«Համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների անձնական գործերը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները սահմանելու մասին» հրաման
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների անձնական գործերը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները» և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն համակարգող նախարարի 2006 թվականի նոյեմբերի 7-ի «Համայնքային ծառայողների անձնական գործերը վարելու կարգը uահմանելու մասին N 20-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» հրամանների նախագծերի ընդունման
- Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2006 թվականի նոյեմբերի 7-ի N 20-Ն հրամանով հաստատվել է «Համայնքային ծառայողների անձնական գործերը վարելու կարգը»։ Գործող կարգը հիմնականում նախատեսում է անձնական գործի թղթային ձևով վարում, փաստաթղթերի դասակարգում և պահպանում՝ սահմանելով պարտադիր կցվող փաստաթղթերի ցուցակ, պահպանման և արխիվացման կանոններ։ Կարգը գործել է ավելի քան տասնհինգ տարի և ապահովել համայնքների աշխատակազմերի գործունեությունը։
Սակայն երկարատև կիրառության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ․
- Գործող կարգով նախատեսված չէ անձնական գործերի վարում և պահպանում էլեկտրոնային եղանակով։
- Հստակեցված չեն համայնքային ծառայողի գործունեության ընթացքում ձևավորվող ընթացիկ փաստաթղթերի (օրինակ՝ կիսամյակային հաշվետվություններ, պարգևատրման կամ կարգապահական ակտեր) վարման և գործին կցելու պահանջները,
- Բացակայում են անձնակազմի կառավարման ժամանակակից գործիքներին (մարդկային ռեսուրսների կառավարում) վերաբերող դրույթներ։
Նախագծով սահմանվում են համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների անձնական գործերը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները, մասնավորապես՝
- անձնական գործի վարումը նախատեսվում է ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով։
- հստակեցվում են անձնակազմի կառավարման ստորաբաժանման կամ տվյալ գործառույթներ իրականացնող համայնքային ծառայողի պարտականությունները,ամրագրվում է համայնքային ծառայողի պարտականությունը՝ անձնական տվյալների փոփոխության դեպքում երկօրյա ժամկետում տեղեկացնել աշխատակազմին։
- ապահովվում է համայնքային ծառայողի իրավունքը՝ ծանոթանալու իր անձնական գործին և ստանալու պատճեններ ։
- Ներդրվում է ամենամյա ստուգման մեխանիզմ՝ գործերի պահպանման և վարման թերությունները կանխելու համար։
Այսպիսով, , նախագծով առաջարկվող կարգավորումները ոչ միայն ամրագրում են գործող կարգի հիմնական դրույթները, այլև լրացուցիչ ապահովում է ժամանակակից պահանջներին համահունչ թափանցիկություն, հաշվետվողականություն և արդյունավետ կադրային կառավարում։
Ակնկալվող արդյունքը․
Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում ՝
- ապահովել անձնական գործերի միասնական և համահունչ վարում ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով,
- բարձրացնել համայնքային ծառայողների գործունեության թափանցիկության և վերահսկելիության մակարդակը,
- ապահովել գործերի ամբողջականությունը՝ ներառելով համայնքային ծառայողի աշխատանքի բոլոր փուլերին առնչվող փաստաթղթերը,
- բարելավել համայնքների աշխատակազմերի կադրային կառավարման գործառույթների արդյունավետությունը,
- բարձրացնել համայնքային ծառայողների իրավունքների պաշտպանվածության աստիճանը՝ կապված անձնական գործերին ծանոթանալու և պատճեններ ստանալու հնարավորության հետ։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնի, միաժամանակ չի բերի պետական և համայնքային բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության:
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման hավելված N 1-ի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 1.2 կետի կատարման անհրաժեշտությունից, այն է՝ «Համայնքային ծառայության համակարգի ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների իրականացում»։
-
Обсуждалось
17.10.2025 - 01.11.2025
-
Тип
Приказ
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 751
Принт