Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 335-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «հրազեն» բառը փոխարինել «հրազենի» բառով, փամփուշտների և հիմնական բառերից առաջ հանել , դրա բառերը․

2) լրացնել 1.1-ին մասով՝ հետևյալ բովանդակությամբ․

1․1 Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի) ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը՝  

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով։․

3) 2-րդ մասում «1-ին մասով» բառերը փոխարինել «1-ին կամ 1.1-ին մասերով» բառերով, իսկ երեքից վեց բառերը փոխարինել է չորսից ութ բառերով․

4) 3-րդ մասում «1-ին մասով» բառերը փոխարինել «1-ին կամ 1.1-ին մասերով»։

Հոդված 2. Օրենսգրքի 393-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 7-րդ կետում «՝» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.

2) 2-րդ մասը լրացնել նոր 8-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝

8) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով`․

3) 3-րդ մասի 2-րդ կետում «՝» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով․

4) 3-րդ մասը լրացնել նոր 3-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․

3) անչափահասին ներգրավելով կամ նրա նկատմամբ՝։

Հոդված 3. Օրենսգրքի 394-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 3-րդ կետում «՝» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.

2) 2-րդ մասը լրացնել նոր 4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․

4) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով՝․ 

3) 3-րդ մասի 2-րդ կետում «՝» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.

4) 3-րդ մասը լրացնել նոր 3-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝

3) անչափահասին ներգրավելով կամ նրա նկատմամբ՝։

Հոդված 4. Օրենսգիրքը 402-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 5-րդ կետում «վիճակի խոցելիությունը» բառերից հետո լրացնել «, անօգնական վիճակը» բառերը, իսկ «՝» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.

2) լրացնել նոր 6-րդ և 7-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ․

6) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,

  7) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով՝։

Հոդված 5 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Հայաստանի Հանրապետության

 նախագահ    

                                                                             Վ. Խաչատուրյան

 

«       »-----------------------2025թ.

                                                                                                ք Երևան

  • Обсуждалось

    16.10.2025 - 31.10.2025

  • Тип

    Закон

  • Область

    Уголовное законодательство

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1616

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Մուշեղ Բաբայան

17.10.2025

Նախագծի 1-ին հոդվածում առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածում։ Կարծում եմ, որ արդարացված է ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ կրելու համար Նախագծով առաջարկվող պատժաչափի խստացումը և, ըստ այդմ, այդ հանցանքները ծանր հանցագործությունների շարքին դասելը։ Գործող օրենսգրքով հրազենի ապօրինի շրջանառությունը՝ ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը (եթե խմբով կամ հանցավոր կազմակերպության կողմից չի կատարվում), դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին, ինչը զրկում է օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին այդ հանցանքի բացահայտման համար իրականացնել <<Օպերատիվ հետախուզական գործունեության մասին>> օրենքով նախատեսված՝ ներքին դիտում, նամակագրության, և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկում, թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում և արտաքին դիտում (դրա որոշ դրսևորումներով) օպերատիվ հետախուզական միջոցառումները (հիշյալ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ <<Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ առերևույթ առկա են հիմքեր՝ կասկածելու, որ անձը, որի նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն ․․․>>)։ Սակայն խնդիրը նրանում է, որ Նախագծի հիմնավորումներում ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և առաքելու համար նախատեսված պատժաչափի խստացման վերաբերյալ ոչ մի հիմնավորում նշված չէ, որևէ կերպ փաստարկված չէ առաջարկը (միայն մի քանի տող շարադրված է ապօրինի կերպով հրազեն կրելու համար նախատեսված պատժաչափը խստացնելու անհրաժեշտության մասին), ուստի առաջարկում եմ լրացնել այս բացը։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: