Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

Նախագծի ընդունման արդյունքում թիրախավորված կլինեն տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով, ինչպես նաև անչափահասի ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, առավել կխստացվի ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ կրելու՝ համար նախատեսված պատժաչափը։

  • Обсуждалось

    16.10.2025 - 31.10.2025

  • Тип

    Закон

  • Область

    Уголовное законодательство

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1606

Принт

Предложения

Մուշեղ Բաբայան

17.10.2025

Նախագծի 1-ին հոդվածում առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածում։ Կարծում եմ, որ արդարացված է ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ կրելու համար Նախագծով առաջարկվող պատժաչափի խստացումը և, ըստ այդմ, այդ հանցանքները ծանր հանցագործությունների շարքին դասելը։ Գործող օրենսգրքով հրազենի ապօրինի շրջանառությունը՝ ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը (եթե խմբով կամ հանցավոր կազմակերպության կողմից չի կատարվում), դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին, ինչը զրկում է օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին այդ հանցանքի բացահայտման համար իրականացնել <<Օպերատիվ հետախուզական գործունեության մասին>> օրենքով նախատեսված՝ ներքին դիտում, նամակագրության, և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկում, թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում և արտաքին դիտում (դրա որոշ դրսևորումներով) օպերատիվ հետախուզական միջոցառումները (հիշյալ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ <<Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ առերևույթ առկա են հիմքեր՝ կասկածելու, որ անձը, որի նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն ․․․>>)։ Սակայն խնդիրը նրանում է, որ Նախագծի հիմնավորումներում ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և առաքելու համար նախատեսված պատժաչափի խստացման վերաբերյալ ոչ մի հիմնավորում նշված չէ, որևէ կերպ փաստարկված չէ առաջարկը (միայն մի քանի տող շարադրված է ապօրինի կերպով հրազեն կրելու համար նախատեսված պատժաչափը խստացնելու անհրաժեշտության մասին), ուստի առաջարկում եմ լրացնել այս բացը։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: