ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը
Գործող որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելը պայմանավորված է Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2025 թվականի հուլիսի 4-ի արձանագրության 3-րդ կետի հանձնարարականի համաձայն՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը աճուրդներով և/կամ մրցույթներով օտարելու ժամանակ գույքի մեկնարկային գինը տվյալ գույքի շուկայական գնահատված արժեքի որոշակի տոկոսի չափով սահմանելու, ինչպես նաև գործող որոշմամբ սահմանված կարգի հավելված N 3-ի 29-րդ կետում ամրագրված նորմերը Սահմանադրական դատարանի 2025 թվականի հուլիսի 1-ի թիվ 1790 որոշումը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
1.1.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Գործող որոշման մեջ տարանջատված չեն շարժական և անշարժ գույքերի վաճառքի կազմակերպման, մեկնարկային գնի որոշման և դրանք չվաճառվելու դեպքում համապատասխան տոկոսային հարաբերակցությամբ իջեցնելու հետ կապված իրավահարաբերությունները, որը սույն նախագծով կարգավորվել է, այն՝ կարգավորվել է, թե շարժական գույքը քանի տոկոսով է վաճառքի դրվում, ինչպես նաև՝ անշարժ գույքը քանի տոկոսով է մեկնարկային վաճառքի դրվում, իսկ չվաճառվելու դեպքում հետագա աճուրդներին և/կամ մրցույթների ժամանակ կոնկրետ քանի տոկոսով է նվազում վաճառքի հանված գույքի արժեքը:
Գործող որոշմամբ սահմանված կարգի հավելված N 3-ի 29-րդ կետում ամրագրված նորմերը, որոնք Սահմանադրական դատարանի 2025 թվականի հուլիսի 1-ի թիվ 1790 որոշմամբ ճանաչվել են Սահմանադրության 59 և 75-րդ հոդվածներին հակասող, սույն նախագծով համապատասխանեցնել են Սահմանադրական դատարանի նշված որոշման պահանջներին՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի նույն որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումները:
Գործող որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ուսումնասիրվել է նաև պետական գույքի վաճառքի մեկնարկային գնի սահմանման, ինչպես նաև չպահանջված պետական գույքի վաճառքի մեկնարկային գնի իջեցման հետ կապված միջազգային փորձը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի և ՌԴ-ի փորձը, որոնցում դրանք ունեն նմանություններ և յուրաքանչյուր երկրի առանձնահատկություններին համապատասխան տարբերություններ: Սույն նախագիծը կազմելուց հաշվի է առնվել նաև այդ երկրների փորձը:
- 2. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը
Գործող իրավական ակտում կատարվող փոփոխությունների և լրացման արդյուքնում իրավական ակտի մեջ կտարանջատվեն շարժական և անշարժ գույքի վաճառքի հետ կապված ընթացակարգերը, մասնավորապես՝ մեկնարկային գնի որոշման և չվաճառվելու դեպքում համապատասխան տոկոսային հարաբերակցությամբ իջեցնելու հետ կապված իրավահարաբերությունները, ինչը կնպաստի պետական գույքի վաճառքն առավել արդյունքվել կազմակերպելու համար: Ինչպես նաև իրավական ակտում կատարվող փոփոխությունների և լրացման արդյուքնում դրանում ամրագրված նորմերը կհամապատասխանեցվել Սահմանադրական դատարանի 2025 թվականի հուլիսի 1-ի թիվ 1790 որոշման պահանջներին:
- 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած և «Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1063-Լ որոշման հանձնառություններից։
-
Обсуждалось
11.09.2025 - 26.09.2025
-
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
-
Test
Просмотры 1299
Принт