.

Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

8.

Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

9.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

 

 

 ՀՀ վարչապետի 25.08.2022թ. թիվ 977-Լ որոշմամբ հաստատված գնումների համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի 3.3. կետով նախատեսված՝ «Համակարգային վերլուծությունների աջակցություն և իրականացում» միջոցառում /ակնկալվող արդյունքը՝ մրցութային, պլանավորման և պայմանագրերի կառավարման գործընթացների շարունակական ուսումնասիրությունների իրականացման արդյունքում՝ ռիսկերի բացահայտում և կառավարում,  արդյունավետության բարձրացում, ժամկետը՝ շարունակական/:

     

 

  • Discussed

    04.11.2025 - 19.11.2025

  • Type

    Decision

  • Area

    Financial

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 930

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: