Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«------» ------------ 2025 թվական N ------Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                               Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

Երևան

 
  • Обсуждалось

    09.10.2025 - 07.11.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

  • Հանրային հարցման ամսաթիվ

    04.11.2025

  • Հանրային հարցման հասցե

    г. Ереван, ул. Братьев Орбели 22

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7159

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Արմինե Կարապետյան

19.10.2025

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի ԱԺՈ-002-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2021-2026 ծրագրից, «Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրից», ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 1802-Լ որոշմամբ հաստատված «Ակադեմիական քաղաք» հայեցակարգից և «Հայաստան 2050» վերափոխման ռազմավարությունից։ Այն ուղղված է կրթական, գիտական և լեզվամշակութային ոլորտների համահունչ զարգացմանը և պետական քաղաքականության իրավական ամրապնդմանը։ Հիմնավորում 1. Կապը ՀՀ կառավարության 2021-2026 ծրագրի հետ – նախագիծը համահունչ է կառավարության հիմնական նպատակներին՝ կառավարման արդյունավետության, կրթական բարեփոխումների և իրավական համակարգի կատարելագործման ուղղությամբ։ 2. Կապը կառավարության 2021թ. սեպտեմբերի 16-ի N 650-Լ որոշման հետ – օրենքը անհրաժեշտ է հաստատված միջոցառումների ծրագրի իրականացման համար։ 3. Կապը «Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» հետ – նախագիծը նպաստում է կրթական բովանդակության արդիականացմանն ու ազգային արժեքների պահպանմանը։ 4. Կապը «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի հետ – օրենքը կստեղծի գիտության և կրթության համատեղ զարգացման իրավական հիմքեր։ 5. Կապը «Հայաստան 2050» ռազմավարության հետ – նախագիծը համապատասխանում է երկրի երկարաժամկետ տեսլականին՝ որպես զարգացած և ինքնություն պահպանած պետություն։ Նախագծի ընդունումը կարևոր քայլ է ՀՀ կառավարության ռազմավարական փաստաթղթերի իրագործման և պետության երկարաժամկետ զարգացման ուղղությամբ։ Այն ապահովում է կրթության, գիտության և լեզվամշակութային ոլորտների ներդաշնակ զարգացումը՝ ամրապնդելով ազգային ինքնությունը և պետական կառավարման արդյունավետությունը։

Անի Մկրտչյան

19.10.2025

Ողջունում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությունը և աջակցում ներկայացված նախագծին։ Կարծում եմ, որ «2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը» կարևոր և ժամանակին ձեռնարկված քայլ է կրթության, գիտության և ինովացիոն ոլորտների կայուն զարգացման ապահովման, ինչպես նաև երկրի առաջընթացը նպատակաուղղված քաղաքականության իրականացման համար։ Ամբողջությամբ կողմ եմ նախագծին և վստահ եմ, որ դրա իրագործումը կնպաստի Հայաստանի Հանրապետության զարգացման ռազմավարական նպատակների իրագործմանը։

Վարդան Գասպարյան

17.10.2025

Ցանկալի կլինի, որ պետությունը որոշի Հայաստանի համար ակտուալ գիտական ուղղությունները՝ որոնք կնպաստեն տնտեսության հետագա զարգացմանը, և շեշտը դնի այդ ուղղությունների ֆինանսավորման վրա:

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: