Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ օրհներգի կատարման նոր կարգի ընդունումը կապահովի ՀՀ օրհներգի՝ որպես պետական խորհրդանիշի պատշաճ օգտագործումը և կսահմանի իրավական հստակություն՝ բոլոր պետական և հասարակական մակարդակներում։

Նոր կարգը հստակ սահմանում է թե որ դեպքերում պետք է օգտագործվի երկար խմբագրությունը, իսկ երբ՝ կարճ տարբերակը։ Սա կնպաստի օրհներգի առավել արդյունավետ, միջոցառման ձևաչափին համապատասխան և ժամանակի սահմանափակումներին համապատասխան կիրառմանը՝ առանց բովանդակային և արարողակարգային շեղումների:

  • Обсуждалось

    10.09.2025 - 26.09.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Культура

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1332

Принт

Предложения

Անի Ավետիսյան

23.09.2025

Քանի որ օրհներգի կատարման խախտումները միշտ չէ, որ կարող են դիտավորյալ լինել (օրինակ՝ տեխնիկական պատճառներով ձայնագրության չհնչեցում), կարելի է սահմանել նախազգուշացում կամ կրթական բնույթի միջոցառում, իսկ տուգանքը կիրառել միայն կրկնվող կամ դիտավորյալ խախտումների դեպքում։

Բալասան Հակոբյան

15.09.2025

Ուսումնական հաստատություններում օրհներգը առաջարկում եմ կատարել ոչ թե պարզ ձայնագրությամբ, այլ նաև մասնակի կենդանի կատարմամբ (օր.՝ դպրոցի երգչախումբը կամ նվագախումբը)՝ կրթական-դաստիարակչական նպատակով։

Լիլիթ Ափոյան

11.09.2025

Առաջարկում եմ կանոնակարգել կատարման ձևերը: Կարգը պետք է մանրամասնի օրհներգի կատարման ձևերը՝ նվագախմբային, երգչախմբային, ձայնագրությամբ, մեներգի կամ այլ կազմերով, և հստակեցնի, թե որ ձևաչափի միջոցառումներին որ տարբերակը պետք է կիրառվի։ Սա հատկապես կարևոր է փողային նվագախմբերի և փոքր կազմերի համար, որոնք հաճախ անորոշության մեջ են հայտնվում։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: