Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

««Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության «Շահերի պաշտպանության աշխատանքային խմբի» 2026 թվականի տարեկան աշխատաժողովը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

 

                                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

                                                                   Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 ** հոկտեմբերի 2025 թվականի N - Լ

 «ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ» 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և  153-րդ հոդվածի 3-րդ մասը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 15-րդ կետը, ինչպես նաև «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.   «Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության «Շահերի պաշտպանության աշխատանքային խմբի» 2026 թվականի տարեկան աշխատաժողովը անցկացնել Հայաստանի Հանրապետության քաղաք Երևանում 2026 թվականի մարտի 17-ից 18-ը։

2.  Սահմանել, որ «Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության «Շահերի պաշտպանության աշխատանքային խմբի» 2026 թվականի տարեկան աշխատաժողովն անցկացնելու կազմակերպման աշխատանքներն իրականացվելու են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից և մեկնարկում են 2025 թվականի նոյեմբեր ամսից։

3.   Առաջարկել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահին՝

1)   սույն որոշումն ընդունվելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ «Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության «Շահերի պաշտպանության աշխատանքային խմբի» 2026 թվականի տարեկան աշխատաժողովն անցկացնելու նպատակով աշխատաժողովի ինտերնետային կայքի և դիզայներական ծառայությունների ձեռքբերման համար 2025 թվականի նոյեմբեր ամսվա համար նախատեսված 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամը (ավելացված արժեքի հարկը ներառյալ) Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին 2025 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից  հատկացնելու վերաբերյալ,

2)  «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն ««Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության «Շահերի պաշտպանության աշխատանքային խմբի» 2026 թվականի տարեկան աշխատաժողովի կազմակերպման համար 2026 թվականի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հատկացնելու վերաբերյալ։

4.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:

 

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

 

 

 

 

 

 

 

 



 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    03.11.2025 - 18.11.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 628

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: