19.10.2025
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի ԱԺՈ-002-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2021-2026 ծրագրից, «Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրից», ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 1802-Լ որոշմամբ հաստատված «Ակադեմիական քաղաք» հայեցակարգից և «Հայաստան 2050» վերափոխման ռազմավարությունից։ Այն ուղղված է կրթական, գիտական և լեզվամշակութային ոլորտների համահունչ զարգացմանը և պետական քաղաքականության իրավական ամրապնդմանը։ Հիմնավորում 1. Կապը ՀՀ կառավարության 2021-2026 ծրագրի հետ – նախագիծը համահունչ է կառավարության հիմնական նպատակներին՝ կառավարման արդյունավետության, կրթական բարեփոխումների և իրավական համակարգի կատարելագործման ուղղությամբ։ 2. Կապը կառավարության 2021թ. սեպտեմբերի 16-ի N 650-Լ որոշման հետ – օրենքը անհրաժեշտ է հաստատված միջոցառումների ծրագրի իրականացման համար։ 3. Կապը «Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» հետ – նախագիծը նպաստում է կրթական բովանդակության արդիականացմանն ու ազգային արժեքների պահպանմանը։ 4. Կապը «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի հետ – օրենքը կստեղծի գիտության և կրթության համատեղ զարգացման իրավական հիմքեր։ 5. Կապը «Հայաստան 2050» ռազմավարության հետ – նախագիծը համապատասխանում է երկրի երկարաժամկետ տեսլականին՝ որպես զարգացած և ինքնություն պահպանած պետություն։ Նախագծի ընդունումը կարևոր քայլ է ՀՀ կառավարության ռազմավարական փաստաթղթերի իրագործման և պետության երկարաժամկետ զարգացման ուղղությամբ։ Այն ապահովում է կրթության, գիտության և լեզվամշակութային ոլորտների ներդաշնակ զարգացումը՝ ամրապնդելով ազգային ինքնությունը և պետական կառավարման արդյունավետությունը։