06.11.2025
Նախագծի ու հիմնավորման փաստաթղթերը հասանելի չեն ներբեռման համար։
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» օրենքի 5․2-րդ հոդվածի 11-րդ մասը․
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ՝
1․ Սահմանել՝
1) ոստիկանության ծառայողների կողմից շենքերի, շինությունների, տարածքների և այլ օբյեկտների շրջափակման կամ արգելափակման ստանդարտացված գործելակարգը՝ համաձայն N 1 հավելվածի․
2) ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալման ստանդարտացված գործելակարգը՝ համաձայն N 2 հավելվածի․
3) ոստիկանության ծառայողների կողմից բնակելի կամ այլ տարածքներ, տրանսպորտային միջոցներ մուտք գործելու ստանդարտացված գործելակարգը՝ համաձայն N 3 հավելվածի․
4) ոստիկանության ծառայողների կողմից ուժային միջոցների կիրառման ստանդարտացված գործելակարգը՝ համաձայն N 4 հավելվածի։
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Ա․ ՍԱՐԳՍՅԱՆ
Обсуждалось
24.10.2025 - 08.11.2025
Тип
Приказ
Область
Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция
Министерство
Министерство внутренних дел
Test
Просмотры 1378
Принт06.11.2025
Նախագծի ու հիմնավորման փաստաթղթերը հասանելի չեն ներբեռման համար։
27.10.2025
Կարծում ենք, որ առաջարկվող վերոնշյալ իրավակարգավորումներն առավել ընդգրկուն և համահունչ են ներկայիս հասարակական մտքի զարգացմանն ու տեխնիկա-տեղեկատվական առաջընթացին, քանի որ Նախագծով առաջարկվող կարգավորումներում ներառված չեն, օրինակ՝ տրանսպորտային միջոց չհանդիսացող անօդաչու կամ հեռակառավարվող ցանկացած այլ սարքերը կամ իրեր, առարկաներ կամ նյութեր տեղափոխող (նաև՝ ենթադրվող տեղափողումը) կենդանիները և այլն։
Ասվածի վառ օրինակ կարող է հանդիսանալ այն հանգամանքը, որ այսօր բավականին մեծ թիվ են կազմում հատուկ պահպանվող օբյեկտներ արգելված իրերն ու առարկաները կենդանիների կամ անօդաչու կամ հեռակառավարվող ցանկացած այլ սարքերի միջոցով տեղափոխելը։ Օրինակ՝ քրեակատարողական հիմնարկներ անօդաչու թռչող սարքերի (խաղալիք հեռակառավարվող մեքենա) և կենդանիների (աղավնի, կատու) միջոցով թմրադեղեր, բջջային հեռախոսներ և այլ առարկաներ փոխանցելու դեպքերը, որով պայմանավորված չի կարելի է բացառել այն, որ համապատասխան «հնարամիտ միտքը» կարող է գործել նաև ոստիկանության ծառայողների կողմից շրջափակված կամ արգելափակված օբյեկտներ՝ իրեր, առարկաներ կամ տեղեկատվություն փոխանցելու կամ վերցնելու համար։
27.10.2025
Ուսումնասիրելով ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված «Ոստիկանության ծառայողների կողմից հարկադրանքի միջոցների կիրառման ստանդարտացված գործելակարգերը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)՝ առաջարկում ենք․
ա) Նախագծի հավելված N 1-ի 3-րդ կետը շարադրել ստորև նշված տարբերակով՝
«3․ Սույն գործելակարգի իմաստով՝ շրջափակումը Ոստիկանության ծառայողների կողմից շենքերում, շինություններում, տարածքներում և այլ օբյեկտներում, ինչպես նաև դրանց գտնվելու օդային տարածքում՝ անձանց, իրեր, առարկաներ կամ նյութեր տեղափոխող (նաև՝ ենթադրվող տեղափողումը) կենդանիների, տրանսպորտային միջոցների՝ ներառյալ տրանսպորտային միջոց չհանդիսացող ցամաքային, ջրային, օդային անօդաչու կամ հեռակառավարվող ցանկացած այլ սարքերի (այդ թվում՝ ինքնաշեն), անկարգելների, օդապարիկների, դետապլանների, մոտոդելտապլանների և առհասարակ տարբեր տիպի սավառնակների ազատ տեղաշարժի մասնակի սահմանափակումն է, իսկ արգելափակումը՝ տեղաշարժի ամբողջական արգելումը։»,
բ) Նախագծի հավելված N 1-ի 6-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել ստորև նշված տարբերակով՝
«3) հանցանքի կատարումը կանխելու, խափանելու կամ բացահայտելու համար,»,
գ) Նախագծի հավելված N 1-ի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6-րդ ենթակետով՝
«6) «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված միջոցառումներն ու խնդիրներն իրականացնելու համար։»։
դ) ԴԻՏԱՐԿՈՒՄ․
Նախագծի հավելված N 1-ի 20-րդ կետի շարադրանքում ՛՛և՛՛-ից հետո խախտված է ժամանակաձևը, հետևաբար առաջարկում ենք հիշյալ կետը շարադրել ստորև նշված տարբերակով՝
«20) «Շրջափակվող կամ արգելափակվող տարածքում հանրային իրազեկվածություն ապահովելու նպատակով կարող են տեղադրվել համապատասխան նշաններ և իրականացվել տեղեկացում։»։