ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2025 22:39:46 | Частично принято | Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը, որով սահմանված է եռամսյա ժամկետից բացառություն՝ նպատակահարմար է անդրադառնալ այս պահանջի գործնական կիրառմանը առանձին հարցով։ Գործնականում արձանագրել ենք բազմաթիվ դեպքեր, երբ բժշկական կազմակերպությունները չեն ուղեգրում՝ հղում անելով եռամսյա ժամկետին, նույնիսկ այն դեպքում, երբ տվյալ անձի առողջական խնդիրը (վիճակը) ներառված է վերականգնման հեռանկար չունեցող հիվանդությունների ցանկում։ Այս խնդիրը պայմանավորված է, մի կողմից, ուղեգրող մասնագետների իրազեկվածության պակասով՝ կապված բացառությունների կիրառման հետ, իսկ մյուս կողմից՝ հստակ վերահսկողական մեխանիզմների բացակայությամբ, որոնք կարող էին բացահայտել նման դեպքերը։ Հետևաբար առաջարկում ենք Հավելված 1-ի հարցաշարում ներառել լրացուցիչ հարց, որը թույլ կտա տեսչական մարմնին վերահսկել երեք ամսվա պահանջի և դրա բացառությունների կիրառման պրակտիկան։ Հարցն առաջարկում ենք շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Ուղեգրող մասնագետը պահպանել է բուժման սկզբից երեք ամսվա նվազագույն ժամկետը և կիրառել է օրենքով սահմանված բացառություններն այն դեպքերում, երբ անձի առողջական վիճակը վերականգնման հեռանկար չունի (համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 17-րդ կետի)»։ |
Վերլուծելով առաջարկությունը սահմանվել է նոր հարց՝ հետևյալ ձևակերպապմամբ. Անձի առողջական վիճակի վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների պարագայում ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումները իրականացվել են առանց եռամսյա ժամկետի պահպանման: |
||
| 2 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2025 22:39:46 | Частично принято | Հաշվի առնելով, որ Հավելված 2-ի հարցաշարն ուսումնասիրում է միայն այն, թե արդյոք ամփոփագրերը մշակվել են անհրաժեշտ փաստաթղթերի առկայության պայմաններում՝ նպատակահարմար է լրացնել այն բովանդակային համապատասխանության վերահսկման բաղադրիչով։ Մշտադիտարկումների արդյունքում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն արձանագրել է դեպքեր, երբ ֆունկցիոնալության գնահատման ամփոփագրերը չեն համապատասխանել անձի առողջական խնդիրներին։ Հետևաբար առաջարկում ենք Հավելված 2-ի հարցաշարում ներառել լրացուցիչ հարց, որը թույլ կտա տեսչական մարմնին գնահատել ոչ միայն փաստաթղթերի առկայությունը, այլև անձի ֆունկցիոնալության գնահատման արձանագրության տեսակի համապատասխանությունը։ Առաջարկում ենք հարցը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Անձի ֆունկցիոնալության գնահատման արձանագրության տեսակը համապատասխանում է անձի բժշկական փաստաթղթերում և ուղեգրերում նշված վիճակներին (համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 35-րդ կետի)»: |
Վերլուծելով առաջարկությունը սահմանվել է նոր հարց՝ հետևյալ ձևակերպապմամբ. Ամփոփագրերը մշակվում են ինքնագնահատման հարցաշարերի, ներկայացված բժշկական փաստաթղթերի և անձի ֆունկցիոնալության գնահատման կարգով սահմանված այլ անհրաժեշտ (այդ թվում բժշկական) փաստաթղթերի հիման վրա (Հարցաշարի 5-րդ հարց): |
||
| 3 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2025 22:39:46 | Не принято |
Հաշվի առնելով, որ ֆունկցիոնալության գնահատման գործընթացի ժամկետների պահպանումը կարևոր է անձի սոցիալական իրավունքների իրացումը ժամանակին ապահովելու համար՝ նպատակահարմար է տեսչական վերահսկողության շրջանակում գնահատել նաև գործընթացի ընդհանուր տևողությունը։ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 45-րդ կետի համաձայն՝ անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը՝ դիմումը մուտքագրելու պահից մինչև գնահատման հանձնաժողովի կողմից ֆունկցիոնալության գնահատման որոշումն (վարչական ակտը) ընդունելու պահը տևում է ոչ ավելի, քան երեսուն օր։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն արձանագրել է դեպքեր, երբ այդ ժամկետները կոպտորեն խախտվել են, այդ թվում՝ մասնագետների բացակայության պատճառով։ Հավելված N3-ի հարցաշարում առաջարկում ենք ներառել առանձին հարց, որը վերաբերում է գործընթացի տևողությանը։ Հարցն առաջարկում ենք շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Անձի դիմումի ներկայացման պահից մինչև ֆունկցիոնալության գնահատման վերաբերյալ վարչական ակտի ընդունումը գործի վարույթը իրականացվել է սահմանված ժամկետներում (համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշմանհավելվածի 45-րդ կետի)»։ Այս հարցի ավելացումը թույլ կտա տեսչական մարմնին վերահսկել գործընթացների ժամանակային արդյունավետությունը, բացահայտել խախտումների գործնական պատճառները, ապահովել հավասար մոտեցում բոլոր հանձնաժողովներում և մարզերում։ |
Նշված ժամկետի խախտման փաստի արձանագրման դեպքում Տեսչական մարմնի կողմից հնարավոր չի լինի պատասխանատվության ենթարկել կոնկտրետ անձի: Ինչպես նշվել էր առաջարկության մեջ՝ ժամկետի հոսումը սկսում է դիմումը մուտքագրելու պահից և ավարտվում է գնահատման հանձնաժողովի կողմից , ֆունկցիոնալության գնահատման որոշման կայացումը, իր հերթին՝ գործընթացի առանձին փուլերի համար պատասխանատու են առանձին անձինք: Հարկ է նշել նաև, որ դիտարկվող գործընթացի առանձին փուլերը իրենցից ենթադրում են որոշակի գործողություններ, որոնց մասով հստակ ժամկետներ սահմանված չեն, ինչը նույնպես խոչընդտո է հանդիսանալու պատասխանատու անձանց նույնականացնելու համար: Այնումամենայնիվ, կարևորելով բարձրացված խնդիրը՝ հարցը կդառնա հետագա քննարկման առարկա: |