«Ոստիկանության ծառայողների կողմից հարկադրանքի միջոցների կիրառման ստանդարտացված գործելակարգերը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրաման
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Մուշեղ Բաբայան 24.10.2025 18:17:18 | Նախագծի Հավելված 1-ի (ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԿԱՄ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ) 1-ին կետում արդարացիորեն սահմանված է, որ սույն ստանդարտացված գործելակարգի նպատակը շրջափակման կամ արգելափակման հարկադրանքի միջոցի միասնական, հստակ, իրավաչափ և համաչափ կիրառման ապահովումն է։ Այսինքն, սույն կանոնակարգման նպատակը հիշյալ գործընթացի, գործելակարգի միասնականությունը, հստակությունը, իրավաչափությունը և համաչափությունն ապահովելն է, ինչը ոչ միայն կարևոր նշանակություն ունի քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության առումով, այլև՝ օրենքով սահմանված կարգով կիրառվող սահմանափակումների ընթացքում հենց ոստիկանության ծառայողներին՝ իրենց գործառույթների իրականացման օրինականության վիճարկման պարագայում, անհիմն պատասխանատվությունից զերծ պահելու համատեքստում։ Այնուամենայնիվ, Հավելված 1-ի մի շարք կետերով գործընթացի կարգավորումները կարծում եմ հստակության առումով խնդրահարույց են։ Մասնավորապես․ 15-րդ կետում սահմանված է, որ շրջափակում կամ արգելափակում կիրառելու դեպքում նշանակվում է գործողությունների կատարման պատասխանատու, ով ի թիվս այլ լիազորությունների՝ <<4) կայացնում է անհապաղ որոշումներ, եթե իրավիճակը փոփոխվում կամ ծագում է անհապաղ վտանգ>>։ Հստակությունն ապահովելու նպատակով կարծում եմ, որ այս ենթակետում, կամ նոր կետով նպատակահարմար կլինի սահմանել այն որոշումների շրջանակը, որոնք կարող են կայացվել, կամ հղում տալ այլ իրավական ակտերի, որոնցով կարգավորվում են այդ որոշումների կայացումը, դրանցով կատարվող միջոցառումները, կամ, գոնե, տրվել ընդհանուր սկզբունքները, որոնցով պետք է ղեկավարվել այդ որոշումները կայացնելիս։
18-րդ կետում սահմանված է, որ. <<Շրջափակում կամ արգելափակում իրականացնելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են (․․․) անձանց հայտնել և պարզաբանել ստեղծված իրավիճակում տեղաշարժման առավել հարմար ուղիները, այդ թվում՝ այլընտրանքային, կիրառվող սահմանափակումների պատճառները և հնարավոր ժամկետները(․․․)։ Կարծում եմ, որ հստակությունն ապահովելու նպատակով, այս կետում պետք է նշվեն՝ -այն քաղաքացիները, անձինք, կամ նրանց շրջանակը՝ ում իրականացվելու է այդ տեղեկացումը, -այն եղանակները (բարձրախոսով, մամուլով, անձամբ և այլն), որոնցով իրականացվելու է տեղեկացումը։ Նախագծի Հավելված 2-ում (ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ) Կարծում եմ խնդրահարույց է Հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված՝ ձերբակալման հասկացությունը։ Այսպես, ըստ այդ նորմի՝ <<ձերբակալում՝ անձի ազատ տեղաշարժի ժամանակավոր և իրավաչափ սահմանափակում ոստիկանության ծառայողի կողմից>>։ Հարկ է նկատել, որ Հավելվածի կարգավորումների համեմատաիրավական վերլուծությունը, հատկապես Հավելվածի 9-րդ կետում թվարկված՝ ձերբակալման դեպքերի թվարկումը վկայում է այն մասին, որ խոսքը գնում է ոչ թե անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմամանափակման այլ անձնական ազատության իրավունքի սահմանափակման մասին։ Ընդ որում, հենց Հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետում նշված է, որ << ․․․Նախքան անձին ձերբակալելը ոստիկանության ծառայողը պարտավոր է. (․․․) 3․ զգուշացնել, որ նա ազատությունից զրկվում է և իրավունք ունի չխոսելու, ինչպես նաև օգտվելու փաստաբանի օգնությունից (․․․)>>։ ՀՀ սահմանադրության 40-րդ հոդվածը (Անձնական ազատությունը) սահմանում է, որ <<1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով` 1) անձին իրավասու դատարանը դատապարտել է հանցանք կատարելու համար. 2) դատարանի իրավաչափ կարգադրությանը չենթարկվելու համար. 3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով. 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. 5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու մարմին ներկայացնելու նպատակով. 6) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաև հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելու նպատակով. 7) անձի անօրինական մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու կամ անձին արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով (․․․)>>: ՀՀ սահմանադրության 40-րդ հոդվածը վերաբերվում է ազատ տեղաշարժվելու իրավունքին։ Ըստ այդ հոդվածի՝ <<1. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք: 2. Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք: 3. Յուրաքանչյուր քաղաքացի և Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունք: 4. Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ (․․․)>>: Ակնհայտ է, որ ձերբակալման դեպքում սահմանափակվում է ոչ թե անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը, այլ՝ անձնական ազատության իրավունքը։ Ընդ որում, այս մասին վկայում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում տրված՝ ձերբակալման հասկացությունը։ Այսպիսով առաջարկում եմ Նախագծի 2-րդ հավելվածում խմբագրել ձերբակալման հասկացությունը՝ սահմանելով, որ այն անձնական ազատության իրավունքի ժամանակավոր և իրավաչափ սահմանափակումն է ոստիկանության ծառայողի կողմից։ Հավելված 2-ի 61-րդ կետը սահմանում է, որ․ <<Ձերբակալված անձի խնդրանքով նրա գտնվելու վայրի մասին ձերբակալումից հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում իր կողմից ընտրված անձը, իսկ զինծառայող լինելու դեպքում նաև հրամանատարը տեղեկացվի իր գտնվելու վայրի մասին։ Անչափահասի ձերբակալման մասին նրա ծնողներին կամ նրանց փոխարինող անձանց տեղյակ պահելը պարտադիր է>>։ Հարկ է նկատել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածը սահմանում է, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալված անձի՝ իր ընտրած անձին իր գտնվելու վայրի մասին տեղեկացնելու իրավունքի իրականացումը որոշակի հիմքերով և ընթացակարգով կարող է հետաձգվել առավելագույնը 12 ժամով։ Այնինչ Նախագծի Հավելված 2-ի վերը նշված նորմում որևէ բացառություն սահմանված չէ այդ իրավունքի իրականացման համար, ինչը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել քրեական վարույթն իրականացնող մարմնի լիազորությունների իրականացման և նախաքննության արդյունավետության համատեքստում։ Առաջարկում եմ, քննարկվող նորմում իրավունքի իրականացման հետաձգման մասին նախատեսել արդեն նկարագրված իրավիճակը, հնարավորությունը։ Հավելված 2-ի 66-րդ կետը սահմանում է, որ <<Ձերբակալման և դրան հաջորդող գործողությունների յուրաքանչյուր դեպքից հետո համապատասխան զեկուցագիր է ներկայացվում վերադասության կարգով, ինչպես նաև զեկուցվում ոստիկանության պետին>>։ Հաշվի առնելով ՀՀ-ում ամենատարբեր հիմքերով իրականացվող ձերբակալությունների ծավալները, քանակները՝ ֆիզիկապես անիրականանալի է թվում դրանց բոլոր դեպքերի մասին ոստիկանության պետին զեկուցելու հնարավորությունը։ Սա ոչ միայն ժամանակային առումով չարդարացված կծանրաբեռնի ձերբակալողներին և ոստիկանության պետին, այլև ոչ մի հնարավորություն չի տա առավել խոցելի դեպքերով որոշակի ժամանակ տրամադրել դրանք վերլուծելու համար։ Ոսւտի՝ առաջարկում եմ, որ նորմը ձևակերպվի այնպես, որ ոստիկանության պետին զեկուցման պարտականություն սահմանվի միայն ձերբակալության այն դեպքերի վերաբերյալ որոնց պարագայում առկա է իրավաչափության վիճարկում կամ նման վիճարկման հավանականություն։ Առաջարկում եմ նաև սույն հավելվածում սահմանել, որ ոստիկանության ծառայողներին արգելվում է հրապարակել ձերբակալման դեպքում անձնական խուզարկության կամ անձնական զննության ընթացքում իրենց հայտնի դարձած՝ անձանց մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկությունները։ Մուշեղ Բաբայան |
Դիտել կցված փաստաթուղթը |
․ |
||
| 2 | Մուշեղ Բաբայան 24.10.2025 18:18:33 | կցվում է |
Դիտել կցված փաստաթուղթը |
․ |
||
| 3 | Բեկում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն 27.10.2025 20:24:55 | Ուսումնասիրելով ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված «Ոստիկանության ծառայողների կողմից հարկադրանքի միջոցների կիրառման ստանդարտացված գործելակարգերը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)՝ առաջարկում ենք․
ա) Նախագծի հավելված N 1-ի 3-րդ կետը շարադրել ստորև նշված տարբերակով՝
«3․ Սույն գործելակարգի իմաստով՝ շրջափակումը Ոստիկանության ծառայողների կողմից շենքերում, շինություններում, տարածքներում և այլ օբյեկտներում, ինչպես նաև դրանց գտնվելու օդային տարածքում՝ անձանց, իրեր, առարկաներ կամ նյութեր տեղափոխող (նաև՝ ենթադրվող տեղափողումը) կենդանիների, տրանսպորտային միջոցների՝ ներառյալ տրանսպորտային միջոց չհանդիսացող ցամաքային, ջրային, օդային անօդաչու կամ հեռակառավարվող ցանկացած այլ սարքերի (այդ թվում՝ ինքնաշեն), անկարգելների, օդապարիկների, դետապլանների, մոտոդելտապլանների և առհասարակ տարբեր տիպի սավառնակների ազատ տեղաշարժի մասնակի սահմանափակումն է, իսկ արգելափակումը՝ տեղաշարժի ամբողջական արգելումը։»,
բ) Նախագծի հավելված N 1-ի 6-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել ստորև նշված տարբերակով՝
«3) հանցանքի կատարումը կանխելու, խափանելու կամ բացահայտելու համար,»,
գ) Նախագծի հավելված N 1-ի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6-րդ ենթակետով՝
«6) «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված միջոցառումներն ու խնդիրներն իրականացնելու համար։»։
դ) ԴԻՏԱՐԿՈՒՄ․ Նախագծի հավելված N 1-ի 20-րդ կետի շարադրանքում ՛՛և՛՛-ից հետո խախտված է ժամանակաձևը, հետևաբար առաջարկում ենք հիշյալ կետը շարադրել ստորև նշված տարբերակով՝
«20) «Շրջափակվող կամ արգելափակվող տարածքում հանրային իրազեկվածություն ապահովելու նպատակով կարող են տեղադրվել համապատասխան նշաններ և իրականացվել տեղեկացում։»։ |
․ |
|||
| 4 | Բեկում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն 27.10.2025 20:34:37 | Կարծում ենք, որ առաջարկվող վերոնշյալ իրավակարգավորումներն առավել ընդգրկուն և համահունչ են ներկայիս հասարակական մտքի զարգացմանն ու տեխնիկա-տեղեկատվական առաջընթացին, քանի որ Նախագծով առաջարկվող կարգավորումներում ներառված չեն, օրինակ՝ տրանսպորտային միջոց չհանդիսացող անօդաչու կամ հեռակառավարվող ցանկացած այլ սարքերը կամ իրեր, առարկաներ կամ նյութեր տեղափոխող (նաև՝ ենթադրվող տեղափողումը) կենդանիները և այլն։ Ասվածի վառ օրինակ կարող է հանդիսանալ այն հանգամանքը, որ այսօր բավականին մեծ թիվ են կազմում հատուկ պահպանվող օբյեկտներ արգելված իրերն ու առարկաները կենդանիների կամ անօդաչու կամ հեռակառավարվող ցանկացած այլ սարքերի միջոցով տեղափոխելը։ Օրինակ՝ քրեակատարողական հիմնարկներ անօդաչու թռչող սարքերի (խաղալիք հեռակառավարվող մեքենա) և կենդանիների (աղավնի, կատու) միջոցով թմրադեղեր, բջջային հեռախոսներ և այլ առարկաներ փոխանցելու դեպքերը, որով պայմանավորված չի կարելի է բացառել այն, որ համապատասխան «հնարամիտ միտքը» կարող է գործել նաև ոստիկանության ծառայողների կողմից շրջափակված կամ արգելափակված օբյեկտներ՝ իրեր, առարկաներ կամ տեղեկատվություն փոխանցելու կամ վերցնելու համար։ |
․ |
|||
| 5 | Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 06.11.2025 15:57:11 | Նախագծի ու հիմնավորման փաստաթղթերը հասանելի չեն ներբեռման համար։ |
Ընդունվել է։ |