Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի  7-ի ՀՕ-337 oրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

  1. Սույն օրենքով սահմանվում են տեղական ինքնակառավարման հասկացությունը, սկզբունքները, մարմինները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները, համայնքի խնդիրները, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները, համայնքի ղեկավարի տեղակալի, բնակավայրի վարչական ղեկավարի, համայնքի աշխատակազմի, համայնքային հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը, տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության ապահովման ձևերը, տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները մեծամասնական ընտրակարգով ընտրվող տեղական ինքնակառավարման մարմիններ ունեցող համայնքներում, համայնքի սեփականության և տնտեսական գործունեության, համայնքի զարգացման ռազմավարության և համայնքի տարեկան աշխատանքային պլանի, համայնքի բյուջեի և միջնաժամկետ ծախսերի ծրագրի, տեղական ինքնակառավարման մարմինների հետ խորհրդակցելու հետ կապված հարաբերությունները, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողությունը, միջհամայնքային և անդրսահմանային համագործակցության ձևերը և տեսակները:

 

Հոդված 2.

Տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությունը

 

  1. Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման իրականացումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, այլ օրենքներով, համայնքի ավագանու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով և այլ իրավական ակտերով:
  2. Երևան համայնքում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով:
  3. Միջհամայնքային համագործակցության առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով և «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքով:
  4. Համայնքների կողմից՝ անդրսահմանային համագործակցության ձևավորման երաշխիքները և առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

 

Հոդված 3.

Տեղական ինքնակառավարումը և դրա երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում

 

  1. Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը:
  2. Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում:
  3. Տեղական ինքնակառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
  4. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը:
  5. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տեղական ինքնակառավարման իրավունքի իրացումն իրականացվում է համայնքի բնակիչների մասնակցության ապահովմամբ՝ օրենքով սահմանված մասնակցության ուղղակի և անուղղակի ձևերի (մեթոդների) կիրառմամբ:

 

Հոդված 4.

Համայնքը և համայնքի բնակիչները

 

  1. Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակիչների հանրություն է և վարչատարածքային միավոր:
  2. Համայնքը հանրային իրավունքի իրավաբանական անձ է: Համայնքի կարգավիճակի, ինչպես նաև համայնքային կյանքի կազմակերպման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և սույն օրենքով:
  3. Համայնքի բնակիչ է այն անձը, որը բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ հաշվառված է տվյալ համայնքում:
  4. Համայնքն ունի հողի, գույքի, ինչպես նաև գույքային այլ իրավունքների նկատմամբ սեփականության իրավունք։
  5. Համայնքի տարածքում գտնվող հողը, բացառությամբ պետության, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողերի, համայնքի սեփականությունն է։
  6. Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը:
  7. Համայնքը և բազմաբնակավայր համայնքի կազմում ներառված բնակավայրը կարող են ունենալ խորհրդանիշներ (դրոշ, զինանշան, օրհներգ):
  8. Համայնքն ունի բյուջե, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ առկայության դեպքում տվյալ համայնքի զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք:

 

Հոդված 5.

Համայնքի վարչական տարածքը

 

  1. Համայնքի վարչական տարածքն ընդգրկում է մեկ կամ մի քանի բնակավայրերի տարածքները, որոնց սեփականատեր կարող են լինել քաղաքացիները, իրավաբանական անձինք, համայնքը, Հայաստանի Հանրապետությունը:
  2. Համայնքները, դրանց վարչական սահմանների նկարագրությունը և սահմանների նկարագրության փոփոխությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով:

 

Հոդված 6.

Տեղական ինքնակառավարման մարմինները

 

  1. Համայնքը կառավարվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Տեղական ինքնակառավարման մարմինները օժտված են օրենքով իրենց վերապահված լիազորությունները ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ իրականացնելու իրավունքով և իրենց գործունեությամբ հաշվետու են համայնքի բնակիչներին:
  2. Տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով:
  3. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով:
  4. Համայնքի ավագանին համայնքի ներկայացուցչական մարմինն է, որն ընդունում է որոշումներ և իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով նախատեսված լիազորություններ։
  5. Համայնքի ղեկավարը համայնքի գործադիր մարմինն է, ներկայացնում է համայնքը և իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով նախատեսված լիազորությունները:
  6. Համայնքի ղեկավարը պատասխանատու և հաշվետու է համայնքի ավագանու և բնակիչների առջև:
  7. Համայնքի ղեկավարն՝ անկախ իր ընտրության ժամկետից, պաշտոնավարում է մինչև համայնքի ավագանու լիազորությունների ժամկետի ավարտը: Համայնքի ղեկավարն իր լիազորություններն ստանձնում է իր ընտրվելու օրը։ Համայնքի ղեկավարի երդման արարողությունը կատարվում է համայնքի ղեկավարի ընտրվելուց հետո` երրորդ աշխատանքային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված հանդիսավոր նիստում համայնքի ավագանուն և բնակիչներին տրված երդմամբ:
  8. Արտահերթ ընտրությունների միջոցով ավագանու կողմից ընտրված համայնքի ղեկավարն իր լիազորություններն ստանձնում է սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով:

 

Հոդված 7.

Տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրը

 

  1. Տեղական ինքնակառավարման մարմինները գործում են համայնքի աշխատակազմի վարչական շենքում:
  2. Համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ՝ համայնքի ավագանու որոշմամբ կարող է հրավիրվել ավագանու հեռավար նիստեր, ինչպես նաև ավագանու գործունեությունը կարող է կազմակերպվել այլ վայրում, գումարելով արտագնա նիստեր:
  3. Համայնքի ղեկավարի և ավագանու նստավայրի վրա տեղադրվում է Հայաստանի Հանրապետության դրոշը, իսկ ավագանու նիստերի դահլիճում և համայնքի ղեկավարի աշխատասենյակում Հայաստանի Հանրապետության դրոշը և զինանշանը, առկայության դեպքում՝ նաև տվյալ համայնքի դրոշը և զինանշանը:

 

Հոդված 8.

Տեղական ինքնակառավարման սկզբունքները

 

  1. Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարումը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա.

1) ընդհանուր իրավասությունը` համայնքային շահերին վերաբերող, ցանկացած գործունեության իրականացման իրավունքն է, որը դուրս չէ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններից և եթե օրենքով այլ մարմինների դրանք վերապահված չեն.

2) տեղական ինքնակառավարման իրավունքի իրականացումը՝ ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ, ընդհանուր, հավասար, ազատ ընտրական իրավունքի հիման վրա ընտրված տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով.

3) պետական մարմինների լիազորությունների փոխանցումը տեղական ինքնակառավարման մարմիններին, եթե այդ լիազորություններն առավել արդյունավետ կարող են իրականացվել համայնքներում.

4) համայնքի իրավունքների, օրինական շահերի և սեփականության` օրենքով սահմանված կարգով պաշտպանությունը.

5) տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ամբողջականությունն ու բացառիկությունը: Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացմանը միջամտության դեպքերն ու կարգը սահմանվում են միայն օրենքով.

6) համայնքի սահմանների փոփոխությունների իրականացումն օրենքով սահմանված կարգով՝ հանրային շահերից ելնելով, լսելով համայնքի կարծիքը.

7) տեղական ինքնակառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով այլ համայնքների հետ համագործակցելը և միջհամայնքային համագործակցություն ձևավորելը.

8)  տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ համայնքի աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների կառուցվածքները և հաստիքացուցակները ինքնուրույն որոշելը.

9) տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողության համաչափությունը.

10) համայնքի  պարտադիր խնդիրների լուծման և սեփական լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների համապատասխանությունը.

11) համայնքի բյուջեի ինքնուրույնությունը` տեղական ինքնակառավարման մարմինների օրենքով սահմանված աղբյուրներից համայնքային բյուջե ձևավորելու և սեփական պատասխանատվությամբ այն տնօրինելու հնարավորությունն է.

12) համայնքների ֆինանսական հնարավորությունների միջև առկա տարբերությունների նվազեցման նպատակով ֆինանսական միջոցների տրամադրում՝ համահարթեցման սկզբունքով.

13) տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հաշվետվողականությունը, հրապարակայնությունն ու թափանցիկությունը.

14) տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցությունը.

15) պետական մարմինների կողմից տեղական ինքնակառավարման բնագավառի քաղաքականության մշակման գործընթացներում, օրենքով սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինների հետ խորհրդակցելը.

16) տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվությունը համայնքի բնակիչների առջև:

  1. Տեղական ինքնակառավարման սկզբունքներ են համարվում նաև միջազգային իրավունքի նորմերով ամրագրված ժողովրդավարական կառավարման սկզբունքները:

 

Հոդված 9.

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները

 

  1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով:

2.

Համայնքի ղեկավարը հասարակական կարգի պահպանության բնագավառում օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար կարող է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով համայնքի վարչական տարածքը սպասարկող ոստիկանության տարածքային ստորաբաժանումից հայցել փոխօգնություն:

  1. Տեղական ինքնակառավարման մարմիններն օրենքով սահմանված կարգով կարող են դիմել պետական մարմիններին և պաշտոնատար անձանց՝ իրենց լիազորություններն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար:
  2. Պետական մարմինների կողմից՝ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացմանը միջամտության դեպքերն ու կարգը սահմանվում են օրենքով:
  3. Պետական մարմինների կողմից տեղական ինքնակառավարմանը վերաբերող քաղաքականության մշակման, պլանավորման և տեղական ինքնակառավարման մարմիններին անմիջականորեն առնչվող որոշումներ կայացնելու գործընթացներում այդ մարմինները խորհրդակցում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Տեղական ինքնակառավարման մարմինների հետ խորհրդակցելու կարգավորումները սահմանվում են սույն օրենքով:
  4. Պետական մարմինների, դրանց տարածքային ստորաբաժանումների, տարածքային կառավարման մարմինների կողմից՝ տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջվող տեղեկատվությունը, օրինականության սկզբունքի շրջանակում, պետք է լինի օրենքով սահմանված համապատասխան լիազորող նորմի հիման վրա: Սույն մասում նշված մարմինները, տեղական ինքնակառավարման մարմիններից տեղեկատվություն պահանջելու դեպքում, պաշտոնական գրության շրջանակներում պարտավոր են նշել այն լիազորող նորմերը, որոնցով տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են տրամադրել համապատասխան տեղեկատվություն:
  5. Համայնքի ղեկավարը ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը 24/7 ժամանակի ռեժիմով հասանելիության տրամադրումը համայնքի մուտքերը և ելքերը տեսանկարահանող, համայնքապետարանի, համայնքային ենթակայության կազմակերպությունների ու հիմնարկների շինությունների դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին, ինչպես նաև տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի կառավարման կամ վերահսկման ներքո գտնվող՝ շինությունների դրսի կողմից տեղադրված այլ տեսահսկման համակարգերին: Տեսահսկվող տարածքի տեսանելի հատվածում պետք է փակցված լինի «Տարածքը տեսահսկվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից» բովանդակությամբ հայտարարություն։
  6. Սույն օրենքով սահմանված պետական լիազորված մարմինը տարածքային կառավարման բնագավառի համապատասխան նախարարությունն է:

 

Հոդված 10.

Համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը

 

  1. Սույն օրենքի իմաստով՝ համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը սահմանվում է որպես համայնքում իրականացվող գործընթաց, որի միջոցով բնակիչները, առանց խտրականության, տեղեկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և կարող են ուղղակի կամ անուղղակի ներգործություն ունենալ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների վրա։
  2. Համայնքում տեղական ինքնակառավարմանը օրենքով սահմանված կարգով մասնակցելու իրավունք ունի տվյալ համայնքի տասնվեց տարին լրացած յուրաքանչյուր բնակիչ:
  3. Տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցությունը կարող է տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված` տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակներում, նրանց գործունեության բնագավառներում։
  4. Տեղական ինքնակառավարմանը բնակիչները կարող են մասնակցել ինչպես անձամբ, այնպես էլ հասարակական միավորումների և քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով:
  5. Համայնքը պետք է ունենա պաշտոնական համացանցային կայք, որի ստեղծումն ու վարումն ապահովում է համայնքի ղեկավարը՝ սույն օրենքով և համայնքի ավագանու որոշմամբ սահմանած կարգով: Համայնքի պաշտոնական համացանցային կայքում ներբեռնման հնարավորությամբ առնվազն պետք է առկա լինեն՝

1) համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանուր գործունեության վերաբերյալ հրապարակային տեղեկատվությունը.

2) համայնքի ավագանու ընդունած ենթաօրենսդրական նորմատիվ, ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու  ներքին (լոկալ) իրավական ակտերը.

3) համայնքի զարգացման ռազմավարությունը, դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունը.

4) համայնքի տարեկան աշխատանքային պլանը, դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունը. 

5) համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը.

6) համայնքի բյուջեն, բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունները.

7) համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվությունները.

8) համայնքի գործունեության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության արդյունքները.

9) համայնքի ավագանու ենթաօրենսդրական նորմատիվ, ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու  կողմից ընդունվող ներքին (լոկալ) իրավական ակտերի նախագծերը.

10) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, բացառությամբ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող, համայնքի ավագանու համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարման կամ օգտագործման տրամադրվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի ցանկը.

11) համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակում տրվող թույլտվությունների դիմումների ձևաթղթերը և տրամադրված թույլտվությունների քանակի և տեսակի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը.

12) համայնքին վերաբերող օրենսդրական և ենթաօրենսդրական նախաձեռնությունների և նախագծերի, այդ թվում՝ համայնքի զարգացման ծրագրերի և տարեկան բյուջեի, համայնքի կողմից մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներում համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների, քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին տեղեկատվությունը.

13) համայնքում բնակիչների հետ հանդիպումների, հանրային լսումների և քննարկումների նյութերը, ընթացակարգը, անցկացման վայրը և ժամը.

14) համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների, ինչպես նաև սույն մասի 12-րդ կետով նախատեսված  փաստաթղթերի վերաբերյալ անցկացված հանրային լսումների և քննարկումների արդյունքները.

15) համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության, համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության, համայնքում հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման և այլ կարգեր.

16) համայնքային խնդիրների վերաբերյալ համապատասխան քաղաքացիական նախաձեռնության մասին տեղեկացումը.

17) համայնքի ավագանու սահմանած այլ տեղեկատվություն.

18) համայնքում առկա համայնքային ենթակայության կառույցների (կրթական, մշակութային և այլն) վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը (բյուջե, գործունեության տեսակ, հասցե, կոնտակտային տվյալներ) և (կամ) դրանց համացանցային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում).

19) համայնքի աշխատակազմի  և դրա ենթակայությամբ գործող կառույցների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկությունները.

20) համայնքում պետական և (կամ)  համայնքային միջոցներով իրականացվող շինարարությունների հետ կապված տեղեկատվությունը.

21) համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկատվությունը.

22) համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ-գործընկերների մասին ընդհանուր բնույթի տեղեկություններ՝ դասակարգված ըստ սոցիալական աջակցության, առողջապահական, կրթական, շրջակա միջավայրի պահպանության ու տնտեսական զարգացման ոլորտների.

23) համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կառավարվող ընթացիկ ու ավարտված նախագծերի ցուցասրահը (պորտֆոլիոն)՝ դրանց կողմից ապահովվող սոցիալական, բնապահպանական, առողջապահական, տնտեսական ու այլ ազդեցությունների հիմնավորմամբ, ինովացիոն գործոնի նկարագրությամբ.

24) համայնքի զբոսաշրջային պրոֆիլը և ենթակառուցվածքների (տրանսպորտ, քարտեզներ, հանրային ծառայություններ, հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության առկա լուծումներ, եղանակային ռիսկեր, բնակարանային շուկա, զվարճության ոլորտի օբյեկտներ և այլն) մասին ամբողջական տեղեկությունները.

25) համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի մասին տեղեկատվությունը․

26) համայնքի զարգացման ռազմավարությունից բխող ոլորտային զարգացման ծրագրերը և դրանց իրականացման վերաբերյալ հաշվետվությունները.

27) համայնքի աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների, պաշտոնատար անձանց պաշտոնների և ծառայողական հեռախոսահամարների վերաբերյալ տեղեկատվությունը:

  1. Համայնքի բնակիչների, նրանց խմբերի, տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները, մասնակցության ձևերը, ընթացակարգերը սահմանվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, ինչպես նաև համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգով:
  2. Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը, հաշվի առնելով տվյալ համայնքի առանձնահատկությունները, առնվազն պետք է սահմանի.

 1) տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին բնակիչների իրազեկվածության ապահովման անհրաժեշտ պայմանները.

 2) այն բավարար պայմաններն ու չափանիշները, որոնք անհրաժեշտ են գործնականում ապահովելու համայնքի բնակիչների իրազեկման և մասնակցության միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը բնակիչներին մատչելի և հարմար վայրերում՝ ապահովելով նաև համայնքի հաշմանդամություն ունեցող անձանց և սակավաշարժուն խմբերի մասնակցությունը:

  1. 20000 կամ ավելի բնակիչ ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների մշակած ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերը հրապարակվում են համայնքի համացանցային պաշտոնական կայքում, որը պետք է ապահովված լինի իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի հետ փոխգործելիությամբ:

 

ԳԼՈՒԽ 2.

ՀԱՄԱՅՆՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

Հոդված 11.

Համայնքի խնդիրների ընդհանուր բնութագիրը

 

  1. Համայնքի խնդիրները լինում են պարտադիր և կամավոր:
  2. Համայնքի պարտադիր խնդիրները սահմանվում են սույն օրենքով, իսկ դրանց լուծման նպատակով տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունները՝ օրենքով։
  3. Համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, դրանց իրականացման կարգը և համայնքի բյուջեից ֆինանսավորման չափը սահմանվում են ավագանու որոշմամբ:
  4. Համայնքի պարտադիր խնդիրները հանրային նշանակության այն խնդիրներն են, որոնց լուծմամբ ապահովվում է համայնքային նշանակության հարցերի լուծումը և համայնքի բնականոն կյանքի ապահովումը:
  5. Համայնքի կամավոր խնդիրներն այն խնդիրներն են, որոնք կապված են տվյալ համայնքի առանձնահատկություններից բխող հանրային նշանակության առանձին խնդիրների հետ, լուծվում են ելնելով համայնքում տեղական ինքնակառավարման արդյունավետությունից:
  6. Համայնքի կամավոր խնդիրների լուծումը և դրանց ուղղված տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունները իրականացվում են համայնքի բյուջեի միջոցների հաշվին, բայց ոչ ավելի, քան համայնքի բյուջեի ծախսային մասի մինչև 3 տոկոսը:

 

Հոդված 12.

Համայնքի պարտադիր խնդիրները

 

  1. Համայնքի պարտադիր խնդիրներն են՝

1) համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության ապահովումը.

2) համայնքի կառավարման ռազմավարական պլանավորումը և կայուն զարգացման ապահովումը.

3) համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի համաչափ զարգացման ապահովումը.

4) գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը.

5) համայնքի սեփականություն հանդիսացող և համայնքի կառավարմանն հանձնված գույքի կառավարումը.

6) նախադպրոցական  և արտադպրոցական կրթության  կազմակերպումը.

7) համայնքի քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան՝ քաղաքաշինության կազմակերպումը և համայնքում բնակարանային շինարարության խթանումը.

8) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանումը.

9) համայնքում առևտրի և ծառայությունների կազմակերպման ապահովումը.

10) համայնքի մշակութային կյանքի կազմակերպումը.

11) համայնքի բնակչության սոցիալական պաշտպանությունը.

12) համայնքում մարզական կյանքի կազմակերպումը, ֆիզիկական կուլտուրայի և առողջ ապրելակերպի խրախուսումը.

13) համայնքի բնակավայրերի կառուցապատումը, բարեկարգումը և կանաչապատումը,

14) համայնքում աղբահանության, սանիտարական մաքրման, կոմունալ տնտեսության աշխատանքների ապահովումը, ինչպես նաև համայնքային գերեզմանատների պահպանումը և գործունեության ապահովումը.

15) համայնքում հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպումը, համայնքային ճանապարհային ենթակառուցվածքների պահպանումը և շահագործումը.

16) պետության պաշտպանության իրականացման աջակցումը.

17) աղետների ռիսկերի նվազեցման և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը.

18) համայնքում գյուղատնտեսության զարգացման խթանումը.

19) համայնքում շրջակա միջավայրի պահպանությունը, ներառյալ՝ համայնքում էկոլոգիական կրթության և դաստիարակության խթանումը.

20) միասնական օպերատորի սպասարկման տարածիքց դուրս գտնվող բնակավայրերում՝ ջրամատակարարման և ջրահեռացման ապահովումը.

21) համայնքում զբոսաշրջության զարգացման խթանումը.

22) համայնքի երիտասարդության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների կազմակերպումը.

23) համայնքում բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ և մատչելի առաջնային բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը.

24) համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերում համայնքի կողմից մատուցվող ծառայությունների հասանելիության ապահովումը.

25) համայնքի հասարակական կյանքին հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության խթանումը.

26) բարեգործության և սոցիալական ձեռնարկատիրության խթանումը` համայնքում մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, մարզական, սոցիալական և այլ հաստատությունների հիմնադրման, ֆինանսավորման, ինչպես նաև դրանց ֆինանսական անկախության ապահովման նպատակով.

27) մասնակցային բյուջետավորման իրականացումը:

 

Հոդված 13.

Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդհանուր բնութագիրը

 

  1. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները լինում են սեփական և պետության կողմից պատվիրակված:
  2. Սեփական լիազորությունները սահմանվում են օրենքով՝ համայնքի պարտադիր և կամավոր խնդիրների լուծման նպատակով:
  3. Պետության կողմից պատվիրակված լիազորությունները սահմանվում են օրենքով՝ պետական մարմինների լիազորությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով։
  4. Տեղական ինքնակառավարման մարմինների՝ սույն օրենքով սահմանված սեփական լիազորություններն ուղղված են բացառապես համայնքի պարտադիր խնդիրների լուծմանը:
  5. Համայնքի կամավոր խնդիրների լուծմանն ուղղված սեփական լիազորությունները իրականացվում են ելնելով համայնքի բնակիչների շահերից և հանրային նշանակությունից:
  6. Պետական մարմինների լիազորությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով, դրանք օրենքով կարող են պատվիրակվել տեղական ինքնակառավարման մարմիններին, որպես պետության պատվիրակած լիազորություններ:
  7. Պետության պատվիրակած լիազորություններն իրականացվում են Կառավարության սահմանած կարգով:
  8. Պետության պատվիրակած լիազորությունները ենթակա են պետական բյուջեից պարտադիր ֆինանսավորման՝ պետության պատվիրակած լիազորությունների ֆինանսավորման նպատակով նախատեսված հատկացումների հաշվին:
  9. Տեղական ինքնակառավարման մարմիններն օրենքով սահմանված կարգով պարտավոր են առաջնահերթությամբ ապահովել համայնքի պարտադիր խնդիրների լուծման նպատակով սահմանված սեփական լիազորությունների կատարումը:
  10. Սույն օրենքով ամրագրված այն լիազորությունները, որոնք սահմանված են որոշակի թվով բնակչություն ունեցող համայնքների համար, մնացած համայնքների դեպքում համարվում են կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված սեփական լիազորություններ:
  11. Այլ օրենքներով տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանված լիազորությունները, բացառությամբ պետության պատվիրակած լիազորությունների, տեղական ինքնակառավարման մարմինները իրականացնում են որպես սեփական լիազորություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ

 

Հոդված 14.

Համայնքի ավագանու կազմավորումը, լիազորությունների ժամկետը և նորընտիր ավագանու առաջին նիստի գումարումը

 

  1. Ավագանին կազմավորված է համարվում, եթե ընտրվել է ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն  կեսից ավելին:
  2. Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը:
  3. Հերթական ընտրություններից հետո նորընտիր ավագանու առաջին նիստն օրենքի ուժով գումարվում է համայնքի ավագանի ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը:

      Եթե նախորդ ավագանու լիազորությունների ժամկետն ավարտվում է մինչև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համայնքի ավագանի ընտրվելու մասին որոշման պաշտոնական հրապարակման օրը, նորընտիր ավագանու առաջին նիստն օրենքի ուժով գումարվում է համայնքի ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արձանագրությունը կազմելու օրվան հաջորդող՝ երրորդ աշխատանքային օրը։

Ավագանու ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում, եթե նախորդ ավագանու լիազորությունների ժամկետն ավարտվում է մինչև դատական ակտի պաշտոնական հրապարակումը, նորընտիր ավագանու առաջին նիստն օրենքի ուժով գումարվում է դատական ակտի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող՝ հինգերորդ աշխատանքային օրը։

  1. Ավագանու արտահերթ ընտրության դեպքում, ինչպես նաև համայնքների միավորման կամ բաժանման դեպքում, նորընտիր ավագանու առաջին նիստն օրենքի ուժով գումարվում է համայնքի ավագանի ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող` 10-րդ օրը, իսկ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը դատական կարգով բողոքարկելու դեպքում՝ դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը: Ավագանու արտահերթ ընտրություններ (համայնքների միավորման կամ բաժանման դեպքում՝ հերթական ընտրություններ) նշանակվելուց հետո ավագանին շարունակում է իր լիազորությունների իրականացումը մինչև նորընտիր ավագանու առաջին նիստը։
  2. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ավագանու ընտրություն չի նշանակվում և չի անցկացվում, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր ավագանու առաջին նիստը, որը գումարվում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում։
  3. Այն դեպքում, երբ սույն հոդվածով սահմանված՝ օրենքի ուժով հրավիրված օրը նորընտիր ավագանու առաջին նիստը չի գումարվում, ապա օրենքի ուժով կրկին նիստ է հրավիրվում չգումարված նիստի օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը։ Եթե կրկին հրավիրված նիստը ևս չի գումարվում, այդ մասին աշխատակազմի ղեկավարը հաղորդում է ներկայացնում համապատասխան մարզպետին։ Այդ դեպքում Կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ։
  4. Սույն հոդվածով սահմանված ժամկետներում օրենքի ուժով հրավիրվող ավագանու նիստերը գումարվում են տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում, ժամը 11։00-ին։
  5. Այն դեպքում, երբ գործող ավագանու լիազորությունների ժամկետն ավարտվում է մինչև նորընտիր ավագանու առաջին նիստի օրը, ապա գործող ավագանու լիազորությունների ժամկետն օրենքի ուժով երկարաձգվում է մինչև նորընտիր ավագանու առաջին նիստի օրը։
  6. Օրենքի ուժով երկարաձգված լիազորությունների իրականացման ընթացքում ավագանին իրավունք չունի անվստահություն հայտնելու համայնքի ղեկավարին:

 

Հոդված 15.

Համայնքի ավագանու գործունեության կազմակերպումը

 

  1. Ավագանին գործում է իր կանոնակարգին համապատասխան` նստաշրջանների, նիստերի, հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքի միջոցով:
  2. Ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի վերջին ուրբաթ օրվանից մինչև հուլիսի երրորդ երեքշաբթին և հոկտեմբերի երկրորդ ուրբաթ օրվանից մինչև հունվարի երրորդ երեքշաբթին: Նորընտիր ավագանու առաջին նիստը չի ընդգրկվում նստաշրջանների մեջ։ Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ հերթական նիստ:
  3. Հերթական նիստերի օրերը, ժամերը և վայրը որոշում է ավագանին:
  4. Ավագանին կարող է գումարել արտահերթ նիստեր: Արտահերթ նիստեր կարող են գումավել հերթական նիստերի, ինչպես նաև նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածներում։
  5. Ավագանու որոշած օրը հերթական նիստը չգումարվելու դեպքում՝ համայնքի ղեկավարը կամ նրա առաջին տեղակալը երեք աշխատանքնային օրվա ընթացքում հրավիրում է ավագանու արտահերթ նիստ՝ չգումարված հերթական նիստի օրակարգի նախագծով։
  6. Համայնքի ղեկավարը տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում անհրաժեշտ պայմաններ է ստեղծում ավագանու` սույն օրենքով, ինչպես նաև ավագանու կանոնակարգով նախատեսված կարգով գործունեության իրականացման համար:

 

Հոդված 16.

Ավագանու խմբակցությունների ստեղծման կարգը

 

  1. Ավագանու խմբակցություններն օրենքի ուժով ստեղծվում են նորընտիր ավագանու առաջին նիստի ժամանակ հետևյալ սկզբունքով՝ ավագանու անդամների մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում:
  2. Նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունները ստանձնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում խմբակցությունը համայնքի ղեկավարին գրավոր ներկայացնում է իր կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի և քարտուղարի անունները, ազգանունները, որոնք նիստը վարողը հրապարակում է ավագանու առաջիկա նիստում:
  3. Ավագանու անդամը կարող է դուրս գալ խմբակցությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբակցության ղեկավարին և համայնքի ղեկավարին:
  4. Խմբակցության գործունեությունը դադարում է, եթե նրա բոլոր անդամները դուրս են գալիս խմբակցությունից, և վերականգնվում է, եթե նրա կազմում ընդգրկվում է դրա իրավասությունն ունեցող ավագանու առնվազն մեկ անդամ:
  5. Խմբակցությունը համայնքի ղեկավարին գրավոր տեղեկացնում է խմբակցության կազմի փոփոխության, ինչպես նաև գործունեության դադարման մասին՝ այդպիսի հիմքերի առաջացման օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Համայնքի ղեկավարը կամ ավագանու նիստը վարողը այդ փոփոխությունների մասին հայտարարում է ավագանու առաջիկա նիստում:

 

Հոդված 17.

Ավագանու խմբակցությունների գործունեության ապահովումը

 

  1. Ավագանու նիստերի դահլիճում խմբակցություններին հատկացվում են առանձին հատվածներ:
  2. Տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում կամ ավագանու որոշած այլ վայրում խմբակցություններն ապահովվում են կահավորված, տեխնիկական և կապի միջոցներով հագեցված աշխատանքային պայմաններով կամ առանձին աշխատասենյակներով:
  3. Խմբակցությունը կարող է ունենալ մեկ փորձագետ, իսկ իննը և ավելի անդամ ունեցող խմբակցությունը՝ մեկ գործավար և մեկ փորձագետ:
  4. Խմբակցության գործավարի և փորձագետի իրավասություններն ու գործառույթները սահմանվում են ավագանու կանոնակարգով։
  5. Խմբակցության գործավարը և (կամ) փորձագետն աշխատանքի են ընդունվում համայնքի աշխատակազմում, որոշակի ժամկետով (ժամկետը սահմանելով ոչ ավելի, քան ընտրված ավագանու լիազորությունների ավարտման օրը) կնքված աշխատանքային պայմանագրով՝ համապատասխան խմբակցության ղեկավարի ներկայացմամբ։    
  6. Խմբակցության գործավարը և (կամ) փորձագետը կատարում են խմբակցության ղեկավարի հանձնարարություններն, ինչպես նաև նրա հանձնարարությամբ աջակցում են խմբակցության ավագանու անդամների աշխատանքին:
  7. Խմբակցության գործավարը և (կամ) փորձագետը ենթարկվում են համայնքի աշխատակազմի ներքին կարգապահական կանոններին։
  8. Խմբակցության գործավարի և (կամ) փորձագետի պաշտոններում աշխատանքի է ընդունում (կնքում է սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված աշխատանքային պայմանագիրը) և աշխատանքից ազատում համայնքի ղեկավարը։

 

Հոդված 18.

Համայնքի ավագանու հանձնաժողովները

 

  1. Ավագանու մինչև 9 անդամ ունեցող համայնքում ավագանին իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար կարող է իր որոշմամբ ստեղծել մշտական գործող կամ ժամանակավոր հանձնաժողովներ:
  2. Ավագանու 9 և ավելի անդամ ունեցող համայնքում ավագանին իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար ստեղծում է մշտական, իսկ անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ ժամանակավոր հանձնաժողովներ:
  3. Ավագանու հանձնաժողովների քանակը, գործառույթները և ձևավորման կարգը սահմանվում են ավագանու կանոնակարգով:
  4. Նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունները ստանձնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում ավագանու խմբակցությունների ղեկավարները համայնքի ղեկավարին գրավոր ներկայացնում են իրենց խմբակցության անդամների անուններն ու ազգանունները՝ նորընտիր ավագանու համապատասխան մշտական հանձնաժողովների անհատական կազմերում ընդգրկելու նպատակով։
  5. Համայնքի ղեկավարն իր նախաձեռնությամբ մշտական հանձնաժողովների անհատական կազմերում ընդգրկում է ավագանու այն անդամների անուններն ու ազգանունները, որոնք սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում գրավոր չեն ներկայացվում համապատասխան խմբակցությունների ղեկավարների կողմից։ Մշտական հանձնաժողովների անհատական կազմերը համայնքի ղեկավարը ներկայացնում է ավագանու հաստատմանը առաջիկա նիստում։
  6. Անհրաժեշտություն առաջանալու դեպքում ավագանին իր որոշմամբ կարող է փոփոխություններ կատարել մշտական հանձնաժողովների կազմերում։
  7. Մշտական հանձնաժողովների նիստերը հրավիրվում են տվյալ հանձնաժողովների նախագահների կողմից:

 

Հոդված 19.

Համայնքի ավագանու հերթական նիստի օրակարգը և որոշումների նախագծերի նախապատրաստումը

 

  1. Ավագանու հերթական նիստի օրակարգի նախագիծը ձևավորվում է համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարների (այսուհետև՝ վարչական ղեկավար) կողմից աշխատակազմի ղեկավարին՝ նիստից առնվազն տասն օր առաջ ներկայացված գրավոր հարցերից:
  2. Ավագանու նիստի օրակարգի նախագծում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ նաև համայնքում հաշվառված, տասնութ տարին լրացած անձանց ոչ պակաս, քան մեկ տոկոսը` տասը հազարից ավելի բնակիչ ունեցող համայնքներում, երկու տոկոսը` հազարից մինչև տասը հազար բնակիչ ունեցող համայնքներում, և չորս տոկոսը` մինչև հազար բնակիչ ունեցող համայնքներում: Ավագանու նիստի օրակարգի նախագծում հարց ընդգրկելու նախաձեռնությունը ստորագրում են համայնքի՝ դրան կողմ բնակիչները և ներկայացնում են համայնքի ղեկավարին։ Համայնքի բնակիչների նախաձեռնությունն ընդգրկվում է ավագանու նիստի օրակարգի նախագծում և քննարկվում է ավագանու նիստում ոչ ուշ, քան համայնքի ղեկավարի կողմից դրա ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում։ Նույն նախաձեռնությունը ավագանու քննարկմանը կարող է կրկին ներկայացվել և սույն հոդվածով սահմանված կարգով ընդգրկվել օրակարգի նախագծում՝ դրա հերթական (նաև առաջին) քննարկումից առնվազն վեց ամիս հետո: Համայնքի բնակիչների նախաձեռնությունը ավագանու նիստում ներկայացնում է նախաձեռնող բնակիչների ընտրած ներկայացուցիչը` որպես հեղինակ, իսկ դրա քննարկման կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով: Եթե նախաձեռնությամբ հանդես են գալիս բազմաբնակավայր համայնքի կազմում ընդգրկված մեկ կամ մի քանի բնակավայրի բնակիչները, և նախաձեռնությունը վերաբերվում է կոնկրետ տվյալ բնակավայրին (բնակավայրերին), ապա ստորագրություններին ներկայացվող սույն մասով սահմանված տոկոսների չափը կիրառվում է տվյալ բնակավայրի (բնակավայրերի) բնակիչների թվի համար ։
  3. Եթե հարցերի հեղինակներ են համայնքի ղեկավարը, վարչական ղեկավարը կամ ավագանու անդամը, ապա պետք է ներկայացվեն որոշման նախագծեր, որոնց կցվում են դրանց ընդունման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումը, նախագծի ընդունման դեպքում համայնքի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին տեղեկանքը և որոշման ընդունման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր։ Այն դեպքում, երբ նախագիծն ավագանու նիստում քննարկվելուց առաջ օրենքով սահմանված կարգով պետք է անցկացվեն նախագծի հանրային բաց լսումներ կամ քննարկումներ, ապա նախագծին կցվում է նաև ամփոփաթերթ` նախագծի վերաբերյալ հանրային լսումների կամ քննարկումների արդյունքում ստացված առաջարկությունների և (կամ) առարկությունների, դրանց ընդունման, իսկ  չընդունման դեպքում՝ հիմնավոր պատճառների վերաբերյալ:
  4. Ավագանու նիստի օրակարգի նախագիծը, դրանում ընդգրկված հարցերի որոշումների նախագծերը և դրանց կից փաստաթղթերը նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ տրամադրվում են ավագանու անդամներին:
  5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը, եթե դրանք քննարկվելու են ավագանու հրապարակային նիստում, ավագանու անդամներին նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ տրամադրվում են էլեկտրոնային եղանակով՝ ավագանու կանոնակարգով սահմանված կարգով:
  6. Ավագանու 9 և ավելի անդամ ունեցող ավագանու նիստի օրակարգում ընդգրկվող հարցերը պետք է նախապես քննարկվեն ավագանու իրավասու մշտական հանձնաժողովում: Քննարկման արդյունքում ձևավորված կարծիքը կամ եզրակացությունն ավագանու նիստից առնվազն մեկ օր առաջ տրամադրվում է աշխատակազմի ղեկավարին և կցվում է ավագանու նիստի օրակարգի նյութերին:
  7. Ավագանու նիստում օրակարգային հարցերի քննարկման ընթացքում, ավագանու կանոնակարգով սահմանված կարգով, համապատասխան իրավասու հանձնաժողովը ներկայացնում է հարցի վերաբերյալ հանձնաժողովի ձևավորած կարծիքը կամ եզրակացությունը։
  8. Ավագանու նիստի օրակարգի նախագծում ընդգրկվող այն հարցերը, որոնք նախապես չեն քննարկվել ավագանու իրավասու մշտական հանձնաժողովում, չեն ընդգրկվում ավագանու նիստի օրակարգի նախագծում, բացառությամբ այն դեպքերի, երբ մինչև ավագանու նիստի օրը տվյալ հարցի (հարցերի) քննարկման նպատակով առնվազն երկու անգամ հրավիրված իրավասու մշտական հանձնաժողովի նիստերը չեն կայանում՝ իրավազորությունը չապահովելու պատճառով։
  9. Ավագանու նիստի ընթացքում օրակարգում կարող են ընդգրկվել հրատապ լուծում պահանջող, անհետաձգելի և (կամ) համայնքի զարգացման համար հանրային կարևորություն ունեցող հարցեր՝ համայնքի ավագանու քվեարկության միջոցով՝ նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ։ Սույն մասով նախատեսված հարցերը նախապես չեն քննարկվում ավագանու իրավասու մշտական հանձնաժողովում:
  10. Եթե մինչև 9 ավագանու անդամ ունեցող համայնքում ավագանու որոշմամբ նույնպես ստեղծվել են ավագանու մշտական հանձնաժողովներ, ապա կիրառվում են սույն հոդվածի 6-8-րդ մասերով սահմանված դրույթները։
  11. Ավագանու նիստի օրակարգը հաստատվում է ավագանու որոշմամբ:

 

Հոդված 20.

Հանրության տեղեկացումը համայնքի ավագանու նիստերի մասին

 

  1. Ավագանու հերթական նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ համայնքի ղեկավարն ապահովում է ավագանու նիստի օրակարգի նախագծի հրապարակումը, որտեղ նշվում է նիստի անցկացման վայրը, օրը և ժամը: Հրապարակումն իրականացվում է համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում, ինչպես նաև համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերում՝ բնակիչների համար տեսանելի վայրերում դրանք փակցնելու միջոցով: Այդ տեղեկությունները տարածվում են նաև զանգվածային լրատվության միջոցներով, հրապարակվում են համայնքի պաշտոնական համացանցային կայքում՝ ներբեռնման հնարավորությամբ, ինչպես նաև հրապարակային ծանուցումների www.azdarar.am կայքում։ 
  2. Նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ նիստի օրակարգի նախագծում ընդգրկված որոշումների նախագծերը և դրանց կից փաստաթղթերը, որոնք քննարկվելու են ավագանու հրապարակային նիստում, տեղադրվում են համայնքի պաշտոնական համացանցային կայքում` ներբեռնման հնարավորությամբ:
  3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի պահանջելու և օրենքով սահմանված կարգով ստանալու սույն հոդվածով նախատեսված հրապարակային փաստաթղթերն ու տեղեկատվությունը:

 

Հոդված 21.

Համայնքի ավագանու նիստը

 

  1. Մինչև համայնքի ղեկավարի ընտրվելը կամ ընտրված լինելու մասին հայտարարվելը, ինչպես նաև նորընտիր համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունները ստանձնելը, ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:
  2. Ավագանու նիստը հրավիրում և վարում է համայնքի ղեկավարը, նրա բացակայության դեպքում՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալը, վերջիններիս պաշտոնները թափուր լինելու դեպքում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը:
  3. Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված կարող են հրավիրվել ավագանու հեռավար եղանակով նիստեր:
  4. Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում նիստին մասնակցելու համար գրանցվել է ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի կեսից ավելին: Եթե կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստի իրավազորությունը, ապա նիստի չկայացման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները:
  5. Եթե կես ժամվա ընթացքում իրավազորությունն ապահովված նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը կամ նրա առաջին տեղակալն, ապա նիստը վարողի չներկայանալու մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները, որից հետո նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:
  6. Ավագանին օրենքով սահմանված կարգով ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, որոնք ենթակա են կատարման համայնքի տարածքում: Ավագանին ընդունում է որոշումներ, որոնք ըստ բնույթի կարող են լինել նորմատիվ, անհատական և ներքին (լոկալ):
  7. Ավագանու նիստում կարող է քննարկվել համայնքի շահերին վերաբերող և օրենքով պետական մարմիններին, կազմակերպություններին և պաշտոնատար անձանց իրավասությանը չվերապահված ցանկացած հարց: Քննարկվող հարցերի վերաբերյալ ավագանին` իր իրավասությունների շրջանակներում ընդունում է որոշումներ։
  8. Համայնքի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս գտնվող հարցերի առնչությամբ ավագանին իր որոշմամբ կարող է ընդունել ուղերձներ` ուղղված համայնքի բնակչությանը, համայնքի ղեկավարին, մարզպետին կամ այլ մարմինների և կազմակերպությունների: Ավագանին կարող է ընդունել նաև հայտարարություններ։
  9. Ավագանու որոշումներն ընդունվում են ավագանու` իրավազոր նիստին ներկա կամ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում նիստին մասնակցողանդամների ձայների կեսից ավելիով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
  10. Ավագանու որոշման մեջ նշվում են որոշման նախագծին կողմ, դեմ և ձեռնպահ քվեարկած ավագանու անդամների անուններն ու ազգանունները: Ավագանու որոշումը ստորագրում է նիստը վարողը և նիստին ներկա, քվեարկությանը մասնակցած ավագանու անդամները:
  11. Ավագանու նիստը շարունակվում է մինչև օրակարգի սպառումը կամ իրավազորության դադարումը: Նիստը կարող է ընդհատվել ավագանու որոշմամբ կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում:
  12. Ավագանու նիստերն արձանագրվում են, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում՝ նաև տեսաձայնագրվում: Նիստերի արձանագրումը, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում նաև տեսաձայնագրումն, ապահովում է աշխատակազմի ղեկավարը: Ավագանու նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստը վարողը, ավագանու նիստին մասնակցած անդամները և արձանագրողը: Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում ավագանու նիստի արձանագրությունը ստորագրում են նիստը վարողը և արձանագրողը՝ արձանագրությանը կցելով նիստի տեսաձայնագրությունը, իսկ ավագանու անդամները նիստի ընթացքում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ արտահայտած իրենց դիրքորոշումը էլեկտրոնային փոստով ներկայացնում են աշխատակազմի ղեկավարին, ով տպագրում է դրանք և կցում նիստի արձանագրությանը:
  13. Ավագանու հրապարակային նիստերի ստորագրված արձանագրությունները տասնօրյա ժամկետում տեղադրվում են համայնքի պաշտոնական համացանցային կայքում՝ ներբեռնման հնարավորությամբ:
  14. Ավագանու նիստը հրապարակային է: Ավագանու կանոնակարգով նախատեսված դեպքերում ավագանու նիստին ներկա անդամների ձայների երկու երրորդի որոշմամբ կարող են անցկացվել դռնփակ նիստեր և քննարկումներ: Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում հեռավար եղանակով դռնփակ նիստեր կամ քննարկումներ չեն անցկացվում:
  15. Այն դեպքում, երբ ավագանու նիստում պետք է քննարկվի օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող հարց, ապա այդ հարցը քննարկվում է ավագանու դռնփակ նիստում՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց մասնակցությամբ, իսկ նիստի հետ կապված փաստաթղթերի նախապատրաստումը, պահպանումը, վերարտադրումը, փոխանցումը և դրանց հասանելիությունը կատարվում են գաղտնի գործավարության համար սահմանած կանոնների համաձայն: Համայնքի ավագանու անդամներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրամադրելու համար համայնքի ղեկավարը դիմում է պետական լիազոր համապատասխան մարմնին:
  16. Ավագանու հրապարակային նիստերն առցանց հեռարձակվում են համայնքի պաշտոնական համացանցային կայքում:
  17. Համայնքի ղեկավարի տեղակալներն իրավունք ունեն մասնակցելու ավագանու նիստերին, արտահերթ ելույթ ունենալու, ինչպես նաև պատասխանելու հարցերին։ Ավագանու նիստերին մասնակցում են վարչական ղեկավարները։ Ավագանու նիստը վարողի հրավերով ավագանու նիստերին մասնակցում են աշխատակազմի աշխատողները:
  18. Ավագանու կանոնակարգով սահմանված կարգով ավագանու հրապարակային նիստի ժամանակ նիստերի դահլիճում կարող են ներկա գտնվել այլ անձինք:
  19. Համայնքի ղեկավարի կամ ավագանու խմբակցությունների հրավերով և ավագանու համաձայնությամբ ավագանու նիստին կարող են մասնակցել, ելույթներ ունենալ և պատասխանել հարցերին նաև այլ անձինք:

 

Հոդված 22.

Որոշումների բողոքարկումը

 

  1. Ավագանու որոշման վերաբերյալ համայնքի ղեկավարը՝ որոշման ընդունման օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ժամկետում, ավագանուն կարող է ներկայացնել գրավոր առարկություններ և առաջարկություններ` համապատասխան հիմնավորումներով, եթե ավագանու որոշումը, իր կարծիքով և հիմնավորմամբ, հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին կամ ավագանու նախկին որոշումներին:
  2. Եթե համայնքի ղեկավարն ավագանու որոշման դեմ առարկում է, ապա առարկությունն ավագանու անդամներին տրամադրելու օրվանից հետո երեք աշխատանքային օրյա ժամկետում հրավիրում է ավագանու արտահերթ նիստ, իսկ որոշման կատարումը հետաձգվում է մինչև այդ նիստում ավագանու կողմից դրա քննարկումը: Ավագանին քննարկում է նշված առարկությունները և որոշում է ընդունում դրա վերաբերյալ: Եթե համայնքի ղեկավարի հրավիրած արտահերթ նիստում որոշումը չի վերանայվում կամ ավագանու նիստը չի կայանում, ապա  որոշումն ուժի մեջ է մտնում և ենթակա է  կատարման օրենքով սահմանված կարգով:
  3. Ավագանու որոշումները համայնքի ղեկավարը կարող է բողոքարկել դատական կարգով:
  4. Ավագանու անդամը կարող է առարկել համայնքի ղեկավարի որոշման դեմ՝ որոշման ընդունման օրվանից հետո` երեք աշխատանքային օրյա ժամկետում, այդ նպատակով սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով նախաձեռնելով ավագանու արտահերթ նիստ, եթե համայնքի ղեկավարի որոշումը, իր կարծիքով և հիմնավորմամբ, հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին: Եթե ավագանին գտնի, որ համայնքի ղեկավարի որոշումը հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին, ապա նա  ընդունում է որոշում` համապատասխան հիմնավորումներով, առաջարկելով համայնքի ղեկավարին իր որոշումը փոփոխելու կամ դրա գործողությունը դադարեցնելու:
  5. Համայնքի ղեկավարի որոշումը փոփոխելու կամ դրա գործողությունը դադարեցնելու մասին ավագանու որոշումը համայնքի ղեկավարին հանձնելու պահից համայնքի ղեկավարի որոշման գործողությունը կասեցվում է մինչև համայնքի ղեկավարի կողմից դրա քննարկումը:
  6. Համայնքի ղեկավարը երեք աշխատանքային օրյա ժամկետում պարտավոր է քննարկել ավագանու որոշումը և դրա վերաբերյալ կայացնել իր որոշումը՝ օրենսդրությանը կամ  ավագանու որոշումներին համապատասխանեցնելու կամ  ավագանու որոշումը չընդունելու մասին:
  7. Իր որոշումը համայնքի ղեկավարը պարտավոր է անմիջապես ուղարկել ավագանու անդամներին: Համայնքի ղեկավարի կողմից սույն հոդվածի 6-րդ մասով նշված համապատասխան որոշումներից որևէ մեկն ընդունելու պահից որոշման կասեցումը դադարեցվում է:
  8. Եթե համայնքի ղեկավարը սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում ավագանու որոշման վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում, ապա համայնքի ղեկավարի որոշումը համարվում է չընդունված:

 

Հոդված 23.

Համայնքի ավագանու արտահերթ նիստը

 

  1. Ավագանու արտահերթ նիստը հրավիրվում է համայնքի ղեկավարի, նրա բացակայության դեպքում՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալի, վերջիններիս պաշտոնները թափուր լինելու դեպքում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կամ ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ:
  2. Արտահերթ նիստ հրավիրելու և գումարելու կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:
  3. Ավագանու արտահերթ նիստը գումարվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում, սակայն նախաձեռնությունից ոչ շուտ, քան երեք աշխատանքային օրից: Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվում են բացառապես հրատապ լուծում պահանջող, անհետաձգելի և (կամ) համայնքի զարգացման համար հանրային կարևորություն ունեցող հարցեր։ Ավագանու արտահերթ նիստեր հրավիրվում են նաև սույն օրենքով սահմանված դեպքերում։
  4. Արտահերթ նիստի օրակարգը, դրանում ընդգրկված հարցերի որոշումների նախագծերը և դրանց կից փաստաթղթերն ավագանու անդամներին տրամադրվում են արտահերթ նիստը նախաձեռնելուց հետո` ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում: Նույն ժամկետում այդ նյութերը, եթե դրանք քննարկվելու են ավագանու հրապարակային նիստում, պետք է տեղադրվեն նաև համայնքի պաշտոնական համացանցային կայքում:
  5. Արտահերթ նիստի օրակարգի ձևավորումը, արտահերթ նիստի մասին տեղեկացումն, իրավասու հանձնաժողովում քննարկումն ու գումարումն իրականացվում են հերթական նիստի համար սույն օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն հոդվածի առանձնահատկությունները:

 

Հոդված 24.

Համայնքի ավագանու լիազորությունները

 

  1. Համայնքի ավագանին սույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված կարգով`

1) ընդունում է իր կանոնակարգը.

2)  ընտրում է համայնքի ղեկավարին.

3) որոշում է ընդունում համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ.

4) հաստատում է համայնքի զարգացման  ռազմավարությունը, դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունը, փոփոխություններ է կատարում դրանում.

5) հաստատում է համայնքի զարգացման ոլորտային ծրագրերը, դրանց իրականացման վերաբերյալ հաշվետվությունները, փոփոխություններ է կատարում դրանցում.

6) հաստատում է համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, փոփոխություններ է կատարում դրանում.

7) հաստատում է համայնքի բյուջեն, փոփոխություններ է կատարում բյուջեում, հաստատում է բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը.

8) ի գիտություն է ընդունում բյուջեի կատարման մասին համայնքի ղեկավարի ներկայացրած եռամսյակային հաղորդումները.

10) հաստատում է համայնքի տարեկան աշխատանքային պլանը, դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունը, փոփոխություններ է կատարում դրանում.

11) վերահսկում է համայնքի բյուջեի կատարումը, համայնքի ստացած վարկերի ու այլ ներգրավված ֆինանսական միջոցների օգտագործումը.

12) հաստատում է ռոյալթիներից համայնքային մասհանումների ծախսման ծրագրերը, դրանցում առաջարկվող փոփոխությունները, վերահսկում է դրանց իրականացումը.

13) որոշում է կայացնում համայնքի կազմում ընդգրկված, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրերում վարչական ղեկավար ունենալու կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու մասին.

14) հաստատում է համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման (համայնքային ենթակայության ճանապարհների մասով).

15) որոշում է տեղական ինքնակառավարման մարմինների և վարչական ղեկավարների նստավայրերը.

16) սահմանում է համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը.

17) իր անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ կամ համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է ընդունում տեղական հանրաքվե անցկացնելու մասին.

18) ընդունում է տեղական հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերի ֆինանսավորման մասին որոշում.

19) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի լիազորությունների իրականացման նկատմամբ.

20) դատական կարգով կարող է վիճարկել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և ավագանու որոշումներին հակասող` համայնքի ղեկավարի որոշումները.

21) որոշում է համայնքի ղեկավարի վարձատրության չափը.

22) որոշում է կայացնում միջհամայնքային միավորումներ ստեղծելու, դրանցում իր ներկայացուցիչը նշանակելու, ինչպես նաև միջհամայնքային կամ անդրսահմանային համագործակցության այլ ձևերում մասնակցելու մասին.

23) առաջարկություն է ներկայացնում պետական լիազորված մարմին` այլ համայնքների հետ միավորվելով նոր համայնք ձևավորելու վերաբերյալ.

24) որոշում է կայացնում կամ կազմում արձանագրություն համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման վերաբերյալ.

25) համայնքի անունից իրականացնում է համայնքային կառավարչական հիմնարկի հիմնադրի գործառույթներ.

26) որոշում է կայացնում համայնքային հիմնարկների, համայնքային առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադրման, վերակազմակերպման կամ լուծարման մասին.

27) իր որոշմամբ համաձայնություն է տալիս համայնքի ղեկավարի ներկայացրած` համայնքային հիմնարկների ղեկավարների թեկնածուներին.

28)  որոշում է կայացնում առևտրային կազմակերպությանը մասնակցության մասին և հաստատում է  այդ կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների և վերստուգիչ մարմինների կազմերում իր ներկայացուցիչներին: Այդ մարմիններում ավագանու առաջադրած ներկայացուցիչների թիվը կարող է լինել միայն դրանց կազմի թվի կեսից պակաս.

29) սահմանում է օրենքով սահմանված տեղական հարկերի դրույքաչափերը , ինչպես նաև տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը.

30) սահմանում է համայնքի կողմից մատուցվող ծառայությունները և դրանց դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը.

 31) համայնքի սեփականություն հանդիսացող տարածքներում հաստատում է այն վայրերի ցանկը, որտեղ թույլատրվում է վաճառքի և (կամ) վարձույթի նպատակով կայանել ավտոտրանսպորտային միջոցները.

32) իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքով նախատեսված լիազորություններ.

33) հաստատում է համայնքի սեփականություն հանդիսացող գույքի կառավարման տարեկան ծրագիրը, որը բխում է համայնքի զարգացման ռազմավարությունից.

34) որոշում է կայացնում համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու կամ օտարելու մասին (ներառյալ՝ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրով նախատեսված դեպքերում, բացառությամբ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերի), որում պետք է նշվեն օգտագործման տրամադրման կամ օտարման եղանակը, ժամկետները, նպատակը, օգտագործման տրամադրման դեպքում` օգտագործման ժամկետը և վճարի չափը, ուղղակի վաճառքի դեպքում` վաճառքի գինը, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գինը: Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու դեպքում ավագանու որոշման մեջ պետք է նշվեն նաև հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, մակերեսը, նպատակային նշանակությունը, հողատեսքը, գործառնական նշանակությունը.

35) որոշում է կայացնում համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանակոչման և անվանափոխման վերաբերյալ: Բացառիկ դեպքերում նշանավոր որևէ անհատի անվամբ մինչև նրա մահվան հինգ տարին լրանալն անվանակոչում կամ անվանափոխում կատարելու վերաբերյալ կայացնում է որոշում այդ նպատակով անցկացված հանրային լսումների արդյունքների հիման վրա: Մանկապատանեկան մարզական կազմակերպությունների անվանակոչումը և անվանափոխումը կատարվում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով.

36) իր որոշմամբ վավերացնում է համայնքի կողմից Հայաստանի Հանրապետության համայնքների կամ այլ պետությունների համայնքների հետ կնքված պայմանագրերը կամ համագործակցության այլ փաստաթղթերը.

37) որոշում է կայացնում համայնքների հիմնադրած միություններին անդամակցելու և դրանց անդամավճարները մուծելու մասին.

38) որոշում է կայացնում վարկերի, փոխատվությունների կամ օրենքով սահմանված կարգով այլ միջոցների ներգրավման վերաբերյալ,հաստատում է համայնքային պարտատոմսերի թողարկման փաստաթղթերը.

39) ավագանու կանոնակարգով սահմանված կարգով որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու կամ պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու վերաբերյալ.

40) որոշում է կայացնում համայնքի և (կամ) բազմաբնակավայր համայնքի կազմում ներառված բնակավայրի խորհրդանիշներ (դրոշ, զինանշան, օրհներգ) ունենալու մասին և հաստատում է այդ խորհրդանիշները.

41) որոշում է ընդունում համայնքի աշխատակազմի, համայնքային հիմնարկների, համայնքային ենթակայությամբ առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները, կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

42) որոշում է ընդունում համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, դրանց փոփոխությունները, ինչպես նաև նախագծման առաջադրանքները հաստատելու մասին

43) հաստատում է համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը.

44) հաստատում է համայնքի հողերի օգտագործման սխեմաները.

45) հաստատում է համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը.

46) հաստատում է համայնքի հողային հաշվեկշիռը.

47) պետական լիազորված մարմին առաջարկություն է ներկայացնում կամ համաձայնություն է տալիս համայնքի կամ համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրի անվանափոխության վերաբերյալ.

48) որոշում է կայացնում համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակի, անվանումների ու ձևավորման կարգը հաստատելու վերաբերյալ.

49) սահմանում է այն շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները, որտեղ իրականացվում կամ մատուցվում են քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ.

50) սահմանում է համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները և իրականացման կարգը.

51) քննարկում է Հաշվեքննիչ պալատի իրականացրած հաշվեքննության կամ այլ իրավասու պետական մարմինների իրականացրած ստուգումների արդյունքները և իր իրավասության շրջանակում դրանց վերաբերյալ ընդունում է որոշում.

52) որոշում է կայացնում համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու վերաբերյալ.

53) որոշում է կայացնում համայնքում հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու վերաբերյալ.

54) սահմանում է համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները.

55) սահմանում է առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը (22.00-ից մինչև 7.00-ն, 23.00-ից մինչև 7.00-ն և 24.00-ից մինչև 7.00-ն).

56) սահմանում է համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները.

57) սահմանում է համայնքի տարածքում կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի վայրերը և ժամը.

58) որոշում է ընդունում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջների վերաբերյալ.

59) սահմանում է հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30‑ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները․

60) սահմանում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը, բացառությամբ տեղական տուրքերի կամ վճարների այն տեսակների, որոնց թույլտվությունների տրամադրման կարգը սահմանված է օրենքով կամ Կառավարության որոշումներով.

61) հաստատում է տեղական ինքնակառավարման մարմիններում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիրը.

62) սահմանում է մշակութային գործունեության իրականացման նպատակով քաղաքային բնակավայրերի հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները.

63) սահմանում է քաղաքային բնակավայրերում տնային կենդանիներ պահելու կարգը.

 64) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում համայնքին առնչվող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ տրամադրում է նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն.

65) սահմանում է շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները.

66) սահմանում է շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը և շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու և պահպանելու համար վճարների չափը.

67) համայնքում նախատեսվող ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ տրամադրում է նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն.

68) սահմանում է ավագանու և համայնքի ղեկավարի կողմից քաղաքացիների ընդունելության կարգը.

69) սահմանում է ավագանու անդամների վերապատրաստման կարգը, միջոցներ է հատկացնում վերապատրաստումների կազմակերպման նպատակով.

70) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանումն իրականացնելու նպատակով, հաստատում է պարտադիր նորմերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ վճարների չափերը.

71) հաստատում է համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրերի և խոտհարքների օգտագործման (կառավարման) պլանը.

72) համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի վարչական սահմաններում  գյուղատնտեսական կենդանիների արածեցման կարգը.

73) որոշում է ընդունում համայնքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնների վերաբերյալ․

74) հաստատում է համայնքի երիտասարդների կարիքից և պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարական ծրագրից բխող համայնքի երիտասարդական քաղաքականությունը.

75) հաստատում է համայնքի ավագանու անդամի վարքագծի կանոնները.

76) համայնքի ղեկավարի առաջարկությամբ ընդունում է որոշում սուբվենցիոն ծրագրերին համաձայնություն տալու մասին.

77) քննարկում է իրավական և մասնագիտական հսկողության արդյունքները և դրանց վերաբերյալ կայացնում որոշում.

78) համայնքի ղեկավարի առաջարկությամբ համաձայնություն է տալիս պետության կամ միջազգային կազմակերպությունների կողմից համայնքում իրականացվելիք ծրագրերին համայնքի մասնակցության և համայնքի բյուջեից համաֆինանսավորման մասին.

79) հաստատում է ավագանու հանձնաժողովների անհատական կազմերը.

80) համայնքի ղեկավարի առաջարկությամբ հաստատում է համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկումներ անցկացնելու կարգը․

81) համայնքի ղեկավարի առաջարկությամբ հաստատում է համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող  արոտավայրերի  և խոտհարքների օգտագործման (կառավարման) պլանը.

82) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սահմանում և փոփոխում է հողերի նպատակային և գործառնական, ինչպես նաև հաստատում է շենք-շինությունների նպատակային և գործառնական նշանակությունները.

83) համայնքի ղեկավարի առաջարկությամբ հաստատում է համայնքում կազմավորվող աղետների ռիսկի կառավարման խորհրդի աշխատակարգը, գործառույթները, կազմը, ինչպես նաև՝ աղետների ռիսկի կառավարման պլանը.

84) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով սահմանված այլ լիազորություններ:

2․ Համայնքի ավագանին ընդունում է մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու մասին որոշում։

 

Հոդված 25.

Համայնքի ավագանու անդամի այլ պաշտոններ զբաղեցնելու  կամ աշխատանք կատարելու սահմանափակումները

 

  1. Համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ՝

1) զբաղեցնել ղեկավար պաշտոն (տնօրեն, փոխտնօրեն, գլխավոր ֆինանսիստ) համայնքային ենթակայության կազմակերպություններում և հիմնարկներում.

2) աշխատել համայնքի աշխատակազմում.

3) զբաղեցնել հանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ, բացառությամբ իր կարգավիճակով պայմանավորված  պաշտոնների (համայնքի ղեկավարի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի, համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնների).

 

4) զբաղեցնել պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի, գլխավոր ֆինանսիստի պաշտոնը.

5) պարտադիր զինվորական ծառայության է անցնել զինված ուժերում կամ այլ զորքերում, բացառությամբ զորահավաքի և (կամ) պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին կանչվելու դեպքերի:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելու կամ աշխատանք կատարելու դեպքերում ավագանու անդամը պարտավոր է մեկշաբաթյա ժամկետում համայնքի ղեկավարին ներկայացրած գրավոր դիմումով հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն օրենքով սահմանված կարգով:
  2. Համայնքի ավագանու անդամի նկատմամբ կիրառվում են նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները:

 

Հոդված 26.

Համայնքի ավագանու անդամի իրավունքները

 

  1. Համայնքի ավագանու անդամն իրավունք ունի`

1) առաջարկություններ ներկայացնելու ավագանու նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և ավագանու քննարկմանը ներկայացնելու հարցեր, որոշումների նախագծեր, ինչպես նաև համայնքի զարգացման ռազմավարություններ և ծրագրեր.

3) համայնքի ղեկավարից պահանջելու և ստանալու նրա, աշխատակազմի, համայնքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկատվություն.

4) վարչական ղեկավարից պահանջելու և ստանալու նրա գործունեության վերաբերյալ տեղեկատվություն.

5) կատարելու համայնքի բնակիչների ընդունելություն, կազմակերպելու հանրային հանդիպումներ ու քննարկումներ.

6) ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները կամ գործողությունները բողոքարկելու դատարան, եթե խախտվել են նրա` որպես ավագանու անդամի իրավունքները.

7) ստանալու դրամական փոխհատուցում` սույն օրենքով սահմանված կարգով իր պարտականություններն իրականացնելու հետևանքով կատարած ծախսերի դիմաց:

8) իրականացնել սույն օրենքով, այլ օրենքներով և ավագանու կանոնակարգով սահմանված այլ իրավունքներ:

 

Հոդված 27.

Համայնքի ավագանու անդամի պարտականությունները

 

  1. Համայնքի ավագանու անդամը պարտավոր է իր գործունեության ընթացքում առաջնորդվել օրենքով և համայնքի բարօրությանն ուղղված համոզմունքով:
  2. Համայնքի ավագանու անդամը պարտավոր է`

1) մասնակցել ավագանու նիստերին և քվեարկություններին.

2) պարբերաբար հանդիպել համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնել ավագանու աշխատանքների մասին.

3) մասնակցել ավագանու կողմից անցկացվող՝ քաղաքացիների ընդունելություններին.

4) ավագանու կանոնակարգով սահմանված կարգով անդամակցել ավագանու որևէ մշտական հանձնաժողովի, մասնակցել դրա նիստերին.

5) օժանդակել համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցությանը.

6) անհամատեղելի պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու կամ աշխատանքի ընդունվելու պահից մեկ շաբաթվա ընթացքում գրավոր տեղյակ պահել ավագանուն և համայնքի ղեկավարին.

7) ստորագրել իր մասնակցությամբ ընդունված փաստաթղթերը, իսկ սույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում ավագանու նիստի տեսաձայնագրման ընթացքում բանավոր արտահայտել իր դիրքորոշումը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի միջոցով հաստատել այն.

8) մասնակցել ավագանու վերապատրաստումներին.

9) իրականացնել սույն օրենքով, այլ օրենքներով և ավագանու կանոնակարգով սահմանված այլ պարտականություններ:

 

Հոդված 28.

Համայնքի ավագանու անդամի շահերի բախումը

 

  1. Համայնքի ավագանու անդամը «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակում պետք է խուսափի շահերի բախման իրավիճակի առաջացումից, ձեռնպահ մնա շահերի բախման իրավիճակում գործողություն (անգործություն) կատարելուց կամ որոշում ընդունելուց, ինչպես նաև պարտավոր է չմասնակցել ավագանու որոշումների քվեարկությանը, այդ թվում՝ որոշման կայացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին մասնակցելուց կամ այլ կերպ որոշման կայացման գործընթացին մասնակցելուց:

 

  1. Եթե ավագանու անդամի մասնակցությամբ իր լիազորությունների շրջանակում գործողության կատարումը (անգործությունը) կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, ապա ավագանու անդամը պարտավոր է 10-օրյա ժամկետում համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր հայտարարություն շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին, որը ենթակա է քննարկման անհապաղ:
  2. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսած հայտարարության (դիմումի) քննությունն իրականացվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 29.

Ավագանու անդամի գործունեության հետևանքով առաջացած ծախսերի փոխհատուցումը և գործունեության երաշխիքները

 

  1. Համայնքի ավագանու անդամն իր լիազորություններից բխող գործունեության հետևանքով առաջացած ծախսերի դիմաց իր ցանկությամբ և ավագանու որոշմամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում , որը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Փոխհատուցում չի ստանում տվյալ ամսվա ընթացքում հրավիրված ավագանու և (կամ) մշտական հանձնաժողովների նիստերի կեսից կամ ավելի քան կեսից բացակայած ավագանու անդամը։
  2. Համայնքի ղեկավարը համայնքի բնակիչների ընդունելության, ինչպես նաև հանրային հանդիպումներ և քննարկումներ կազմակերպելու համար յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ օր կահավորված սենյակ կամ դահլիճ է հատկացնում համայնքի ավագանու անդամին:
  3. Համայնքի ղեկավարը, նրա տեղակալները, համայնքի աշխատակազմի ղեկավարը, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարը, համայնքի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են ավագանու անդամի պահանջով արտահերթ և սեղմ ժամկետում ընդունել նրան:
  4. Ավագանու նիստերին, ավագանու հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար ավագանու անդամին իր գործատուի մոտ աշխատանքի վայրում գործատուն ազատում է աշխատանքային պարտականությունների կատարումից՝ պահպանելով նրա աշխատատեղը (պաշտոնը) և հիմնական աշխատավարձը (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում՝ միջին աշխատավարձը, բացառությամբ պարգևատրման գումարների)։

5․ Համայնքի ավագանու անդամի ամսական դրամական փոխհատուցում տրամադրելու կարգն ու պայմանները, համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին՝ տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից տրված ավագանու որոշման նախագծի օրինակելի ձևի հիման վրա։

Հոդված 30.

Ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը

 

  1. Կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե`

1) հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երկու ամսից ավելի չեն գումարվում.

2) հերթական նստաշրջանի ընթացքում ավագանին երկու ամսից ավելի իր քննարկած հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում.

3) ավագանին հերթական նստաշրջանի երկու ամսվա ընթացքում համայնքի ղեկավարի ներկայացրած արտահերթ քննարկման ենթակա նախագծի վերաբերյալ որոշում չի կայացնում։

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում համայնքի ղեկավարը կազմում է արձանագրություն և ներկայացնում համապատասխան մարզպետին։
  2. Կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե սույն օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կրկին հրավիրված համայնքի ավագանու նիստը ևս չի գումարվում, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածով սահմանված կարգով նորընտիր ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավար չի ընտրվում կամ 142.3-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը մեկամսյա ժամկետում չի գումարվում կամ այն գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավար չի ընտրվում:
  3. Սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված հիմքերով ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման հետ միաժամանակ Կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:

 

Հոդված 31.

Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, դադարումը

 

  1. Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե`

1) դադարել են ավագանու լիազորությունները.

2) նա կորցրել է համայնքի ավագանու անդամի ընտրական իրավունքը.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ է ճանաչվել կամ անհայտ բացակայող.

4) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված դեպքերում, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

 5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման և կրում է պատիժը.

6) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու կամ աշխատանք կատարելու վերաբերյալ դիմում է ներկայացրել.

7) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու կամ աշխատանք կատարելու պահից մեկ շաբաթվա ընթացքում այդ մասին գրավոր չի տեղեկացրել համայնքի ղեկավարին կամ ավագանուն.

8) նա հրաժարական է տվել:

  1. Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների օրենքով սահմանված թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի ավելի քան կեսից կամ չի ստորագրել իր մասնակցությամբ ընդունված որոշումները և արձանագրությունները:

Ավագանու անդամի բացակայությունը ավագանու և (կամ) մշտական հանձնաժողովների նիստերից համարվում է հարգելի, եթե ավագանու անդամը աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է հիվանդության,  գործատուի մոտ աշխատանքի վայրից գործուղման մեկնելու, զորահավաքին կամ վարժական հավաքներին մասնակցելու, ընտանիքի անդամի ամուսնության կամ դժբախտ դեպքի վերաբերյալ համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված գրավոր փաստաթուղթ։

  1. Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա մահացել է կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է մահացած:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում, բացառությամբ 1-ին կետով նախատեսված դեպքի, համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հիման վրա համայնքի ղեկավարը, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում նաև համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կամ աշխատակազմի ղեկավարը կազմում են ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուղարկում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

 

 

  1. Ավագանու անդամը սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է համայնքի ղեկավարին կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատարին, որն այն հրապարակում է ավագանու առաջիկա նիստում: Համայնքի ղեկավարի կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի բացակայության դեպքում՝ ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է համայնքի աշխատակազմի ղեկավարին։
  2. Ավագանու անդամի կողմից իր դիմումն անձամբ ներկայացվելու անհնարինության դեպքում հրաժարականի դիմումը ներկայացնում է խմբակցության ղեկավարը կամ ավագանու անդամի կողմից լիազորված անձը:
  3. Համայնքի ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արձանագրությունը կազմելուց հետո մինչև նորընտիր ավագանու առաջին նիստի գումարումն ընկած ժամանակահատվածում ավագանու անդամ ընտրված թեկնածուն մանդատից հրաժարվելու մասին իր դիմումը «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Մինչև նորընտիր ավագանու առաջին նիստն ավագանու անդամ ընտրված թեկնածուից մանդատից հրաժարվելու մասին դիմում ստանալու դեպքում՝ ավագանու անդամի մանդատը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ` մեկշաբաթյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան նորընտիր ավագանու առաջին նիստը, տրվում է այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին:

 

Հոդված 32.

Ավագանու անդամի թափուր տեղը համալրելը

 

 

  1. Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման (դադարման) դեպքում այդ մանդատը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ մեկշաբաթյա ժամկետում տրվում է համապատասխան կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին` «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 33.

Ավագանու կողմից համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելը

 

  1. Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ կարող է ներկայացնել ավագանու անդամների օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդը: Որոշման նախագիծը ներառում է ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես համայնքի ղեկավարի թեկնածու։ Որոշման նախագիծը պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները:
  2. Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծը հանձնվում է համայնքի ղեկավարին, ինչպես նաև ավագանու խմբակցություններին: Ավագանու խմբակցություններն այդ մասին անհապաղ տեղեկացնում են իրենց խմբակցությունների անդամներին:
  3. Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո` 48 ժամվա ընթացքում, նախաձեռնող խմբի մեջ չմտնող ավագանու անդամների օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդը կարող է ևս ներկայացնել համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծ` առաջադրելով համայնքի ղեկավարի այլ թեկնածու:
  4. Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 11.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը:
  5. Քվեարկությունն անցկացվում է գաղտնի` քվեաթերթիկների միջոցով, որոնցում ընդգրկվում է համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծով առաջադրված թեկնածուն, իսկ եթե այդպիսի նախագծերը մեկից ավելի են, ապա համապատասխան քանակով թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
  6. Համայնքի ղեկավարին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն (թեկնածուներից մեկը) ստանում է ավագանու անդամների օրենքով սահմանված թվի ձայների մեծամասնությունը:
  7. Գործող համայնքի ղեկավարը սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում վայր է դնում իր լիազորությունները, իսկ նորընտիր համայնքի ղեկավարն իր լիազորություններն ստանձնում է սույն օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով:
  8. Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացնելու նախաձեռնություն կարող է ցուցաբերվել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց կամ անվստահության հարցը քննարկելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:
  9. Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու առաջարկություն չի կարող ներկայացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ:

 

ԳԼՈՒԽ 4. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ

Հոդված 34. Համայնքի ղեկավարի իրավական կարգավիճակը

  1. Համայնքի ղեկավարը`

1) տեղական ինքնակառավարման մարմին է.

2) ավագանու անդամ է.

3) կատարում է համայնքի ավագանու որոշումները.

4) պատասխանատու և հաշվետու է համայնքի ավագանու և բնակիչների առջև.

5) ներկայացնում է համայնքը, ավագանին և համայնքի աշխատակազմը այլ անձանց և մարմինների հետ հարաբերություններում.

6) իրականացնում է համայնքի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.

7) իր լիազորությունների շրջանակում ընդունում է հրամաններ, որոշումներ, որոնք ըստ բնույթի կարող են լինել անհատական և ներքին (լոկալ), կազմում է արձանագրություններ և արձակում կարգադրություններ:

Հոդված 35. Համայնքի ղեկավարին ներկայացվող պահանջները

  1. Համայնքի ղեկավար կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող, տվյալ համայնքում հաշվառված և ավագանու անդամ հանդիսացող անձը:
  2. Համայնքի ղեկավարը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն՝ առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Հոդված 36. Համայնքի ղեկավարի գործունեության կազմակերպումը

  1. Համայնքի ղեկավարն իր գործունեությունը կազմակերպում է իր տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, համայնքի աշխատակազմի, վարչական ղեկավարների, համայնքային ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների միջոցով:

Հոդված 37. Համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը

  1. Համայնքի ղեկավարն իր ընտրվելուց հետո` երրորդ աշխատանքային օրը, օրենքի ուժով հրավիրված հանդիսավոր նիստում համայնքի բնակիչների առջև հանդես է գալիս հետևյալ երդմամբ.

«Ստանձնելով (նշվում է համապատասխան համայնքի անվանումը) համայնքի ղեկավարի պաշտոնը` երդվում եմ.

Համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:

Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»:

  1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հանդիսավոր նիստի վրա չեն տարածվում ավագանու նիստի իրավազորությունը սահմանող պահանջները:
  2. Համայնքի ղեկավարի երդման արարողության կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:

Հոդված 38. Համայնքի ղեկավարի լիազորությունների դադարումը, դադարեցումը

  1. Համայնքի ղեկավարի լիազորությունները դադարում են նորընտիր ավագանու լիազորություններն ստանձնելու պահից:
  2. Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա`

1) կորցրել է ավագանու անդամի ընտրական իրավունքը.

2) համայնքի ղեկավարի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում կամ աշխատանք կատարում.

3) հրաժարական է տվել.

4) կորցրել է ավագանու անդամի լիազորությունը.

5) դադարեցվել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարվել է ազատազրկման և կրում է պատիժը.

7) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ կամ անհայտ բացակայող.

8) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված դեպքերում, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

9) նա զորակոչվել կամ ծառայության է անցել զինված ուժերում կամ այլ զորքերում, բացառությամբ զորահավաքի կամ վարժական հավաքներին կանչվելու դեպքերի:

  1. Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա մահացել է կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է մահացած:
  2. Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն օրենքով սահմանված կարգով՝ ավագանու կողմից անվստահություն հայտնելու դեպքում:

Հոդված 39.

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը

 

  1. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող, տվյալ համայնքում հաշվառված անձը:
  2. Համայնքի ղեկավարի կողմից մեկ ամսից ավելի իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության՝ մինչև դրա առաջացնող հանգամանքների վերացումը, ինչպես նաև հրաժարականի դեպքում՝ նրա լիազորությունների կատարումը վերապահվում է համայնքի ղեկավարի առաջին տեղակալին, իսկ այդ պաշտոնը թափուր լինելու պարագայում համայնքի ղեկավարի տեղակալին: Համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը թափուր լինելու պարագայում, համայնքի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է աշխատակազմի ղեկավարը:
  3. Քրեական հետապնդման շրջանակներում օրենքով սահմանված դեպքերում և կարգով համայնքի ղեկավարի պաշտոնավարումը կասեցվելիս համայնքի ղեկավարի որոշմամբ կամ կարգադրությամբ նրա լիազորությունների կատարումը վերապահվում է համայնքի ղեկավարի առաջին տեղակալին, իսկ այդ պաշտոնը թափուր լինելու պարագայում համայնքի ղեկավարի տեղակալին: Համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը թափուր լինելու պարագայում, համայնքի ղեկավարի պարտականությունները օրենքի ուժով ժամանակավորապես փոխանցվում են համայնքի աշխատակազմի ղեկավարին՝ մինչև տվյալ իրավիճակն առաջացնող հանգամանքների վերացումը:
  4. Համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը թափուր լինելու պարագայում համայնքի ղեկավարի կողմից մինչև մեկ ամիս ժամկետով իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում ավագանու նիստ հրավիրելու և վարելու պարտականությունները վերապահվում է համայնքի ավագանու՝ տարիքով ավագ անդամին: Այդ ընթացքում համայնքի ավագանու նիստի օրակարգում չեն կարող ընդգրկվել համայնքի զարգացման ծրագրի, համայնքի միջնաժամկետ ծախսային ծրագրի, բյուջեի, հաստիքացուցակների հաստատման և հաստիքացուցակներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, տարեկան աշխատանքային պլանի նախագծերը, ինչպես նաև ավագանու նիստի ընթացքում չեն կարող ներկայացվել համայնքի ղեկավարի՝ սույն օրենքով նախատեսված հաշվետվությունները:
  5. Եթե համայնքի ավագանու առաջին նիստ նշանակելու օրվանից քսան օրվա ընթացքում չի գումարվում և ավագանին չի ստանձնում իր լիազորությունները, կամ սույն օրենքով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա Վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:
  6. Եթե օրենքով միավորված կամ բաժանված համայնքի ավագանու առաջին նիստ նշանակելու օրվանից քսան օրվա ընթացքում նիստ չի գումարվում, կամ սույն օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա Վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:
  7. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնավարման ընթացքում չեն կարող կատարվել աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կանոնադրական, կառուցվածքային և հաստիքացուցակի փոփոխություններ:

 

Հոդված 40. Համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը

  1. Համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հետևյալ տոկոսաչափերով.

1) մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 80,00 տոկոս.

2) 1001-ից մինչև 5000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 100,00 տոկոս.

3) 5001-ից մինչև 20000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 110,00 տոկոս.

4) 20001-ից մինչև 75000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 120,00 տոկոս.

5) 75000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 140,00 տոկոս:

Հոդված 41. Համայնքի ղեկավարի ընդհանուր բնույթի լիազորությունները

  1. Համայնքի ղեկավարն սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) կազմակերպում է ավագանու գործունեության աշխատանքները.

2) իրականացնում է համայնքի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.

3) ապահովում է համայնքի ավագանու որոշումների կատարումը.

4) սույն օրենքով և ավագանու կանոնակարգով սահմանված կարգով հրավիրում և վարում է ավագանու նիստերը.

5) ավագանու հաստատմանն  է ներկայացնում համայնքի զարգացման ռազմավարությունը, դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունը.

6) ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի զարգացման ծրագրերը.

7) մշակում և ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի տարեկան աշխատանքային պլանը, դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունը.

8) տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքային մասհանումների ծախսման ծրագրերը, դրանցում առաջարկվող փոփոխությունները.

9) մինչև հաջորդ տարվա ապրիլի մեկը՝ ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում հանրությանը և ավագանուն, իր գործունեության և համայնքի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին: Այդ հաշվետվությունները տեղադրվում են համայնքի պաշտոնական համացանցային կայքում.

10) ավագանուն հաստատմանն է ներկայացնում համայնքի սեփականություն հանդիսացող գույքի կառավարման տարեկան ծրագիրը, դրան համապատասխան ավագանու տնօրինմանն  է ներկայացնում համայնքի սեփականություն հանդիսացող գույքը.

11) սույն օրենքով սահմանված դեպքերում՝ ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի աշխատակազմի, համայնքային հիմնարկների, համայնքային ենթակայությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների, դրանց կառուցվածքների վերաբերյալ որոշման նախագծերը և դրանցում առաջարկվող փոփոխությունները.

12) օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում է աշխատակազմի ղեկավարին, համայնքային քաղաքական, բացառությամբ համայնքի ղեկավարի առաջին տեղակալի, վարչական և համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց, առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.

13) մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակում, ինչպես նաև պաշտոնից ազատում է համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներին.

14) հաստատում է աշխատակազմի գործավարության կարգը.

15) ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքային ծառայության մասով աշխատակազմի կառուցվածքների վերաբերյալ որոշման նախագիծը և դրանում առաջարկվող փոփոխությունները.

16) ավագանու հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի, համայնքային հիմնարկների, համայնքային ենթակայությամբ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագծերն ու դրանցում առաջարկվող փոփոխությունները.

17) ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին որոշման նախագծերը.

18) ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ մարմինների և վերստուգիչ մարմինների կազմերի վերաբերյալ որոշման նախագծերը.

19) համայնքի ավագանու որոշմամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին, բացառությամբ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների, որոնք նշանակվում են մրցույթի արդյունքներով: Համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատում է սույն օրենքով սահմանված՝ տարածքային կառավարման բնագավառի պետական մարմինը: Համայնքի բնակավայրերում գտնվող համայնքային հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներին պաշտոնի նշանակելիս և պաշտոնից ազատելիս խորհրդակցում է վարչական ղեկավարի հետ: Ավագանու կողմից երկու անգամ համաձայնություն չտալու դեպքում համայնքի ղեկավարը նշանակում է կատարում առանց համաձայնեցնելու ավագանու հետ: Մինչև համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի կայացումը համայնքի ղեկավարը կարող է նշանակել համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով: Եթե հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ երեք ամիս ժամկետով, եթե չի լրացել այդ պաշտոնում պաշտոնավարման համար օրենքով սահմանված  առավելագույն տարիքը: Սույն կետով սահմանված կարգավորումները չեն տարածվում առողջապահական՝ համայնքային ենթակայության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների վրա: Առողջապահական համայնքային ենթակայության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության ղեկավարին համայնքի ղեկավարը նշանակում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքին և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերին համապատասխան.

20) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքի կազմում ընդգրկված, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրում վարչական ղեկավար ունենալու կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու մասին.

21) հանդես է գալիս տեղական հանրաքվե նշանակելու նախաձեռնությամբ.

22) օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ընդունում է տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշում.

23) ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը.

24) ավագանու հաստատմանն է  ներկայացնում համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումներն ու ձևավորման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը.

25) կնքում է Հայաստանի Հանրապետության համայնքների հետ պայմանագրերը, դրանք ներկայացնում է համայնքի ավագանու վավերացմանը.

26) անդրսահմանային համագործակցության շրջանակներում՝ կնքում է այլ պետությունների համայնքների հետ պայմանագրեր, դրանք ներկայացնելով ավագանու հաստատմանը.

27) ավագանուն է ներկայացնում միջհամայնքային միավորում ստեղծելու, ինչպես նաև համայնքների հիմնադրած միություններին անդամակցելու և դրանց անդամավճարները մուծելու մասին որոշման նախագծերը.

28) համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն հանդիսացող գույքը.

29) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օտարելու կամ օգտագործման տրամադրելու մասին.

30) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան` համայնքի քաղաքաշինական ծրագրային և հողաշինարարական փաստաթղթերը կամ դրանց փոփոխությունները, ինչպես նաև նախագծման առաջադրանքները հաստատելու մասին որոշում ընդունելու վերաբերյալ.

31) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն՝ համայնքի սեփականություն հանդիսացող տարածքներում հաստատելու այն վայրերի ցանկը, որտեղ կթույլատրվի կայանել վաճառքի և վարձույթի նպատակով ավտոտրանսպորտային միջոցները.

32) Կառավարության սահմանած կարգով կազմում և Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների մասով (բացառությամբ Երևան համայնքի)՝ պետական ճանապարհային մարմնի, իսկ երթևեկության անվտանգության մասով՝ պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման.

33) ավագանու հաստատմանն է ներկայացնում առաջարկ` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ.

34) ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի անվանման և վերանվանման ենթակա փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հիմնարկներն ու կազմակերպությունները և օրենքով սահմանված կարգով ներկայացնում է գրանցման (բացառությամբ պատմամշակութային ու բնության հուշարձանների).

35) սահմանում է շենքերի և շինությունների համարակալումը, հասցեավորում  է համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքը.

36) սահմանված կարգով տալիս է քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և մատուցելու թույլտվություն, ինչպես նաև համայնքի բնակավայրերում այդ թույլտվության տրամադրումը կարող է լիազորել վարչական ղեկավարին.

37) տալիս է համայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշան, անվանում) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն.

38) ներկայացնում է համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում.

39) օրենքով նախատեսված դեպքերում, որպես համայնքի ներկայացուցիչ հանդես է գալիս դատարանում, ինչպես նաև իր իրավասության սահմաններում տալիս է դատարանում իր անունից հանդես գալու վերաբերյալ լիազորագրեր.

40) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության.

41) իրականացնում է համայնքի սեփականություն հանդիսացող ենթակառուցվածքների կառավարումը և ապահովում դրանց շահագործումը.

42) օրենքով կամ Կառավարության սահմանած կարգով ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ կազմակերպում և ղեկավարում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացումը.

43) կազմակերպում է համայնքի արխիվային գործի վարումը.

 

44) Համայնքի ղեկավարը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հաստատած մեթոդաբանության հիման վրա յուրաքանչյուր տարի, մինչև երկրորդ եռամսյակի ավարտն ապահովում է կոռուպցիոն ռիսկերի ներքին գնահատման իրականացումը, դրա արդյունքների ներկայացումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ինչպես նաև ձեռնարկում է միջոցներ՝ կոռուպցիոն ռիսկերի ներքին գնահատման արդյունքներով արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ:

45) մշակում և ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները և իրականացման կարգը.

 

46) համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի ավագանու անդամի վարքագծի կանոնները՝ հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» օրենքի վարքագծի սկզբունքները, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները, ինչպես նաև առաջնորդվելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մշակված հանրային ծառայողների վարքագծի ոլորտային կանոնագրքերի նախագծերի մշակման և կիրարկման վերաբերյալ ուղեցույցով.

47) համայնքի ավագանուն ներկայացնում է առաջարկություն սուբվենցիոն ծրագրերին համաձայնություն տալու մասին.

48) մշակում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկումներ անցկացնելու կարգի նախագիծը․

49) համայնքի ավագանուն ներկայացնում է  առաջարկություն՝ պետության կամ միջազգային կազմակերպությունների կողմից համայնքում իրականացվելիք ծրագրերին համայնքի մասնակցության և համայնքի բյուջեից համաֆինանսավորման մասին.

50) օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրում է տեղեկանքներ, քաղվածքներ և այլ բնույթի փաստաթղթեր, որոնք ընդունելի են բոլոր պետական մարմինների և կազմակերպությունների համար:

  1. Համայնքի ղեկավարն օրենքով կամ Կառավարության սահմանած կարգով իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) օրենքով սահմանված կարգով լուծում է համայնքի տարածքում հավաքներ անցկացնելու հարցը.

2) համայնքի տարածքում ճանապարհային երթևեկության կարգավորումը` ճանապարհային գծանշումների, ինչպես նաև երթևեկության նշանների և լուսացույցների (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ժամանակավոր տեղադրվածների) տեղադրման միջոցով.

3) օրենքով սահմանված կարգով մասնակցում է պետական սեփականություն հանդիսացող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների և մարզական կազմակերպությունների կառավարմանը.

4) համայնքի տարածքում իրականացնում է պետական սոցիալական ապահովության ծրագրերը.

5) տեղական՝ շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային և գյուղական խորհուրդների և նրանց գործադիր մարմինների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերի պահանջների կատարման համար անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ է կատարում համապատասխան ակտերում կամ ուժը կորցրած ճանաչում տեղական՝ շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային և գյուղական խորհուրդների և նրանց գործադիր մարմինների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերը.

6) օրենքով կամ Կառավարության սահմանած կարգով վարում է համայնքի քաղաքաշինական կադաստրներ, բնապահպանական, գյուղատնտեսական և այլ ռեգիստրներ.

7) օրենքով կամ Կառավարության սահմանած կարգով մասնակցում է աղետների ռիսկի կառավարման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության, «Հանրային առողջապահության մասին» օրենքով սահմանված մարմինների կողմից իրականացվող կանխարգելիչ, հակահամաճարակային և կարանտին սահմանելու որոշմամբ սահմանված միջոցառումներին, ինչպես նաև բնածին և տեխնածին աղետների ռիսկերի կառավարման , սեյսմիկ անվտանգության ապահովման հետ կապված աշխատանքների կազմակերպմանը և այդ ուղղությամբ ձեռնարկում համապատասխան միջոցներ.

8) իրականացնում է բնապահպանական պետական ծրագրերով նախատեսված աշխատանքները համայնքի տարածքում.

9) հաստատում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմը և աշխատակարգը:

  1. Իրականացնում է Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 42.

Համայնքի ղեկավարի լիազորությունները քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների բնագավառում

 

  1. Համայնքի ղեկավարը քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) կատարում է քաղաքացիների ընդունելություն, օրենքով սահմանված կարգով քննության է առնում քաղաքացիների հանրագրերը, դիմումներն ու բողոքները և ձեռնարկում է համապատասխան միջոցներ.

2) իր լիազորությունների շրջանակում կայացնում է որոշումներ, որոնցով խթանում է համայնքում տնտեսական գործունեություն նախաձեռնողների ծրագրերի և նրանց գործունեության առավել արդյունավետ իրականացումը.

3) կանոնակարգում է հավաքների անցկացումը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով.

4) սահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ.

  1. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) կազմակերպում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեությունը համայնքում.

2) միջոցներ է ձեռնարկում համայնքում երեխաների ծնունդների չգրանցման դեպքերը բացահայտելու և այդ ծնունդների պետական գրանցումներն ապահովելու ուղղությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով տալիս է երեխայի ծննդի պետական գրանցման գրավոր հայտարարություն.

3) հաստատում է համայնքի բնակիչ համարվող անձանց` վարորդական իրավունք ստանալու կենսաթոշակներ, նպաստներ և կրթաթոշակներ, քաղաքացիների ավանդներ ու փոստային առաքումներ (այդ թվում` դրամական և ծանրոցային) ստանալու լիազորագիրը, եթե այդ համայնքում չկա մշտապես գործող նոտար:

 

Հոդված 43.

Համայնքի ղեկավարի լիազորությունները տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում

 

  1. Համայնքի ղեկավարը տեղականինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) համայնքի բնակիչների համար ստեղծում է բավարար պայմաններ՝ իրազեկ լինելու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և մասնակցելու համայնքի կառավարմանն ու զարգացմանը` այդ նպատակով օգտագործելով համայնքում հասանելի որևէ ձև կամ միջոց (այդ թվում` տեղեկատվության և հեռահաղորդակցության).

2) ապահովում է համայնքի բնակիչների իրազեկման և մասնակցության միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը բնակիչներին մատչելի և հարմար վայրերում, ինչպես նաև ստեղծում է համապատասխան անհրաժեշտ պայմաններ այդ միջոցառումներին մասնակցելու ցանկություն հայտնած համայնքի հաշմանդամություն ունեցող անձանց և սակավաշարժուն խմբերի համար.

3) կազմակերպում է տեղական ինքնակառավարմանն առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական կարևորագույն նախաձեռնությունների և նախագծերի, մասնավորապես համայնքի զարգացման ծրագրերի և տարեկան բյուջեի, համայնքի կողմից մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներում համայնքի ավագանու և ղեկավարի որոշումների, համայնքի գլխավոր հատակագծի, քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների, Կառավարության կողմից վարչատարածքային բաժանման ծրագրվող փոփոխությունների վերաբերյալ հանրային լսումներ կամ քննարկումներ, դրանց վերաբերյալ առաջարկությունների ընդունումը և ներկայացումը նախաձեռնությունների և նախագծերի հեղինակներին.

4) համայնքի բնակիչներին, հասարակության ներկայացուցիչներին իրազեկում կամ ներգրավում է համայնքի տարածքում կազմակերպվող ուսուցման և վերապատրաստման ծրագրերում:

 

Հոդված 44.

Համայնքի ղեկավարի լիազորությունները ֆինանսների բնագավառում

 

  1. Համայնքի ղեկավարը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) կազմում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, դրանում առաջարկվող փոփոխությունները, բյուջեի նախագիծը, դրանում առաջարկվող փոփոխություններն ու ապահովում է բյուջեի կատարումը, որի վերաբերյալ եռամսյա հաղորդումներ և տարեկան հաշվետվություն է ներկայացնում համայնքի ավագանուն.

2) կազմում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքային մասհանումների ծախսման ծրագրերը, դրանցում առաջարկվող փոփոխությունները, ընթացիկ տարվա ծրագրի վերաբերյալ յուրաքանչյուր տարի մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը համայնքային մասհանումների ծախսերի մասով տարեկան հաշվետվություն է ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.

3) տեղական հարկերի, տուրքերի և վճարների` օրենքով սահմանված տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

4) օրենքով սահմանված կարգով ապահովում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը.

 5) Հարկային օրենսգրքով սահմանված կարգով իրականացնում է հարկային վարչարարություն, տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ.

6) համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում փոխատվությունների ձևով միջոցների ներգրավման, այդ թվում` համայնքային պարտատոմսերի թողարկման փաստաթղթերը, ինչպես նաև համաձայնեցնելով պետական լիազորված մարմնի հետ` համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում վարկերի ձևով միջոցների ներգրավման հարցը.

7) տնօրինում է համայնքի բյուջեի միջոցները.

8) համայնքի ավագանու կողմից ընդունված համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու մասին որոշման հիման վրա՝ իր որոշմամբ ստեղծում է տվյալ տարվա մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատում է մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման ժամանակացույցը, սահմանում է մասնակցային բյուջետավորման առաջարկների ներկայացման հայտի ձևաթուղթը․

9) օրենքով սահմանված կարգով ապահովում է համայնքի բյուջետային գործընթացի կառավարումը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում:

2․ Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացմանն ուղղված սուբվենցիաների ստացման համար գործընթացին մասնակից համայնքներում մասնակցային բյուջետավորումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով և տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից մշակված՝ համայնքներում մասնակցային բյուջետավորման ընթացակարգերի վերաբերյալ մեթոդական ուղեցույցի հիման վրա։

 

Հոդված 45.

Համայնքի ղեկավարի լիազորությունները հանրային միջոցառումների կանոնակարգման բնագավառում

 

  1. Հանրային է համարվում հավաք չհանդիսացող այն միջոցառումը (տոնակատարություններ, մշակութային ու մարզական միջոցառումներ և այլն), որը տեղի է ունենում բացօթյա վայրում (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն), կամ որին կարող են մասնակցել անձինք, որոնց շրջանակը անհատապես որոշված չէ հանրային միջոցառման կազմակերպչի կողմից:
  2. Ծիսակատարությունների կազմակերպման և անցկացման կարգը սահմանվում է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքով:
  3. Եթե ակնկալվում է, որ հանրային միջոցառման մասնակիցների թիվը գերազանցելու է երեք հարյուրը, ապա այդ հանրային միջոցառումն անցկացվում է համայնքի ղեկավարի տեղեկացմամբ: Տեղեկացումն իրականացնում է հանրային միջոցառման կազմակերպիչը հանրային միջոցառման անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ, կազմակերպչի նախընտրած հետևյալ եղանակներից որևէ մեկով` անձամբ, հեռախոսով, էլեկտրոնային փոստի կամ փոստի միջոցով:
  4. Եթե ակնկալվում է, որ հանրային միջոցառման մասնակիցների թիվը չի գերազանցելու երեք հարյուրը, ապա տեղեկացում չի պահանջվում, սակայն հանրային միջոցառման կազմակերպիչը հանրային միջոցառման անվտանգությունն ու բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կարող է հանրային միջոցառման անցկացման մասին տեղեկացնել համայնքի ղեկավարին:
  5. Տեղեկացումը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները.

1) հանրային միջոցառման վայրը.

2) հանրային միջոցառման սկզբի և ավարտի մոտավոր ժամանակը.

3) մասնակիցների սպասվող թիվը.

4) հանրային միջոցառման անցկացման համար օգտագործվելիք առարկաները կամ տեխնիկական միջոցները.

5) հանրային միջոցառման կազմակերպչի անունը, ազգանունը և առկայության դեպքում` հեռախոսահամարները։

  1. Համայնքի ղեկավարը հանրային միջոցառումն անցկացնելու մասին տեղեկացումը քննարկում է հանրային միջոցառման մասին տեղեկացումն ստանալու պահից 24 ժամվա ընթացքում: Եթե պատասխանի ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա պատասխանը ներկայացվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:
  2. Եթե համայնքի ղեկավարին ներկայացված տեղեկացումից կամ նրա տրամադրության տակ գտնվող այլ տեղեկություններից պարզ է դառնում, որ նախատեսված հանրային միջոցառման ժամանակը, վայրը կամ եղանակը անմիջականորեն կարող են հանգեցնել սույն հոդվածի 14-րդ մասում նշված վտանգների առաջացմանը, ապա հասարակական կարգի պահպանության բնագավառի լիազոր պետական մարմինը հանրային միջոցառման անցկացման համար կարող է առաջադրել պայմաններ։ Դրանք կարող են վերաբերել բացառապես հանրային միջոցառման անցկացման ժամանակին, վայրին կամ եղանակին։
  3. Պայմանների վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում դրանք արձանագրվում են և կցվում գործին։ Պայմանների վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում լիազոր մարմինը որոշում է կայացնում հանրային միջոցառման ժամանակի, վայրի կամ եղանակի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու մասին։
  4. Հանրային միջոցառման անցկացման համար սահմանվող սահմանափակումները չեն կարող աղավաղել հանրային միջոցառման նպատակը կամ հանրային միջոցառման մասնակիցների տարածքային մեկուսացման, ինչպես նաև հանրային միջոցառման անցկացման ժամանակի փոփոխության միջոցով էականորեն նվազեցնել դրա պոտենցիալ ներգործությունը կազմակերպիչների նախընտրած հանրային լսարանի վրա կամ որևէ այլ ձևով հանգեցնել հանրային միջոցառման փաստացի արգելման։
  5. Այլ վայր առաջարկվելու դեպքում մասնավորապես պետք է ապահովվի տեղեկացման մեջ նշված՝ մասնակիցների սպասվող թվով մասնակցության հնարավորությունը, չպետք է առաջարկվեն կազմակերպիչների ընտրած համայնքի տարածքից դուրս վայրեր, իսկ առաջարկվող վայրը հնարավորինս պետք է մոտ լինի տեղեկացման մեջ նշված վայրին։
  6. Հանրային միջոցառման մասին տեղեկացման մեջ հիշատակված ժամանակում և վայրում այլ հանրային միջոցառման անցկացումն ինքնին հիմք չէ հանրային միջոցառման նկատմամբ սահմանափակումներ սահմանելու համար, եթե չկա դրանց մասնակիցների բախման անմիջական վտանգ։ Հակառակ դեպքում տեղեկացումն ավելի ուշ ներկայացրած հանրային միջոցառման հանդեպ կիրառվում են սույն հոդվածով սահմանված սահմանափակումները:
  7. Եթե ներկայացվել են միևնույն օրը միևնույն վայրում հավաքի իրականացման իրազեկում և հանրային միջոցառում անցկացնելու դիմումներ, ապա նախապատվությունը տրվում է հավաքին:
  8. Եթե միևնույն օրը միևնույն վայրում հավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկումը ներկայացվել է ավելի ուշ, քան հանրային միջոցառում անցկացնելու վերաբերյալ դիմումը, ապա նախապատվությունը տրվում է հավաքին, բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) հանրային միջոցառումն ակնկալվող մասնակիցների թվով էականորեն գերազանցելու է հանրային հավաքի մասնակիցների թիվը, և հավաքի անցկացման համար հնարավոր է առաջարկվել այլընտրանքային վայր, որը չի հանգեցնի հավաքի նպատակի աղավաղման կամ հավաքի մասնակիցների տարածքային մեկուսացման, ինչպես նաև հավաքի անցկացման ժամանակի կամ վայրի փոփոխության միջոցով էականորեն չի նվազեցնի դրա պոտենցիալ ներգործությունը կազմակերպիչների նախընտրած հանրային լսարանի վրա կամ որևէ այլ ձևով չի հանգեցնի հավաքի փաստացի արգելմանը, կամ

2) հանրային միջոցառումը նախօրոք պլանավորված է եղել, և դրա տեղափոխումն այլ վայր կառաջացնի անհամարժեք բարդություններ կամ ծախսեր, և հավաքի անցկացման համար հնարավոր է առաջարկվել այլընտրանքային վայր, որը չի հանգեցնի հավաքի նպատակի աղավաղման կամ հավաքի մասնակիցների տարածքային մեկուսացման, ինչպես նաև հավաքի անցկացման ժամանակի կամ վայրի փոփոխության միջոցով էականորեն չի նվազեցնի դրա պոտենցիալ ներգործությունը կազմակերպիչների նախընտրած հանրային լսարանի վրա կամ որևէ այլ ձևով չի հանգեցնի հավաքի փաստացի արգելման։

  1. Համայնքի ղեկավարը կարող է արգելել հանրային միջոցառման անցկացումը, եթե դա անհրաժեշտ է`

1) անձանց կյանքի, առողջության կամ սեփականության պաշտպանության համար.

2) հանրության համար առաջացող էական անհարմարությունները կանխելու համար.

3) շրջակա միջավայրին անմիջականորեն սպառնացող էական վտանգը կանխելու համար:

  1. Համայնքի ղեկավարը չի կարող արգելել հանրային միջոցառման անցկացումը, եթե միջոցառման անցկացման սահմանափակումների միջոցով հնարավոր է կանխել սույն հոդվածի 14-րդ մասում նշված վտանգները:
  2. Եթե չեն առաջանում սույն հոդվածով սահմանված հանրային միջոցառումն արգելելու հիմքերը, ապա տեղեկացումը համարվում է ի գիտություն ընդունված: Տեղեկացումն ի գիտություն ընդունելու մասին համայնքի ղեկավարն անհապաղ տեղեկացնում է կազմակերպիչներին և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ուստիկանությանը, ինչպես նաև դրա մասին գրություն է փակցնումտեղականինքնակառավարման մարմնի վարչական շենքում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում։
  3. Հանրային միջոցառման կազմակերպիչը`

1) որոշում է հանրային միջոցառման ընթացքը.

2) պարտավոր է ներկա լինել հանրային միջոցառմանը և հասանելի լինել ոստիկանության ներկայացուցչի համար.

3) հանրային միջոցառման ընթացքում պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հանրային միջոցառման բնականոն ընթացքն ապահովելու համար, մասնավորապես հանրային միջոցառման մասնակիցների կողմից բռնի գործողությունները կանխելու, բռնությունից զերծ մնալու և ուժի կիրառմանը պատրաստ մասնակիցներից սահմանազատվելու կոչերի միջոցով.

4) իրավունք ունի դիմելու ոստիկանության ծառայողներին` հանրային միջոցառման անցկացման վայրից հարկադիր դուրս բերելու այն անձանց, որոնք կոպտորեն խախտում են հանրային միջոցառման բնականոն ընթացքը.

5) պարտավոր է հավաքի մասնակիցներին անմիջապես տեղեկացնել հանրային միջոցառման բնականոն ընթացքն ապահովելու վերաբերյալ ոստիկանության ծառայողների պահանջների մասին։

 

Հոդված 46.

Համայնքի ղեկավարի լիազորությունները պաշտպանության կազմակերպման բնագավառում

 

  1. Համայնքի ղեկավարը պաշտպանության կազմակերպման բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) ապահովում է համայնքում բնակվող զինապարտների գրանցամատյանի օրենքով սահմանված կարգով վարման, նրանց վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև համայնքի աշխատակազմում զինապարտներին աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու վերաբերյալ տվյալները համապատասխան համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատ ներկայացնելու գործընթացը.

2) օրենքով սահմանված դեպքերում և կարգով մասնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպմանը, ինչպես նաև տարածքային պաշտպանության և ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման միջոցառումներին.

  1. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) աջակցում է զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների, հաշմանդամություն ունեցող զինծառայողների սոցիալական խնդիրների լուծմանը.

2) աջակցում է բնակչության, հատկապես երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության միջոցառումների իրականացմանը.

 

Հոդված 47.

Համայնքի ղեկավարի լիազորությունները արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում

 

  1. Համայնքի ղեկավարը արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) իրականացնում է միջոցառումներ համայնքային ենթակայության օբյեկտների անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով:

2) մշակում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքում կազմավորվող աղետների ռիսկի կառավարման խորհրդի աշխատակարգը, գործառույթները, կազմը, ինչպես նաև՝ աղետների ռիսկի կառավարման պլանը:

  1. Համայնքի ղեկավարը արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) կազմակերպում է համայնքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումը և իրականացումը.

2) իրականացնում է համայնքի բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանումը, բնակչության պատսպարումը և անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը.

3) ստեղծում է համայնքային քաղաքացիական պաշտպանության ծառայություններ.

4) ստեղծում է քաղաքացիական պաշտպանության կազմակերպման համար անհրաժեշտ ուժեր և ապահովում այդ ուժերի պատրաստականությունը.

5) իրականացնում է վթարավերականգնողական միջոցառումներ` արտակարգ իրավիճակներում համայնքային ենթակայության կենսաապահովման օբյեկտների անխափան աշխատանքն ապահովելու համար.

6) կազմակերպում է փրկարարական աշխատանքներ համայնքի տարածքում.

7) իրականացնում է սեյսմիկ ռիսկը նվազեցնելու, աղետների ռիսկի կառավարման միջոցառումներ համայնքի տարածքում.

8) համապետական, մարզային, համայնքային տարեկան ծրագրերով նախատեսված, համայնքի տարածքում այլ կառույցների հետ համատեղ   կազմակերպում և անցկացնում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության  և քաղաքացիական պաշտպանությանն ուղղված ուսումնավարժություններ և այլ միջոցառումներ։

 

Հոդված 48.

Համայնքի ղեկավարի լիազորությունները քաղաքաշինության բնագավառում

 

  1. Համայնքի ղեկավարը քաղաքաշինության բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը` համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը և քաղաքաշինական գոտիավորման նախագիծը կամ դրանց փոփոխություններն ու նախագծման առաջադրանքները.

2) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կամ դրանց փոփոխությունների, ինչպես նաև նախագծման առաջադրանքների նախագծերը, «Քաղաքաշինության մասին» օրենքի պահանջներին համապատասխան, Կառավարության սահմանած կարգով ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը.

 3) սույն օրենքի 82-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան կազմում և վարում է համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզը (այսուհետ` ընթացիկ քարտեզ).

 4) նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով վարում է համայնքի քաղաքաշինական կադաստրը, կազմում է համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը և ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը.

 5) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատողներին տալիս է ճարտարապետահատակագծային առաջադրանք (կամ նախագծման թույլտվություն), որում ներառվում են իր կողմից ինժեներական սպասարկում իրականացնող ծառայություններին ներկայացված հարցման հիման վրա ստացված ելակետային տվյալները կամ օբյեկտի նախագծման տեխնիկական պայմանները: Մեկից ավելի համայնքների տարածքներ ընդգրկող` հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման նպատակով և հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը (կառուցապատման ընթացակարգերը) սահմանում է Կառավարությունը.

 6) օրենքով սահմանված դեպքերում և կարգով համայնքի բնակչությանն իրազեկում է միջավայրի ծրագրվող քաղաքաշինական փոփոխությունների մասին.

 7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնեցնում է ճարտարապետաշինարարական նախագծերը, տալիս է շինարարության (քանդման) թույլտվություն, միջոցառումներ է ձեռնարկում շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում կառուցապատումն ավարտելու, շինարարության արդյունքում հանված հողի բերի շերտի պահպանությունն, խախտված հողային տարածքների վերականգնումն, հանված և տեղում չօգտագործված հողագրունտի տեղափոխումն շինարարության թույլտվությամբ նախատեսված վայր ապահովելու համար.

 8) օրենքով սահմանված կարգով ձևակերպում է շինարարության ավարտական ակտ, ինչպես նաև տրամադրում է ավարտված շինարարական օբյեկտի շահագործման թույլտվություն.

 9) կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, ընդունում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը.

10) օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ.

 11) իրականացնում է համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի ու շինությունների հաշվառումը և բաշխումը, կազմում է սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը, դրանք ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը.

 12) մշակում և կազմում է համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի ու շինությունների կառավարման ամենամյա և հնգամյա ծրագրերը, որոնք բխում են համայնքի զարգացման ռազմավարությունից, և դրանք ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը. 

 13) կազմակերպում է համայնքային գերեզմանատների գործունեությունը և դրանց պահպանման աշխատանքները, իրականացնում է «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքով նախատեսված այլ լիազորություններ.

  1. Համայնքի ղեկավարը սույն հոդվածով սահմանված բնագավառում իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.

1) համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, ընդունում է համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը:

 

Հոդված 49.

Համայնքի ղեկավարի լիազորությունները կոմունալ տնտեսության բնագավառում

  1. Համայնքի ղեկավարը կոմունալ տնտեսության բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) կազմակերպում է համայնքի կոմունալ տնտեսության աշխատանքը, ապահովում է համայնքի սեփականություն հանդիսացող բնակելի տների և ոչ բնակելի տարածքների, հասարակական նշանակության շինությունների, հանրակացարանների, վարչական շենքերի և այլ շինությունների պահպանումը, շահագործումը, կազմակերպում է դրանց նորոգումը.

2) կազմակերպում և կառավարում է համայնքի սեփականություն հանդիսացող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, ոռոգման ու ջեռուցման ցանցերի և այլ կառուցվածքների շահագործումը, ինչպես նաև կասեցնում և վերացնում է խմելու և ոռոգման ջրի ապօրինի օգտագործումը.

3) կազմակերպում է համայնքի բնակավայրերի բարեկարգումը և կանաչապատումը.

4) կազմակերպում է աղբահանությունը և սանիտարական մաքրումը, ինչպես նաև իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքով նախատեսված այլ լիազորություններ.

5) կազմակերպում է հանգստի հանրային վայրերի խնամքը և պահպանությունը.

6) իրականացնում է «Թափոնների մասին» օրենքով սահմանված՝ թափոնների գործածության ոլորտի լիազորությունները:

Հոդված 50.

Համայնքի ղեկավարի լիազորությունները բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում

  1. Համայնքի ղեկավարը բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) օրենքով սահմանված կարգով աջակցում է բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների ձևավորմանը.

2) ապահովում է համայնքի մասնակցությունն այդ շենքերի սպասարկմանը` իր սեփականությունը հանդիսացող բնակարանների քանակին համապատասխան.

 3) կառուցման ավարտի գրանցում չունեցող այն բազմաբնակարան շենքերի, որոնց ստորաբաժանված միավորները առանձին վկայականներով գրանցված են որպես 100 տոկոսից ցածր ավարտվածություն ունեցող անավարտ շինություններ, կառուցման ավարտի գրանցման նպատակներով աջակցում է կառուցապատողի գործառույթների իրականացման համար սեփականատերերի կողմից համապատասխան կազմակերպության ընտրության գործընթացին կամ կառուցապատողի գործառույթների իրականացումը վերապահում է համայնքում գործող՝ բազմաբնակարան շենքի կառավարմանը որևէ մարմնի, որն իրականացնում է կառուցապատողի գործառույթներ առանձնացված միավորների սեփականատերերի միջոցներով.

 4) կազմակերպում է այն բազմաբնակարան շենքերի պահպանումը, որոնք չեն կառավարվում օրենքով սահմանված` բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից.

 5) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանումն իրականացնելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում պարտադիր նորմերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ վճարների չափերը.

6) իրականացնում է Բազմաբնակարան շենքի կառավարման մասին օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 51.

Համայնքի ղեկավարի լիազորությունները հողօգտագործման բնագավառում

 

  1. Համայնքի ղեկավարը հողօգտագործման բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) օրենքով սահմանված դեպքերում և կարգով կազմում է համայնքների հողերի օգտագործման սխեմաներն ու քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը և ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.

2) մշակում և կազմում է համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման ամենամյա և հնգամյա ծրագրերը, որոնք բխում են համայնքի զարգացման ռազմավարությունից, և դրանք ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.

3) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան, համայնքի ավագանու համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը.

4) օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.

5) օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները.

6) իրականացնում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի բարելավման աշխատանքներ.

7) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 8.1-ին կետով նախատեսված հիմքով հայցադիմում է ներկայացնում դատարան՝ հողամասը հարկադիր կարգով օտարելու կամ փոխհատուցմամբ այն համայնքի սեփականությանը փոխանցելու պահանջով:

8) մշակում և ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող  արոտավայրերի  և խոտհարքների օգտագործման (կառավարման) պլանը.

9) օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է արոտօգտագործման և խոտհարքների վարձակալության պայմանագրեր․

10) իրականացնում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ։

  1. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) օրենքով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառումը, ցամաքային տարածքի ծածկույթի ընթացիկ դասակարգումը և կազմում է համայնքի հողային հաշվեկշիռը, որը ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը.

2) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան` օրենքով սահմանված դեպքերում ու կարգով օտարում (բացառությամբ իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման), կառուցապատված հողամասերի, կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքով առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի, ինչպես նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) և օտարման առաջարկվող պետական հողամասերի) կամ օգտագործման է տրամադրում համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերը (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի).

3) օրենքով սահմանված կարգով ապահովում է համայնքի տարածքում գտնվող գեոդեզիական կետերի և համայնքի սահմանանիշերի պահպանությունը:

 

Հոդված 52.

Համայնքի ղեկավարի լիազորությունները տրանսպորտի բնագավառում

 

  1. Համայնքի ղեկավարը տրանսպորտի բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) կազմակերպում է համայնքային ենթակայության ճանապարհների, ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների, կամուրջների ու ինժեներական այլ կառույցների պահպանումը և շահագործումը.

 2) իր իրավասության սահմաններում կազմակերպում է ճանապարհային անվտանգ երթևեկությունը համայնքային ենթակայության ճանապարհների վրա.

 3) կազմակերպում և կառավարում է համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքն ու համայնքային ենթակայության տրանսպորտային կազմակերպությունների գործունեությունը, եթե այն չի արտապապատվիրակվել.

 4) տալիս է համայնքի տարածքում մարդատար տաքսիների (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվություն:

  1. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունը.

 1) իրավասու մարմինների ներկայացմամբ հաստատում և թույլատրում է համայնքային ենթակայության ճանապարհների երթևեկության նշանների տեղակայումն ու հանումը: Երթևեկության այն նշանները, որոնց տեղադրումը համաձայնեցված չէ համայնքի ղեկավարի հետ, իրավական ուժ չունեն:

 

Հոդված 53.

Համայնքի ղեկավարի լիազորություններն առևտրի և ծառայությունների բնագավառում

 

  1. Համայնքի ղեկավարն առևտրի և ծառայությունների բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) օրենքով սահմանված կարգով հսկողություն է իրականացնում առևտրի և հանրային սննդի ոլորտում.

2) օրենքով նախատեսված դեպքերում տալիս է ոգելից խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտի արտադրատեսակների իրացման թույլտվություն.

3) տալիս է համայնքի տարածքում բացօթյա վաճառք, տոնավաճառներ կազմակերպելու թույլտվություն.

4) տալիս է համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն.

5) համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին տալիս է ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն.

6) Կառավարություն է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման տարեկան ծրագրում համայնքի մասնակցության մասին.

7) համայնքի տարածքում տալիս է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառքի թույլտվություն.

8) տալիս է համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն.

9) տալիս է համայնքի տարածքում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն.

10) տալիս է համայնքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվություն.

11) համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգին ու պայմաններին համապատասխան տալիս է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն.

12) տալիս է համայնքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվություններ.

13) ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կամ առանց համապատասխան թույլտվության իրականացված բացօթյա առևտրի դեպքում կիրառվում է առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման առարկաների առգրավում: Համայնքի ղեկավարի որոշմամբ սույն մասով սահմանված առգրավելու իրավասությունը կարող է վերապահվել աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձին.

14) տալիս է համայնքի տարածքում շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվություն.

15) Կառավարության սահմանած կարգի համաձայն՝ որոշում է ընդունում շրջիկ առևտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշելու և համապատասխան նշանով կահավորելու վերաբերյալ.

16) իրականացնում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 54.

Համայնքի ղեկավարի լիազորությունները կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում

 

  1. Կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) կազմակերպում է նախադպրոցական և արտադպրոցական կրթության իրականացումը համայնքի տարածքում.

2) կազմակերպում և կառավարում է համայնքային ենթակայության դպրոցների, նախադպրոցական, արտադպրոցական ուսումնական հաստատությունների, ակումբների, մշակույթի տների, երիտասարդական կենտրոնների, գրադարանների, թանգարանների, կրթական, մշակութային և երիտասարդական այլ հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը, դրանց շենքերի շահագործման և նորոգման աշխատանքները.

3) իրականացնում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություններում.

4) ստեղծում է պայմաններ երիտասարդական ծրագրերի և միջոցառումների կազմակերպման, անցկացման համար.

5) աջակցում է համայնքում երիտասարդական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի, միջոցառումների իրականացմանը.

6) աջակցում է համայնքում իրականացվող էկոլոգիական ոչ ֆորմալ կրթության և դաստիարակության ծրագրերի իրականացմանը.

7) իրականացնում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքով սահմանված լիազորություններ:

  1. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) աջակցում է կրթահամալիրների՝ որպես համայնքային զարգացման կենտրոնների գործունեությանը.

2) աջակցում է պարտադիր կրթությունից դուրս մնացած և պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների հայտնաբերման, ինչպես նաեւ համայնքում գործող խնամակալության և հոգաբարձության մարմին ուղղորդված երեխային հանրակրթության մեջ ներգրավելու աշխատանքներին՝ համագործակցելով ուսումնական հաստատության, համայնքի և շահագրգիռ մարմինների պատասխանատուների հետ.

3) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված միջոցառումներ:

 

Հոդված 55.

Համայնքի ղեկավարի լիազորությունները առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում

 

  1. Առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) կազմակերպում և կառավարում է համայնքային ենթակայության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների և մարզական կազմակերպությունների գործունեությունը.

2) կազմակերպում է ներհամայնքային և միջհամայնքային պարբերական զանգվածային մարզական միջոցառումներ և մրցույթներ, ապահովելով այդ միջոցառումներին և մրցույթներին համայնքի մարզիկների մասնակցությունը.

3) ըստ բնակության վայրի, ինչպես նաև հասարակական վայրերում ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար ստեղծում է համապատասխան պայմաններ՝ որոնք պետք է համահունչ լինեն Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում սահմանված նպատակներին և առաջնահերթություններին, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման մարմնի ռազմավարությանը.

4) նպաստում է համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը, իրականացնում է մարզական հրապարակների և մարզական այլ կառույցների շինարարություն, վերանորոգում, ստեղծում է հանգստի գոտիներ:

  1. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) կազմակերպում է համայնքի տարածքում առողջության առաջնային պահպանման և սպասարկման իրականացումը.

2) աջակցում է համայնքի տարածքում իրականացվող վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներին.

3) աջակցում է առողջ ապրելակերպի, ֆիզիկական ակտիվության քարոզչության և ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման և երկրորդային ծխով պայմանավորված վնասի վերաբերյալ իրականացվող իրազեկման աշխատանքներին: 

 

Հոդված 56.

Համայնքի ղեկավարի լիազորությունները սոցիալական պաշտպանության բնագավառում

 

  1. Համայնքի ղեկավարը սոցիալական պաշտպանության բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) միջոցներ է ձեռնարկում համայնքում կյանքի դժվարին իրավիճակ առաջացնող ռիսկերի ու դրանց պատճառների վաղ հայտնաբերման և կանխարգելման, ինչպես նաև համայնքում սոցիալական աշխատանքի արդյունավետ մեխանիզմների կիրառման և շարունակական զարգացման ուղղությամբ.

2) այլ մարմիններից կամ կազմակերպություններից, ինչպես նաև ֆիզիկական անձանցից ստացված կամ իր գործառույթների իրականացման ընթացքում ստացված տեղեկատվության հիման վրա հայտնաբերում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «բ», «գ», «դ» ենթակետերում նշված հանգամանքներով պայմանավորված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին կամ ընտանիքին, ներառյալ՝ տնայցեր կատարելու միջոցով և օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով ուղղորդում է Միասնական սոցիալական ծառայություն.

3) օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրում կամ կազմակերպում է սոցիալական աջակցության տրամադրումը՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված և սոցիալական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմնի հաստատած ուղեցույցի համաձայն մշակված համայնքային սոցիալական ծրագրերի շրջանակում։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին կամ ընտանիքին կարող է տրամադրվել «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված ցանկացած սոցիալական ծառայություն, բացառությամբ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում նշված նպաստների կամ այլ դրամական օգնությունների.

4) մշակում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքով կամ Կառավարության չսահմանած այլ սոցիալական ծառայությունների տեսակներ՝ սոցիալական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմնի գրավոր համաձայնությամբ.

5) կազմակերպում է սոցիալական ծառայությունների տրամադրումը կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց միջոցով.

6) իրականացնում է ընտանիքի սոցիալական գնահատում, բացառությամբ անապահովության և համալիր գնահատման։ Ընտանիքի սոցիալական գնահատումն իրականացնում է սոցիալական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմնի հաստատած կարգերով, իսկ անձի կամ ընտանիքի առանձին կարիքների գնահատման կարգի բացակայության դեպքում դիմում է սոցիալական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմին.

7) Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնի, համագործակցության ցանցի մասնակիցների, համայնքի բնակչության ներկայացուցիչների և շահագրգիռ այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց մասնակցությամբ կազմակերպում է համայնքի բնակչության սոցիալական կարիքների գնահատման հիման վրա համայնքային սոցիալական ծրագրերի մշակման և դրանց իրականացման գործընթացը.

8) մասնակցում է սոցիալական համագործակցության և աջակցող ցանցերի ձևավորմանը և համալրմանը.

9) աջակցում է բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը.

10) օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով սոցիալական ծառայություններ տրամադրող պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ սոցիալական ծառայություններ տրամադրող ու համայնքի հետ համագործակցող կազմակերպություններին կամ ֆիզիկական անձանց փոխանցում կամ նրանցից ստանում է սոցիալական ծառայություն ստացող անձանց անձնական, ընտանիքների նույնականացման կամ սոցիալական ծառայության տրամադրման համար անհրաժեշտ այլ տվյալներ։ Համագործակցության պայմանագիրը կամ հուշագիրը կնքելիս պարտադիր են նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջների կիրառումն ու ապահովումը.

11) սոցիալական աջակցության ծրագրերի կազմակերպման և իրականացման նպատակով կնքում է պայմանագրեր կամ հուշագրեր կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց հետ։

2․Համայնքի ղեկավարը սոցիալական պաշտպանության բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) սոցիալական պատրոնաժի տրամադրումը.

2) «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված հրատապ արձագանք պահանջող իրավիճակի հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի (ընտանիքի) անձանց սոցիալական կարիքների նախնական գնահատումը և օրենսդրությամբ սահմանված կարգով ու դեպքերում սոցիալական աջակցության տրամադրումը.

3) «Երեխայի իրավունքների և պաշտպանության համակարգի մասին» օրենքով կամ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված երեխայի պաշտպանությանը վերաբերող լիազորությունները։

  1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված լիազորություններն իրականացվում են թիրախային և հասցեական մոտեցմամբ՝ սոցիալական աջակցությունը ցուցաբերելով ըստ անհատական վերականգնման ծրագրի:
  2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված լիազորությունների իրականացման համար համայնքի աշխատակազմում ստեղծվում է համայնքի սոցիալական աշխատողի հաստիք՝ յուրաքանչյուր 7500 բնակչի համար մեկ հաստիքի հաշվարկով: Համայնքի սոցիալական աշխատողի, սոցիալական սատարողի ու սոցիալական պատրոնի հիմնական իրավունքներն ու պարտականությունները, գործառույթները սահմանված են, և այլ հարաբերությունները կարգավորված են «Սոցիալական աջակցության մասին» օրենքով.
  3. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ սոցիալական պաշտպանության բնագավառում համայնքի ղեկավարի լիազորությունները համայնքի ղեկավարի անունից իրականացնում է համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողը, բացառությամբ որոշումների կայացմանը վերաբերող լիազորությունների, որոնց դեպքում համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողը տրամադրում է մասնագիտական եզրակացություն, որի հիման վրա համայնքի ղեկավարն ընդունում է համապատասխան որոշումներ:

 

Հոդված 57.

Համայնքի ղեկավարի լիազորությունները գյուղատնտեսության բնագավառում

 

  1. Համայնքի ղեկավարը գյուղատնտեսության բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) իրականացնում  է համայնքի սեփականություն հանդիսացող ոռոգման ցանցերի շահագործումը, դրանց շինարարությունը և վերանորոգումը.

2) համաքաղաքային կանոններին համապատասխան` տալիս է քաղաքի տարածքում տնային կենդանիներ պահելու թույլտվություն և կատարում է դրանց ամենամյա հաշվառում.

3) իրականացնում է համայնքի գյուղատնտեսական ռեսուրսների հաշվառում, որի կարգը սահմանում է Կառավարությունը.

4) իրականացնում է գյուղատնտեսական զարգացման ծրագրեր,

  1. Համայնքի ղեկավարը գյուղատնտեսության բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունը.

1) համայնքի տարածքում իրականացնում է գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրեր:

 

Հոդված 58.

Համայնքի ղեկավարի լիազորությունները անասնաբուժության, անասնաբուծության և բուսասանիտարիայի բնագավառներում

 

  1. Համայնքի ղեկավարը անասնաբուժության, անասնաբուծության և բուսասանիտարիայի բնագավառներում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) լիազոր մարմնին տրամադրում է կատարված անասնահակահամաճարակային միջոցառումների, հայտնաբերված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվություն.

2) ապահովում է անասնաբուժական ծառայության գործունեության կազմակերպումը՝ համայնքն սպասարկող անասնաբույժի միջոցով.

3) մշակում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի վարչական սահմաններում գյուղատնտեսական կենդանիների արածեցման կարգը, որը կարող է փոփոխվել ավագանու որոշմամբ՝ վարչական ղեկավարի առաջարկով և (կամ) համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ:».

4) լիազոր մարմնին տրամադրում է հայտնաբերված կարանտին և ոչ կարանտին վնասակար օրգանիզմների վերաբերյալ տեղեկատվություն.

  1. Համայնքի ղեկավարը անասնաբուժության, անասնաբուծության և բուսասանիտարիայի բնագավառներում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) անասնահամաճարակային իրավիճակից ելնելով` ըստ վարակման ռիսկի, սահմանազատում է արոտավայրերը և ջրելատեղերը` անհրաժեշտության դեպքում սահմանափակելով կամ արգելելով դրանց օգտագործումը.

2) անասնահամաճարակային իրավիճակից ելնելով՝ ապահովում է համայնքի տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողի, իսկ դրա բացակայության դեպքում՝ համայնքային նշանակության հողի օգտագործման տրամադրումը՝ սպանդի ոչ ենթակա, չախտորոշված հիվանդությամբ հիվանդ, անկած կամ հոգեվարքի վիճակում գտնվող կենդանիների, սպառման համար չնախատեսված և ոչնչացման ենթակա կենդանական ծագման կողմնակի արտադրանքի համար․

3) համայնքում կենդանիների կարանտինային հիվանդությունների բռնկման դեպքում՝ ապահովում է կարանտին սահմանելը և չեղյալ հայտարարելը․

4) աջակցում է կենդանիների վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման ու վերացման միջոցառումների կազմակերպման և իրականացման աշխատանքներին.

5) աջակցում է անասնահակահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագրի իրականացման աշխատանքներին.

6) աջակցում է անասնաբուժական ծառայության աշխատանքներին.

7) աջակցում է համայնքի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի վնասակար օրգանիզմների դեմ պայքարի աշխատանքներին.

8) աջակցում է համայնքի տարածքում բուսասանիտարական հաշվառման աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում բուսասանիտարիայի բնագավառի լիազոր մարմնին է տրամադրում հողօգտագործողների վերաբերյալ տվյալներ.

9) աջակցում է համայնքի տարածքում բուսասանիտարական մշտադիտարկման աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում՝ բուսասանիտարիայի ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնին է տրամադրում կատարված աշխատանքների վերաբերյալ տվյալներ.

10) աջակցում է համայնքի տարածքում սահմանված կարանտին գոտում իրականացվող աշխատանքներին.

11) աջակցում է պետական վերահսկողական գործառույթների իրականացմանը.

12) բուսասանիտարիայի ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնին է ներկայացնում հաշվետվություններ՝ բաշխված պեստիցիդների վերաբերյալ:

  1. Տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը մշակում և համայնքների ղեկավարներին է տրամադրում արոտների և խոտհարքների կառավարման գործընթացների կազմակերպման վերաբերյալ մեթոդական ցուցումները:

 

Հոդված 59.

Համայնքի ղեկավարի լիազորությունները շրջակա միջավայրի պահպանության բնագավառում

 

  1. Համայնքի ղեկավարը շրջակա միջավայրի պահպանության բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունը.

1) կազմակերպում է համայնքի սեփականություն հանդիսացող հողերի և դրանց վրա գտնվող համայնքային նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների և համայնքային անտառների պահպանությունը:

  1. Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) օրենքով սահմանված կարգով հսկողություն է իրականացնում համայնքի սեփականություն հանդիսացող հողերում բնապահպանական միջոցառումների իրականացման նկատմամբ.

2) ապահովում է հողերի պահպանությունը հողատարումից, ողողումներից, ճահճացումից, քիմիական, ռադիոակտիվ նյութերով, արտադրական, շինարարական և կենցաղային թափոններով աղտոտումից:

 

Հոդված 60.

Համայնքի ղեկավարի լիազորությունները զբոսաշրջության բնագավառում

 

  1. Համայնքի ղեկավարը զբոսաշրջության բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) գույքագրում և վարում է համայնքի զբոսաշրջային ռեսուրսների (բնական, պատմամշակութային, մարդկային) գրանցամատյանը՝ տվյալ բնագավառի պետական լիազոր մարմնի սահմանած կարգով.

2) ըստ անհրաժեշտության՝ Կառավարության լիազոր մարմնին տեղեկատվություն է տրամադրում համայնքի զբոսաշրջային ռեսուրսների վերաբերյալ.

3) զբոսաշրջության վարչական ռեգիստրի վարման նպատակով համապատասխան տեղեկատվություն է տրամադրում ռեգիստրը վարող պետական լիազոր մարմնին.

4) համայնքում սահմանում և տրամադրում է հատուկ կայանման և կանգառի վայրեր՝ զբոսաշրջիկների տրանսպորտային փոխադրամիջոցների համար.

5) զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության իրականացման և զբոսաշրջության կայուն զարգացման նպատակով համագործակցում է պետական կառավարման մարմինների, մասնավոր հատվածի և բնակչության հետ.

6) իր լիազորությունների շրջանակում ընդունված որոշումներով խթանում է զբոսաշրջային կառույցների և ենթակառուցվածքների ստեղծմանը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը միտված միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանը:

 

Հոդված 61.

Համայնքի ղեկավարի լիազորությունները հասարակական կարգի պահպանության բնագավառում

 

  1. Համայնքի ղեկավարը հասարակական կարգի պահպանության բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) հետևում է համակեցության կանոնների պահպանմանը.

2) հետևում է համայնքի վարչական տարածքում, ըստ համայնքի ղեկավարի գործունեության բնագավառների լիազորությունների՝ ավագանու կողմից հաստատված կանոնների պահանջների պահպանմանը.

3) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված դեպքերում, իրականացնում է վարչարարություն և պատասխանատվության միջոցներ է կիրառում իրավախախտում կատարած անձանց նկատմամբ.

4) իր լիազորությունների շրջանակներում, միջոցառումներ է իրականացնում  վարչական իրավախախտումների կանխարգելման, նվազեցման, կանխման և բացահայտման համար:

  1. Համայնքի ղեկավարը հասարակական կարգի պահպանության բնագավառում օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար համայնքի տարածքը սպասարկող ոստիկանության տարածքային ստորաբաժանումից կարող է օրենքով սահմանված կարգով պահանջել համապատասխան աջակցություն, որը ենթակա է պարտադիր կատարման:

 

Հոդված 62.      Համայնքի ղեկավարի լիազորությունները ընտրությունների կազմակերպման և ընտրողների իրավունքների բնագավառում

 

  1. Համայնքի ղեկավարն ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման, ընտրողների իրավունքների բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) սահմանում է տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը: Տեղամասային կենտրոնը պետք է հնարավորին չափ մոտ լինի ընտրական տեղամասում գտնվող բնակելի շենքերին և տներին: Տեղամասային կենտրոնը պետք է ընտրվի այնպես, որ հնարավորինս ապահովվեն հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող և տեսողության խնդիր ունեցող անձանց անխոչընդոտ մուտքն ու ելքը և տեղաշարժը տեղամասային կենտրոնում,

2) կազմում է և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում տեղամասային կենտրոնների ցանկը՝ նշելով տեղամասային կենտրոնների գտնվելու վայրը, ինչպես նաև տեղամասային կենտրոնների և քվեարկության սենյակների բնութագրերը,

3) կահավորում է քվեարկության սենյակը, որը պետք է լինի հնարավորինս ընդարձակ և համապատասխանի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ենթաօրենսդրական ակտերով սահմանված պահանջներին,

4) կատարում է համապատասխան փոփոխություններ, եթե տեղամասային կենտրոնը կամ քվեարկության սենյակը չեն համապատասխանում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած պահանջներին և փոփոխությունների մասին տեղեկացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին,

5) անհապաղ իրազեկում է ընտրողներին տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը փոխվելու դեպքում,

6) ընդունում է որոշում համայնքի տարածքում նախընտրական քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար անվճար վահանակներ առանձնացնելու մասին՝ սահմանելով այնպիսի պայմաններ, որոնք համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար կապահովեն հավասար հնարավորություններ (հավասար մակերես):

  1. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) մարզպետի համաձայնությամբ՝ տեղամասային կենտրոնի տեղակայման համար վարձակալում է համապատասխան տարածքներ ընտրական տեղամասում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող համապատասխան շենքերի, շինությունների կամ այլ` անհատույց օգտագործման հնարավորությամբ տարածքների բացակայության դեպքում,

2) հանում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի դրույթների խախտմամբ փակցված նախընտրական քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը. համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման հիման վրա՝ ոստիկանության աջակցությամբ,

3) հանում է գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից նախընտրական քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը ոստիկանության աջակցությամբ՝ դրանք գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից եռօրյա ժամկետում չհանվելու դեպքում: Համայնքի ղեկավարը գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված թեկնածուներից, ընտրություններին մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) կարող է պահանջել իր կատարած ծախսերի փոխհատուցում:

  1. Տեղական ինքնակառավարման մարմինները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին անհատույց ապահովում են անհրաժեշտ աշխատանքային տարածքներով և գույքով, աջակցում հանձնաժողովներին՝ նրանց բնականոն աշխատանքային գործունեությունն ապահովելու համար:»:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ, ՀԱՄԱՅՆՔԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ, ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՆ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 63.

Համայնքի ղեկավարի տեղակալները

 

  1. Համայնքի ղեկավարն ունի մեկ առաջին տեղակալ, որը ավագանու անդամ է: Համայնքի ղեկավարը կարող է ունենալ ևս երկու տեղակալ:
  2. Համայնքի ղեկավարի առաջին տեղակալը փոխարինում է համապատասխան համայնքի ղեկավարին վերջինիս բացակայության ժամանակ, դրա անհնարինության դեպքում՝ մյուս տեղակալներից մեկը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ աշխատակազմի ղեկավարը փոխարինում է համայնքի ղեկավարին:
  3. Համայնքի ղեկավարի առաջին տեղակալին, համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ավագանին՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
  4. Համայնքի ղեկավարի առաջին տեղակալի թեկնածությունը ավագանու կողմից երկու անգամ չհաստատվելու, ինչպես նաև այդ հարցով երկու անգամ ավագանու նիստ գումարելու անհնարինության դեպքերում, վերջինս նշանակվում է համայնքի ղեկավարի կողմից: Սույն մասով սահմանված կարգը, համապատասխանաբար տարածվում է համայնքի ղեկավարի առաջին տեղակալին պաշտոնից ազատելու իրավահարաբերության վրա:
  5. Համայնքի ղեկավարի առաջին տեղակալը իրավունք ունի հրավիրել և վարել համայնքի ավագանու նիստ:
  6. Համայնքի ղեկավարի մյուս տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարը:
  7. Համայնքի ղեկավարի յուրաքանչյուր տեղակալ կարող է ունենալ օգնական: Համայնքի ղեկավարի տեղակալի օգնականի պաշտոնը համայնքային հայեցողական պաշտոն է: Համայնքի ղեկավարի տեղակալի օգնականին, համայնքի ղեկավարի համապատասխան տեղակալի առաջարկությամբ, պաշտոնին նշանակում և պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարը:
  8. Համայնքի ղեկավարի տեղակալներն իրականացնում են համայնքի ղեկավարի կողմից իրենց պատվիրակված լիազորություններ, որոնք ամրագրված են համայնքի աշխատակազմի կանոնադրությամբ իրենց վերապահված գործառույթների շրջանակում:
  9. Համայնքի ղեկավարի տեղակալն օրենքով նախատեսված դեպքերում որպես համայնքի ներկայացուցիչ հանդես է գալիս դատարանում, ինչպես նաև իր իրավասության սահմաններում տալիս է դատարանում հանդես գալու լիազորագրեր:
  10. Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ համայնքի ղեկավարի տեղակալները կարող են իրականացնել նաև այլ գործառույթներ:
  11. Համայնքի ղեկավարի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
  12. Համայնքի ղեկավարի տեղակալի բացակայության ընթացքում վերջինիս պարտականությունները համայնքի ղեկավարի կարգադրությամբ դրվում են մյուս տեղակալի (տեղակալներից մեկի) վրա:

 

Հոդված 64.     Համայնքի ղեկավարի խորհրդականները, օգնականները և մամուլի քարտուղարը

 

  1. Համայնքի ղեկավարը կարող է ունենալ խորհրդականներ, օգնականներ և մամուլի քարտուղար:
  2. Համայնքի ղեկավարի խորհրդականների և օգնականների թվաքանակը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին:
  3. Համայնքի ղեկավարի խորհրդականներին, մամուլի քարտուղարին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարը:
  4. Համայնքի ղեկավարի խորհրդականների, օգնականների և մամուլի քարտուղարի պաշտոնները՝ համայնքային հայեցողական պաշտոններ են:
  5. Համայնքի ղեկավարի խորհրդականները, օգնականները և մամուլի քարտուղարը իրականացնում են համայնքի ղեկավարի կողմից իրենց պատվիրակված լիազորություններ, որոնք ամրագրված են իրենց պաշտոնների անձնագրերում և համայնքի աշխատակազմի կանոնադրությամբ իրենց վերապահված գործառույթների շրջանակում:

 

Հոդված 65.     Համայնքի աշխատակազմը

 

  1. Համայնքի աշխատակազմն ապահովում է համայնքի ղեկավարի և ավագանու լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններում նրանց և համայնքի մասնակցությունը:
  2. Համայնքի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող համայնքային կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից ենթակա է հաշվառման:
  3. Համայնքի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը իրականացնում է համայնքի ղեկավարը:
  4. Աշխատակազմի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է աշխատակազմի ղեկավարը:
  5. Աշխատակազմի կառուցվածքում կարող են նախատեսվել «բաժին» տեսակի կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումներ, որոնց հաստիքային միավորների առավելագույն քանակը սահմանում է պետական լիազորված մարմինը:
  6. 50.000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների աշխատակազմերում կարող են նախատեսվել «վարչություն» տեսակի կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումներ: Բոլոր այն դեպքերում, երբ աշխատակազմում սահմանվում է «վարչություն» տեսակի կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանում, վարչությունը պետք է կազմված լինի բաժիններից, իսկ համայնքային ծառայողների հաստիքները պետք է ներառվեն համապատասխան վարչության բաժնի կառուցվածքում:
  7. Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումը կարող է ստեղծվել միայն օրենքով կամ Կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում:
  8. Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի կանոնադրություն, որը հաստատում է համայնքի ավագանին:
  9. Համայնքի ղեկավարն իր պաշտոնն ստանձնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, անհրաժեշտության դեպքում մշակում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը (համապատասխան ստորաբաժանումներ նախատեսված լինելու դեպքում), աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը:
  10. Համայնքի նոր ղեկավարի լիազորություններն ստանձնելուց հետո համայնքային վարչական և համայնքային հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչև այդ պաշտոններում նոր նշանակումներ կատարվելը։
  11. Համայնքի ղեկավարը աշխատակազմի կառուցվածքը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը ավագանու կողմից հաստատվելուց (վերահաստատվելուց) հետո` մեկամսյա ժամկետում, նշանակումներ է կատարում համայնքային վարչական և համայնքային հայեցողական պաշտոններում:
  12. Համայնքային ծառայողների նշանակման և զբաղեցրած պաշտոնից ազատման կարգը սահմանվում է «Համայնքային ծառայության մասին» օրենքով:

 

Հոդված 66.     Համայնքի աշխատակազմի ղեկավարը

 

  1. Աշխատակազմի ղեկավարը` օրենքով, իրավական այլ ակտերով, համայնքի ղեկավարի որոշումներով, համայնքի աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում կամ գործառույթների շրջանակում իրականացնում է հետևյալ լիազորությունները`

1) ապահովում է համայնքի ավագանու նիստերի նախապատրաստումը, արձանագրումը և նիստին ներկա ավագանու անդամների կողմից արձանագրության վավերացումը.

2) կազմակերպում և ապահովում է աշխատակազմի աջակցությունն ավագանու անդամների կողմից համայնքի ավագանու որոշման նախագծերի նախապատրաստմանը.

3) ապահովում է աշխատակազմի գործավարության, նամակագրության և արխիվային գործի վարումը.

4) կազմակերպում և ապահովում է համայնքի ղեկավարի որոշումների նախագծերի և արձանագրությունների նախապատրաստումը.

5) ապահովում է ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների և ուղերձների հրապարակումը.

6) կազմակերպում է համայնքի ղեկավարի և ավագանու կողմից քաղաքացիների ընդունելությունը, հսկողություն է իրականացնում նրանց հանրագրերի, դիմումների ու բողոքների քննարկման և ընթացքի նկատմամբ.

7) համայնքի բնակիչներին, հասարակության ներկայացուցիչներին իրազեկում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և կազմակերպում վերջիններիս մասնակցությամբ միջոցառումներ` սահմանված սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության և հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման կարգերով.

8) հսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների կատարման, ինչպես նաև աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ.

9) ապահովում է ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների առաքումը համապատասխան մարզպետի աշխատակազմ` յոթնօրյա ժամկետում.

10) օրենքով, իրավական այլ ակտերով կամ աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կամ գործառույթների շրջանակում նշանակում և ազատում է աշխատակազմի աշխատողներին, այդ թվում՝ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

11) օրենքով, նորմատիվ իրավական այլ ակտերով և աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների և գործառույթների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

12) իրականացնում է օրենքով, նորմատիվ իրավական այլ ակտերով և աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

  1. Աշխատակազմի ղեկավարը պատասխանատվություն է կրում օրենքների, իրավական այլ ակտերի, համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների, աշխատակազմի կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

 

Հոդված 67.      Համայնքի աշխատակազմի աշխատողների քանակը, աշխատակազմի, համայնքային հիմնարկների և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների վարձատրությունը

 

  1. Համայնքի աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համայնքի ղեկավարի առաջարկությամբ օրենքով սահմանված կարգով հաստատում է համայնքի ավագանին, հիմք ընդունելով սույն հոդվածով սահմանված հաստիքների թվաքանակի առավելագույն շեմերը։

2․ Համայնքի աշխատակազմի աշխատողներ են համարվում համայնքային քաղաքական, հայեցողական, վարչական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող անձինք, քաղաքացիական աշխատանք կատարողներն ու տեխնիկական սպասարկում իրականացնողները։

3․   Համայնքի աշխատակազմի աշխատողների քանակի առավելագույն շեմերն են՝

1) մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքներում՝ 2 քաղաքական, 2 վարչական, 1 հայեցողական և 5 համայնքային ծառայության պաշտոններ.

2) 1001-ից մինչև 5000 բնակիչ ունեցող համայնքներում՝ 3 քաղաքական, 10 վարչական, 5 հայեցողական և 15 համայնքային ծառայության պաշտոններ․

3) 5001-ից մինչև 20000 բնակիչ ունեցող համայնքներում՝ 4 քաղաքական, 25 վարչական, 10 հայեցողական և 75 համայնքային ծառայության պաշտոններ․

4) 20001-ից մինչև 75000 բնակիչ ունեցող համայնքներում՝ 4 քաղաքական, 40 վարչական, 15 հայեցողական և 130 համայնքային ծառայության պաշտոններ․

5) 75000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում՝ 4 քաղաքական, 40 վարչական, 20 հայեցողական և 200 համայնքային ծառայության պաշտոններ։

4․ Քաղաքացիական աշխատանք կատարողների, քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող անձանց  և տեխնիկական սպասարկում իրականացնողների քանակը ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ, համայնքի ղեկավարի առաջարկությամբ, որոշում է համայնքի ավագանին՝ ելնելով տվյալ համայնքի կարիքներից և առանձնահատկություններից։

  1. Աշխատակազմի, համայնքային հիմնարկների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների վարձատրությունն օրենքով սահմանված կարգով կատարվում է համայնքի բյուջեի հաշվին:
  2. Աշխատավարձը ներառում է պաշտոնային դրույքաչափը, հավելավճարները, պարգևատրումները և հավելումները:
  3. Աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափի նվազագույն շեմը տվյալ համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ կազմում է`

1) մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքի համար` առնվազն 15,00 տոկոս.

2) 1001-ից մինչև 5000 բնակիչ ունեցող համայնքի համար` առնվազն 17,00 տոկոս.

3) 5001-ից մինչև 20000 բնակիչ ունեցող համայնքի համար` առնվազն 18,00 տոկոս.

4) 20001-ից մինչև 75000 բնակիչ ունեցող համայնքի համար` առնվազն 18,00 տոկոս.

5) 75000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի համար` առնվազն 20,00 տոկոս:

8․ Աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափի առավելագույն շեմը  չի կարող գերազանցել տվյալ համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափի 80,00 տոկոսը։

  1. Սույն օրենքի իմաստով՝ հավելումը աշխատանքային օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով սահմանված դեպքերում և չափերով հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրացուցիչ վարձատրությունն է, որը վճարվում է ծանր, վնասակար կամ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանք կատարելու և (կամ) արտաժամյա և (կամ) գիշերային աշխատանքների և (կամ) հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքների համար:
  2. Հավելավճարը` պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային ավելացումը, սահմանվում է համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար: Համայնքի ավագանու որոշմամբ հավելավճար կարող է սահմանվել նաև համայնքային ծառայության բնագավառում աշխատակազմի համայնքային ծառայողների՝ տվյալ համայնքի աշխատակազմում ունեցած երկար տարիների (առնվազն հինգ տարի) աշխատանքային ստաժի համար: Հավելավճարի տրամադրման դեպքերը և չափերը սահմանվում են համայնքի աշխատակազմի կանոնադրությամբ:
  3. Աշխատակազմի, համայնքային հիմնարկների և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողներին ծանր և վնասակար աշխատանքի կատարման դեպքում տրվում է հավելում պաշտոնային դրույքաչափի ոչ պակաս, քան 30 տոկոսի չափով, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի ոչ պակաս, քան 50 տոկոսի չափով:
  4. Հավելավճարի տրամադրման դեպքերը և չափերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին:
  5. Աշխատանքի վարձատրության հետ կապված` սույն հոդվածով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 68.     Վարչական ղեկավարը

 

  1. Բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 500-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող յուրաքանչյուր բնակավայր, բացառությամբ համայնքի կենտրոնի, ունի վարչական ղեկավար:
  2. Բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրում վարչական ղեկավար ունենալը կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելը, համայնքի ղեկավարի առաջարկությամբ, որոշվում է համայնքի ավագանու կողմից:
  3. Վարչական ղեկավարի պաշտոնը համայնքային վարչական պաշտոն է:
  4. Վարչական ղեկավարի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, իսկ գործառույթները՝ սույն օրենքով և համայնքի աշխատակազմի կանոնադրությամբ:
  5. Վարչական ղեկավարը տվյալ բնակավայրի հաշվառված բնակիչ է:
  6. Վարչական ղեկավարը գործում է համայնքի ավագանու սահմանած նստավայրում:
  7. Վարչական ղեկավարի նստավայրի նկատմամբ գործում են սույն օրենքի 7-րդ հոդվածով տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի համար սահմանված պահանջները:
  8. Վարչական ղեկավարի նստավայրի պահպանման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև վարչական ղեկավարի գործառույթների իրականացման ծախսերը առանձին տողով ներկայացվում են համայնքի բյուջեում:
  9. 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն։
  10. Վարչական ղեկավարի բացակայության ընթացքում, կամ այդ պաշտոնը թափուր լինելու դեպքում, համայնքի ղեկավարի որոշմամբ նշանակվում է համապատասխան բնակավայրի վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող:
  11. Վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կարող են վերապահվել համայնքի կազմում ընդգրկված այլ բնակավայրի վարչական ղեկավարին, համայնքային քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց և այն համայնքային ծառայողներին (օպերատորներին), որոնք իրենց գործունեությունը իրականացնում են տվյալ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում:

 

Հոդված 69.     Վարչական ղեկավարի լիազորությունների ընդհանուր բնութագիրը

  1. Վարչական ղեկավարը՝ բնակավայրի տարածքում գործում է համայնքի ղեկավարի անունից:
  2. Համայնքի ղեկավարը կրում է քաղաքական պատասխանատվություն վարչական ղեկավարի գործունեության համար:
  3. Վարչական ղեկավարը՝

1) մասնակցում է համայնքի ավագանու նիստերին.

2) առաջարկություններ է ներկայացնում ավագանու նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

3) համայնքի ավագանու սահմանած կարգին համապատասխան՝ անցկացնում է բնակավայրին վերաբերող հարցերի հանրային լսումներ կամ քննարկումներ և արդյունքների մասին տեղեկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին.

4) ապահովում է բնակավայրի տարածքում մատուցվող հանրային ծառայությունների իրականացումը և այդ մասին տեղեկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին.

5) առաջարկություն է ներկայացնում համայնքի ղեկավարին՝ բնակավայրում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող գույքը օտարելու կամ օգտագործման տրամադրելու վերաբերյալ.

6) կազմակերպում է բնակավայրի տարածքում՝ ավագանու կողմից համայնքի բնակիչների ընդունելությունը, հանրային հանդիպումները և քննարկումները.

7) աջակցում է համայնքի աշխատակազմի ղեկավարին՝ սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով համայնքի աշխատակազմի ղեկավարին վերապահված լիազորությունների իրականացման հարցերում.

8) աջակցում է համայնքի աշխատակազմին՝ շտաբային ուսումնավարժական միջոցառումների կազմակերպման և անցկացման գործընթացներում.

9) աջակցում է սույն օրենքով, տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում համայնքի ղեկավարին վերապահված լիազորությունների իրականացմանը՝ բնակավայրի տարածքում.

10) բնակավայրի տարածքում, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը.

11) առաջարկություն է ներկայացնում համայնքի ղեկավարին, համայնքի վարչական սահմաններում գյուղատնտեսական կենդանիների արածեցման կարգում փոփոխություններ կատարելու մասին.

12) առաջարկություն է ներկայացնում համայնքի ղեկավարին, բնակավայրի մասով՝ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող  արոտավայրերի  և խոտհարքների օգտագործման (կառավարման) պլանում փոփոխություններ կատարելու մասին.

13) մասնակցում է    պարտադիր զինվորական ծառայության զորակոչի,  զորահավաքային զորակոչի ենթակա քաղաքացիների ծանուցման գործընթացին.

14) մասնակցում  է զորահավաքային նախապատրաստության շրջանակներում և զորահավաքի ժամանակ զորահավաքային առաջադրանքների կատարմանը.

15) մասնակցում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին.

16) իրականացնում է համայնքի աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

  1. Վարչական ղեկավարը ունի կնիք:
  2. Վարչական ղեկավարը համայնքի ղեկավարի անունից օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում տրամադրում է ֆիզիկական և իրավաբանական անձանց տեղեկանքներ, քաղվածքներ և այլ բնույթի փաստաթղթեր, որոնք ընդունելի են բոլոր պետական մարմինների և կազմակերպությունների համար:

 

Հոդված 70.      Համայնքային հիմնարկները և համայնքային ենթակայության կազմակերպությունները

  1. Օրենքով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացման նպատակով, օրենքով սահմանված կարգով ստեղծվում են համայնքային (բյուջետային) հիմնարկներ և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ:
  2. Համայնքի ղեկավարն իր պաշտոնն ստանձնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, անհրաժեշտության դեպքում մշակում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքային հիմնարկների և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները, կառուցվածքները (համապատասխան ստորաբաժանումներ նախատեսված լինելու դեպքում), աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը:
  3. Համայնքի ղեկավարը իր ներկայացմամբ և ավագանու համաձայնությամբ նշանակում է համայնքային հիմնարկների ղեկավարներին:
  4. Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարները նշանակվում են օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով՝ համայնքի ղեկավարի որոշմամբ:

 

Հոդված 71.      Համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները և համայնքի կողմից հիմնադրված հարյուր տոկոսով համայնքի սեփականություն հանդիսացող առևտրային կազմակերպություններ

 

  1. Սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով, կարող են ստեղծվել համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպություններ կամ համայնքի հիմնադրած՝ հարյուր տոկոսով համայնքի սեփականություն հանդիսացող առևտրային կազմակերպություններ:
  2. Համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները և համայնքի հիմնադրած հարյուր տոկոսով համայնքի սեփականություն հանդիսացող առևտրային կազմակերպություններ ստեղծվում են ավագանու որոշմամբ, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները իրականացնելու նպատակով:
  3. Համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և համայնքի հիմնադրած հարյուր տոկոսով համայնքի սեփականություն հանդիսացող առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունքում ստացված շահույթը համարվում է համայնքի սեփական եկամուտ:
  4. Համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և համայնքի հիմնադրած հարյուր տոկոսով համայնքի սեփականություն հանդիսացող առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունքում ձևավորված սեփական եկամուտները ծախսվում են բացառապես համայնքի պարտադիր և կամավոր խնդիրների լուծման նպատակով:
  5. Սույն հոդվածի կարգավորումներից դուրս, համայնքը կարող է ստեղծել այլ օրենքեներով սահմանված կազմակերպություններ, կամ ունենալ մասնակցություն այդ կազմակերպությունների ստեղծման մասով:

 

Հոդված 72.      Տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքի աշխատակազմի կարողությունների զարգացումը

 

  1. Համայնքի ղեկավարը, ավագանու անդամները, համայնքային քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, համայնքի աշխատակազմի համայնքային ծառայողները, բացի Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով համապատասխան միջոցներ նախատեսված լինելու դեպքում պետական բյուջեի միջոցներով նախատեսված վերապատրաստումներից, մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների բարելավման համար կարող են մասնակցել այլ վերապատրաստումներին:
  2. Տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքային քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց, համայնքի աշխատակազմի համայնքային ծառայողների վերապատրաստումները կարող են իրականացվել համայնքի բյուջեի միջոցների հաշվին, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
  3. Բոլոր այն դեպքերում, երբ տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքային քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց, համայնքի աշխատակազմի համայնքային ծառայողների վերապատրաստումները իրականացվում են միջազգային դոնոր և տեղական կազմակերպությունների ֆինանսավորմամբ, վերապատրաստումները համակարգվում են տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի կողմից՝ նախապես համաձայնեցնելով վերապատրաստումների համար կազմված և մշակված ուսումնական և մեթոդական նյութերը:
  4. Լիազոր մարմինը, վերապատրաստումներին, դրանց մասով կազմված և մշակված ուսումնական և մեթոդական նյութերին հավանություն տալուց, պետք է հաշվի առնի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների և աշխատակազմերի մասնագիտական, իրավակիրառական կարիքները և անհրաժեշտությունը:
  5. Տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքի աշխատակազմի վերապատրաստումներին վերաբերող ուսումնական նյութերը և մոդուլները, լիազոր մարմնի կողմից տեղադրվում են հեռավար ուսուցման նպատակով ստեղծված կառավարման համակարգում:


Գ Լ ՈՒ Խ
 6

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՎՈՂ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

 

Հոդված 73. Մեծամասնական ընտրակարգով ընտրվող տեղական ինքնակառավարման մարմիններ ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունների ընդհանուր բնութագիրը

  1. Սույն գլխով սահմանվում են տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները մեծամասնական ընտրակարգով ընտրվող տեղական ինքնակառավարման մարմիններ ունեցող համայնքներում:
  2. Սույն գլխով սահմանված դրույթները տարածվում են բացառապես մեծամասնական ընտրակարգով ընտրվող տեղական ինքնակառավարման մարմիններ ունեցող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների վրա:
  3. Սույն գլխի կարգավորման շրջանակից դուրս, սույն օրենքով սահմանված կարգավորումները տարածվում են մեծամասնական ընտրակարգով ընտրվող տեղական ինքնակառավարման մարմիններ ունեցող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների վրա այնքանով, որքանով դրանք չեն հակասում մեծամասնական ընտրակարգով ընտրվող տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման սկզբունքներին և դրանց գործունեության մասով սույն գլխով սահմանված առանձնահատկություններին:

Հոդված 74. Տեղական ինքնակառավարման մարմինները և դրանց լիազորությունների ժամկետները

  1. Տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը, որոնք ընտրվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված մեծամասնական ընտրակարգով, հինգ տարի ժամկետով:
  2. Համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը պատասխանատու են համայնքի բնակիչների առջև:
  3. Համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը գործում են օրենքով սահմանված լիազորությունների հիման վրա, ելնելով համայնքի շահերից, իրենց գործունեությունը կազմակերպում են օրենքով սահմանված կարգով՝ փոխադարձ համաձայնությամբ և համագործակցությամբ:
  4. Համայնքի ավագանին իր լիազորություններն ստանձնում է ոչ շուտ, քան նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման հաջորդ օրը:
  5. Համայնքի ղեկավարն իր պաշտոնն ստանձնում է ոչ շուտ, քան համայնքի նախորդ ղեկավարի լիազորությունների ավարտման հաջորդ օրը:
  6. Արտահերթ ընտրությունների միջոցով ընտրված համայնքի ղեկավարն ու ավագանու անդամներն իրենց լիազորություններն ստանձնում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:
  7. Արտահերթ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում՝ համայնքի ղեկավարն և (կամ) ավագանու անդամները իրենց լիազորությունները ստանձնում են դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը:

Հոդված 75. Համայնքի ավագանու գործունեության առանձնահատկությունները

  1. Ավագանին գործում է իր կանոնակարգին համապատասխան` նիստերի և հանձնաժողովների աշխատանքի միջոցով:
  2. Ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ: Ավագանին կարող է անցկացնել արտահերթ նիստեր:
  3. Նորընտիր ավագանու առաջին նիստը գումարվում է ոչ ուշ, քան ավագանու լիազորություններն ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում:
  4. Համայնքի ավագանու նիստը հրավիրում և վարում է համայնքի ղեկավարը, նրա բացակայության դեպքում՝ նրա տեղակալը, վերջիններիս պաշտոնները թափուր լինելու դեպքում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, իսկ սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում՝ համայնքի ավագանու՝ տարիքով ավագ անդամը: Սույն մասում սահմանված դեպքերում, բացառությամբ ավագանու անդամի կողմից ավագանու նիստ վարելու դեպքերի՝ նիստ վարողներն ունեն խորհրդակցական ձայնի իրավունք:
  5. Մեծամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքներում՝ ավագանին իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար կարող է իր որոշմամբ ստեղծել մշտական գործող կամ ժամանակավոր հանձնաժողովներ:
  6. Սույն օրենքով սահմանված՝ ավագանու նստաշրջանների, խմբակցությունների, ինչպես նաև ավագանու կողմից համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հետ կապված կարգավորումները չեն տարածվում մեծամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքների ավագանիների վրա:
  7. Համայնքի ավագանու նիստի իրավազորության, նիստի օրակարգի նախագծի մասին տեղեկացման, հերթական և արտահերթ նիստերի կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով սահմանված կարգով:
  8. Համայնքի ավագանու վրա տարածվում են սույն օրենքի ավագանու լիազորությունները սահմանող 24-րդ հոդվածի դրույթները, բացառությամբ՝ այդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված լիազորությունների:

Հոդված 76.      Համայնքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, դադարումը

  1. Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե`

1) նա կորցրել է համայնքի ավագանու անդամի ընտրական իրավունքը.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման և կրում է պատիժը.

3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված դեպքերում, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

4) պարտադիր զինվորական ծառայության է անցնել զինված ուժերում կամ այլ զորքերում, բացառությամբ զորահավաքի և (կամ) պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին կանչվելու դեպքերի.

5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել.

6) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում կամ աշխատանք կատարում.

7) նա մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների կամ մշտական հանձնաժողովի նիստերի (որը պետք է արտացոլված լինի իր մասնակցությամբ ավագանու նիստերի ընթացքում ընդունված փաստաթղթերի ստորագրություններով) ավելի քան կեսից.

8) նա հրաժարական է տվել:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում, բացառությամբ 7-րդ կետի, ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են օրենքի ուժով, իսկ 7-րդ կետում սահմանված դեպքում` նիստին ներկա ավագանու անդամների ձայների առնվազն երկու երրորդով ընդունում է համայնքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում կամ նիստ գումարելու անհնարինության դեպքում ավագանու մյուս անդամները կազմում են արձանագրություն, որը հաստատվում է ներկա ավագանու անդամների երկու երրորդով:
  2. Համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա մահացել է կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է մահացած:

Հոդված 77.      Համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը

  1. Եթե մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ավագանու անդամի լիազորությունների դադարեցման (դադարման) հետևանքով անհնարին է դառնում համայնքի ավագանու հետագա նիստերի անցկացումը, ապա ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու մնացած անդամները կամ համայնքի ղեկավարը:
  2. Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին սույն հոդվածի 1-ին և 5-րդ մասերում նշված արձանագրությունները համապատասխան մարզպետի միջոցով համայնքի ղեկավարն ուղարկում է Կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:
  3. Կառավարության լիազորած մարմինը համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունն ստանալուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, սահմանված կարգով Կառավարություն է ներկայացնում տվյալ համայնքում համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծ:
  4. Կառավարությունը, օրենքով սահմանված կարգով, պետական լիազորված մարմնի ներկայացմամբ, նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:
  5. Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են նաև, եթե`

1) ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովվելու պատճառով վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չի կայանում: Սույն կետում նշված փաստն արձանագրում է համայնքի ղեկավարը.

2) օրենքով սահմանված կարգով համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր:

 

Հոդված 78.     Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարը և նրա գործունեության կազմակերպումը

  1. Համայնքի ղեկավարի վրա տարածվում են սույն օրենքով համայնքի ղեկավարին ներկայացվող պահանջները և վերապահված լիազորությունները, բացառությամբ սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջի և համայնքի ավագանու կողմից համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու կարգավորման:
  2. Համայնքի ղեկավար կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող, տվյալ համայնքում հաշվառված անձը:
  3. Համայնքի ղեկավարի վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված՝ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու կարգավորումները:
  4. Համայնքի ղեկավարն իր գործունեությունը կազմակերպում է իր տեղակալի, աշխատակազմի, վարչական ղեկավարների, համայնքային ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների միջոցով:
  5. Համայնքի ղեկավարի տեղակալը փոխարինում է համայնքի ղեկավարին վերջինիս բացակայության ժամանակ: Համայնքի ղեկավարի տեղակալին, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարը: Համայնքի ղեկավարի տեղակալը իրականացնում է աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթներ:
  6. Համայնքի ղեկավարը և նրա տեղակալն օրենքով նախատեսված դեպքերում որպես համայնքի ներկայացուցիչ հանդես են գալիս դատարանում, ինչպես նաև իրենց իրավասությունների սահմաններում տալիս են դատարանում հանդես գալու լիազորագրեր:
  7. Համայնքի ղեկավարը կարող է ունենալ խորհրդական և օգնական: Համայնքի ղեկավարի խորհրդականին և օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարը:

Հոդված 79.      Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, դադարումը

  1. Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե`

1) նա հրաժարական է տվել.

2) դադարեցվել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

3) նա դադարել է համայնքի բնակիչ լինելուց.

4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով նա դատապարտվել է ազատազրկման և կրում է պատիժը.

5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ կամ անհայտ բացակայող.

6) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված դեպքերում, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

7) նա զորակոչվել է նա զորակոչվել կամ ծառայության է անցել զինված ուժերում կամ այլ զորքերում, բացառությամբ զորահավաքի կամ վարժական հավաքներին կանչվելու դեպքերի.

8) նա անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.

9) նա վեց ամիս անընդմեջ չի հրավիրում համայնքի ավագանու նիստ:

  1. Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա մահացել է կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է մահացած:
  2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում, բացառությամբ 1-ին և 9-րդ կետերի, համայնքի ավագանին կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն:
  3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում համայնքի ղեկավարը հրաժարականի մասին իր դիմումը եռօրյա ժամկետում կարող է հետ վերցնել: Համայնքի ղեկավարի կողմից հրաժարականի մասին իր դիմումը եռօրյա ժամկետում հետ չվերցնելու դեպքում աշխատակազմի ղեկավարի կողմից համայնքի ղեկավարի հրաժարականի մասին պատշաճ ձևով ծանուցվելուց հետո համայնքի ավագանին եռօրյա ժամկետում կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն: Արձանագրություն չկազմվելու դեպքում համայնքի ղեկավարի լիազորություններն օրենքի ուժով համարվում են վաղաժամկետ դադարեցված: Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը չկազմվելու մասին հաղորդումը աշխատակազմի ղեկավարը ներկայացնում է մարզպետի աշխատակազմ:
  4. Սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված դեպքում ավագանին ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունում է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում:
  5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարում են մահվան փաստը լիազոր մարմնի կողմից գրանցվելու օրվանից կամ անձին մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելու օրվանից: Համայնքի ղեկավարի մահվան մասին պետական վկայականը համայնքի աշխատակազմի ղեկավարը ներկայացնում է մարզպետի աշխատակազմ այն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
  6. Սույն հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված որոշումը, արձանագրությունը, վկայականը կամ հաղորդումը համապատասխան մարզպետի միջոցով ներկայացվում են Կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:
  7. Կառավարության լիազորած մարմինը սույն հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված որոշումը, արձանագրությունը, վկայականը կամ հաղորդումն ստանալուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, սահմանված կարգով Կառավարություն է ներկայացնում տվյալ համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծ:
  8. Կառավարությունը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնում է, եթե տվյալ համայնքը, օրենքով սահմանված կարգով, վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր:

Հոդված 80. Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարի պաշտոնակատարը

  1. Մինչև համայնքի նորընտիր ղեկավարի` իր պարտականությունների ստանձնումը սույն օրենքի 79-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված որոշումը (արձանագրությունը, հաղորդումը, վկայականը) մարզպետի աշխատակազմ մուտքագրվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, մարզպետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող, տվյալ համայնքում հաշվառված անձ:
  2. Համայնքի ղեկավարի կողմից մեկ ամսից ավելի իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում մինչև դրա առաջացնող հանգամանքների վերացումը նրա լիազորությունների կատարումը դրվում է համայնքի ղեկավարի տեղակալի վրա, իսկ այդ պաշտոնը թափուր լինելու պարագայում մարզպետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
  3. Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում՝ մարզպետը նշանակում համայնքի ղեկավարի պաշտոնակատար, մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:
  4. Համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը թափուր լինելու պարագայում համայնքի ղեկավարի կողմից մինչև մեկ ամիս ժամկետով իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում ավագանու նիստ հրավիրելու և վարելու պարտականությունները դրվում են համայնքի ավագանու՝ տարիքով ավագ անդամի վրա: Այդ ընթացքում համայնքի ավագանու նիստի օրակարգում չեն կարող ընդգրկվել համայնքի զարգացման ռազմավարության, զարգացման ծրագրերի, համայնքի միջնաժամկետ ծախսային ծրագրի, բյուջեի, տարեկան աշխատանքային պլանի նախագծերը, ինչպես նաև ավագանու նիստի ընթացքում չեն կարող ներկայացվել համայնքի ղեկավարի՝ սույն օրենքով նախատեսված հաշվետվությունները:
  5. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնավարման ընթացքում չեն կարող կատարվել աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կառուցվածքային և հաստիքացուցակի փոփոխություններ, այդ թվում՝ նոր կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատում:
  6. Քրեական հետապնդման շրջանակներում օրենքով սահմանված դեպքերում և կարգով համայնքի ղեկավարի պաշտոնավարումը կասեցվելիս, մարզպետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

ԳԼՈՒԽ 7

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 81.      Համայնքի սեփականության իրավունքը

  1. Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությամբ և օրենքով ճանաչվում և հավասարապես պաշտպանվում է համայնքի սեփականության իրավունքը:
  2. Համայնքի սեփականության իրավունքը հիմնված է գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, համայնքի, որպես հանրային իրավունքի իրավաբանական անձի քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:
  3. Համայնքն ունի հողի, ինչպես նաև այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունք։
  4. Համայնքի տարածքում գտնվող հողը, բացառությամբ պետությանը, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող հողերի, համայնքի սեփականությունն է։
  5. Համայնքը, քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով ունի նաև մտավոր գործունեության արդյունքների (մտավոր սեփականություն) նկատմամբ սեփականության իրավունք:
  6. Համայնքի սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով`

1) հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով.

2) դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերում:

  1. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով համայնքի սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ:

Հոդված 82. Համայնքի սեփականության տնօրինումը և պատասխանատվությունը

  1. Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը:
  2. Համայնքի անունից, իրենց գործողություններով գույքային իրավունքներ և պարտականություններ կարող են ձեռք բերել և իրականացնել տեղական ինքնակառավարման մարմինները` իրենց լիազորությունների շրջանակներում:
  3. Համայնքի անունից սեփականատիրոջ իրավունքներն իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ օրենքով սահմանված կարգով:
  4. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը համայնքի ղեկավարը ենթարկում է ամենամյա պարտադիր գույքագրման, որը ներկայացվում է ավագանու հաստատմանը:
  5. Սեփականության իրավունքով գույք ձեռք բերելուց կամ գույքն օտարելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավարը գույքագրման փաստաթղթերում կատարում է համապատասխան փոփոխություններ, որոնք ներկայացնում է համայնքի ավագանիու հաստատմանը՝ ավագանու առաջիկա նիստում :
  6. Համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերին կցվում է համայնքի ընթացիկ քարտեզի սահմանված կարգով հաստատված պատճենը, որում արտացոլվում են սահմանված կարգով տրամադրված հողամասերը (նպատակային կամ գործառնական փոփոխության մասին նշումով), նախագծման և շինարարության թույլտվությունները, ինչպես նաև գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի փոփոխությունները:
  7. Ամենամյա պարտադիր գույքագրման փաստաթղթերը համայնքի ղեկավարի կողմից ներկայացվում են ավագանու հաստատմանը:
  8. Համայնքի ընթացիկ քարտեզի փոփոխությունները կատարվում են գույքագրման փաստաթղթերի համար սույն հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան:
  9. Համայնքի պարտավորությունների համար՝ համայնքի սեփականության ներքո գտնվող հողի և այլ գույքի վրա բռնագանձում տարածել թույլատրվում է միայն օրենքով նախատեսված դեպքերում:
  10. Տեղական ինքնակառավարման մարմինները պատասխանատու են համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի պահպանությունն ապահովելու համար։

 

Հոդված 83.     Տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ գույքը

  1. Սույն օրենքով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված սեփական լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոց չհանդիսացող գույքը, որը պատկանում է պետությանը, որպես սեփականություն, անհատույց փոխանցվում է համայնքներին:
  2. Համայնքի սեփականություն են համարվում համայնքի տարածքում գտնվող համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունները, մասնագիտացված դպրոցները, արտադպրոցական կրթության հաստատությունները, կոմունալ տնտեսության և այլ հաղորդակցության ուղիները, ջրամատակարարման և ջրահեռացման, ոռոգման, ջեռուցման, աղբահանության համակարգերը (այդ թվում՝ աղբավայրերը), ակումբները, մշակույթի տները, թատրոնները, կինոթատրոնները, թանգարանները, գրադարանները, պատկերասրահները, ցուցահանդեսները, շուկաները, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունները, տրանսպորտային կազմակերպությունները, փողոցները, հրապարակները, կամուրջները, բազմաբնակարան շենքերի ոչ բնակելի տարածքները, ընդհանուր օգտագործման տարածքները, գերեզմանատները, ինչպես նաև վարչական շենքերը և այլ շենքերն ու շինությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, տրանսպորտային միջոցները, ինչպես նաև օրենքով նախատեսված անշարժ ու շարժական այլ գույք:

 

Հոդված 84.     Համայնքի սեփականության գոյացման աղբյուրները

  1. Համայնքի սեփականությունը գոյանում է`

1) պետական սեփականություն հանդիսացող գույքը համայնքի սեփականությանը հանձնելուց.

2) համայնքային ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների գործունեությունից.

3) համայնքի բյուջեի եկամուտներից և օրենքով չարգելված այլ ֆինանսական մուտքերից.

4) համայնքի բյուջեի հաշվին ձեռք բերված գույքից.

5) եթե գույքը գտնողը քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով հրաժարվում է գտնված գույքը վերածել սեփականության.

6) օրենքով սահմանված կարգով՝ անժառանգ գույքն ժառանգության բացման վայրի համայնքին փոխանցելուց.

7) բարեգործական հատկացումներից, քաղաքացիների, հիմնարկների և կազմակերպությունների նվիրատվություններից և նվիրաբերումներից.

8) օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

  1. Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում համայնքի ղեկավարը դրա վերաբերյալ տեղեկատվությունը ոչ ուշ, քան ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, հրապարակում է: Տեղեկատվությունը հրապարակվում է սահմանված կարգով համապատասխան տեղեկությունները համայնքի աշխատակազմ ներկայացնելու (նշված տեղում փակցնելու), ինչպես նաև համայնքի պաշտոնական համացանցային կայքում (առկայության դեպքում) զետեղելու միջոցով:
  2. Նվիրատվություն կամ նվիրաբերություն կատարողի վերաբերյալ տվյալները (կամ տեղեկատվությունը) կարող են հրապարակվել միայն նվիրատվություն կամ նվիրաբերություն կատարողի գրավոր համաձայնության առկայության դեպքում:

Հոդված 85.     Համայնքի սեփականության օտարման սահմանափակումը

  1. Համայնքի սեփականություն հանդիսացող հողերը կարող են օտարվել համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով ու համայնքի հողերի օգտագործման սխեմայով սահմանված նպատակներին, հողերի կառավարման ամենամյա ծրագրին համապատասխան և համայնքի տարածքում տնտեսական գործունեության խթանման համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով նախատեսված դեպքերում:
  2. Համայնքի հողի օտարման պայմանագրում պետք է ամրագրվեն համայնքի հողի առաջնային հետգնման իրավունքը և տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվող ծրագրի ժամկետները:
  3. Գույքի օտարումից ստացվող ֆինանսական միջոցներն օգտագործվում են սույն օրենքով սահմանված կարգով և ուղղվում են համայնքի բյուջե:
  4. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման այլ սահմանափակումները սահմանվում են օրենքով:
  5. Համայնքի սեփականություն հանդիսացող ոռոգման համակարգերը (տնտեսային և ներտնտեսային ոռոգման համակարգերը) օտարման ենթակա չեն։

Հոդված 86.     Համայնքի տնտեսական գործունեությունը

  1. Համայնքը, իր լիազորությունների իրականացման, ինչպես նաև տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, համայնքի ավագանու որոշմամբ կարող է ստեղծել հիմնարկներ, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ, սահմանափակ պատասխանատվությամբ և բաժնետիրական ընկերություններ, հիմնադրամներ և օրենքով չարգելված այլ կազմակերպություններ:
  2. Համայնքային հիմնարկները և կազմակերպությունները կարող են լինել`

1) բյուջետային հիմնարկներ.

2) համայնքի հիմնադրած ոչ առևտրային կազմակերպություններ.

3) հարյուր տոկոսով համայնքի սեփականություն հանդիսացող առևտրային կազմակերպություններ.

4) համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպություններ:

  1. Համայնքին պատկանող բաժնետոմսերով բաժնետիրական ընկերության հիմնադրումն իրականացվում է համայնքի ղեկավարի որոշմամբ` ավագանու համաձայնությամբ: Համայնքին պատկանող բաժնետոմսերով բաժնետիրական ընկերության հիմնադրումն ու գործունեությունը իրականացվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով սահմանված կարգով:
  2. Համայնքի անունից սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդես գալ միայն համայնքի ղեկավարը` համայնքի ավագանու համաձայնությամբ: Համայնքի կողմից կամ համայնքի մասնակցությամբ հիմնադրված սահմանափակ պատասխանատվության ընկերության հիմնադրումն ու գործունեությունը իրականացվում է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքով սահմանված կարգով:
  3. Տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, համայնքը օրենքով սահմանված կարգով կարող է ստեղծել նաև հիմնադրամ, որի կանոնադրությամբ սահմանվում են իր գործունեության նպատակները:
  4. Համայնքի կողմից կամ համայնքի մասնակցությամբ հիմնադրամի հիմնադրումն իրականացվում է համայնքի ղեկավարի որոշմամբ՝ համայնքի ավագանու հաստատմամբ: Համայնքի կողմից կամ համայնքի մասնակցությամբ հիմնադրամի հիմնադրումն ու գործունեությունը իրականացվում է «Հիմնադրամների մասին» օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  8

ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԸ

 

Հոդված 87.     Համայնքի  զարգացման ռազմավարությունը

  1. Համայնքի զարգացման ռազմավարությունը համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական, բնական և մարդկային ռեսուրսների գնահատման արդյունքում, համայնքի կայուն և նպատակային զարգացման տեսանկյունից սահմանվող տեսլականի, գերակայությունների, ծրագրային ուղղությունների, դրանց հասնելու նպատակով ձեռնարկվելիք միջոցառումների ընդհանրական նկարագրությունը ներկայացնող փաստաթուղթ է, որը նախատեսում է հինգ տարվա ռազմավարական կտրվածքով համայնքի հիմնախնդիրների արդյունավետ լուծումը:
  2. Համայնքի զարգացման ռազմավարության գործողության ժամկետը հինգ տարի է:
  3. Համայնքի զարգացման ռազմավարությունը հաստատվում է ավագանու որոշմամբ:
  4. Համայնքի զարգացման ռազմավարությունը պետք է համահունչ լինի Կառավարության հավանությանն արժանացած ռազմավարություններով սահմանված մոտեցումներին:
  5. Համայնքի զարգացման ռազմավարությունում ներառվում են համայնքի հնարավորությունների շրջանակում իրագործելի՝ համայնքի պարտադիր և կամավոր խնդիրները և դրանց լուծման նպատակով նախատեսվող ծրագրային ուղղությունները:
  6. Համայնքի զարգացման ռազմավարությունում ներառված՝ համայնքի կայուն զարգացման տեսլականը, գերակայությունները և ծրագրային ուղղությունները իրագործվում են համայնքի տարեկան բյուջեի, համայնքի զարգացման ծրագրերի, համայնքի տարեկան աշխատանքային պլանի, միջնաժամկետ ծախսային ծրագրի, գույքի կառավարման ամենամյա և հնգամյա զարգացման ծրագրերի շրջանակում:
  7. Համայնքի զարգացման ծրագրերը, համայնքի տարեկան աշխատանքային պլանը, միջնաժամկետ ծախսային ծրագիրը, գույքի կառավարման ամենամյա և հնգամյա ծրագրերը և օրենքով նախատեսված այլ զարգացման ծրագրերը բխում են համայնքի զարգացման ռազմավարությունից:
  8. Տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմինը մշակում, ըստ անհրաժեշտության շահագրգիռ պետական մարմինների հետ համաձայնեցնում է և համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացնում է համայնքի զարգացման ռազմավարության կազմման և մշակման մեթոդական ցուցումները:

 

Հոդված 88.     Համայնքի  զարգացման ռազմավարության մշակումը,  հաստատումը և հրապարակումը

  1. Համայնքի ղեկավարը մշակում է համայնքի զարգացման ռազմավարության նախագիծը և իր լիազորություններն ստանձնելու օրվանից հետո` չորս ամսվա ընթացքում, ներկայացնում ավագանու հաստատմանը:
  2. Նոր ձևավորված համայնքի դեպքում, համայնքի ղեկավարը մշակում է համայնքի զարգացման ռազմավարության նախագիծը և ներկայացնում ավագանու հաստատմանը իր լիազորություններն ստանձնելու օրվանից հետո՝ հինգ ամսվա ընթացքում:
  3. Համայնքի ավագանին քննարկում է ներկայացվածհամայնքի զարգացման ռազմավարության նախագիծը, անհրաժեշտության դեպքում դրա մեջ կատարում փոփոխություններ կամ լրացումներ և ընդունում է այն նիստին ներկա ավագանու անդամների ձայների կեսից ավելիով:
  4. Համայնքի զարգացման ռազմավարության գործողության ժամկետի ընթացքում համայնքի ավագանու անդամների ընտրություն կայանալու դեպքում ավագանու լիազորություններն ստանձնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, համայնքի ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի կողմից կարող են առաջարկվել զարգացման ռազմավարությունում փոփոխություններ կամ լրացումներ:
  5. Համայնքի զարգացման ռազմավարությունումփոփոխություններ կամ լրացումներ կարող են առաջարկվել համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի կամ կամ մշտական հանձնաժողովների կողմից՝ հաշվետու տարում համայնքի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը համայնքի ղեկավարի ներկայացնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
  6. Համայնքի զարգացման ռազմավարությունը հրապարակվում է համայնքի պաշտոնական համացանցային էջում:

 

Հոդված 89. Համայնքի զարգացման ռազմավարության կազման, մշակման և իրականացման  գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցությունը

  1. Համայնքի զարգացման ռազմավարության նախագիծը կազմվում և մշակվում է համայնքի բնակիչների մասնակցության ապահովմամբ:
  2. Բնակիչների մասնակցությունը պետք է ապահովվի համայնքի զարգացման ռազմավարության նախագծի մշակման, ավագանու կողմից հաստատված ռազմավարության իրականացման և վերահսկման բոլոր գործընթացներում:
  3. Համայնքի զարգացման ռազմավարության նախագծի մշակման, ավագանու կողմից հաստատված ռազմավարության իրականացման և վերահսկման գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցության ձևերը սահմանվում են սույն օրենքով, իսկ դրանց իրականացման ընթացակարգերը՝ տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության, համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության, համայնքում հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման կարգերով, ինչպես նաև տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի կողմից մշակված համայնքի զարգացման ռազմավարության կազմման և մշակման մեթոդական ցուցումներով:
  4. Համայնքի զարգացման ռազմավարության կազմման, հանրային քննարկման, իրականացման (կատարման) և վերահսկման գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցությունն ապահովելու համար համայնքի ղեկավարի առաջարկությամբ և համայնքի ավագանու որոշմամբ ձևավորվում է համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմին:
  5. Խորհրդակցական մարմնի կազմում ընդգրկվում են աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների համապատասխան մասնագետներ, ինչպես նաև համայնքի ավագանու մեկից մինչև երեք անդամներ, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերից բնակիչներ, փորձագետներ և այլ շահագրգիռ անձինք (վերջիններիս համաձայնությամբ):
  6. Համայնքի ղեկավարը մինչև համայնքի զարգացման ռազմավարության նախագիծըհամայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը կազմակերպում և անցկացնում է հանրային բաց լսումներ կամ քննարկումներ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասը: Հանրային բաց լսումներում կամ քննարկումներում ստացված և ընդունված առարկությունների և առաջարկությունների վերաբերյալ համայնքի ղեկավարը համայնքի ավագանուն տրամադրում է տեղեկատվություն՝ ամփոփաթերթի ձևով:

 

Հոդված 90. Համայնքի զարգացման ռազմավարությունից բխող զարգացման ծրագրերը

  1. Համայնքի զարգացման ռազմավարության իրագործման նպատակով, համայնքը բացի համայնքի բյուջեից, տարեկան աշխատանքային պլանից, միջնաժամկետ ծախսային ծրագրից, գույքի կառավարման ամենամյա և հնգամյա ծրագրերից, ըստ անհրաժեշտության կարող է ունենալ համայնքի զարգացման ոլորտային ծրագրեր:
  2. Համայնքի զարգացման ոլորտային ծրագրերը մշակվում են հիմք ընդունելով տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով ըստ բնագավառների վերապահված լիազորությունները և համայնքի զարգացման ռազմավարությամբ սահմանված գերակայություններն ու ծրագրային նպատակները:
  3. Համայնքի զարգացման ռազմավարությունից բխող ոլորտային զարգացման ծրագրերի մշակման, հաստատման և վերահսկման գործընթացների նկատմամբ տարածվում են սույն օրենքի 89-րդ հոդվածով սահմանված պահանջները:

4․ Տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքի ռազմավարական զարգացման և պլանավորման գործընթացներում կարող են ներգրավել տեղական ակտիվ խմբերին, որոնք հանդիսանում են հանրային և մասնավոր հատվածների ներկայացուցիչների փոխգործակցության հարթակ և պատասխանատու են իրենց կարիքներին և հնարավորություններին հարմարեցված տեղական զարգացման ռազմավարությունների մշակման և իրագործման համար։ Համայնքի ռազմավարական զարգացման և պլանավորման գործընթացներում տեղական ակտիվ խմբերի ներգրամվան դեպքում, համայնքը աջակցում է վերջիններիս գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը։

5․ Տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքի ռազմավարական զարգացման և պլանավորման գործընթացներում համագործակցում են տեղական ինքնակառավարման բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ։ Տեղական ինքնակառավարման մարմինների և ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական և միջազգային կազմակերպությունների համագործակցության նպատակն է բարձրացնել համայնքի կառավարման գործընթացներում քաղաքացիական հասարակության ներգրավվածության մակարդակը, խթանել համայնքի կայուն զարգացմանն ուղղված տեղական ինքնակառավարման մարմինների կարողություններն ու հնարավորությունները, աջակցել համայնքում տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանը։

Հոդված 91.

Համայնքի տարեկան աշխատանքային պլանը

 

  1. Համայնքի տարեկան աշխատանքային պլանը համայնքի ծրագրային այն փաստաթուղթն է, որը սահմանում է տվյալ տարվա ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կամ նրանց մասնակցությամբ համայնքում իրականացվող բոլոր ծրագրերը և միջոցառումները:
  2. Համայնքի տարեկան աշխատանքային պլանը, դրանում կատարվող փոփոխությունները մշակում է համայնքի ղեկավարը և ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը:
  3. Համայնքի տարեկան աշխատանքային պլանը հաստատվում է փետրվար ամսին՝ ավագանու հերթական նստաշրջանի առաջին նիստի ընթացքում: Նոր ձևավորված համայնքի դեպքում, համայնքի ղեկավարը մշակում է համայնքի տարեկան աշխատանքային պլանի նախագիծը և ներկայացնում ավագանու հաստատմանը համայնքի զարգացման ռազմավարությունն ընդունելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:
  4. Համայնքի տարեկան աշխատանքային պլանը մշակվում և հաստատվում է համայնքի ավագանու կողմից հաստատված համայնքի զարգացման ռազմավարության հիման վրա՝ տվյալ տարվա ընթացքում համայնքի տնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային, բնապահպանական և այլ ծրագրերի ու միջոցառումների պլանավորման, իրականացման և վերահսկման գործընթացներն առավել նպատակային և արդյունքամետ կազմակերպելու համար:
  5. Համայնքի տարեկան աշխատանքային պլանում ընդգրկվում են համայնքում իրականացվող համայնքի բյուջեից և այլ աղբյուրներից ֆինանսավորվող, ինչպես նաև ֆինանսավորում չպահանջող բոլոր ծրագրերը, այդ թվում՝ համայնքի ենթակառուցվածքների պահպանման, շահագործման և զարգացման, համայնքային ծառայությունների մատուցման, հիմնական միջոցների կառավարման, մարդկային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներդրումային, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի աջակցությամբ և այլ ծրագրեր:
  6. Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հետ համայնքի ավագանուն է ներկայացնում հաշվետու տարում համայնքի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը, որը ենթակա է հրապարակման՝ օրենքով սահմանված կարգով:
  7. Համայնքի տարեկան աշխատանքային պլանի մշակման, կազմման և իրականացման գործընթացներում բնակիչների մասնակցության ապահովումը իրականացվում է սույն օրենքի 88-րդ հոդվածով նախատեսված կարգով:
  8. Համայնքի տարեկան աշխատանքային պլանի նախագիծը, ավագանու որոշմամբ հաստատված համայնքի տարեկան աշխատանքային պլանը և հաշվետու տարում համայնքի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հրապարակվում են համայնքի պաշտոնական կայք էջում:

 

Հոդված 92. Համայնքի տարեկան աշխատանքային պլանի մեթոդաբանությունը

 

  1. Համայնքի տարեկան աշխատանքային պլանը կազմելու նպատակով տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը մշակում և տեղական ինքնակառավարման մարմիններին է տրամադրում համայնքի տարեկան աշխատանքային պլանի մշակման մեթոդաբանությունը:
  2. Տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմինը համայնքի տարեկան աշխատանքային պլանի մեթոդաբանությունը մշակելիս, խորհրդակցում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
  3. Համայնքի տարեկան աշխատանքային պլանի մշակման մեթոդաբանությունը սահմանում է տարեկան աշխատանքային պլանի կազմման իրավական հիմքերն ու կառուցակարգերը, մասնակցության ապահովման մեխանիզմները, մշտադիտարկման և գնահատման համակարգերը (այդ թվում՝ ցուցանիշներն ու դրանց բնութագրիչները, տեսակները), հաշվետվողականությունը և այլն:
  4. Համայնքի տարեկան աշխատանքային պլանի մեթոդաբանությունը համարվում է մեթոդական ուղեցույց, որը կրում է խորհրդատվական բնույթ:
  5. Համայնքի տարեկան աշխատանքային պլանի մեթոդաբանությունը սահմանող մեթոդական ուղեցույցը տարածքային կառավարման բնագավառի լիազոր պետական մարմնի կողմից տրամադրվում է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ի ղեկավարումն:

 

 

 

 

ԳԼՈՒԽ 9. ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՆ ԵՎ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

Հոդված 93.

Համայնքի բյուջեն, դրա հաստատումը և կառուցվածքը

 

  1. Համայնքի բյուջեն համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրով կանխատեսված եկամուտների (մուտքերի) ձևավորման և ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նպատակաուղղվում է համայնքի զարգացման ռազմավարության, համայնքի տարեկան աշխատանքային պլանի և տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը:
  2. Յուրաքանչյուր տարի համայնքի բյուջեն, համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին: Ավագանին համայնքի բյուջեում փոփոխություններ է կատարում համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ: Համայնքի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատում է ավագանին:
  3. Համայնքի բյուջեն բաղկացած է վարչական և ֆոնդային մասերից: Համայնքի բյուջեն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 94.

Համայնքի բյուջեին ներկայացվող պահանջները

 

  1. Բյուջետային տարվա համար համայնքի բյուջեի յուրաքանչյուր (վարչական և ֆոնդային) մասով նախատեսված հաշվարկային-դրամարկղային ելքերը չեն կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի համապատասխան մասերով նախատեսված հաշվարկային-դրամարկղային մուտքերը:
  2. Բյուջեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումը կազմում է բյուջեի հավելուրդը, իսկ բյուջեի եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցումը` բյուջեի դեֆիցիտը (այսուհետ` պակասուրդ):
  3. Համայնքի բյուջեի պակասուրդի գումարը չպետք է գերազանցի պակասուրդի ֆինանսավորման համար օրենքով սահմանված աղբյուրների ընդհանուր գումարը:
  4. Համայնքի բյուջեի պակասուրդի կամ հավելուրդի չափը սահմանվում է համայնքի ավագանու` տվյալ տարվա համայնքի բյուջեի մասին որոշմամբ:
  5. Բյուջետային գործընթացի նկատմամբ տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմինն իրականացնում է իրավական հսկողություն:
  6. Համայնքի բյուջեի պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման նպատակով նախորդ տարիներին ներգրաված չմարված վարկերի, փոխատվությունների, համայնքային արժեթղթերի մարման պարտավորությունների առկայության դեպքում համայնքի ղեկավարը պետական լիազորված մարմնի հետ համատեղ, վերջինիս սահմանած կարգով, մշակում է բյուջեի պակասուրդը ծածկող նշված պարտավորություններն աստիճանաբար մարելու ծրագիր: Ծրագրի իրականացման ժամանակահատվածում դա համայնքի բյուջեն կազմելու հիմք է: Այդ դեպքում պետական լիազորված մարմինը, բացի իրավական հսկողությունից, հսկողություն է իրականացնում ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ չմարված վարկերի, փոխատվությունների, համայնքային արժեթղթերի մարման պարտավորությունները մարելու ծրագրի իրականացման առնչությամբ:

 

Հոդված 95.

Համայնքի բյուջեի ձևավորման աղբյուրները

 

  1. Համայնքի բյուջեն ձևավորվում է համայնքների բյուջեներին օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրվող մուտքերից, այդ թվում`

1) հարկային եկամուտներ`

ա.տեղական հարկերից`

անշարժ գույքի  հարկ` համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի  համար,

փոխադրամիջոցների գույքահարկ` համայնքում հաշվառված  փոխադրամիջոցների համար,

բ. եկամտային հարկից մասհանումներ,

գ. շահութահարկից մասհանումներ,

դ. բնապահպանական հարկից և ռոյալթիներից մասհանումներ,

ե. Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գծով համայնքի բյուջե վճարումների բնագավառում բացահայտված հարկային օրենսդրության խախտումների համար հարկատուներից գանձվող տույժեր և տուգանքներ:

Եկամտային հարկի, շահութահարկի և բնապահպանական հարկի գումարներից համայնքների բյուջեներ կատարվող մասհանումների տոկոսաչափերը սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով.

2) տուրքեր`

ա. պետական տուրքեր, այդ թվում`

քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումներում փոփոխություններ, լր ացումներ, ուղղումներ կատարելու և վերականգնելու կապակցությամբ վկայականներ տալու համար,

նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար,

բ. տեղական տուրքեր.

3) այլ եկամուտներ, այդ թվում`

ա. համայնքի սեփականություն համարվող գույքի  օտարումից առաջացած եկամուտներ, համայնքի սեփականություն համարվող հողերի,ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներ,

բ. համայնքի սեփականություն համարվող կազմակերպությունների և հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից առաջացած եկամուտներ,

գ. վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կիրառած վարչական պատասխանատվության միջոցների արդյունքում առաջացած եկամուտներ,

դ. համայնքի սեփականություն համարվող ընկերությունների տրամադրության տակ մնացած շահույթից համայնքի ավագանու որոշումներով կատարվող մասհանումներ,

ե. տեղական վճարներ,

զ. տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենքով գանձվող և համայնքների բյուջեների եկամուտներին հաշվանցման ենթակա այլ տեղական վճարներ,

է. համայնքի սեփականություն համարվող, ինչպես նաև կորսված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից եկամուտները,

ը. պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման համար համայնքների բյուջեներից` ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեից տրամադրվող հատկացումներ,

թ. տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ պետության, հանրապետության այլ համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների) նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած դրամական միջոցները.

ժ. «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում առաջացած ֆինանսական միջոցները, եթե ՊՄԳ ծրագիրը նախատեսում է համայնքի համար նման միջոցների առաջացում.

4) ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող միջոցներ՝

ա. համայնքային սեփականություն համարվող հիմնական միջոցների, հողերի և ոչ նյութական ակտիվների օտարումից, այդ թվում՝ համայնքի սեփականություն հանդիսացող լուծարված կազմակերպությունների մնացորդային գույքի օտարումից ստացվող միջոցները,

բ. համայնքի սեփականություն համարվող պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից ստացվող միջոցները.

5) պաշտոնական դրամաշնորհների ձևով ստացվող հատկացումներ, այդ թվում`

ա. պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ,

բ. պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ և ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ),

գ. այլ աղբյուրներից ստացվող պաշտոնական դրամաշնորհներ.

6) համայնքի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներ, այդ թվում`

ա. վարկերի և փոխատվությունների ձևով ներգրավված միջոցներ, այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներ: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պարտատոմսեր թողարկելու և տեղաբաշխելու կարգը սահմանում է կառավարությունը,

բ. համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը, ինչպես նաև տվյալ տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարիներին համայնքի բյուջեից տրամադրված բյուջետային փոխատվության վերադարձից տվյալ տարում ստացվող մուտքերը,

գ. իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից (բացառությամբ մինչև 2014 թվականի հունվարի 31-ը բնական գազի ոլորտի գազամատակարարման համակարգի ենթակառուցվածքների զարգացման նպատակներով իրականացված գործարքների), պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցները, որոնք ուղղվում են` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված սեփական լիազորությունների ֆինանսավորմանը` այդ համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից և օտարումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով:

 

Հոդված 96.

Համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաները

 

  1. Համայնքների ֆինանսական հնարավորությունների միջև առկա տարբերությունների նվազեցման և համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով պետական բյուջեից համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով հատկացվում են դոտացիաներ: Համայնքներին չեն կարող պարտադրվել ֆինանսական համահարթեցման սկզբունքով հատկացված ֆինանսական միջոցներն օգտագործել որևէ կոնկրետ ծախս իրականացնելու կամ հաշվանցում կատարելու համար:
  2. Պետական բյուջեից համայնքներին համահարթեցման սկզբունքով տվյալ տարում տրամադրվող դոտացիաների ընդհանուր գումարը (ներառյալ` սույն օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետության կողմից համայնքներին տվյալ տարում տրվող փոխհատուցման գումարները) հաշվարկվում է` հիմք ընդունելով տվյալ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի փաստացի եկամուտների հանրագումարի ոչ պակաս, քան 4 տոկոսը:
  3. Համայնքներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքով:

 

Հոդված 97.

Համայնքի մատուցած ծառայությունների դիմաց գանձվող վճարները

 

  1. Համայնքի բնակչության կենսաապահովման խնդիրները լուծելու նպատակով մատուցվող ծառայությունների` ջրամատակարարման, ջրահեռացման, ոռոգման, ջեռուցման, աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպման, բազմաբնակարան շենքերի սպասարկման և օրենքով սահմանված դեպքերում այլ ծառայությունների իրականացման համար համայնքի ավագանին կարող է սահմանել համայնքի բյուջե մուտքագրվող վճարներ։
  2. Վճարների չափը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ: Եթե այդ ծառայություններն իրականացնում են համայնքային հիմնարկները, ապա գանձված գումարն ուղղվում է համայնքի բյուջե:
  3. Այդ ծառայությունները կարող են մատուցվել համայնքային առևտրային կազմակերպությունների կամ առևտրային կազմակերպությունների կողմից: Առևտրային կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցումը իրականացվում է մրցութային կարգով, որին կարող են մասնակցել ` համայնքային առևտրային կազմակերպությունները և այդ ոլորտում ծառայություն մատուցող առևտրային կազմակերպությունները:
  4. Համայնքի սեփականություն հանդիսացող առևտրային կազմակերպության կողմից մրցույթը շահելու դեպքում ծառայությունների իրականացման համար վճարները գանձում է տվյալ կազմակերպությունը և այն ուղղում համայնքի բյուջե:
  5. Եթե մրցույթի հաղթող է ճանաչվում համայնքի սեփականություն չհանդիսացող կամ մասնակցություն չունեցող այլ առևտրային կազմակերպություն, ապա հաղթող կազմակերպության հետ համայնքը կնքում է պայմանագիր, որում, մրցույթի արդյունքներից ելնելով, ամրագրվում են ծառայության իրականացման պայմանները, դրանց դիմաց գանձվող վճարները, որոնք գանձում է տվյալ կազմակերպությունը (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) և այն ուղղում համայնքի բյուջե:

 

Հոդված 98.

Համայնքի բյուջեի վարչական և ֆոնդային մասերը

 

  1. Համայնքի բյուջեի վարչական և ֆոնդային մասերին ամրագրվող բյուջետային մուտքերի աղբյուրները սահմանվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ, իսկ այդ աղբյուրների հաշվին համայնքի բյուջեի համապատասխան մասերից ելքերի իրականացման ուղղությունները` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:
  2. Համայնքի բյուջեի վարչական մասից ֆինանսավորվում են սեփական լիազորությունների իրականացման հետ կապված ընթացիկ (Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված իմաստով), պետության պատվիրակած լիազորությունների կատարման և ֆոնդային մասի միջոցների մասհանումների գծով ծախսերը, վարչական մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով ներգրաված բյուջետային փոխատվությունների մարումը, ինչպես նաև բյուջետային փոխատվությունների տրամադրումը:
  3. Համայնքի բյուջեի ֆոնդային մասից ֆինանսավորվում են սեփական լիազորությունների իրականացման հետ կապված կապիտալ (Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված իմաստով) ծախսերը, ֆոնդային մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով ներգրաված վարկերի մարումը, ինչպես նաև բյուջետային փոխատվությունների տրամադրումը:
  4. Համայնքի բյուջեի ֆոնդային մասից կարող են ֆինանսավորվել համայնքի կողմից համաֆինանսավորմամբ իրականացվող կապիտալ ծրագրերը և (կամ) կապիտալ ակտիվի ձեռքբերումը, եթե դրա արդյունքում ձևավորվող, փոփոխության ենթարկվող և ձեռք բերվող կապիտալ ակտիվները սեփականության իրավունքով կհաշվառվեն համայնքի հաշվեկշռում:

 

Հոդված 99.

Համայնքի բյուջեի պահուստային ֆոնդը

 

  1. Համայնքի բյուջեն ունի պահուստային ֆոնդ, որը կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման համար:
  2. Համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը կարող է նախատեսվել համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների 5-ից 40 տոկոսի չափով:
  3. Համայնքի բյուջեի ֆոնդային մասում կարող է ձևավորվել պահուստային ֆոնդ, որը չի կարող գերազանցել բյուջեի ֆոնդային մասի եկամուտների 40 տոկոսը:
  4. Համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից կարող են ֆինանսական միջոցներ ուղղվել ֆոնդային մաս: Ֆոնդային մասի ֆինանսական միջոցները չեն կարող փոխանցվել բյուջեի վարչական մաս, բացառությամբ բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածում վարչական բյուջեում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման համար, ավագանու առաջարկությամբ Կառավարության որոշմամբ և սահմանած կարգով տվյալ բյուջետային տարում ֆոնդային բյուջե վերադարձնելու պայմանով համայնքի ֆոնդային բյուջեից ժամանակավոր ազատ միջոցների բյուջեի վարչական մաս ուղղման դեպքերի (ընդ որում, այդ միջոցների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել համայնքի տվյալ տարվա բյուջեի վարչական մասի եկամուտների գծով հաստատված տարեկան ընդհանուր գումարի և ֆոնդային մասից միջոցների ներգրավման ամսվա 1-ի դրությամբ համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների փաստացի մուտքերի ընդհանուր գումարի տարբերության 1/2-ը):
  5. Բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածում վարչական բյուջեում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավված ֆոնդային մասի ժամանակավոր ազատ միջոցները մինչև նույն բյուջետային տարվա ավարտն ամբողջ ծավալով համայնքի բյուջեի ֆոնդային մաս չվերադարձնելու դեպքում համայնքի ղեկավարը պետական լիազորված մարմնի հետ համատեղ Կառավարության սահմանած կարգով մշակում է այդ գումարները ֆոնդային մաս վերադարձնելու մեկ բյուջետային տարվա կտրվածքով ծրագիր, որը համայնքի բյուջեն կազմելու հիմք է: Այդ դեպքում պետական լիազորված մարմինը, բացի իրավական հսկողությունից, հսկողություն է իրականացնում ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում վարչական բյուջեում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավված ֆոնդային մասի ժամանակավոր ազատ միջոցների ֆոնդային մաս չվերադարձված գումարները վերադարձնելու ծրագրի իրականացման առնչությամբ:
  6. Համայնքի բյուջեի պահուստային ֆոնդերը կարող են օգտագործվել միայն համայնքի ավագանու որոշմամբ:

 

Հոդված 100. Համայնքի բնակիչների մասնակցությունը համայնքի բյուջեի կազմման, մշակման և իրականացման գործընթացներում

  1. Համայնքի տարեկան բյուջեի նախագիծը կազմվում և մշակվում է համայնքի բնակիչների մասնակցության ապահովմամբ:
  2. Բնակիչների մասնակցությունը պետք է ապահովվի համայնքի տարեկան բյուջեի նախագծի մշակման, ավագանու կողմից հաստատված բյուջեի իրականացման և վերահսկման բոլոր գործընթացներում:
  3. Համայնքի տարեկան բյուջեի նախագծի մշակման, ավագանու կողմից հաստատված բյուջեի իրականացման և վերահսկման գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցության ձևերը սահմանվում են սույն օրենքով, իսկ դրանց իրականացման ընթացակարգերը՝ տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության, համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության, համայնքում հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման կարգերով:
  4. Համայնքի տարեկան բյուջեի կառավարման (կազմման, հանրային քննարկման, իրականացման (կատարման) և վերահսկման) գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցությունն ապահովելու համար համայնքի ղեկավարի առաջարկությամբ և համայնքի ավագանու որոշմամբ ձևավորվում է համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմին:
  5. Խորհրդակցական մարմնի կազմում ընդգրկվում են` աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների համապատասխան մասնագետների ընդգրկմամբ, ինչպես նաև համայնքի ավագանու մեկից մինչև երեք անդամների, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերից բնակիչների, փորձագետների և այլ շահագրգիռ անձինքանց ներգրավմամբ (վերջիններիս համաձայնությամբ):
  6. Համայնքի ղեկավարը մինչև համայնքի տարեկան բյուջեի նախագիծը համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը, կազմակերպում և անցկացնում է հանրային բաց լսումներ կամ քննարկումներ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասը: Հանրային բաց լսումներում կամ քննարկումներում ստացված և ընդունված առարկությունների և առաջարկությունների վերաբերյալ համայնքի ղեկավարը համայնքի ավագանուն տրամադրում է տեղեկատվություն՝ ամփոփաթերթի ձևով, որը կցվում է համայնքի տարեկան բյուջեի նախագծին:

 

Հոդված 101.

Համայնքի տարեկան բյուջեի հրապարակումը

 

  1. Համայնքի տարեկան բյուջեն հրապարակվում է:
  2. Համայնքի բյուջեն համայնքի բնակչության համար առավել մատչելի դարձնելու համար կազմվում և հրապարակվում են հիմնական ցուցանիշներ, վիճակագրական և գրաֆիկական տվյալներ պարունակող տեղեկատուներ, որոնք տեղադրվում են համայնքի պաշտոնական կայք էջում:

 

Հոդված 102.

Համայնքի բյուջեի կատարումը և կատարման սպասարկումը

 

  1. Համայնքի բյուջեի կատարման հետ կապված կարգավորումները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով:
  2. Համայնքի բյուջեի կատարման սպասարկումն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացվում է պետական ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի գանձապետարանի միջոցով, որտեղ ամեն համայնք ունի իր առանձին բյուջետային հաշվի համարը:
  3. Համայնքի հաստատված բյուջեն, ինչպես նաև բյուջեում կատարված փոփոխությունները մեկշաբաթյա ժամկետում ներկայացվում է համայնքի բյուջեն սպասարկող պետական ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմին, որը պարտավոր է համայնքի պահանջով անհապաղ կատարել համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումը, եթե դրանք առկա են տվյալ համայնքի բյուջեի հաշվում, նախատեսված են համայնքի բյուջեով, և ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին համայնքի պահանջը պետական լիազորված մարմին ներկայացված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  4. Օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև համայնքին ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից նվիրաբերության կամ վարկի տեսքով տրամադրվող դրամական միջոցներն այդ անձանց պահանջով պետական լիազորված մարմնի համաձայնությամբ և համայնքի ավագանու որոշմամբ կարող են տեղադրվել գանձապետարանի արտաբյուջետային միջոցների հաշիվներում:
  5. Պետական ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը համայնքի բյուջեի եկամուտների և ծախսերի մասին համայնքի ղեկավարին ներկայացնում է ամենօրյա տեղեկություններ:

 

Հոդված 103.

Համայնքի բյուջեի մուտքերի ապահովումը

 

  1. Տեղական հարկերի, տուրքերի և վճարների, պետական սեփականություն հանդիսացող հողերի վարձավճարների, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների, համայնքի մասնակցությամբ կազմակերպությունների` իրեն հասանելիք շահույթի մասնաբաժնի, համայնքի սեփականության օտարումից ստացվող գումարների և պարտադիր այլ վճարների մուտքագրումը համայնքի բյուջե ինքնուրույն ապահովում են համայնքների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումները: Եկամտային հարկի, շահութահարկի մասհանումների մուտքը համայնքի բյուջե ապահովվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
  2. Հայաստանի Հանրապետության օրենքներով համայնքների եկամուտների նվազեցումը և ծախսերի ավելացումը պետք է օրենքով սահմանված կարգով փոխհատուցի պետությունը, բացառությամբ հարկային եկամուտների գծով օրենքով սահմանված դեպքերում հարկային պարտավորությունների դադարեցման (բացի հարկային արտոնությունների տրամադրումից և հարկի վերացումից) և օրենքով սահմանված այլ դեպքերի:

 

Հոդված 104. Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

 

  1. Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը համայնքի միջնաժամկետ բյուջետային նպատակների և տեղական քաղաքականության գերակայություններին համապատասխան միջնաժամկետ հատվածում համայնքի ֆինանսական  ռեսուրսների կառավարման ծրագիրն է:
  2. Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի կառուցվածքը, բովանդակությունը և դրա իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով:

3.Համայնքի ղեկավարը մինչև համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը կազմակերպում և անցկացնում է հանրային բաց լսումներ կամ քննարկումներ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասը: Հանրային բաց լսումներում կամ քննարկումներում ստացված և ընդունված առարկությունների և առաջարկությունների վերաբերյալ համայնքի ղեկավարը համայնքի ավագանուն տրամադրում է տեղեկատվություն:

  1. Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը և ավագանու կողմից հաստատված միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հրապարակվում են համայնքի պաշտոնական կայք էջում:

 

Հոդված 105.

Համայնքի բյուջեի հետ կապված այլ հարաբերություններ

 

  1. Համայնքի բյուջեի հետ կապված սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  10

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼԸ

 

Հոդված 106.

Տեղական ինքնակառավարման մարմինների հետ խորհրդակցելու սկզբունքները և ձևերը

 

  1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է միջազգային պայմանագրերով ստանձնած, տեղական ինքնակառավարման մարմինների հետ անմիջականորեն առնչվող քաղաքականությունների մշակման և որոշումներ կայացնելու գործընթացներում այդ մարմինների հետ խորհրդակցելը։

2․ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինները, տեղական ինքնակառավարման բնագավառի քաղաքականության մշակման գործընթացներում տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախագիծը մշակելիս խորհրդակցում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

3․ Տեղական ինքնակառավարման բնագավառի քաղաքականության մշակման գործընթացներում տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախագիծը և դրա ընդունման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրելու օրը, համապատասխան մարմնի կողմից ուղարկվում է տարածքային կառավարման բնագավառի լիազոր պետական մարմնին։

4․  Տարածքային կառավարման բնագավառի լիազոր պետական մարմինը՝ ապահովում է իր և պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մշակվող՝ տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախագծի մասով տեղական ինքնակառավարման մարմինների հետ խորհրդակցությունը։

5․ Տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ խորհրդակցում է հետևյալ ձևերով․

  • անմիջականորեն՝ օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերը տեղական ինքնակառավարման մարմիններին կարծիքի ներկայացնելու միջոցով,
  • Հայաստանի համայնքների միությանը և համայնքների անդամակցությամբ այլ միություններին կարծիքի ներկայացնելու միջոցով։

6․ Տեղական ինքնակառավարման մարմիններից և համայնքների միությունից ստացված առաջարկությունները և առարկությունները տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը տրամադրում է համապատասխան օրենսդրական և (կամ) ենթաօրենսդրական ակտի նախագիծը մշակող պետական կառավարման համակարգի մարմնին։

7․ Այն դեպքերում, երբ տեղական ինքնակառավարման մարմինների հետ առնչվող օրենսդրական կամ ենթաօրենսդրական իրավական ակտի նախագիծը մշակողը տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինն է, համայնքներից ստացված այն առաջարկությունների և առարկությունների մասով, որոնք որ ընդունվել են, կազմվում է ամփոփաթերթ, որը հրապարակվում է այդ մարմնի պաշտոնական կայքում։

8․ Տեղական ինքնակառավարման մարմինները՝ տեղական ինքնակառավարման բնագավառի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ առնչվող այլ ոլորտների քաղաքականության մասով իրավասու են տարածքային կառավարման բնագավառի լիազոր պետական մարմնին ներկայացնել օրենսդրական առաջարկություններ, որոնք տարածքային կառավարման բնագավառի լիազոր պետական մարմին է ներկայացնում համայնքի ղեկավարը, այդ մասին տեղեկացնելով մարզպետին։

9․ Տեղական ինքնակառավարման բնագավառի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ առնչվող այլ ոլորտների քաղաքականության մասով տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված օրենսդրական առաջարկությունները քննարկվում են տարածքային կառավարման բնագավառի լիազոր պետական մարմնի կողմից, անհրաժեշտության դեպքում դրանք քննարկելով պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ։ Արդյունքների վերաբերյալ տարածքային կառավարման բնագավառի լիազոր պետական մարմինը երկամսյա երկու ամսվա ընթացքում համայնքի ղեկավարին է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն։

 

     Հոդված 107.

Հայաստանի համայնքների միությունը

 

  1. Համայնքների միությունը, այն հասարակական միավորումն է, որը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության համայնքների ընդհանրական դիրքորոշումը տեղական ինքնակառավարման բնագավառում մշակվող քաղաքականության վերաբերյալ, իրականացնում է համայնքների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը և որին անդամակցում են Հայաստանի Հանրապետության համայնքների 50 տոկոսից ավելին։

2․ Համայնքների միության կազմակերպաիրավական ձևը, կառուցվածքը, գործունեության սկզբունքները, նպատակները և խնդիրները սահմանվում են իր կանոնադրությամբ։

3․ Համայնքների միությունը, իրավասու է ներկայացնել Հայաստանի համայնքների ընդհանրական դիրքորոշումը տեղական ինքնակառավարման բնագավառում մշակվող քաղաքականության վերաբերյալ:

4․ Խորհրդակցության նպատակով՝ տարածքային կառավարման բնագավառի լիազոր պետական մարմինը՝ տեղական ինքնակառավարման բնագավառի քաղաքականության մշակման գործընթացներում տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող օրենսդրական և (կամ) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախագիծը և դրա ընդունման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումը ներկայացնում է համայնքների միության կարծիքին:

5․ Տեղական ինքնակառավարման բնագավառում մշակվող քաղաքականության վերաբերյալ գործադիր և օրենսդիր մարմինների հետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով, համայնքների միությունում ձևավորվում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ խորհրդակցության հանձնաժողով (այսուհետ՝ Խորհրդակցական հանձնաժողով):

6․ Խորհրդակցական հանձնաժողովի կազմում առնվազն պետք է ընդգրկվեն քաղաքային և գյուղական բնակավայրեր ընդգրկող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման համակարգում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների և ասոցացիաների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի փորձագետներ:

7․ Խորհրդակցական հանձնաժողովի ձևավորման և գործունեության իրականացման կարգը հաստատվում  է համայնքների միության վարչության կողմից։

8․ Համայնքների միությունը, տեղական ինքնակառավարման բնագավառի քաղաքականության մշակման գործընթացներում տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող օրենսդրական և (կամ) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ համայնքների ընդհանուր դիրքորոշումը գրավոր կարգով ներկայացնում է տարածքային կառավարման բնագավառի լիազոր պետական մարմնին, անհրաժեշտության դեպքում՝ նախագիծը մշակող համապատասխան մարմնին։

9․ Տեղական ինքնակառավարման բնագավառի քաղաքականության մշակման գործընթացներում տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող օրենսդրական և (կամ) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ համայնքների ընդհանուր դիրքորոշումը տեղադրվում է համայնքների միության պաշտոնական կայք էջում։

10․ Համայնքների միությունը, տեղական ինքնակառավարման բնագավառի քաղաքականության մշակման և իրականացման գործընթացներում, կարող է ընդունել ուղերձներ և հայտարարություններ, որոնք ուղղված են՝ միջազգային կազմակերպություններին, Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմիններին, պետական կառավարման համակարգի մարմիններին, տարածքային կառավարման մարմիններին և այլ մարմիններին ու կազմակերպություններին։

 

Գ Լ ՈՒ Խ  11

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ լիազորությունների իրականացման ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 108.

Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողության հիմնական սկզբունքները

 

  1. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի միջամտության աստիճանը պետք է համաչափ լինի այն շահերի կարևորությանը, որոնք նա նպատակ ունի պաշտպանելու:
  2. Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը միջամտության և հսկողության դեպքերն ու կարգը սահմանվում են օրենքով, դրանք պետք է համաչափ լինեն նման միջամտությամբ կամ հսկողությամբ հետապնդվող իրավաչափ նպատակին, հաշվի առնելով համայնքի բնակիչների հանրային շահը և տեղական ինքնակառավարման իրավունքը:
  3. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ ցանկացած հսկողություն կարող է իրականացվել միայն Սահմանադրությամբ կամ օրենքով նախատեսված կարգով և դեպքերում:
  4. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողությունը պետք է ծառայի միայն օրինականությանը և տեղական ինքնակառավարման սահմանադրական սկզբունքների ապահովմանը:

 

Հոդված 109. Տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողությունը

 

  1. Տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողություն իրականացնող բարձրագույն մարմինը տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինն է, որն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է իրավական հսկողություն։
  2. Տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողությունը սահմանափակվում է բացառապես այդ լիազորությունների իրականացման ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված որոշումների օրինականությունը ստուգելով:
  3. Տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողությունը տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը իրականացնում է անմիջականորեն կամ մարզպետների միջոցով՝ իր հաստատած հարցաշարերի հիման վրա:

 

Հոդված 110. Տեղական ինքնակառավարման մարմինների պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողությունը

  1. Պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ Կառավարության լիազոր մարմիններն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում են իրավական և մասնագիտական հսկողություն:
  2. Պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողությունը սահմանափակվում է բացառապես այդ լիազորությունների իրականացման ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված որոշումների օրինականությունը ստուգելով:
  3. Մասնագիտական հսկողությունը իրականացվում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացման արդյունավետությունն ու միասնականությունը ստուգելու նպատակով:
  4. Պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողությունն իրականացնում են Կառավարության այն լիազոր մարմինները, որոնց իրավասության մեջ են մտնում այդ լիազորությունները:
  5. Կառավարության լիազոր մարմինները՝ պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողությունը իրականացնում են անմիջականորեն կամ մարզպետների միջոցով՝ համաձայնեցնելով տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի հետ:
  6. Կառավարության համապատասխան լիազոր մարմինները պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողությունն իրականացնում են իրենց հաստատած հարցաշարերի հիման վրա, որոնք նախապես համաձայնեցվում են իրավական հսկողություն իրականացնող բարձրագույն մարմնի՝ տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի հետ:
  7. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողությունը իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:
  8. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող բյուջետային կամ ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացվում է ֆինանսական հսկողություն՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
  9. Համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, համայնքի սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ հաշվեքննություն է իրականացնում Հաշվեքննիչ պալատը՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով սահմանված դեպքերում:
  10. Իրավական և մասնագիտական հսկողությունն իրականացվում է տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի հաստատած ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան: Սույն մասով նախատեսված աշխատանքային ծրագրում չընդգրկված դեպքերում իրավական և մասնագիտական հսկողություն կարող է իրականացվել միայն տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի գրավոր համաձայնությամբ:

 

Հոդված 111.

Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինների իրավասությունները

 

  1. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինները իրավական ու մասնագիտական հսկողությունն իրականացնում են սույն օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներով սահմանված կարգով:
  2. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններն իրավասու են համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենսդրությանը հակասող որոշումները վերացնելու կամ փոփոխելու առաջարկով որոշումը մարզպետի աշխատակազմ մուտքագրվելուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, դիմելու համապատասխանաբար համայնքի ավագանուն և համայնքի ղեկավարին:
  3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ստանալու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, տեղական ինքնակառավարման մարմինը չի փոփոխում կամ վերացնում իր որոշումը և այդ մասին տեղեկացնում դիմումը ներկայացրած մարմնին, ապա դիմումը ներկայացրած հսկողություն իրականացնող մարմինը հայց է ներկայացնում դատարան՝ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:
  4. Եթե տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով ուղղակի վտանգ է սպառնում անձանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին, ապա տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը հսկողության ընթացքում կամ համապատասխան ահազանգ ստանալու դեպքում պարտավոր է իր միջոցներով վերացնել այդ վտանգը` նախօրոք այդ մասին ծանուցելով տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնին: Սույն մասով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի կատարած աշխատանքները պետք է հատուցվեն համայնքի միջոցներից այն չափով, որքանով դրանք կլինեն համաչափ և չեն գերազանցի վտանգը չվերացնելու դեպքում պատճառվելիք գույքային վնասի չափը:

 

Հոդված 112.

Իրավական և մասնագիտական հսկողության իրականացման ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների իրավական երաշխիքները

 

  1. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողության ընթացքում համայնքին պատճառված վնասը ենթակա է հատուցման՝ օրենքով սահմանված կարգով:
  2. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինների կատարած գործողությունները կամ ցուցաբերած անգործությունը, ինչպես նաև ընդունած իրավական ակտերը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կարող են բողոքարկվել դատարան:

 

Հոդված 113.

Տեղական ինքնակառավարման մարմիններին մեթոդական աջակցություն, խորհրդատվություն և պարզաբանումներ տրամադրելը

 

  1. Տեղական ինքնակառավարման մարմիններին մեթոդական աջակցությունը տրամադրում է տարածքային կառավարման բնագավառի լիազոր պետական մարմինը:
  2. Մեթոդական աջակցությունը տրամադրվում է տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված լիազորությունները առավել արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու նպատակով:
  3. Տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից տրվող մեթոդական աջակցությունը իրականացվում է մեթոդական ուղեցույցների և մեթոդական ցուցումների միջոցով, որոնք տեղական ինքնակառավարման մարմիններին են տրամադրվում տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից և հրապարակվում են այդ մարմնի պաշտոնական կայք էջում:
  4. Մեթոդական ուղեցույցները և ցուցումները կազմվում և մշակվում են բացառապես տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում, ներառելով համապատասխան լիազորության իրականացման ընթացակարգերը, ժամկետները, անհրաժեշտության դեպքում՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունվող իրավական ակտերի օրինակելի ձևերը:
  5. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող մարմինները պարտավոր են տեղական ինքնակառավարման մարմնի պահանջով՝ խորհրդատվություն մատուցել իրենց սեփական և պետության պատվիրակած լիազորությունների իրականացման հարցերով, ինչպես նաև այդ լիազորությունների կիրարկման հետ կապված տալ պարզաբանումներ։

 

 

Գ Լ ՈՒ Խ  12

ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՎ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 114. Միջհամայնքային համագործակցությունը և դրա տեսակները

  1. Միջհամայնքային համագործակցությունը երկու կամ ավելի համայնքների միջև՝ տեղական ինքնակառավարման մարմինների փոխադարձ համաձայնությամբ իրականացվող համատեղ գործունեությունն է, որը միտված է բարձրացնելու տեղական ինքնակառավարման արդյունավետությունը՝ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները համատեղ իրականացնելու, համայնքային խնդիրները լուծելու, համայնքային ծառայությունները առավել հասանելի, մատչելի դարձնելու և համայնքային զարգացման ծրագրերը համատեղ իրականացնելու նպատակով:
  2. Միջհամայնքային համագործակցությունը կարող է իրականացվել հետևյալ ձևերով.

1) միջհամայնքային միավորումներ ստեղծելով.

2) համատեղ գործունեության (կոնսորցիումի) պայմանագրի շրջանակում.

3) համատեղ ստեղծված՝ համայնքի կողմից կամ համայնքի մասնակցությամբ հիմնադրված առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով.

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված այլ ձևերով:

  1. Միջհամայնքային միավորումների ստեղծման, գործունեության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև լուծարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքով:
  2. Համատեղ գործունեության (կոնսորցիումի) պայմանագրով միջհամայնքային համագործակցությունը ձևավորվում է միջհամայնքային համագործակցությանը մասնակցող համայնքների ավագանիների կողմից պայմանագիրը վավերացնելուց հետո, համապատասխան համայնքների ղեկավարների ստորագրմամբ: Միջհամայնքային համագործակցություն ձևավորելու նպատակով կնքվող համատեղ գործունեության պայմանագրում սահմանվում են միջհամայնքային համագործակցության շրջանակում իրականացվելիք լիազորությունների և գործառույթների ցանկը, դրանց իրականացման նկարագրությունը, համայնքների իրավունքներն ու պարտավորությունները, համայնքների կողմից  ֆինանսավորման չափը և կարգը:
  3. Համատեղ գործունեության (կոնսորցիումի) պայմանագրով միջհամայնքային համագործակցությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
  4. Համատեղ ստեղծված համայնքային առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպության միջոցով միջհամայնքային համագործակցությունը ձևավորվում է միջհամայնքային համագործակցությանը մասնակցող համայնքների ավագանիների որոշմամբ:
  5. Միջհամայնքային համագործակցությանը մասնակից համայնքի ավագանու կողմից ընդունվում է համատեղ կազմակերպություն ստեղծելու և միջհամայնքային համագործակցություն ձևավորելու մասին որոշում, որի շրջանակում հաստատվում են այդ կազմակերպության կանոնադրությունը, հաստիքացուցակը, ֆինանսավորման չափը և կարգը, միջհամայնքային համագործակցության շրջանակում իրականացվելիք լիազորությունների և գործառույթների ցանկը, դրանց իրականացման նկարագրությունը:

 

Հոդված 115.

Միջհամայնքային միավորումը

 

  1. Միջհամայնքային միավորումը տեղական ինքնակառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կամ հանրային շահերից ելնելով ստեղծված համայնքների միավորում է, որն իրականացնում է օրենքով կամ համայնքների ավագանիների որոշումներով իրեն վերապահված լիազորություններ և գործառույթներ:
  2. Միջհամայնքային միավորումն ունի հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ:
  3. Միջհամայնքային միավորման մարմինները, լիազորությունները, դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները, ինչպես նաև գործունեության կարգը սահմանվում են «Միջհամայնքային համագործակցության մասին» օրենքով:

 

Հոդված 116.

Միջհամայնքային միավորումների ստեղծումը և լուծարումը

 

  1. Համայնքների ավագանիների կողմից միջհամայնքային միավորումները ստեղծվում են տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման համար:
  2. Համայնքների ավագանիների նախաձեռնությամբ միջհամայնքային միավորումները ստեղծվում և լուծարվում են համայնքների ավագանիների ընդունած որոշումների հիման վրա:
  3. Օրենքով միջհամայնքային միավորումներն ստեղծվում են պետության կողմից համայնքներին պատվիրակված լիազորությունների իրականացման համար:
  4. Օրենքով միջհամայնքային միավորումներն ստեղծվում և լուծարվում են Կառավարության առաջարկությամբ՝ համապատասխան օրենքի ընդունմամբ:

 

Հոդված 117.

Անդրսահմանային համագործակցությունը

  1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է միջազգային իրավական ակտերով սահմանված անդրսահմանային համագործակցության իրականացումը, որպես տարբեր պետությունների համայնքների միջև համագործակցության տեսակ։

2․ Անդրսահմանային համագործակցությունը համարվում է միջտարածաշրջանային համագործակցության տեսակ։

3․ Անդրսահմանային համագործակցությունը սահմանակից պետությունների համայնքների միջև համաձայնեցված գործողություն է, որն ուղղված է համագործակցության կողմ հանդիսացող համայնքների և դրանց տեղական ինքնակառավարման մարմինների միջև հարաբերությունների հաստատմանը և  զարգացմանը։

4․ Անդրսահմանային համագործակցության շրջանակներում լուծվում են սահմանակից երկրների համայնքների միջև ըստ սահմանված ոլորտների փոխգործակցության հստակ խնդիրները։

5․ Համայնքների միջև ձևավորվող անդրսահմանային համագործակցությունը իրականացվում է բացառապես համապատասխան պետությունների ներպետական օրենսդրությամբ, տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների շրջանակներում։

6․  Համայնքների միջև անդրսահմանային համագործակցության ձևավորման և իրականացման գործընթացները համակարգում է տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը, որը մշակում և տեղական ինքնակառավարման մարմիններին է տրամադրում անդրսահմանային համագործակցության հաստատման վերաբերյալ փաստաթղթերի օրինակելի ձևերը, որպես մեթոդական ցուցումներ։

 

Գ Լ ՈՒ Խ  13

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 118.

Անցումային դրույթներ

 

  1. Օրենքով միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո միավորվող համայնքները համարվում են վերակազմակերպված` որպես մեկ համայնք՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով սահմանված անվանմամբ և համայնքային կենտրոնով:
  2. Միավորված համայնքը համարվում է միավորվող համայնքների իրավահաջորդը:
  3. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով նկարագրված միավորված համայնքի վարչական սահմանների ներքո գտնվող համայնքային սեփականություն համարվող գույքը փոխանցվում է միավորված համայնքին:
  4. Մինչև 2026 թվականի հունիսի 1-ը ներդրվում է համայնքային ծառայողի պարտադիր սոցիալական ապահովագրությունը: Պարտադիր սոցիալական ապահովագրությունն իրականացվում է համայնքի բյուջեի միջոցների հաշվին: Պարտադիր սոցիալական ապահովագրության ֆինանսավորման կարգն ու պայմանները սահմանվում են ավագանու որոշմամբ, որի օրինակելի ձևը մշակում և համայնքների ղեկավարներին է տրամադրում տարածքային կառավարման բնագավառի լիազոր պետական մարմինը:

5․ Սույն օրենքի ընդունումից հետո, երեք ամսվա ընթացքում տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը, որպես մեթոդական ցուցում, մշակում և համայնքների ղեկավարներին է տրամադրում համայնքի ավագանու անդամի ամսական դրամական փոխհատուցում տրամադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի օրինակելի ձևը։

6․ Սույն օրենքի ընդունումից հետո, երեք տարվա ընթացքում, տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության առնչվող մեթոդական ցուցումներում և ուղեցույցներում կատարում է օրենքից բխող անհրաժեշտ փոփոխություններն ու լրացումները, դրանք տրամադրելով համայնքների ղեկավարին։

7․ Միջհամայնքային միավորումների գործունեության կազմակերպման և իրականացման մասով «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքը  գործում է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։ 2027 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվում «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքը։

8․ Սույն օրենքի 12-րդ գլխի ամբողջական կիրարկումն ապահովելու նպատակով՝ 2027 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ է մտնում «Միջհամայնքային համագործակցության մասին» օրենքը, որով կարգավորվելու են միջհամայնքային համագործակցության սույն օրենքով սահմանված բոլոր տեսակների հետ կապված իրավահարաբերությունները, ներառյալ՝ միջհամայնքային միավորումների հետ կապված հարաբերությունները։

9․ Սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 84-րդ և 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետերով սահմանված պահանջները ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

  

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդված 1-ին մասում «համայնքապետարանների» բառը փոխարինել  «համայնքների» բառով։

Հոդված 2. Օրենքում «աշխատակազմի քարտուղար» բառերը ըստ համապատասխան հոլովաձևերի փոխարինել «աշխատակազմի ղեկավար» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

  

«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տարածքային կառավարման մասին» 2019 թվականի նոյեմբերի  14-ի ՀՕ-252-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)  8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով.

13) ընտրությունների կազմակերպման և ընտրական իրավունքների ապահովման բնագավառ:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը։

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4.սահմանված կարգով քաղաքաշինության ոլորտի պետական լիազոր մարմնին է ներկայացնում մարզի համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերը․»:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ճանաչել ուժը կորցրած։

Հոդված 5. Օրենքը լրացնել նոր՝ 2․1-ին գլխով․

«ԳԼՈՒԽ 2․1

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Հոդված 21.1 Տարածքային կառավարումը Երևան համայնքում

  1. Տարածքային կառավարումը Երևանում իրականացնում է տարածքային կառավարման բնագավառի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը:
  2. Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, իրավական ակտերով մարզպետներին վերապահված լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինն այնքանով, որքանով դրանք չեն հակասում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքին։
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինն Երևանում տարածքային կառավարում իրականացնելիս առաջնորդվում է սույն օրենքով ըստ բնագավառների մարզպետներին վերապահված լիազորություններով, բացառությամբ այն դեպքերի, երբ վերջիններիս լիազորությունները օրենքով վերապահված են Երևան համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններին:
  4. Կառավարության որոշմամբ Երևանում տարածքային կառավարման որոշակի գործառույթներ կարող են փոխանցվել գործադիր իշխանության հանրապետական այլ մարմինների։»:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին հոդվածով.

«Հոդված 20.1. Մարզպետի լիազորությունները ընտրությունների կազմակերպման և ընտրական իրավունքների ապահովման բնագավառում

  1. Մարզպետը ընտրությունների կազմակերպման և ընտրական իրավունքների ապահովման բնագավառում.

1) Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում այն դահլիճների և այլ շինությունների ցանկը, որոնք ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվում են անվճար: Տեղեկությունները ներկայացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով,

2) անհատույց ապահովում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին անհրաժեշտ աշխատանքային տարածքներով և գույքով, աջակցում հանձնաժողովներին՝ նրանց բնականոն աշխատանքային գործունեությունն ապահովելու համար:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

  

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին բաժնի վերնագրից հանել «տարածքային կառավարումը,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում «Երևան քաղաքում» բառերից հետո հանել «տարածքային կառավարման» բառերը:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Երևանում տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանվում են «Տարածքային կառավարման մասին» օրենքով:»։

Հոդված 4. Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6. ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը 24/7 ժամանակի ռեժիմով հասանելիության տրամադրումը համայնքի մուտքերը և ելքերը տեսանկարահանող, համայնքապետարանի, համայնքային ենթակայության կազմակերպությունների ու հիմնարկների շինությունների դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին, ինչպես նաև տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի կառավարման կամ վերահսկման ներքո գտնվող՝ շինությունների դրսի կողմից տեղադրված այլ տեսահսկման համակարգերին: Տեսահսկվող տարածքի տեսանելի հատվածում պետք է փակցված լինի «Տարածքը տեսահսկվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից» բովանդակությամբ հայտարարություն։»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 1.2-րդ հոդվածը լրացնել նոր    24-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․

  1. Համայնքում մասնակցային բյուջետավորումը համայնքի բնակիչների մասնակցությամբ իրականացվող գործընթաց է, որի ընթացքում համայնքի բնակիչները ներկայացնում են համայնքի հանրային կարիքների լուծմանն ուղղված առաջարկներ, մասնակցում դրանց քննարկմանն ու քվեարկությանը, որի արդյունքում համայնքի բյուջեից հատուկ հատկացված միջոցներով իրականացվում են ընտրված ծրագրերը՝ ապահովելով բյուջետային գործընթացների թափանցիկությունը, հանրային հաշվետվողականությունը և համայնքի բնակիչների ներգրավվածությունը տեղական ինքնակառավարմանը։

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 14.1-ին հոդվածով․

Հոդված 14.1. Համայնքների բյուջեներում մասնակցային բյուջետավորման համար նախատեսվող հատկացումներ

  1. Համայնքի բյուջեում յուրաքանչյուր տարվա համար պարտադիր կարգով նախատեսվում է մասնակցային բյուջետավորմամբ իրականացվող ծրագրերի համար առանձին հատկացում՝ համայնքի բյուջեի տարեկան ընդհանուր ծախսերի կազմի մեջ ոչ պակաս, քան համայնքի բյուջեի տարեկան ծախսերի մեկ տոկոսի չափով: Սույն մասը չի տարածվում մեծամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմիններ ունեցող համայնքների վրա, այդ համայնքները սույն հոդվածով սահմանված հատկացումները կարող են իրականացնել կամավորության սկզբունքով։
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հատկացումները ենթակա են օգտագործման բացառապես մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունքում ընտրված ծրագրերի և միջոցառումների իրականացման նպատակով։
  3. Մասնակցային բյուջետավորման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության սահմանած կարգով և տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից մշակված՝ համայնքներում մասնակցային բյուջետավորման ընթացակարգի վերաբերյալ մեթոդական ուղեցույցի հիման վրա։

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

  

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ

 ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1.2-րդ մասը՝ «Արտաքին սոցիալական գովազդը, որը տարածվելու է մեկ համայնքի վարչական սահմաններում, կարող է որպես սոցիալական գովազդ ճանաչվել համայնքի ղեկավարի ստեղծած համայնքային հանձնաժողովի կողմից:» նախադասությունից հետո լրացնել հետևյալ նոր նախադասությամբ. «Համայնքային հանձնաժողովը ստեղծվում է համայնքի ղեկավարի որոշմամբ»:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1.2-րդ մասում «տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից» բառերը փոխարինել՝ «ավագանու անդամներից և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներից» բառերով:

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ       1.2-րդ մասով․ «Համայնքի ղեկավարը իրավասու է, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն, տուգանք կիրառելու համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության պայմանների խախտման մասին իր ծանուցագրերի պահանջների կատարումից խուսափելու կամ ժամանակին չկատարելու համար, ինչպես նաև համայնքում առանց արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

  

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14․3-րդ հոդվածի 10-րդ մասում «քառամյա» բառը փոխարինել «հնգամյա» բառով, նույն հոդվածի 20-րդ մասի 2-րդ պարբերությունում և 28-րդ մասում «քառամյա զարգացման ծրագրում» բառերը փոխարինել «հնգամյա զարգացման ռազմավարությունում» բառով:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետի բ) ենթակետում «վերահսկում է» բառը փոխարինել «մշտադիտարկում է» բառով ։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

  

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 42-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հոդված 42. Մարզպետի լիազորությունները հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ մշտադիտարկմաբ և վերահսկողության բնագավառում

  1. Մարզպետը մշտադիտարկում է իրականացնում`

1) հողային հարաբերությունների բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության նկատմամբ.

2) համայնքների հողերի օգտագործման սխեմաների, գլխավոր հատակագծերի իրականացման նկատմամբ.

3) պետական և համայնքային սեփականության հողամասերի տրամադրման, հետ վերցնելու, հողամասերի վարձավճարների և հարկերի գանձման, հողերի պահպանության միջոցառումների նկատմամբ։

  1. Մարզպետը վերահսկողություն է իրականացնում`

1) մարզի տարածքում հանրապետական և տարածքային նախագծերի իրականացման նկատմամբ.

2) մարզի տարածքում գտնվող հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.

3) մարզի սահմանանիշերի պահպանման նկատմամբ:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

  

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 244․9-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

  

«ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» 2008 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-36-Ն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում՝ ուժը կորցրած ճանաչել 1-ին և 5-րդ կետերը։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

  

«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սեյսմիկ պաշտպանության մասին» 2002 թվականի հունիսի 12-ի ՀՕ-376-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասում «համայնքների զարգացման ծրագրերում» բառերը փոխարինել «համայնքի հնգամյա զարգացման ռազմավարությունում» բառերով։

Հոդված 2. Օրենքի 14-րդ 1-ին մասի 7-րդ կետում «մարզերի և բնակավայրերի զարգացման ծրագրերում» բառերը փոխարինել «մարզերի զարգացման և համայնքների հնգամյա զարգացման ռազմավարություններում» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

  

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ ենթակետում՝ «մարզպետարանների և համայնքների» բառերը փոխարինել «մարզպետների և համայնքների աշխատակազմերի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «պարտադիր լիազորության կարգով`» բառերը փոխարինել «որպես սեփական լիազորություն՝» բառերով:

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2․1) կազմակերպում է նախադպրոցական և արտադպրոցական կրթության իրականացումը համայնքի տարածքում.»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

  

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 «Նախադպրոցական կրթության մասին» 2005 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-236-Ն օրենքի 25-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում՝ «տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար» բառերը փոխարինել «համայնքի ղեկավար» բառերով համապատասխան հոլովաձևերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

  

«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 «Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-90-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1․ Գրադարանային գործի ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինները  կազմակերպում և կառավարում են համայնքային ենթակայության գրադարանների գործունեությունը, դրանց շահագործման և նորոգման աշխատանքները։»։

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի «տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների» բառերը փոխարինել «համայնքի բյուջեի» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

  

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

1․ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

  • կազմակերպում է ներհամայնքային և միջհամայնքային պարբերական զանգվածային մարզական միջոցառումներ և մրցույթներ.
  • ըստ բնակության վայրի, ինչպես նաև հասարակական վայրերում ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար ստեղծում է համապատասխան պայմաններ՝ որոնք պետք է համահունչ լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում սահմանված նպատակներին և առաջնահերթություններին, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման մարմնի ռազմավարությանը.
  • նպաստում է համայնքի տարածքում պետական ծրագրերի իրագործմանը.

նախադպրոցական, դպրոցական, արտադպրոցական և այլ ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրայի ուսուցման գործընթացին, համայնքների բնակչության շրջանում ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական միջոցառումների կազմակերպմանը.

  • նպաստում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ստեղծման, բարելավման և հետագա ամրապնդման գործընթացին.
  • նպաստում է մանկապատանեկան մարզադպրոցների ցանցի ընդլայնմանը և մարզաձևերի զարգացմանը:

2․ Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունը.

  • աջակցում է առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության քարոզչության վերաբերյալ իրականացվող իրազեկման աշխատանքներին:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

  

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 «2․ Սույն օրենքից բխող տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողությունը իրականացվում է համապատասխան տեսչական մարմնի կողմից:»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

  

«ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 «Անկանխիկ գործառնությունների մասին» 2022 թվականի հունվարի 18-ի ՀՕ-12-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում՝ «ինքնակառավարման» բառից հետո հանել «մարմինների» բառը։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

  

«ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-97-Ն օրենքի 2-րդ հոդվածի      2-րդ մասում և 18-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասության մեջ  «համայնքի ղեկավարի աշխատակազմ» բառերը փոխարինել «համայնքի աշխատակազմ» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

  

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 «Մթնոլորտային օդի պահպանության մասին» 1994 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-121 օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

  

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում կիրառվող «համայնքի հիմնարկ» բառերը փոխարինել «համայնքային հիմնարկներ կամ կազմակերպություններ» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

  

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-122-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի գ) ենթակետում «քառամյա» բառը փոխարինել «ռազմավարություններում և» բառերով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    12.09.2025 - 27.09.2025

  • Тип

    Закон

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1976

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: