ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
------------- 2025 թվականի N -------Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2291-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընդգրկված Լեռնային Ղարաբաղի սովորողների ուսման վարձի փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 2291-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) Որոշման՝
ա. 2-րդ կետում «և 2028» բառը և թիվը փոխարինել «, 2028, 2029, 2030 և 2031» կետադրական նշանով, թվերով և բառով,
բ. 3-րդ կետում «և 2027-2028» բառը և թվերը փոխարինել «, 2027-2028, 2028-2029, 2029-2030 և 2030-2031» կետադրական նշանով, թվերով և բառով,
գ. 3.1-ին կետում «2024-2025 ուսումնական տարում» բառերը և թվերը փոխարինել «2024-2025 և 2025-2026 ուսումնական տարիներին» բառերով և թվերով,
2) Որոշման հավելվածի՝
ա. 1-ին և 2-րդ կետերում «2024-2025 ուսումնական տարում» բառերը և թվերը փոխարինել «2024-2025 և 2025-2026 ուսումնական տարիներին» բառերով և թվերով,
բ. 3-րդ և 4-րդ կետերում «և 2027-2028» բառը և թվերը փոխարինել «, 2027-2028, 2028-2029, 2029-2030 և 2030-2031» կետադրական նշանով, թվերով և բառով,
գ. 4-րդ կետի 1-ին ենթակետում «2024-2025 ուսումնական տարում» բառերը և թվերը փոխարինել «2024-2025 և 2025-2026 ուսումնական տարիներին» բառերով և թվերով,
դ. 5-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան