Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Հաշվի առնելով, որ հանրակրթության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքում թեև մեկ տարում ավելի քան  3000 նոր ուսուցիչ է համակարգ մուտք գործել, այնուամենայնիվ, ուսուցչի թափուր տեղը համալրելու գործընթացը դեռևս լուծված համարել չի կարելի, հետևաբար, ԱԺ 2-րդ ընթերցմանը ներկայացվող «Հանրակրթության» մասին օրենքում ընդունվելուց հետո առաջիկայում հնարավորություն է տրվելու 30 կրեդիտ ստանալ նաև տվյալ առարկայի հարակից մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և տվյալ առարկայի ոլորտի առնվազն 40-79 կրեդիտ (կրեդիտների մասով բուհից տեղեկանքի ներբեռնումը պարտադիր է) կամավոր ատեստավորմանը մասնակցել նաև ուսուցիչ չաշխատող անձանց:

Նախագծով առաջարկվում է նաև, որ բուհից կրեդիտների մասին հավաստող տեղեկանք է ներկայացնելու նաև նույն օրենքի նախագծում սահմանվող՝ 80 և ավելի կրեդիտ ունեցող անձը՝ գործընթացի թափանցիկությունն ու հավաստիությունն ապահովելու նկատառումներից ելնելով:

Սահմանվում է, որ էլեկտրոնային թեստավորման դեպքում բողոքարկումը մասնակցի կողմից  իրականացվում է արդյունքի մասին ամփոփաթերթը ստանալուց հետո «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» (ԿՏԱԿ) պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից վարվող կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գործող հարթակի միջոցով:

Նախագծով հստակեցվում է, որ ուսումնական խմբակները նույնպես հաշվարկվում են որպես ուսուցչի կողմից դասավանդվող ժամեր, և դրանց նկատմամբ ևս կիրառվում են հավելավճարի սկզբունքները: Հարկ է նշել, որ ֆինանսավորումն իրականացվում է խմբակների ժամերի ներառմամբ, և սույն փոփոխությամբ դա ամրագրվում է նաև որոշման մեջ, ինչը լրացուցիչ ֆինանսական միջոցների ծախս չի նախատեսում:

Հստակեցվում է կրկին ատեստավորվելու արդյունքում ավելի բարձր և ավելի ցածր արդյունքը, որն ըստ նախագծի՝ սահմանվում է կետերով:

Առնվազն  40-79 կրեդիտ, իսկ մյուս դեպքում՝ 80 կրեդիտի մասով կարգավորումները նախագծում ներառվելու արդյունքում բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվի՝ հաշվի առնելով, որ այդ շահառուներին կամավոր ատեստավորման դրական արդյունքի դեպքում  ֆինանսական միջոցներ տրամադրելը նախատեսված բյուջեի շրջանակից դուրս չի գա:

  • Обсуждалось

    09.10.2025 - 26.10.2025

  • Тип

    Приказ решение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4771

Принт

Предложения

Hermine Abroyan

24.10.2025

Ինքս մասնակցել եմ կամավոր ատեստավորմանը, ընդ որում՝ դիմել եմ որպես չաշխատող ուսուցիչ, գրանցել եմ 87% արդյունք, աշխատում եմ դպրոցում: Ինչ խոսք, ընդունում եմ, որ այո, կամավոր ատեստավորման ներդրումը շատ ճիշտ որոշում էր, որը ստիպում է մասնագետներին վերհիշել, աշխատել, թարմացնել մասնագիտական գիտելիքները, իսկ այդ դեպքում գիտելիքն անպայման ուսուցիչը բերում է դպրոց: Առաջարկս այլ է. «կամավոր ատեստավորում» եզրույթը չի համապատասխանում իր անվանմանը, հարկավոր է , որ այն, իրոք, կամավոր լինի, ոչ թե փորձելու դեպքում փորձանք դառնա առանց այն էլ անընդհատ փորձության ենթարկվող ուսուցչի գլխին: Հարկավոր է, որ կամավոր ատեստավորման ձախողման դեպքում ուսուցչին նորից տրվող հնարավորությունների քանակը չսահմանափակվեն, անհնարինության դեպքում՝ տրվող հնարավորությունների քանակը եռապատկվեն, քառապատկվեն: Հավատացեք՝ այս դեպքում ավելի շատ մարդիկ կգնան ատեստավորման, ավելի շատ կաշխատեն իրենց վրա: Գործող կարգի պատճառով շատ ուսուցիչներ, որոնք կարող են հաղթահարել կամավոր ատեստավորման շեմը, գերադասում են չմասնակցել, նշավակ չդառնալ ու աշխատանքից չզրկվել:

Մյուս առաջարկս այն է, որ կամավոր ատեստավորման հավելավճարները պետք է տարածվեն նաև դասղեկության, մեթոդմիավորման համար տրվող հավելավճարների վրա:

Ռոզա Առաքելյան

24.10.2025

Ողջունելի է, որ քայլեր են ձեռնարկվում ուսուցչի թափուր աշխատատեղերը համալրելու ուղղությամբ։

Առաջարկում եմ .

1.Ուսուցչի աշխատանքը գրավիչ դարձնել ոչ միայն կամավոր ատեստավորման միջոցով աշխատավարձի բարձրացմամբ, այլև` ուսուցչի դերի ու նշանակության բարձրացմամբ։ Միայն բարձր աշխատավարձը ի զորու չէ ուսուցչի անունն ու հեղինակությունը բարձրացնել հասարակության մեջ։

2.Դպրոցներում ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները, հետո նոր ուսոցչից պահանջել ժամանակակից մոտեցում դասապրոցեսին։ Կան ուսուցիչներ, որ շատ ավելի արդյունավետ դասեր կարող են վարել, բայց չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ, եղածն էլ անբավարար է։

 

Այսօր ես տեսնում եմ շատ ուսուցիչների, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում մի նոր ու հետաքրքիր բան անելու համար։ Նույնիսկ սեփական միջոցներով պաստառներ, դիդակտիկ նյութեր են պատրաստում, թեստեր են պատճենահանում, կրկնօրինակում աշակերտների քանակով, սեփական համակարգիչն են դպրոց բերում, որ սահիկաշար կամ ուսումնական նյութ ցուցադրեն։ Խնդրում եմ հաշվի առնել վերը նշված դիտարկումները և այս ուղղությամբ ևս քայլեր ձեռնարկել, որպեսզի նաև դրանով ուսուցչի աշխատանքը գրավիչ դառնա։ Շնորհակալություն։

Նարինե Հագեյան

23.10.2025

 

Հաշվի առնելով հանրակրթության ոլորտում ուսուցչական կադրերի համալրման շարունակական անհրաժեշտությունը, ուսուցչի մասնագիտական զարգացման խթանման, ինչպես նաև համակարգի թափանցիկության և արդյունավետության բարձրացման նպատակները՝

առաջարկվում է ընդունել «Հանրակրթության մասին» օրենքում ներկայացված փոփոխությունների փաթեթը, որը կնպաստի․

  • ուսուցիչների պակասի կրճատմանը և նոր մասնագետների ներգրավմանը կրթական համակարգ,
  • կամավոր ատեստավորման գործընթացի ընդլայնմանը՝ հնարավորություն տալով մասնակցել նաև հարակից ոլորտներում կրթություն ստացած անձանց,
  • ատեստավորման թափանցիկության և հավաստիության բարձրացմանը՝ բուհական կրեդիտային տեղեկանքների պարտադիր ներկայացման միջոցով,
  • ուսումնական խմբակների դասավանդման ժամերի հաշվառման արդարացի և միասնական սկզբունքների ապահովմանը,
  • կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով բողոքարկման ընթացակարգերի հստակեցմանը։

Նախագծի ընդունումը կնպաստի հանրակրթության համակարգի արդյունավետության բարձրացմանը, ուսուցչի մասնագիտական ներուժի լիարժեք օգտագործմանը և կրթական ոլորտի որակական բարեփոխումներին՝ առանց լրացուցիչ բյուջետային ծախսերի։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: