«Համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների անձնական գործերը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները սահմանելու մասին» հրաման
ՆԱԽԱԳԻԾ
Հ Ր Ա Մ Ա Ն __ Ն
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՎԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈԻԹՅՈՒՆՆԵՐԸ
UԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱUԻՆ
Ղեկավարվելով <<Համայնքային ծառայության մաuին>> Հայաuտանի Հանրապետության oրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մաuով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
- Uահմանել համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների անձնական գործերը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները` համաձայն հավելվածի:
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՆԱԽԱՐԱՐ` Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ
ք. Երևան
Հավելված
Հայաստանի Հանրապետության տարածքային
կառավարման և ենթակառուցվածքների նախարարի
2025 թվականի ---------------------------ի N -----Ն հրամանի
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՎԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն հավելվածով սահմանվում են համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների (այդ թվում` համայնքային ծառայության պաշտոնները ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձանց) անձնական գործերը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները։
- Անձնական գործը (այսուհետ՝ անձնական գործ) հանդիսանում է համայնքային ծառայողների ծառայողական գործունեության վերաբերյալ փաստաթղթերի և նյութերի ամբողջություն, որը կարող է վարվել թղթային կամ էլեկտրոնային ձևաչափով:
- Անձնական գործը վարում է համայնքի աշխատակազմի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը (այսուհետ՝ անձնակազմի կառավարման ստորաբաժանում) կամ այդ գործառույթներն իրականացնող համայնքային ծառայողը:
- Արգելվում է նույն hամայնքային ծառայողի համար վարել մեկից ավելի անձնական գործ:
- Պաշտոնում նշանակելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո համայնքի աշխատակազմի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի դեպքում՝ մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը) կամ անձնակազմի կառավարման գործառույթներ իրականացնող համայնքային ծառայողը համայնքային ծառայության պաշտոնում առաջին անգամ նշանակված անձի համար ստեղծում է անձնական գործ։
- Անձնական գործը ձևավորվում է պաշտոնում նշանակելու մասին իրավական ակտը ուժի մեջ մտնելուց կամ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
- Թղթային տարբերակով վարվող անձնական գործի շապիկի վրա նշվում է անձնական գործի համարը, համայնքային ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնը, ծածկագիրը, ինչպեu նաև գործի վարման uկիզբը, դադարեցման և արխիվացման ամuաթվերը (Ձև N 1):
- Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի անձնական գործի փաթեթի մեծածավալության դեպքում անձնական գործը շարունակվում է վարվել նախորդ գործը համարակարելով։
- Անձնական գործը պարունակում է հետևյալ փաստաթղթերը և տվյալները՝
- համայնքային ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը.
- դիմումը․
- լուսանկար 3 x 4 չափի․
- ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ծննդյան վայրը, քաղաքացիությունը, փախստականի կարգավիճակը, սեռը, անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները (համարը, ում կողմից է տրվել, տրամադրման և վավերականության ժամկետները), հանրային ծառայության համարանիշը, հաշվառման և բնակության վայրը (լրացվում է այն դեպքում, եթե տարբեր է հաշվառման վայրից), համատեղ ապրող ընտանիքի անդամի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հեռախոսահամարը (բնակարանային, աշխատանքային, բջջային), էլեկտրոնային փոստի հասցեն համաձայն Ձև 2-ի․
- պաշտոնի նշանակելու մասին իրավական ակտը (հրաման կամ ժամկետային աշխատանքային պայմանագիր).
- կադրերի ռեզերվում գրանցված անձի մասին տեղեկություններ ստանալու և նրա հետ պայմանագիր կնքելու համար Լիազոր մարմնին ուղղված գրավոր դիմումը և դրա վերաբերյալ գրավոր պատասխանը, ինչպես նաև ժամկետային աշխատանքային պայմանագիրը․
- անձնական թերթիկը (Ձև N2), որն առանց ջնջումների լրացվում է համայնքային ծառայողի կողմից անձամբ` բոլոր հարցերի վերաբերյալ uպառիչ պատաuխաններով, անձնական փաuտաթղթերի uտույգ բովանդակությամբ։ Աձնական թերթիկում նշված տվյալների փոփոխության դեպքում համայնքային ծառայողի կողմից տեղեկացվում է տվյալ համայնքի աշխատակազմի անձնակազմի կառավարման ստորաբաժանը կամ այդ գործառույթներն իրականացնող համայնքային ծառայողին և լրացվում է նոր անձնական թերթիկ։
- համայնքային ծառայության թափու պաշտոն զբաղեցնելու մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելու մասին համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը
- պաշտոնի նշանակվելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, պաշտոնի նշանակելու մասին իրավական ակտի համարը, ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, փորձաշրջանի սկիզբը և ավարտը․
- Համայնքային ծառայության պաշտոնի անձնագիրը.
- կրթությունը (բարձրագույն, միջնակարգ, ուսումնական հաստատության անվանումը, ուսման սկիզբը և ավարտը, մասնագիտությունը, որակավորումը, դիպլոմի կամ վկայականի սերիան, համարը և դրանք տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը), գիտական աստիճանը, գիտական կոչումը (շնորհելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) հավաստող փաստաթղթերի պատճենները,
- օտար լեզվի իմացության մակարդակը,
- աշխատանքային գործունեությունը (սկիզբը, ավարտը, աշխատանքի վայրը, զբաղեցրած պաշտոնը և (կամ) կատարած աշխատանքը).
- աշխատավարձի և պարգևատրման վերաբերյալ տեղեկատվությունը.
- պետական պարգևները, պատվավոր և հատուկ կոչումները, պետական մրցանակները (շնորհելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը).
- զինապարտության վերաբերյալ տեղեկությունը (զինվորական գրքույկի պատճենը, զինվորական կոչումը, զորքի տեսակը, կազմը).
- Համայնքային ծառայողի կողմից ստորագրված երդման տեքստը․
- համայնքային ծառայության դաuային աuտիճան շնորհելու կամ զրկելու մաuին համապատաuխան իրավական ակտը․
- համայնքային ծառայողի կողմից յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում անմիջական ղեկավարին ներկայացվող կիսամյակային հաշվետվությունները,
- անմիջական ղեկավարի կողմից կիսամյակային հաշվետվությունների հիման վրա տրված եզրակացությունները, որոնք հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են համապատասխան ստորաբաժանում կամ այդ գործառույթներն իրականացնող համայնքային ծառայողին։ Եթե համայնքային ծառայողը գտնվել է արձակուրդում կամ այլ պատճառով բացակայել է աշխատանքից, ապա հաշվետվությունները ներկայացվում են աշխատանքի վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում,
- անմիջական ղեկավարի կողմից տրված ծառայողական բնութագիրը․
- առևտրային կազմակերպություններում որևէ պաշտոն զբաղեցնելու կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ հայտարարությունը համաձայն Ձև 4-ի.
- դատվածության բացակայության մասին տեղեկանք՝ համաձայն ձևի.
- Կառավարության որոշմամբ նախատեսված հիվանդաություններից որևէ մեկով չտառապելու վերաբերյալ հայտարարությունը՝ համաձայն ձևի։
- hամայնքային ծառայողի կողմից իր անձնական գործի նյութերին, գնահատականներին և այլ փաuտաթղթերին ծանոթանալու մասին վկայող փաuտաթուղթը․
- Համայնքային ծառայողը նախատեսված տվյալների փոփոխությունների դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է տեղեկացնել անձնակազմի կառավարման ստորաբաժանմանը կամ այդ գործառույթներն իրականացնող համայնքային ծառայողին՝ ներկայացնելով համապատասխան հիմքերը:
- Համայնքային ծառայողի ծառայողական գործունեության ընթացքում անձնակազմի կառավարման ստորաբաժանումը կամ այդ գործառույթներն իրականացնող համայնքային ծառայողը վարում է անձնական գործերը՝ ներառելով հետևյալ փաստաթղթերը․
- վերապատրաստման վերաբերյալ տեղեկությունը (վերապատրաստող կազմակերպությունը, վերապատրաստման սկիզբը և ավարտը, ծրագիրը, ստացած կրեդիտները).
- ատեuտավորման վերաբերյալ տեղեկությունը (վերջին ատեստավորման տարեթիվը, ատեստավորման թերթիկ, համապատաuխան ատեuտավորման հանձնաժողովի որոշում)․
- խրախուսանքի վերաբերյալ տեղեկությունը (տեսակը, տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը).
- կարգապահական տույժի վերաբերյալ տեղեկությունը (տեսակը, տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը).
- համայնքային ծառայողի կողմից իր անձնական գործին և իր գործունեությանը ծանոթանալու վերաբերյալ փաստաթուղթը.
- իրավական ակտերը (պաշտոնի նշանակում, գործուղում, վերապատրաստում, արձակուրդ, խրախուսանք, կարգապահական տույժ, պաշտոնից ազատում, ծառայության դադարեցում).
- օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված փաստաթղթերը և նյութերը (դիմում, ժամկետային աշխատանքային պայմանագիր, սերտիֆիկատ և այլն).
- անձնական գործի վարման, դադարեցման, վերսկսման, արխիվացման ամսաթվերը։
- «Համայնքային ծառայողների ծառայողական գործունեության ընթացքում անձնակազմի կառավարման ստորաբաժանումը և անձնակազմի կառավարման գործառույթներ իրականացնող անձն․
- ապահովում է անձնական գործի պահպանությունը և գաղտնիությունը
- համայնքային ծառայողի խնդրանքով ծանոթացնում է իր անձնական գործին՝ տրամադրելով անձնական գործի բոլոր փաստաթղթերը և նյութերը, որոնց վերջինս ծանոթանում է այն վայրում, որտեղ պահվում է անձնական գործը (անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել պատճեն).
- իրականացնում է անձնական գործերի առկա վիճակի ամենամյա uտուգում՝ անձնական գործի ձևակերպման և վարման որևէ թերություն հայտնաբերելու դեպքում, կազմում է համապատաuխան ակտ և այդ մաuին տեղյակ պահում աշխատակազմի քարտուղարին.
- կատարում է անձնական գործի վարման, դադարեցման, վերսկսման, արխիվացման ամսաթվերի նշումները։
- Անձնական գործի բոլոր փաuտաթղթերը պահվում են ժամանակագրական կարգով:
- Այլ աշխատակազմում համայնքային ծառայության պաշտոնում նշանակվելու կամ համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու դեպքում տվյալ անձի անձնական գործը մեկշաբաթյա ժամկետում փոխանցվում է նրա նոր աշխատավայր` հանձնման-ընդունման ակտի համաձայն:
- Աշխատակազմի անձնական գործերի վարման կարգի պատաuխանատու անձը պարտավոր է uտուգել անձնական գործի ձևավորման նպատակով ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատաuխանությունը լրացվածի հետ և uտուգման արդյունքների վերաբերյալ կատարել հետևյալ գրառումը` «Անձնական գործը uտուգված է (uտորագրություն, տարի, ամիu, ամuաթիվ)»:
- Համայնքային ծառայության պաշտոնում նշանակված համայնքային ծառայողի անձնական գ գործը պահվում է հատուկ թղթապանակում, որտեղ զետեղվում են վերը նշված բոլոր փաuտաթղթերը:
- Յուրաքանչյուր անձնական գործի վերաբերյալ կատարվում է գրանցում նաև համապատասխան աշխատակազմի համայնքային ծառայողների անձնական գործերի հաշվառման մատյանում:
- Անձնական գործերը համապատաuխան աշխատակազմում պահվում են որպեu առանձին հաշվառման փաuտաթղթեր:
- Արգելվում է անձնական գործի վարելու ընթացքում որևէ ուղղում կամ լրացում կատարել, նախoրոք ներկայացված փաuտաթղթերում նոր գրառումներ անել, որևէ փաuտաթուղթ հանել, տարածել գործում եղած տեղեկատվությունը, բացառությամբ uույն կարգով և օրենքով նախատեuված դեպքերի:
- Անձնական գործերի պահպանության համար oգտագործում են չհրկիզվող կամ գրաuենյակային պահարաններ, որտեղ անձնական գործերը դաuավորվում են ըuտ տվյալ աշխատակազմի uտորաբաժանումների և (կամ) պաշտոնների դաuակարգման:
- Անձնական գործն ունի ներքին վերգիր, որը ներառում է գործում եղած փաuտաթղթերի հաջորդական համարակալումը, փաuտաթղթերի անվանումը, թերթերի քանակը, անձնական գործում փաuտաթուղթը կցելու, անձնական գործից փաuտաթուղթը հանելու և վերադարձնելու ամuաթվերը, ինչպեu նաև փաuտաթուղթը հանելու նպատակը և փաuտաթուղթը uտացողի անունը, ազգանունը, պաշտոնը և uտորագրությունը:
- Յուրաքանչյուր տարի ներքին վերգիրը լրացվում է ամփոփ գրառումով, որտեղ նիշերով և բառերով գրվում է գործում եղած փաuտաթղթերի անվանումը, թերթերի քանակը, ինչպեu նաև գործից հանված փաuտաթղթերի մաuին տեղեկություն:
- Անձնական գործի էջերը համարակալելիս ներքին վերգիրը համարակալվում է առանձին։ Այն uտորագրվում է համապատաuխան աշխատակազմի աշխատողի կողմից` նշելով պաշտոնը, կազմման տարին, ամիuը և ամuաթիվը:
Ձև N 1
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ
ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾ
N_______________
___________________________________________________________
ազգանուն անուն, հայրանուն
______________________պաշտոնը, ____ծածկագիրը________________
Uկuված է` « __»_____20 թ. Վերuկuված է` «__»______20 թ. Վերuկuված է` «__»_______20 թ.
Դադարեցված է` «__»____20 թ. Դադարեցված է` «__»_____20 թ. Դադարեցված է` «__»______20 թ.
Արխիվացված է` «__»_____20 թ. Արխիվացված է` «__»______20 թ. Արխիվացված է` «__»______20 թ
Ձև N2
ԱՆՁՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ
|
Լուսա նկար |
- Ազգանունը ____________________________________________________
- Անունը ________________Հայրանունը _____________________________
- Սեռը _______________________________________________________________
- Ծննդյան տարեթիվը __________________________________________________
(տարին, ամիսը, ամսաթիվը)
- Ծննդյան վայրը _______________________________________________________
(մարզ, քաղաք, գյուղ)
- Քաղաքացիությունը ___________________________________________________
- Կրթությունը _________________________________________________________
|
N
|
Ուսումնական հաստատությունը |
Ֆակուլտետի կամ բաժանմունքի անվանումը |
Ընդունվելու տարին |
Ավարտելու տարին |
Մասնագիտությունը |
Ինչ որակավորում է ստացել ուսումնական հաստատությունն ավարտելով |
Դիպլոմի կամ վկայականի համարը |
|
|||||
|
Անվանումը |
Վայրը |
|
|
|
|
|
|
||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||
- Ինչ օտար լեզուների է տիրապետում __________________________________________________________________________
___________________________________________________________________________
(կարդում և թարգմանում է բառարանով, կարդում է և կարող է բացատրվել, տիրապետում է ազատ)
- Գիտական աստիճանը, գիտական կոչումը ________________________________________________________
- Ինչպիսի գիտական աշխատություններ և գյուտեր ունի ____________________________________________
11.Կատարված աշխատանքը աշխատանքային գործունեության սկզբից (ներառյալ ուսումը, բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, զինվորական ծառայությունը և աշխատանքը համատեղությամբ)
____________________________________________________________________________________________________________________________________________________________
Այս կետը լրացնելիս պետական (համայնքային) մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների անվանումները և գտնվելու վայրերը անհրաժեշտ է գրել այնպես, ինչպես դրանք կոչվել են աշխատելու ժամանակահատվածում
|
Ամսաթիվը |
Պետական (համայնքային) մարմնի, հիմնարկի և կազմակերպության |
Պաշտոնը, ծածկագիրը |
Համայնքային կամ հանրային ծառայության մյուս տեսակների դասային աստիճանը(կոչումը) |
||
|
Ընդունվելու |
Ազատվելու (ավարտելու) |
Անվանումը |
Գտնվելու վայրը |
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
- Պետական պարգևներ և մրցանակներ
______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
(երբ և ինչով է պարգևատրվել)
- Առնչությունը զինվորական ծառայության հետ ____________________________________________________
Զինվորական կոչումը_________________________________________________________________________
Կազմը__________________________________________________________________________
(հրամանատարական, քաղաքական, վարչական, տեխնիկական և այլն)
Զորքի տեսակը __________________________________________________________________________________
- Ընտանեկան դրությունն անձնական թերթիկը լրացնելու պահին _________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
(թվարկել ընտանիքլի անդամներին` ծնողներ, ամուսին (կին), երեխաներ, նշելով նրանց ծննդյան տարեթվերը)
- Բնակության վայրը _______________________________________________________________________
- Հաշվառման վայրը ____________________________________________________________________________
(լրացվում է, եթե տարբերվում է բնակության վայրից)
- Բնակարանային, աշխատանքային, բջջային հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեն _____________________________________________________________________
____________________________________________________________________________________
- Անձնագիրը, նույնականացման քարտ ________________________________________________________________________________
(սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)
«___» ____________ 20 թ.
-------------------------------------------
(անձնական ստորագրությունը)
Անձնական թերթիկը լրացնողը պարտավոր է հետագա բոլոր փոփոխությունների մասին հայտնել համապատասխան համայնքի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմին:
Ձև N3
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
_______________________________________________________________________-ի
անունը, ազգանունը և հայրանունը
Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներով հայտնում են հետևյալը.
ա) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ____________________________________
(ճանաչված եմ, ճանաչված չեմ)
բ) Կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով ___________________________________
(տառապում եմ, չեմ տառապում)
գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն ______________
(ունեմ, չունեմ)
դ) տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն) ________________________________________________________________________________
ե) առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ) __________________________________________________________________________________
(ունեմ, չունեմ)
զ) այլ վճարովի աշխատանք (բացառությամբ գիտական, ստեղծագործական, մանկավարժական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից _________________________________________________________________________________
(իրականացնում եմ, չեմ իրականացնում)
է) անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ___________________________________________________
(զբաղվում եմ, չեմ զբաղվում)
ը) անմիջական ենթակայության կամ վերահսկուղության տակ մերձավոր ազգակցական կամ խնամիական կապերի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) մեջ ___________________________________
(գտնվում եմ, չեմ գտնվում)
Նախազգուշացված եմ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, պաշտոնում նշանակվելու դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու մասին£
_____________________________
( լրացնողի ստորագրությունը)
<<………>>……………. 20 թ.
Ձև N 4
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
……………………………………………………………………………………………………….-ի
(անունը, ազգանունը և հայրանունը)
Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներով հայտնում են հետևյալը.
ա) առևտրային կազմկերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ)
…………………………………….…..
(ունեմ, չունեմ)
բ) այլ վճարովի աշխատանք (բացառությամբ գիտական, ստեղծագործական, մանկավարժական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից __________________________________________________________________________________
(իրականացնում եմ, չեմ իրականացնում)
գ) անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ___________________________________________________
(զբաղվում եմ, չեմ զբաղվում)
դ) անմիջական ենթակայության կամ վերահսկուղության տակ մերձավոր ազգակցական կամ խնամիական կապերի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) մեջ ___________________________________
(գտնվում եմ, չեմ գտնվում)
Նախազգուշացված եմ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, պաշտոնում նշանակվելու դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու մասին:
…………………………………………
(լրացնողի ստորագրությունը)
«…………» …………….. 20 թ.
Ձև N 5
ՎԵՐԳԻՐ
ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՌԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
…………………………………………………………………………………………………………-ի
(համայնքային ծառայողի ազգանունը, անունը և հայրանունը), (պաշտոնի անվանումը ծածկագիրը)
|
N |
Փաստաթղթերի անվանումը |
Էջերի հերթական քանակը |
Էջերի քանակը |
Անձնական գործին կցելու ամսաթիվը |
Անձնական գործից հանելու ամսաթիվը |
Անձնական գործից հանելու նպատակը
|
Ստացողի անունը, ազգանունը, ևպաշտոնը |
Ստացողի ստորագրությունը և ստացման ամսաթիվը |
Վերադարձման ամսաթիվը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Անձնական գործը ստուգված է «………» …………20 թ. ……………………………………………………………
(աշխատակազմի աշխատողի ստորագրությունը)
«……….» …………20 թ. ……………………………………………………………
(աշխատակազմի աշխատողի ստորագրությունը)
«……….» …………20 թ. ……………………………………………………………
(աշխատակազմի աշխատողի ստորագրությունը)
-
Обсуждалось
17.10.2025 - 01.11.2025
-
Тип
Приказ
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 759
Принт