Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ վերահսկողական աշխատանքների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

2025 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-105-Ն օրենքը (այսուհետև՝ Օրենք): Օրենքի 7-րդ հոդվածով լրացված 11.1-ին հոդվածով սահմանվել են անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ վերահսկողության իրականացմանը վերաբերող իրավակարգավորումներ, մասնավորապես՝ լրացված 11.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանվել է, որ անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ վերահսկողությունը իրականացնելու է առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը՝ դիտարկումների միջոցով, իսկ դիտարկումները իրականացվելու են Կառավարության կողմից հաստատված դիտարկման ստուգաթերթով։

Միաժամանակ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47.28-րդ հոդվածով սահմանված են տուգանքներ անձի ֆունկցիոնալության գնահատման բնագավառում առկա կարգերի խախտումների համար: Վկայակոչված հոդվածով վարչարարությունը նախատեսվում է իրականացնել  անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնող հանձնաժողովի անդամների (մասնագետների), անձի ֆունկցիոնալության գնահատման ամփոփագրերը մշակողների և անձի ֆունկցիոնալության գնահատման համար ուղեգրող մասնագետների նկատմամբ:

Այսպիսով, որպեսզի առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը հնարավորություն ստանա դիտարկումներ իրականացնել իրեն վերապահված ոլորտում, պետք են հաստատվի վերոնշված մասնագետների դիտարկումների համար անհրաժեշտ ստուգաթերթերը: 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունման նպատակն է հաստատել անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ իրականացվող դիտարկումների ստուգաթերթերը: 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:

5.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը Տեսչական մարմնին անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում կտրամադրի իրենց գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գործիքակազմը: 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ուղղակի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է: 

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։       

  • Обсуждалось

    17.10.2025 - 02.11.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Инспекционная система

  • Министерство

    Аппарат Премьер-министра

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 759

Принт

Предложения

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

02.11.2025

Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը, որով սահմանված է եռամսյա ժամկետից բացառություն՝ նպատակահարմար է անդրադառնալ այս պահանջի գործնական կիրառմանը առանձին հարցով։

Գործնականում արձանագրել ենք բազմաթիվ դեպքեր, երբ բժշկական կազմակերպությունները չեն ուղեգրում՝ հղում անելով եռամսյա ժամկետին, նույնիսկ այն դեպքում, երբ տվյալ անձի առողջական խնդիրը (վիճակը) ներառված է վերականգնման հեռանկար չունեցող հիվանդությունների ցանկում։ 

Այս խնդիրը պայմանավորված է, մի կողմից, ուղեգրող մասնագետների իրազեկվածության պակասով՝ կապված բացառությունների կիրառման հետ, իսկ մյուս կողմից՝ հստակ վերահսկողական մեխանիզմների բացակայությամբ, որոնք կարող էին բացահայտել նման դեպքերը։

Հետևաբար առաջարկում ենք Հավելված 1-ի հարցաշարում ներառել լրացուցիչ հարց, որը թույլ կտա տեսչական մարմնին վերահսկել երեք ամսվա պահանջի և դրա բացառությունների կիրառման պրակտիկան։

Հարցն առաջարկում ենք շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Ուղեգրող մասնագետը պահպանել է բուժման սկզբից երեք ամսվա նվազագույն ժամկետը և կիրառել է օրենքով սահմանված բացառություններն այն դեպքերում, երբ անձի առողջական վիճակը վերականգնման հեռանկար չունի (համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 17-րդ կետի)»։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

02.11.2025

Հաշվի առնելով, որ Հավելված 2-ի հարցաշարն ուսումնասիրում է միայն այն, թե արդյոք ամփոփագրերը մշակվել են անհրաժեշտ փաստաթղթերի առկայության պայմաններում՝ նպատակահարմար է լրացնել այն բովանդակային համապատասխանության վերահսկման բաղադրիչով։

Մշտադիտարկումների արդյունքում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն արձանագրել է դեպքեր, երբ ֆունկցիոնալության գնահատման ամփոփագրերը չեն համապատասխանել անձի առողջական խնդիրներին։ Հետևաբար առաջարկում ենք Հավելված 2-ի հարցաշարում ներառել լրացուցիչ հարց, որը թույլ կտա տեսչական մարմնին գնահատել ոչ միայն փաստաթղթերի առկայությունը, այլև անձի ֆունկցիոնալության գնահատման արձանագրության տեսակի համապատասխանությունը։

Առաջարկում ենք հարցը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Անձի ֆունկցիոնալության գնահատման արձանագրության տեսակը համապատասխանում է անձի բժշկական փաստաթղթերում և ուղեգրերում նշված վիճակներին (համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 35-րդ կետի)»:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

02.11.2025

 

Հաշվի առնելով, որ ֆունկցիոնալության գնահատման գործընթացի ժամկետների պահպանումը կարևոր է անձի սոցիալական իրավունքների իրացումը ժամանակին ապահովելու համար՝ նպատակահարմար է տեսչական վերահսկողության շրջանակում գնահատել նաև գործընթացի ընդհանուր տևողությունը։

ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 45-րդ կետի համաձայն՝ անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը՝ դիմումը մուտքագրելու պահից մինչև գնահատման հանձնաժողովի կողմից ֆունկցիոնալության գնահատման որոշումն (վարչական ակտը) ընդունելու պահը տևում է ոչ ավելի, քան երեսուն օր։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն արձանագրել է դեպքեր, երբ այդ ժամկետները կոպտորեն խախտվել են, այդ թվում՝ մասնագետների բացակայության պատճառով։ 

Հավելված N3-ի հարցաշարում առաջարկում ենք ներառել առանձին հարց, որը վերաբերում է գործընթացի տևողությանը։

Հարցն առաջարկում ենք շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Անձի դիմումի ներկայացման պահից մինչև ֆունկցիոնալության գնահատման վերաբերյալ վարչական ակտի ընդունումը գործի վարույթը իրականացվել է սահմանված ժամկետներում (համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշմանհավելվածի 45-րդ կետի)»։

Այս հարցի ավելացումը թույլ կտա տեսչական մարմնին վերահսկել գործընթացների ժամանակային արդյունավետությունը, բացահայտել խախտումների գործնական պատճառները, ապահովել հավասար մոտեցում բոլոր հանձնաժողովներում և մարզերում։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: