Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2027-2031 ԹԹ. ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Թաթուլ Ստեփանյան 29.10.2025 10:46:25 Не принято

«Օրինակ՝ գյուղատնտեսական ռեսուրսների հաշվառման լիազորությունը վերապահված է թե՛ մարզպետների աշխատակազմերին, և թե համայնքների ղեկավարներին»։ Առաջարկում եմ նշել, թե որ իրավական ակտով են սահմանաված այս պահանջները, քանիոր գործող Տեղական Ինքնակառավարման Մարմինների մասին և Տարածքային Կառավարման մասին ՀՀ օրենքներով նման եզրույթներ չկան։

Տես «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածը սահմանում է համայնքի ղեկավարի լիազորությունները գյուղատնտեսության բնագավառում։ Նշված հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ, Կառավարության 2020 թվականի  դեկտեմբերի 3-ի  N  1927-Ն որոշման 2-րդ կետ:

2 Թաթուլ Ստեփանյան 05.11.2025 10:49:20 Не принято

ü «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով կարծեք թե սահմանված չէ տեղական վճար անասնաբուժական գործունեության համար։ Համայնքի աշխատակազմը անասնաբուժական ծառայություն մատուցելու լիազորությամբ օճտված չէ։ Առաջարկում եմ առավել ուշադիր լինել այսօրինակ բովանդակություններ կազմելու ժամանակ։

 

 

Տես «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ և 14-րդ հոդվածների 1-ին մասերի 19-րդ կետեր:

3 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 11.11.2025 17:11:56 Не принято

Հավելված 1-ի սկզբունքների շարքում առաջարկում ենք սահմանել հաշվետվողականության սկզբունքը, քանի որ ապակենտրոնացման ընթացքում պետական լիազորությունները փոխանցվում են տեղական ինքնակառավարման մարմիններին, սակայն դրանց հաշվետվողականության մեխանիզմներն այժմ հստակ չեն։ ՏԻՄ-երի գործունեությունը պետք է հիմնվի ոչ միայն ինքնուրույնության, այլև հանրության առաջ բաց և հաշվետու լինելու վրա։ Այս սկզբունքը կնպաստի տեղական կառավարման թափանցիկությանը, վստահության բարձրացմանը և վերահսկելիությանը։ Առաջարկում ենք սկզբունքը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Հաշվետվողականություն - Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց որոշումների, ֆինանսական գործունեության և ծառայությունների մատուցման վերաբերյալ թափանցիկ և մատչելի հաշվետվությունների ապահովում համայնքի բնակիչների առաջ՝ խթանելով բաց կառավարման և հանրային վերահսկողության մեխանիզմների կիրառությունը»։ 

Ռազմավարության նախագծի արդյունքում, ապակենտրոնացվող լիազորությունները համարվելու են ՏԻՄ-երի սեփական կամ պետության կողմից պատվիրակված լիազորությունները։

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հաշվետվողականությունը, հրապարակայնությունն ու թափանցիկությունը համարվում է, որպես տեղական ինքնակառավարման սկզբունք, հետևաբար, ռազմավարության նախագծում, դրա, որպես լրացուցիչ սկզբունք ամրագրելու նպատակահարմարությունը բացակայում է։

4 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 11.11.2025 17:11:56 Принято

Հավելված 1-ի սկզբունքների ցանկում առաջարկում ենք ներառել ֆիսկալ ինքնավարության սկզբունքը, քանի որ ներկայիս տեքստում անդրադարձ կա ռեսուրսների համաչափությանը, սակայն բացակայում է ՏԻՄ-երի ֆինանսական անկախության գաղափարը։ Այս սկզբունքը հանդիսանում է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի 9-րդ հոդվածի պահանջ և ապահովում է լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ձևավորման և օգտագործման ինքնուրույնությունը։ Առաջարկում ենք սկզբունքը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Ֆիսկալ ինքնավարություն – Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սեփական եկամուտների ձևավորման, տեղական հարկերի և վճարների սահմանման, ինչպես նաև բյուջետային ծախսերի առաջնահերթությունների ինքնուրույն որոշման իրավասությունների իրականացում՝ պետական վերահսկողության սահմանափակ շրջանակում»։ 

Ընդունվել է

5 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 11.11.2025 17:11:56 Не принято

Հավելված 1-ի սկզբունքներում առաջարկում ենք սահմանել նաև տարածքային համերաշխության սկզբունքը, քանի որ Հայաստանի համայնքներն ունեն խիստ տարբեր տնտեսական և մարդկային ռեսուրսներ, և լիազորությունների նույնական փոխանցումն առանց հավասարեցման մեխանիզմների կխորացնի տարածքային անհավասարությունները։ Տարածքային համերաշխությունը կարևոր է նաև ԵԽ Խարտիայի տեսանկյունից՝ ապահովելու համայնքների միջև ֆինանսական և ծառայությունների մատչելիության համաչափությունը։ Առաջարկում ենք սկզբունքը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Տարածքային համերաշխություն – Համայնքների միջև տնտեսական, ֆինանսական և հանրային ծառայությունների մատչելիության համաչափության ապահովում՝ հավասարեցման, համախմբման և համերաշխության ֆինանսական մեխանիզմների կիրառման միջոցով»։ 

Առաջարկվող սկզբունքը արդեն իսկ իր ամրագրումն է ստացել ազգային օրենսդրության կարգավորումներում, հետևաբար, Ռազմավարության նախագծում, դրա առանձնակի շեշտադրումը համարվում է ոչ նպատակահարմար։ Այսպես, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի  9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Ֆինանսական առումով առավել թույլ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտպանությունը պահանջում է ֆինանսական համահարթեցման ընթացակարգերի հաստատում կամ հավասարազոր միջոցառումներ, որոնք ուղղված են տեղական մարմինների պոտենցիալ ֆինանսական աղբյուրների անհամաչափ բաշխման արդյունքների և նրանց ֆինանսական վերադիր ծախքերի ճշգրտմանը: Այդպիսի ընթացակարգերը կամ միջոցառումները չպետք է սահմանափակեն տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների ազատությունը, որոնք նրանք կարող են իրականացնել իրենց լիազորությունների շրջանակում: Միաժամանակ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, որպես տեղական ինքնակառավարման սկզբունք է նախատեսված հետևյալըհամայնքների ֆինանսական հնարավորությունների միջև առկա տարբերությունների նվազեցման նպատակով ֆինանսական համահարթեցման միջոցով աջակցությունը։ Ի լրումն այս նորմերի, արժանահավատ է դիտարկել նաև «Տարածքային կառավարման մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված տարածքային կառավարման սկզբունքները, որոնց համատեքստում՝ պետական և համայնքային շահերը պետք է լինեն ներդաշնակ և ապահովվի տարածքային համաչափ և կայուն զարգացումը: Հարկ է նաև արձանագրել, որ այս սկզբունքը, նախատեսված է նաև Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված պետության քաղաքականության հիմնական նպատակների շարքում, ինչպես նաև, Սահմանադրության 186-րդ հոդվածի 3-րդ մասում։

6 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 11.11.2025 17:11:56 В стадии обсуждения

Փաստաթղթում անհրաժեշտ է հստակեցնել, որ ապակենտրոնացումը չի դիտարկվում միայն որպես վարչական կամ իրավական գործընթաց։ Այն պետք է իրականացվի միաժամանակ ֆինանսական ապակենտրոնացման քաղաքականության հետ՝ ապահովելով լիազորությունների, ռեսուրսների և հաշվետվողականության հավասարակշռություն։ 

Այս խնդրին անդրադարձ կկատարվի Ռազմավարությունից բխող միջոցառումների իրականացման ընթացքում:

7 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 11.11.2025 17:11:56 В стадии обсуждения

Վերլուծությունը ցույց է տալիս, որ այժմ նույն բնույթի լիազորություններ են վերապահված ինչպես պետական տարածքային կառավարման մարմիններին (մարզպետների աշխատակազմերին), այնպես էլ ՏԻՄ-երին՝ առանց հստակ տարանջատման։ Այս իրավիճակը խաթարում է լիազորությունների ամբողջականության և բացառիկության սկզբունքը։ Ուստի առաջարկում ենք տեքստում նշել, որ կկատարվի պետական և տեղական մակարդակների լիազորությունների հստակ սահմանազատում՝ բացառելու նույնաբովանդակ կամ կրկնվող գործառույթները և ապահովելու լիազորությունների ամբողջականությունը։ 

Այս խնդրին անդրադարձ կկատարվի Ռազմավարությունից բխող միջոցառումների իրականացման ընթացքում:

8 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 11.11.2025 17:11:56 Не принято

Հավելված 1-ում առաջարկում ենք ռազմավարության գերակա ուղղությունների շարքում առողջության առաջնային պահպանման և հանրակրթական ուսումնական հաստատությունների ոլորտների սահմանումները վերանայել այնպես, որ դրանք չսահմանափակվեն միայն շենքերի պահպանման և սպասարկման խնդիրներով, այլ ներառեն նաև բովանդակային լիազորությունների աստիճանական փոխանցումը։ Գերակա ուղղությունների ներկայիս ձևակերպումները սահմանափակվում են ենթակառուցվածքային բաղադրիչով, որը չի արտացոլում լիազորությունների ապակենտրոնացման բուն նպատակն ու էությունը, այն է՝ ծառայությունների մատուցման արդյունավետության և մասնակցայնության բարձրացումը։ Առողջապահության և կրթության ոլորտներում ապակենտրոնացումը պետք է ներառի ոչ միայն նյութական ակտիվների կառավարումը, այլև որոշումների կայացման և ծառայությունների կազմակերպման լիազորությունների աստիճանական փոխանցումը՝ ապահովելով համայնքների մասնակցությունը հանրությանը մատուցվող ծառայությունների բովանդակության և որակի ձևավորման գործընթացում։ 

Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքի համաձայն՝ առողջապահության ոլորտում պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը երկրի ողջ տարածքում վերապահված է լիազոր մարմնին՝ առողջապահության նախարարությանը։ Նույնի համարժեք իրավակարգավորումն է հանրակրթության ոլորտում, որի լիազոր մարմինը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։ Դա վերաբերում է նաև ծառայությունների մատուցման տեխնիկական և որակական չափանիշների սահմանմանը։ Ինչ վերաբերվում է համայնքների կողմից ծառայությունների մատուցման արդյունավետության և մասնակցայնության բարձրացմանը, ապա դա կարող է ապահովվել նաև հիմնադրի առկա լիազորությունների շրջանակներում՝ համայնքային ենթակայության ԱԱՊ կազմակերպություններում և դպրոցներում արհեստավարժ և փորձառու տնօրեններ նշանակելու և դրանց ֆինանսական բանիմաց կառավարման ապահովման միջոցով։ Միևնույն ժամանակ հանրակրթության ոլորտի ապակենտրոնացման շրջանակը սույն առաջադրանքի շրջանակներում սահմանափակվում է միայն ենթակառուցվածքների պահպանման և շահագործման բաղադրիչներով։

9 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 11.11.2025 17:11:56 Не принято

Հավելված 1-ի «Պետական ծախսերի վրա նախնական գնահատականներ» բաժնում պետական ծախսերի վրա ազդեցությունը գնահատվում է գրեթե բացառապես վարչական և ենթակառուցվածքային ծախսերի տեսանկյունից (շենքերի սպասարկում, տեխնիկական միջոցներ, ծրագրային ապահովում), մինչդեռ լիազորությունների ապակենտրոնացման դեպքում ամենամեծ ֆինանսական ազդեցությունը կապված է լինելու ծառայությունների բովանդակային իրականացման ծախսերի հետ։ Ռազմավարության այս հատվածում բացակայում է այն ֆինանսական տրամաբանությունը, որը կապում է ապակենտրոնացման բովանդակային կողմը (ծառայությունների կազմակերպում, վերահսկողություն, պատասխանատվություն) և ֆինանսական հետևանքները։ 

Հանրակրթության ոլորտին վերաբերելի հատվածը սույն առաջադրանքի շրջանակներում սահմանափակվում է  ենթակառուցվածքների միայն պահպանման և շահագործման բաղադրիչներով։

10 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 11.11.2025 17:11:56 Не принято

Հավելված 1-ի «Գերակա ուղղություն 1» բաժնում առաջարկում ենք վերանայել այն մոտեցումը, ըստ որի ռազմավարությունը չի տարածվում ինչպես առանձնացված, այնպես էլ բժշկական կենտրոնների կազմում գործող պոլիկլինիկաների վրա։ Պոլիկլինիկաների բացառումը ռազմավարության շրջանակից հանգեցնելու է կառավարման մասնատման և առողջապահական ծառայությունների համակարգի ոչ ամբողջական ապակենտրոնացման։ Ուստի նպատակահարմար է ներառել նաև պոլիկլինիկաները՝ դիտարկելով փուլային անցումային տարբերակներ, որոնք թույլ կտան ապահովել համաչափություն և համակարգային ամբողջականություն առողջապահական ծառայությունների կառավարման մեջ։ 

Ռազմավարության նախագծի մշակման հիմքում ընկած օրենսդրական կարգավորումներով, մասնավորապես՝ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի և վարչապետի որոշմամբ հաստատված ՀՀ-ում լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգի համապատասխան դրույթներով նախատեսված է, որ առողջապահության ոլորտում լիազորությունների ապակենտրոնացումը վերաբերվում է արտահիվանդանոցային ձևով մատուցվող առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայություններին։ Պոլիկլիկաներում մատուցվում են ինչպես ԱԱՊ, այնպես էլ մասնագիտացված ծառայություններ, բացի այդ՝ դրանց հիմնական մասը մարզերում արդեն իսկ ընդգրկված են առողջապահության նախարարության ենթակայության բժշկական կենտրոնների կազմում, ուստի հենց պոլիկլինիկաների առաջարկվող առանձնացումը և դրանց կառավարման լիազորությունները համայնքներին փոխանցելն է, որ կհանգեցնի կառավարման մասնատմանը և խնդիրներ կստեղծի համակարգի բնականոն աշխատանքների համար։

11 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 11.11.2025 17:11:56 Не принято

Առաջարկում ենք ռազմավարության հավելված 1-ի «Գերակա ուղղություն 1» բաժնում ամրագրել, որ պետական երաշխիքների գնանշումը շարունակում է մնալ կենտրոնացված։ Բացի այդ անհրաժեշտ է մշակել առողջության առաջնային պահպանման շենքային ծախսերի հաշվարկման մեթոդաբանություն՝ հստակ սահմանելով հաշվարկների պատասխանատու պետական մարմինը և դրանց իրականացման պարբերականությունը։ 

Հասկանալի չէ, թե կոնկրետ ինչ առնչություն կա “պետական երաշխիքների գնանշումը շարունակում է մնալ կենտրոնացված” դրույթի և լիազորությունների ապակենտրոնացման ռազմավարության տրամաբանության միջև։ Եթե խոսքը վերաբերվում է պետական բյուջեից ֆինանսավորվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գների հաստատմանը, ապա համաձայն Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքի և դրանից բխող այլ օրենսդրական ակտերի դրույթների՝ այդ լիազորությունը վերապահված է առողջապահության նախարարին։  Ինչ վերաբերվում է առողջության առաջնային պահպանման շենքային ծախսերի հաշվարկման մեթոդաբանություն մշակելու և հաստատելու անհրաժեշտությանը, ապա դա արդեն իսկ արտացոլված է ռազմավարության միջոցառումների ծրագրում։

12 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 11.11.2025 17:11:57 Не принято

Առաջարկում ենք ռազմավարության շրջանակում դիտարկել նաև հոգեբուժական կազմակերպությունների կառավարման փուլային ապակենտրոնացումը, որը կնպաստի հոգեկան առողջության ծառայությունների համայնքահենք համակարգի ձևավորմանը։ Մասնավորապես՝ առաջարկում ենք համայնքներին կամ միջհամայնքային միավորումներին փոխանցել հոգեկան առողջության առաջնային և համայնքային ծառայությունների կազմակերպման, մոնիթորինգի և տեղական մակարդակում կարիքների գնահատման լիազորություններ, միաժամանակ ապահովելով մասնագիտական հսկողության, որակի և մարդու իրավունքների չափանիշների միասնական պետական մոտեցումը։ Ապակենտրոնացման գործընթացը պետք է կառուցվի համայնքահենք հոգեկան առողջության ծառայությունների աստիճանական զարգացմամբ, ներառյալ տեղական հոգեբուժական մոբիլ խմբերի, հոգեբանական խորհրդատվության և սոցիալ-վերականգնողական ծառայությունների ներդրումը։ 

Ռազմավարության նախագծի մշակման հիմքում ընկած օրենսդրական կարգավորումներով, մասնավորապես՝ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի և վարչապետի որոշմամբ հաստատված ՀՀ-ում լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգի համապատասխան դրույթներով նախատեսված է, որ առողջապահության ոլորտում լիազորությունների ապակենտրոնացումը վերաբերվում է արտահիվանդանոցային ձևով մատուցվող առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայություններին։ Մարզերում տեղաբաշխված հոգեբուժական կազմակերպությունները մատուցում են մասնագիտացված ծառայություններ, որոնք հիմնականում իրականացվում են  հիվանդանոցային պայմաններում։ Հոգեբուժական ծառայության ապակենտրոնացումը նպատակահարմար չէ իրականացնել նաև մի շարք այլ՝ մասնագիտական հիմնավորումներով, այդ թվում հաշվի առնելով համայնքների կառավարման մակարդակում նման ծառայությունների կազմակերպման և արդյունավետ կառավարման գիտելիքների և հմտությունների բացակայությունը։ Ինչ վերաբերվում է առաջարկության մեջ նշված այնպիսի գործառույթներին, ինչպիսիք են տեղական մակարդակում կարիքների գնահատումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ծառայությունների որակի մոնիթորինգը և այլն, ապա դրանք համայնքային մակարդակում նպատակահարմար է կազմակերպել համապատասխան ՀԿ-ների ուժերով՝ դրամաշնորհային ֆինանսավորման միջոցով։

13 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 11.11.2025 17:11:57 Не принято

Հավելված 1-ի «Գերակա ուղղություն 3» բաժնի «առկա իրավիճակ» ենթաբաժնում առկա է «անձնական տվյալներ» և «անհատական տվյալներ» եզրույթների շփոթություն։ «Անձնական տվյալներ» հասկացությունը սահմանված է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, իսկ «անհատական տվյալներ» հասկացությունը սահմանված չէ, այդ թվում՝ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում։ Այս տարբերակումը հիմնավորված չէ և կարող է հանգեցնել տվյալների պաշտպանության իրավական ռեժիմների շփոթմունքի՝ վտանգելով տվյալների գաղտնիության և պաշտպանության երաշխիքները։ 

Ռազմավարության նախագծում «անձնական տվյալներ» հասկացությունը կիրառվել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմաված իմաստով և այդ տվյալների հիման վրա տրամադրվող դրամական սոցիալական ծառայությունների ցանկը հստակ է և դրանք չեն ներառվելու ապակենտրոնացվող լիազորությունների շրջանակ: Ուստի ռազմավարության նախագծի ընդունումից հետո նշված երկու եզրույթների շփոթ առաջանալու առիթ չի լինի:

14 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 11.11.2025 17:11:57 Не принято

Հավելված 1-ի «Գերակա ուղղություն 3» բաժնի «առկա իրավիճակ» ենթաբաժնում նշվում է, որ սոցիալական ծառայությունների ապակենտրոնացման համատեքստում քննարկվելու է միայն ոչ դրամական ծառայությունների տրամադրման գործընթացը՝ սոցիալական աջակցության ոլորտում։ Առաջարկում ենք վերանայել այս մոտեցումը և հստակ տարբերակել դրամական սոցիալական ծառայությունների վճարման փուլերը և դրանց իրականացմանն առնչվող վարչական ու գնահատողական գործառույթները։ Այսպիսով, կարելի է ապահովել դրամական ծառայությունների որոշ վարչական փուլերի, օրինակ, նախնական փաստաթղթային ստուգման, գնահատման և մոնիթորինգի աստիճանական ապակենտրոնացումը՝ պահպանելով վճարման իրավասությունը և վերահսկողությունը պետական մակարդակում։ 

Դրամական ծառայությունների տրամադրաման ողջ գործընթացը եթե արդեն իսկ թվայնացված չէ, ապա այն ընթացքի մեջ է, անհրաժետ տվյալները ստացվում են առցանց, ինքնաշխատ, փաստաթղթային ստուգում, գրեթե, չի պահանջվում, ինչը նշանակում է, որ «վարչական փուլն» ըստ էության վերանում է, ընդ որում դիմոումները նույնպես ներայացվում են առցանց:

15 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 11.11.2025 17:11:57 В стадии обсуждения

Հավելված 1-ի «Գերակա ուղղություն 3» բաժնի «խնդիրներ» ենթաբաժնում առաջարկում ենք նշել, որ ապակենտրոնացման դեպքում տվյալների հավաքումը, պահպանումը և փոխանակումը դառնում են առանցքային գործոն։ Այժմ չկա միասնական թվային հարթակ, որը կապահովի տվյալների փոխանակումը համայնքային և պետական մակարդակների միջև՝ միաժամանակ պահպանելով անձնական տվյալների պաշտպանության սկզբունքները։ 

Ռազմավարության նախագծով թվայնացման խնդրին անդրադարձ չի կտարվել, քանի որ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը ներկայումս իրականացնում է  Հայաստանի թվային վերափոխման գործընթացը:

 Թվային լուծումների ներդրմամբ և լայնատարած օգտագործման ապահովմամբ գործակալությունը նպաստելու է, այդ թովւմ նաև քաղաքացու կենսագործունեությունը ապահովող ծառայությունների հարմարավետությանը և հասանելիությանը:

16 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 11.11.2025 17:11:57 Не принято

Հավելված 1-ի «Գերակա ուղղություն 3» բաժնի «խնդիրներ» ենթաբաժնում սոցիալական ծառայությունները դիտարկվում են հիմնականում որպես սոցիալական աջակցություն կյանքի դժվարին իրավիճակներում, մինչդեռ բացակայում են կանխարգելիչ և համայնքային զարգացման բաղադրիչները՝ սոցիալական ներառման, զբաղվածության խթանման, հոգեբանական աջակցության և վերականգնողական ծառայությունների մասով։ 

Ռազմավարության նախագծում սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը, դրա ապակենտրոնացումը դիտարկվում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի համատեքստում, ուստի սոցիալական ծառայությունների բնույթին անդրադարձ չի կատարվել, քանի որ դա խնդրո առարային վերաբերելի չի:

17 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 11.11.2025 17:11:57 В стадии обсуждения

Հավելված 1-ի «Գերակա ուղղություն 3» բաժնի ենթանպատակները հիմնականում կապված են ռազմավարական հատուկ նպատակ 1-ի (կառավարական կարողություններ) և մասնակիորեն նպատակ 2-ի (ֆինանսավորում) հետ։ Սակայն դրանք չեն արտացոլում ռազմավարության ընդհանուր նպատակում նշված մասնակցայնության, թափանցիկության և հաշվետվողականության բաղադրիչները, և չեն ներառում մոնիթորինգի կամ արդյունքների չափման գործիքներ։ Առաջարկում ենք ենթանպատակները համապատասխանեցնել դրանք ռազմավարության բոլոր չորս հատուկ նպատակների հետ և վերացնել բովանդակային անհամապատասխանությունները։ 

Ռազմավարության նախագծի «Գերակա ուղղություն 3»-ը վերաբերում սոցիալական ծառայություններին ընդհանրական սկզբունքով, իսկ սոցիալական ծառայությունները տարբեր են և բազմազան, կարող են նոր սոցիալական ծառայության տեսակ(ներ) հիմնվել համայնքի ավագանու կողմից, ուստի դրանցից յուրաքանչյուրի իրականացման կարգերում կներառվեն նշված մեխանիզմները:

18 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 11.11.2025 17:11:57 Принято

Հավելված 1-ի «Գերակա ուղղություն 3» բաժնի «Ռազմավարական մոտեցումներ» ենթաբաժնում «տարբերակ» եզրույթի կիրառումը փաստացի ստեղծում է անորոշություն, քանի որ ռազմավարական փաստաթղթում պետք է հստակ ձևակերպված լինի, թե որ մոտեցումն է ընտրվում որպես պետական քաղաքականության ուղղություն, և որը՝ դիտարկվում որպես այլընտրանք որոշակի պայմաններում։ Առաջարկում ենք հստակեցնել։ 

Առաջարկությունն ընդունվել է

19 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 11.11.2025 17:11:57 В стадии обсуждения

Հավելված 1-ի «Գերակա ուղղություն 3» բաժնի «Ֆիսկալ գործիքներ» ենթաբաժնում հիմնականում արձանագրվում է գործող իրավական դրույթները, առանց առաջարկելու նոր ֆիսկալ քաղաքական մոտեցում, ինչը ռազմավարական փաստաթղթում անհրաժեշտ է։ Առաջարկվում է ձևակերպել գործող մեխանիզմի վրա հիմնված պայմանական քաղաքական լուծում, որը կլրացնի առկա բացերը։ 

Ֆիսկալ գործիքներն ընդհանուր են տեղական ինքնակառավարման ոլորտի բոլոր բաժինների համար, ուստի «Գերակա ուղղություն 3»-ում ներառվել են միայն գործողները:

20 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 11.11.2025 17:11:57 Не принято

Հավելված 1-ի «Գերակա ուղղություն 3» բաժնի «ակնկալվող արդյունքներ» ենթաբաժնում ակնկալվող արդյունքներն ուղղակիորեն չեն կապվում ռազմավարական նպատակին։ Ներկայացված արդյունքները հիմնականում վերաբերում են կարողությունների ձևավորմանը, ոչ թե վերջնական ազդեցությանը՝ քաղաքացիների կյանքի որակի կամ ծառայությունների արդյունավետության վրա։ 

Պրոֆեսիոնալ և կարող մասնագիտական ներուժի, ինչպես նաև այլ միջոցների հզորացման արդյունքում քաղաքացիներին տրամադրվելու են որակյալ ծառայություններ, դրանով բարձրացնելով նրանց կյանքի որակը: Հաշվետվողականության, մոնիթորինգի և գնահատման տեսանկյունից կարողությունների զարգացման ցուցանիշները հաշվելի են և հստակ:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: