Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Նունե Եղիազարյան 11.10.2025 15:38:44

Առաջարկում եմ, որ եթե ուսուցիչը տվյալ դպրոցում զբաղեցնում է ոչ ուսուցչական հաստիք, իսկ համատեղությամբ՝ ուսուցչական, ապա ատեստավորման առարկա պետք է ներկայացվի այն ուսումնական հաստատության միջոցով, ուր նա զբաղեցնում է ուսուցչական հաստիք։

Ներկայում գործընթացն իրականացվում է Ձեր կողմից նշված սկզբունքով՝ հիմք ընդունելով այն համգամանքը, որ ուսուցիչն առարկայի ընտրությունը կատարում է իր էլեկտրոնային դասամատյանից, իսկ ոչ ուսուցչական հաստիքով աշխատելու դեպքում ուսուցիչը դասամատյան չի կարող ունենալ տվյալ հաստատությունում:

2 Նունե Եղիազարյան 11.10.2025 15:38:44 Քանի որ որոշ դրույթներ կիրառելի չեն կամ հակասում են այլ նորմատիվ ակտերի հետ, ուստի առաջարկում եմ որոշման 20-րդ կետը, որը ծառայում էր ժամանակավոր կարգավորման կարիքին, ճանաչել ուժը կորցրած։ Որոշման 20-րդ կետը Էլեկտրոնային մատյանում ատեստավորման հայտ ներկայացնելիս Կրթության կառավարման տեղեկատվական համակարգից հայտում ամրագրվող տեղեկատվության մասին է:
3 Դիաննա Այվազյան 11.10.2025 17:46:32 Հիանալի նախագիծ է, որում ասվում է, որ տրվելու 30 կրեդիտ ստանալ նաև տվյալ առարկայի հարակից մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և տվյալ առարկայի ոլորտի առնվազն 40-79 կրեդիտ (կրեդիտների մասով բուհից տեղեկանքի ներբեռնումը պարտադիր է) կամավոր ատեստավորմանը մասնակցել նաև ուսուցիչ չաշխատող անձանց: Առաջարկում եմ նաև առ այն, որ տեղեկանքները ամեն ԲՈՒՀ էլեկտրոնային տարբերակով ունենա, որպեսզի հարկ լինելուց օգտվեն անմիջապես։ Կանխավ շնորհակալ եմ։ Շնորհակալություն դիտարկման համար:
4 Ռուբեն Այվազյան 11.10.2025 18:00:34

Գտնում եմ, որ ճիշտ կլինի նաև ներկայացված նախագծով կետ ավելացնել, որ մաթեմատիկա դասավանդող ուսուցիչներին հնարավորություն տրվի կրեդիտներ ստանալ թգհգ և ինֆորմատիկա առարկաներից, որպեսզի թույլ տան նրանց դասավանդելու այդ, քանի որ մարզերում թգհգ և ինֆորմատիկա առարկաների թափուր տեղերը բավականին շատ են և որոշ դպրոցներ տարիներով չեն ուսումնասիրում առարկան, կանխավ շնորհակալ եմ:

Նախագիծը կրեդիտներ շնորհելու վերաբերյալ չէ: 

5 Ասյա Ավագյան 11.10.2025 18:29:42 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսուցչի աշխատանքը երիտասարդների համար շարունակում է մնալ ամենաանհրապույրներից մեկը, կարևոր եմ համարում նախագծով առաջարկվող փոփոխությունները, հատկապես՝ ուսումնական խմբակների նկատմամբ հավելավճարի կիրառումը։ Սակայն առաջարկում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ կամավոր ատեստացված ուսուցիչների բարձրացված դրույքաչափը իր մեջ ներառում է բոլոր հարկերը, հետևաբար հատկապես գյուղական փոքր դպրոցներում քիչ ժամանքանակ ունեցող ուսուցիչների համար անգամ կամավոր ատեստավորումը նորմալ աշխատավարձ ստանալու երաշխիք չէ։ Եթե սրան ավելացնենք, որ կամավորի դիմած ուսուցիչներն ինչ մեծ հիասթափություն են ապրում տարբեր առարկաների թեստերի անհամաչափ բարդության պատճառով, ապա լիովին հասկանալի է դառնում, թե ինչու է ուսուցչի աշխատանքը շարունակում չգրավել երիտասարդներին։ Առաջարկում եմ կամավորի բարձրացված դրույքաչափը սահմանել ԱՌԱՆՑ հարկերը ներառելու։ Չի ընդունվել՝ հիմք ընդունելով ոլորտի ֆինանսավորման մեխանիզմներն ապահովող իրավական ակտերում նույնական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ծրագրի ֆինանսավորման համար պետական բյուջեով և միջնաժամկետ ծախսային ծրագրերով նախատեսված ֆինանսավորման չափը:
6 Աշխեն Սարգսյան 11.10.2025 21:09:11 Նախագիծը կարևոր քայլ է ուսուցիչների համալրման և որակավորման համակարգի կատարելագործման ուղղությամբ։ Շնորհակալություն դիտարկման համար:
7 Սոնա Մկրտչյան 11.10.2025 22:01:11 Նախագծում առաջարկվող 40-79 կրեդիտ և 80-ից ավել կրեդիտ ունեցող անձանց կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորությունը ողջունելի է, քանի որ այն ընդլայնում է ուսուցչի հնարավորությունները: Սակայն կրեդիտների վերաբերյալ բուհերից տեղեկանք ներկայացնելու պահանջը կարող է խոչընդոտներ ստեղծել, հատկապես այն դեպքերում, երբ բուհերը տարբեր մոտեցումներ ունեն կրեդիտների հաշվարկման կամ տեղեկանքների տրամադրման հարցում: Կարծում եմ ` այս գործընթացի թափանցիկությունն ապահովելու համար անհրաժեշտ է միասնական չափանիշներ սահմանել բուհերի կողմից տրամադրվող տեղեկանքների ձևաչափի և բովանդակության համար: Շնորհակալություն, դիտարկումը կքննարկվի:
8 Hermine Abroyan 11.10.2025 22:47:16 Ուսումնասիրելով «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում լրացում կատարելու մասին» հրամանի նախագիծը և դրա հիմնավորումը, միանշանակ տալիս եմ դրական եզրակացություն և առաջարկում եմ կողմ քվեարկել այս կարևոր փոփոխությանը։ Բայց այստեղ պետք է մեկ քայլ ևս կատարել․ հաշվի առնելով այն, որ դասագրքերը ծանր են (թեև դրանք հիմա տպագրվում են երկու մասով, դարձյալ խնդիրն ամբողջությամբ չի լուծվել), առաջարկում եմ դրանք տպագրել յուրաքանչյուր աշակերտի համար երկուական տարբերակով, որպեսզի երեխան մեկով տանը աշխատի, իսկ մյուսով ՝ դպրոցում։ Այս հարցը շատ արդիական է, շատ կարևոր, մանավանդ միջին դպրոցում, որտեղ երեխաները կարծես ոչ թե դպրոցական պայուսակներ են տանում դպրոց, այլ ծանր պարկեր։ Այս կերպ երեխան ստիպված չի լինի ծանր պայուսակը շալակած վազել․ նա դպրոց կտանի միայն տետրեր ու գրիչներ։ Միայն դասագրքերի թվի կրկնապատկմամբ է հնարավոր բեռնաթափել երեխաների պայուսակը և լուծել այս դժվարին խնդիրը․ ընդ որում՝ երկրորդ գիրքը չպետք է վճարովի լինի, որպեսզի ծնողները ստիպված մեկը չգնեն, և երեխան նորից իր ծանր «բեռը» չտանի դպրոց։ Սույն նախագծին վերաբերելի չէ:
9 Hermine Abroyan 24.10.2025 21:26:23

Ինքս մասնակցել եմ կամավոր ատեստավորմանը, ընդ որում՝ դիմել եմ որպես չաշխատող ուսուցիչ, գրանցել եմ 87% արդյունք, աշխատում եմ դպրոցում: Ինչ խոսք, ընդունում եմ, որ այո, կամավոր ատեստավորման ներդրումը շատ ճիշտ որոշում էր, որը ստիպում է մասնագետներին վերհիշել, աշխատել, թարմացնել մասնագիտական գիտելիքները, իսկ այդ դեպքում գիտելիքն անպայման ուսուցիչը բերում է դպրոց: Առաջարկս այլ է. «կամավոր ատեստավորում» եզրույթը չի համապատասխանում իր անվանմանը, հարկավոր է , որ այն, իրոք, կամավոր լինի, ոչ թե փորձելու դեպքում փորձանք դառնա առանց այն էլ անընդհատ փորձության ենթարկվող ուսուցչի գլխին: Հարկավոր է, որ կամավոր ատեստավորման ձախողման դեպքում ուսուցչին նորից տրվող հնարավորությունների քանակը չսահմանափակվեն, անհնարինության դեպքում՝ տրվող հնարավորությունների քանակը եռապատկվեն, քառապատկվեն: Հավատացեք՝ այս դեպքում ավելի շատ մարդիկ կգնան ատեստավորման, ավելի շատ կաշխատեն իրենց վրա: Գործող կարգի պատճառով շատ ուսուցիչներ, որոնք կարող են հաղթահարել կամավոր ատեստավորման շեմը, գերադասում են չմասնակցել, նշավակ չդառնալ ու աշխատանքից չզրկվել:

Մյուս առաջարկս այն է, որ կամավոր ատեստավորման հավելավճարները պետք է տարածվեն նաև դասղեկության, մեթոդմիավորման համար տրվող հավելավճարների վրա:

Հաշվի առնելով, որ դասավանդող անձը երկու տարի անընդմեջ առարկայական բազային գիտելիքի պահանջվող նվազագույն շեմը չի հաղթահարում, այս կարգով պարզապես դիտարկվում է նրա դասավանդումը կասեցնելու հիմնավորված գործընթացը:

Հաշվի առնելով, թե ինչ է ստուգվում կամավոր ատեստավորման արդյունքում, այն չի կարող տարածվել մանկավարժական գործունեության այլ ոլորտների վրա, որոնց համար ուսուցիչը կարող է ստանալ վարձատրություն:

10 Էլլա Մարտիրոսյան 11.10.2025 23:26:19 Առաջարկում եմ առաջին հերթին փորձագիտական լսումներ իրականացնել ուսուցիչների և դպրոցների հետ։ Առաջարկում եմ նաև հստակեցնել բազմառարկայականությունը։ Եթե ուսուցիչը ատեստավորվում է բազմաթիվ առարկաներից, պետք է հստակեցնել, թե խնդրի դեպքում, եթե որևէ առարկայից արդյունքը չի բավարարել, մնացած առարկաների արդյունքների հիման վրա ուսուցիչը ո՞ր առարկան կարող է դասավանդել կամ կարո՞ղ է այն առարկան դասավանդել, որի արդյունքը չի բավարարել։։ Կարգով սահմանված է, որ անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։ Կազմակերպվող առաջիկա ատեստավորմանը դասավանդած այլ առարկայից կրկին դիմելու և ատեստավորումը հաղթահարելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է որոշման հավելվածի 76-րդ և 77-րդ կետերի կարգավորումներին համապատասխան, և կրկնակի հավելավճար չի սահմանվում:
11 Սիրանուշ Մինասյան 12.10.2025 10:05:20 Պետք է բարեփոխում սկսել բուհերից որոնք իրականացնում են մանկավարժական կրթություն ։Բուհը միայն դիպլոմ չպետք է տա այլ ապահովի մասնագիտական բարձր որակ ։Կարծում եմ սխալ որոշում է, երբ ուսուցչի աշխատանքը լինի գնահատված , ցանկացած լավ մասնագետ կցանկանա դպրոցում աշխատել ։Ունենք ուսուցչի պակաս, քանի որ իրեն գնահատող մասնագետը այսքան ցածր աշխատանքով այսքան բեռ չի վերցնի իր վրա , ցավալի է բայց սա է իրականությունը։ Շնորհակալություն, դիտարկումը նախագծով իրականացվող փոփոխության տրամաբանությանը վերաբերելի չէ:
12 Սիրանուշ Մինասյան 12.10.2025 10:13:29 Որոշման մեջ ներառեք այն կետի չեղարկումը ,երբ օրինակ լաբորանտը երբ կարող է պարապել ժամեր զրկվում է25% հավելավճարից։ Առանց այն էլ ԲՏՃՄ ոլորտը այդքան էլ լավ վիճակում չէ , իսկ լաբորանտի աշխատանքի համեմատությամբ աշխատավարձը շատ ցածր է։ Խնդրում եմ վերանայել այդ որոշումը։ Սույն նախագծին վերաբերելի չէ:
13 Շողիկ Մովսիսյան 13.10.2025 18:55:43 Նախագիծը ողջունելի է, քանի որ նախասիրական խմբակները ևս համարվում են ուսուցչական դրույքի բաղկացուցիչ մաս , ուստի հավելավճարի կիրառումը այդ ժամիրի նկատմամբ ճիշտ է։ Շնորհակալություն դիտարկման համար:
14 Ելենա Հովհաննիսյան 14.10.2025 14:32:12

Ստեղծել առարկայական հարցաշարերի շտեմարան, ապահովել շտեմարանների առցանց հասանելիությունը' Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական հարթակում։ Ակնկալվող արդյունքը կլինի այն, որ կմեծանա վստահությունը ատեստացիայի նկատմամբ, կապահովի գնահատման համակարգի թափանցիկությունը և կանխատեսելիությունը, կնպաստի ուսուցիչների մասնագիտական պատրաստվածության զարգացմանը, որն էլ կբերի ուսուցիչների թափուր տեղի քանակի նվազմանը։

Ընդունվել է ի գիտություն: Գործընթացը նախատեսվում է իրականացնել առաջիկայում:

15 Վարդիկ Պետրոսյան 14.10.2025 16:52:34 Համաձայն եմ որ կառավարությունը խթաններ է ստեղծում ուսուցիչների թափուր հաստիքները լրացնելու հարցում ,բայց ես համամիտ չեմ որ կրեդիտներով դպրոց մուտք գործելը որպես ուսուցիչ սխալ է։Կրեդիտներով դպրոց մտած ուսուցչի հոգեբանությունը տարբերվում է ուսուցչի համապատասխան մանկավարժական կրթությամբ օժտված ուսուցչից։ Շնորհակալություն դիտարկման համար: Խոսքը առարկայի մասնագիտական գիտելիքների փաստման մասին է կամավոր ատեստավորման միջոցով:
16 Լուսինե Աղաջանյան 15.10.2025 21:45:52

Շատ ողջունելի նախագիծ է։ Կարծում եմ, որ օրենքի ընդունումը կնպաստի ոչ միայն ուսուցչական կազմի համալրմանը, այլև բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների համար նոր հնարավորությունների ստեղծմանը՝ հանրակրթության ոլորտում իրենց գիտելիքներն ու փորձը կիրառելու համար։ Սակայն կարծում եմ, որ նախագծի առավել արդյունավետ իրագործման նպատակով անհրաժեշտ է մինչև կամավոր ատեստավորմանը մասնակցելը կազմակերպել կարճաժամկետ վերապատրաստման կամ նախապատրաստական ծրագրեր, որոնք կօգնեն ամրապնդել առարկայական գիտելիքներն ու մանկավարժական հմտությունները՝ ապահովելով հավասար մեկնարկային պայմաններ բոլոր թեկնածուների համար։

Վերապատրաստումը պարտադիր է կամավոր ատեստավորման անհրաժեշտ արդյունք չցուցաբերած ուսուցիչների համար՝ հաշվի առնելով, որ գործընթացը ստուգում է ոչ թե մասնագիտական կարողունակությունները, այլ ակադեմիական գիտելիքը:

17 Մարինե Մանջիկյան 15.10.2025 22:23:45 Նախագիծը շատ ողջունելի է և կարծում եմ կընդունվի Շնորհակալություն դիտարկման համար:
18 Արևհատ Քոլայան 15.10.2025 23:24:48

Նախագիծը ողջունելի է։Առաջարկում եմ նախագծի 1-ին կետով փոփոխվող 5.1.-ին կետի վերջին նախադասությունը հանել և դրա փոխարեն լրացնել նոր՝ 5.2.-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «5.2. Հավելավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է՝ 1) սույն կարգի 5-րդ կետով սահմանված՝ ուսումնական հաստատությունում աշխատող ուսուցչի համար՝ կամավոր ատեստավորման արդյունքները հաստատելու մասին հրամանի ուժի մեջ մտնելու օրվանից, 2) սույն կարգի 5.1-ին կետով սահմանված՝ ուսուցիչ չաշխատող անձի համար՝ կամավոր ատեստավորման դրական արդյունքի հիման վրա ուսումնական հաստատությունում աշխատանքի ընդունվելու օրվանից»։

Չի ընդունվել՝ այն հիմնավորմամբ, որ ատեստավորման ժամկետը հաշվարկվում է ատեստավորված համարվելու պահից, և աշխատանքի անցնելու պահից սկսած ժամկետի հաշվարկ իրականացնեը հակասում է կարգի տրամաբանությանը:

19 Նարինե Մուրադյան 16.10.2025 07:46:38

Հանրակրթության համակարգում ուսուցիչների թվաքանակի աճը դրական միտում է, սակայն դեռ պահպանվում է որակյալ մասնագետների պակասը։ Առաջարկում նոր մոտեցում՝ ստեղծել մասնագիտական միջոլորտային ատեստավորման մոդել, որը հնարավորություն կտա հարակից կրթություն ունեցող անձանց ոչ միայն մասնակցել կամավոր ատեստավորմանը, այլև անցնել կարճաժամկետ վերապատրաստման և մենթորային աջակցության փուլ՝ մինչև ուսուցչական հաստիք ստանալը։

Ուսուցչի հերթական ատեստավորման մեխանիզմը ներկայում վերանայվում է, սակայն մինչև դպրոց մտնելը մասնագետների վերապատրաստման, այլ մեկ տարուց ավելի հաստատությունում աշխատող ուսուցիչների համար:

20 Լուսինե Պարոնյան 16.10.2025 20:21:44

Նախագծում առաջարկվող փոփոխությունները կապված ուսումնական խմբակների վճարման կարգի փոփոխության հետ տեղին է, քանի որ խմբակում ներգրաված սովորողների թվաքանակը և աշխատանքի ծավալը ուսումնառության տրամաբանական շարունակականության մեջ են և միանգամայն ճիշտ են հավելավճարների կիրառումը։ Այս հանգամանքը կարող է գրավիչ և ոգևորող լինել նաև ուսուցիչների համար։

Շնորհակալություն դիտարկման համար:

21 Մարիամ Սանեյան 17.10.2025 00:03:20

Ողջունելի է ուսումնական խմբակների մասով հավելավճարների տրամադրման կարգի հստակեցումը,քանի որ որոշ դպրոցներում ոչ պարտադիր խմբակները չեն դիտարկվել որպես ուսուցչական ծանրաբեռնվածություն և հավելավճարները չեն տարածվել դրանց վրա։ Ցանկալի կլիներ ՝ գոնե հավելավճարները չհարկվեին,հարկվեր միայն բարձրացված դրույքաչափը,որովհետև ընդհանուր բարձրացման մեջ պահումներն այնքան շատ են,որ հավելավճարը չի էլ երևում։

Շնորհակալություն դիտարկման համար: Հիմք ընդունելով ոլորտի ֆինանսավորման մեխանիզմներն ապահովող իրավական ակտերում նույնական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ծրագրի ֆինանսավորման համար պետական բյուջեով և միջնաժամկետ ծախսային ծրագրերով նախատեսված ֆինանսավորման չափը, առաջարկը չի ընդունվել:

22 Ելենա Գալստյան 17.10.2025 12:34:20

Առաջարկում եմ նաև, որ երբ կամավոր ատեստավորումն անցած ուսուցիչը գնում է ֆիզարձակուրդ, ապա այդ դեպքում կանգնեցնել կամավորի արդյունքները 5 տարի ուժի մեջ լինելու ժամանակային հաշվարկը և վերադառնալուց հետո նորից վերսկսել, որպեսզի ուսուցիչը այդ տարիները չկորցնի։ Օրինակ, եթե ուսուցիչը անցել է կամավոր ատեստավորումը բարձր արդյունքներով և գնում է ֆիզարձակուրդ 3 տարի ժամանակով, ապա ստացվում է, որ նա այդ արդյունքներից օգտվում է միայն 2 տարի։

Չի ընդունվել՝ այն հիմնավորմամբ, որ ատեստավորման ժամկետը հաշվարկվում է ատեստավորված համարվելու պահից` 5 տարի ժամկետով: 

23 Լորետա Դումիկյան 17.10.2025 22:20:34

Կարևոր նախագիծ եք ներկայացրել, որն իմ կարծիքով միաժամանակ լուծում է ուսուցիչների պակասի, արդարության և թափանցիկության հարցերը կրթական համակարգում։

Շնորհակալություն դիտարկման համար:

24 Հասմիկ Խաչատրյան 18.10.2025 13:37:18

Շնորհակալություն նախագծի հեղինակներին: Ողջունելի է նախասիրական խմբակների վճարման կարգում հստակեցումը: Նախկինում այն երկմտանքի տեղիք էր տալիս` հատկապես հավելավճարի տրամադրման մասով:

Շնորհակալություն դիտարկման համար:

25 Ասթինե Այվազյան 19.10.2025 11:38:55

Առաջարկություն Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծում նախատեսված փոփոխությունները՝ առաջարկում եմ հետևյալը. Ատեստավորման գործընթացում ընդգրկել նաև այն անձանց, ովքեր ունեն հարակից մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և պատրաստ են ներգրավվել հանրակրթական համակարգում։ Այս փոփոխությունը կնպաստի որակյալ կադրերի ներգրավմանը և կրթության ոլորտում մասնագիտական ներուժի ընդլայնմանը։ Հիմնավորում Որպես մանկավարժ՝ ես արդեն մասնակցել եմ կամավոր ատեստավորմանը:Նման փոփոխությունները հնարավորություն են տալիս ներգրավել մասնագետների լայն շրջանակ, ովքեր պատրաստ են ներդնել իրենց գիտելիքները և փորձը կրթության ոլորտում։

Շնորհակալություն դիտարկման համար: Ներկայացված նախագիծը հնարավորություն է տալիս կամավոր ատեստավորմանը մասնակցելու և ատեստավորված լինելու դեպքում համապատասխան կրեդիտների  և մանկավարժի որակավորման առկայության դեպքում մասնակցել ուսուցչի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթին:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: