Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Լիլիթ Ափոյան 11.09.2025 00:24:57 Առաջարկում եմ կանոնակարգել կատարման ձևերը: Կարգը պետք է մանրամասնի օրհներգի կատարման ձևերը՝ նվագախմբային, երգչախմբային, ձայնագրությամբ, մեներգի կամ այլ կազմերով, և հստակեցնի, թե որ ձևաչափի միջոցառումներին որ տարբերակը պետք է կիրառվի։ Սա հատկապես կարևոր է փողային նվագախմբերի և փոքր կազմերի համար, որոնք հաճախ անորոշության մեջ են հայտնվում։
2 Լիլիթ Ափոյան 11.09.2025 00:24:57 Առաջարկում եմ նոր կարգը հրապարակելուց հետո մշակել և իրականացնել իրազեկման արշավներ։ Սա կօգնի, որ նոր կանոնները հասանելի լինեն ոչ միայն պետական մարմիններին, այլև դպրոցներին, մարզական ակումբներին և լայն հասարակությանը։
3 Բալասան Հակոբյան 15.09.2025 20:11:04 Ուսումնական հաստատություններում օրհներգը առաջարկում եմ կատարել ոչ թե պարզ ձայնագրությամբ, այլ նաև մասնակի կենդանի կատարմամբ (օր.՝ դպրոցի երգչախումբը կամ նվագախումբը)՝ կրթական-դաստիարակչական նպատակով։
4 Անի Ավետիսյան 23.09.2025 11:57:46 Քանի որ օրհներգի կատարման խախտումները միշտ չէ, որ կարող են դիտավորյալ լինել (օրինակ՝ տեխնիկական պատճառներով ձայնագրության չհնչեցում), կարելի է սահմանել նախազգուշացում կամ կրթական բնույթի միջոցառում, իսկ տուգանքը կիրառել միայն կրկնվող կամ դիտավորյալ խախտումների դեպքում։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: