Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2027-2031 ԹԹ. ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«____»  ___________ -ի 202_ թվականի № ____ -Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2027-2031 ԹԹ. ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության 2027-2031թթ. լիազորությունների ապակենտրոնացման ռազմավարություն ` համաձայն № 1 հավելվածի.

2) Լիազորությունների ապակենտրոնացման ռազմավարությունից բխող 2027-2031 թթ. գործողությունների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշմամբ նախատեսված՝ լիազորությունների ապակենտրոնացման ռազմավարությունից բխող 2027-2031 թվականների գործողությունների ծրագրով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից անհրաժեշտ ծախսերի հատկացման հարցը քննարկել տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակում՝ ապահովելով տվյալ տարվա համար նախանշված արդյունքային ցուցանիշները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

               Ն. Փաշինյան

 

 

 

 

Երևան

  • Обсуждалось

    27.10.2025 - 11.11.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1135

Принт

Предложения

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

11.11.2025

Առաջարկում ենք ռազմավարության շրջանակում դիտարկել նաև հոգեբուժական կազմակերպությունների կառավարման փուլային ապակենտրոնացումը, որը կնպաստի հոգեկան առողջության ծառայությունների համայնքահենք համակարգի ձևավորմանը։ Մասնավորապես՝ առաջարկում ենք համայնքներին կամ միջհամայնքային միավորումներին փոխանցել հոգեկան առողջության առաջնային և համայնքային ծառայությունների կազմակերպման, մոնիթորինգի և տեղական մակարդակում կարիքների գնահատման լիազորություններ, միաժամանակ ապահովելով մասնագիտական հսկողության, որակի և մարդու իրավունքների չափանիշների միասնական պետական մոտեցումը։ Ապակենտրոնացման գործընթացը պետք է կառուցվի համայնքահենք հոգեկան առողջության ծառայությունների աստիճանական զարգացմամբ, ներառյալ տեղական հոգեբուժական մոբիլ խմբերի, հոգեբանական խորհրդատվության և սոցիալ-վերականգնողական ծառայությունների ներդրումը։ 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

11.11.2025

Հավելված 1-ի «Գերակա ուղղություն 3» բաժնի «առկա իրավիճակ» ենթաբաժնում առկա է «անձնական տվյալներ» և «անհատական տվյալներ» եզրույթների շփոթություն։ «Անձնական տվյալներ» հասկացությունը սահմանված է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, իսկ «անհատական տվյալներ» հասկացությունը սահմանված չէ, այդ թվում՝ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում։ Այս տարբերակումը հիմնավորված չէ և կարող է հանգեցնել տվյալների պաշտպանության իրավական ռեժիմների շփոթմունքի՝ վտանգելով տվյալների գաղտնիության և պաշտպանության երաշխիքները։ 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

11.11.2025

Հավելված 1-ի «Գերակա ուղղություն 3» բաժնի «առկա իրավիճակ» ենթաբաժնում նշվում է, որ սոցիալական ծառայությունների ապակենտրոնացման համատեքստում քննարկվելու է միայն ոչ դրամական ծառայությունների տրամադրման գործընթացը՝ սոցիալական աջակցության ոլորտում։ Առաջարկում ենք վերանայել այս մոտեցումը և հստակ տարբերակել դրամական սոցիալական ծառայությունների վճարման փուլերը և դրանց իրականացմանն առնչվող վարչական ու գնահատողական գործառույթները։ Այսպիսով, կարելի է ապահովել դրամական ծառայությունների որոշ վարչական փուլերի, օրինակ, նախնական փաստաթղթային ստուգման, գնահատման և մոնիթորինգի աստիճանական ապակենտրոնացումը՝ պահպանելով վճարման իրավասությունը և վերահսկողությունը պետական մակարդակում։ 

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: