ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «........................» 2025 թվականի N ...... -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 587-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Որոշման թիվ 1 հավելվածի 3-րդ գլխի «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ» բառերը փոխարինել «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» բառերով, իսկ 10-րդ կետում նշված «Սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերում նշված իրավական ակտերը պետք է ներառեն տեղեկություններ`» բառերը՝ «Պետական գույքի վաճառքի պայմաններն են՝» բառերով։
2) Որոշման թիվ 1 հավելվածի 10-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ․
«3) շարժական գույքն աճուրդով (կամ մրցույթով) վաճառքի ներկայացնելու ժամանակ` չվաճառվելու դեպքում հաջորդ և հերթական աճուրդի (աճուրդների) կամ մրցույթի (մրցույթների) կազմակերպման ժամանակ մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինն իջեցվում է մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 15 տոկոսի չափով,
3.1) անշարժ գույքի դեպքում՝ երկրորդ աճուրդի (կամ մրցույթի) ժամանակ մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը սահմանվում է գնահատված արժեքի 85 տոկոսի չափով, չվաճառվելու դեպքում՝ երրորդ և հերթական աճուրդի (աճուրդների) կամ մրցույթի (մրցույթների) ժամանակ մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը սահմանվում է գնահատված արժեքի 70 տոկոսի չափով։»։
3) Որոշման թիվ 1 հավելվածի 13-րդ և 14-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ․
«13. Անշարժ գույքի դեպքում գույքն ուղղակի եղանակով վաճառքի ներկայացվելու դեպքում գույքի վաճառքի գինը սահմանվում է սույն կարգի 6-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով՝ գնահատված արժեքի առնվազն 100 տոկոսի չափով։
- Գույքն աճուրդով կամ մրցույթով վաճառքի ներկայացվելու դեպքում գույքի առաջին աճուրդով վաճառքի մեկնարկային կամ առաջին մրցույթով վաճառքի նվազագույն գինը սահմանվում է սույն կարգի 6-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով, շարժական և անշարժ գույքերի դեպքում՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով։»։
4) Որոշման թիվ 1 հավելվածի 17-րդ կետում «ընդ որում,» բառերից հետո լրացնել «շարժական գույքի դեպքում» բառերը, իսկ «ոչ շուտ» բառերից հետո լրացնել «, անշարժ գույքի դեպքում աճուրդն անցկացվում է հայտարարության հրապարակմանը հաջորդող 30-րդ օրվանից, իսկ մրցույթը` 60-րդ օրվանից ոչ շուտ:» բառերով:
5) ուժը կորցրած ճանաչել Որոշման թիվ 1 հավելվածի 20-րդ կետը։
6) Որոշման թիվ 2 հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ․
«3) շարժական գույքն աճուրդով (կամ մրցույթով) վաճառքի ներկայացնելու ժամանակ` չվաճառվելու դեպքում հաջորդ և հերթական աճուրդի (աճուրդների) կամ մրցույթի (մրցույթների) կազմակերպման ժամանակ մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինն իջեցվում է մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 15 տոկոսի չափով,
3.1) անշարժ գույքի դեպքում՝ երկրորդ աճուրդի (կամ մրցույթի) ժամանակ մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը սահմանվում է գնահատված արժեքի 85 տոկոսի չափով, չվաճառվելու դեպքում՝ երրորդ և հերթական աճուրդի (աճուրդների) կամ մրցույթի (մրցույթների) ժամանակ մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը սահմանվում է գնահատված արժեքի 70 տոկոսի չափով։»։
7) Որոշման թիվ 3 հավելվածի 11-րդ կետում «առնվազն 30 օր առաջ» բառերը փոխարինել «շարժական գույքի դեպքում առնվազն 30 օր առաջ, իսկ անշարժ գույքի դեպքում՝ առնվազն 60 օր առաջ» բառերը:
8) Որոշման թիվ 3 հավելվածի 16-րդ կետում «հասցեով» բառից հետո լրացնել «, ընդ որում թվային ցուցանիշները ներկայացվում են նաև տառերով» բառերը։
9) Որոշման թիվ 3 հավելվածի 29-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«29. Եթե հայտերի գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ մրցույթի համար սահմանված պայմանների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ անհամապատասխանությունները վերաբերում են գնային առաջարկին կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող թվային ցուցանիշներին, որոնք համընկնում են գնային առաջարկում կամ գործարար (ներդրումային) ծրագրում տառերով նշված թվային ցուցանիշներին, ապա հանձնաժողովը 1 աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները: Եթե մասնակիցը սահմանված ժամկետում շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է։ Ընդ որում հանձնաժողովի համար հիմք են ընդունվում թվային ցուցանիշները»:
10) Որոշման թիվ 3 հավելվածի 39-րդ կետում «նոր մրցույթ» բառերը փոխարինել «հաջորդ մրցույթը» բառերով։
11) Որոշման թիվ 4 հավելվածի 12-րդ կետում «առնվազն 15 օր առաջ» բառերը փոխարինել «շարժական գույքի դեպքում առնվազն 15 օր առաջ, իսկ անշարժ գույքի դեպքում՝ առնվազն 45 օր առաջ», բառերը:
12) Որոշման թիվ 4 հավելվածի 28-րդ կետերում «նոր» բառը փոխարինել «հաջորդ» բառով, իսկ 42-րդ կետում «նոր աճուրդ» բառերը՝ «հաջորդ աճուրդը» բառերով։
- Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Обсуждалось
11.09.2025 - 26.09.2025
-
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
-
Test
Просмотры 1291
Принт